Թեթև հպումների արվեստ (վիպակ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Թեթև հպումների արվեստ (այլ կիրառումներ)
Թեթև հպումների արվեստ | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | վիպակ |
Հեղինակ | Վիկտոր Պելևին |
Բնագիր լեզու | ռուսերեն |
Հրատարակչություն | Էքսմո |
Հրատարակվել է | 2019 |
«Թեթև հպումների արվեստ» (ռուս.՝ «Искусство лёгких касаний»), ռուս ժամանակակից գրող Վիկտոր Պելևինի վիպակը, որը լույս է տեսել 2019 թվականին «Թեթև հպումների արվեստ» ժողովածուում[1]։ Այդ ժողովածուի ամենածավալուն ստեղծագործությունն է։
Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռուս գրող և փիլիսոփա Դմիտրի Եվգենևիչ Գալկովսկին ներկայացվում է որպես վիպակի գլխավոր հերոսներից մեկը՝ Կոնստանտին Պարակլետովիչ Գոլգոֆսկի անունով։ Նա 2000-էջանոց մտացածին փիլիսոփայական-էրոտիկ տրակտատի հեղինակ է, փիլիսոփա և պատմաբան, մասոնների մասնագետ, ուսումնասիրում և բացահայտում է համաշխարհային դավադրությունը և բացահայտում Ռուսաստանի և Ամերիկայի միջև նոր տեղեկատվական պատերազմների էությունը։ Վիպակում հակիրճ ներկայացվում է այդ վեպը՝ «Համառոտ ակնարկ VIP-երի համար»[2][3]։ Հիշատակվում է նաև «Ռուսաստանի գլխավոր եգիպտագետ Սոլկինդը»՝ Վիկտոր Սոլկինի ակնհայտ ծաղրապատկերը։ «Թեթև հպումների արվեստում», ինչպես «Իակինֆում», հիշատակվում է Կրոնոս աստվածը (նույն ինքը՝ Սատուռնը կամ Բաալը)[4], որն այս անգամ իրեն անվանում է «Բանականություն»։
Վիպակը սկսվում է Գոլգոֆսկու ամառանոցային հարևանի՝ Գլխավոր հետախուզական վարչության (ԳՀՎ) գեներալ Իզյումինի խորհրդավոր թունավորմամբ։ Դեն Բրաունի ոճով կատարված դետեկտիվ հետաքննության ընթացքում Պելևինն արտահայտում է հաղորդակցության մի քանի մերձգիտական պնդումներ՝ ամփոփելով և անդրադառնալով ԱՄՆ-ի ընտրություններին Ռուսաստանի միջամտությանը և ԿՀՎ-ԳՀՎ մրցությանը[5]։
Ժամանակի դաշտեր. Շարունակելով Վերնադսկու գաղափարները՝ հեղինակը ենթադրում է, որ նոոսֆերայում կարելի է անել գրառումներ, ինչը և արել են Հին Եգիպտոսի մոգերը։ Վիկտոր Պելևինի մտահղացմամբ, նախկինում պատմության տեղեկատվական դաշտը փոխվում էր գավազանների օգնությամբ՝ դաջվածքի նմանությամբ։ 18-րդ դարում Ֆրանսիայում աթեիստական «ԲանականությԱն պաշտամունք» կազմակերպությունը և Մարկիզ դը Սադը զբաղվում էին ժամանակի դաշտերը գրառելով, իսկ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում այդ գործունեությունն իրականացնում էին նացիստական օկուլտիզմի շարժումները[5]։
Քիմեռներ. ժամանակի դաշտերում նկարված գրաֆիտիներ՝ արհեստական իմաստային կառուցվածքներ, որոնք նախատեսված են հասարակական կարծիքը շահարկելու համար։ Իմաստով մոտ է մեդիավիրուսի գաղափարին։ Ֆինանսավորում ստանալու համար դրանք կոչում են մարտակամ քիմեմներ[6]։
Ցար-Քիմեռ. «նոոսֆերային ռումբ» է, այսինքն՝ հզոր տեղեկատվական զենք է, որից, հեղինակի կարծիքով, ունեն Ռուսաստանի և Միացյալ Նահանգների կառավարությունների հատուկ ծառայությունները։ Ատոմային ռումբի անալոգը, որը տեղեկատվական պատերազմի և մեդիա տեխնոլոգիաների դարաշրջանում ստեղծում է երրորդ համաշխարհային պատերազմի վտանգ[7]։
Թրիգեր. Քիմեռ/քիմեմ կոդի մի մասն է, որի հրապարակումը «Թվիթերում» առաջացնում է «թրիգերային իրադարձություն», այսինքն՝ տեղեկատվության արձակում մեդիա տարածք[8]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Виктор Пелевин «Иакинф»» (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 3-ին.
- ↑ Код Пелевина: новая книга писателя о химерах ГРУ, забавах олигархов и третьей мировой войне(ռուս.)
- ↑ Егор Михайлов (2019 թ․ օգոստոսի 22). «Все, что тебя касается: стоит ли читать новую книгу Виктора Пелевина». Афиша. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 20-ին.
- ↑ «Пелевин представил новую версию Вселенной».
- ↑ 5,0 5,1 В.О. «Пелевин, Виктор. Искусство легких касаний». lib-kolpin.ru. Վերցված է 2021 թ․ մարտի 4-ին.(չաշխատող հղում)
- ↑ Пелевин, Виктор (2019 թ․ դեկտեմբերի 12). «Искусство легких касаний» (ռուսերեն). Litres. Վերցված է 2021 թ․ մարտի 4-ին.
- ↑ «Искусство легких касаний». loveread.ec. Վերցված է 2021 թ․ մարտի 4-ին.
{{cite web}}
: Text "LoveRead.ec - читать книги онлайн бесплатно" ignored (օգնություն); Text "Виктор Пелевин" ignored (օգնություն); Text "страница 59" ignored (օգնություն) - ↑ Виктор Пелевин «Искусство легких касаний». — ISBN 978-5-04-106222-4
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Виктор Пелевин «Искусство легких касаний»(չաշխատող հղում)