Մոսկվայում փեյնթբոլի համառոտ պատմությունը
Մոսկվայում փեյնթբոլի համառոտ պատմությունը ռուս.՝ Краткая история пэйнтбола в Москве | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | պատմվածք |
Ձև | պատմվածք |
Հեղինակ | Վիկտոր Պելևին |
Բնագիր լեզու | ռուսերեն |
Հրատարակվել է | 1997 |
«Մոսկվայում փեյնթբոլի համառոտ պատմությունը» (ռուս.՝ «Краткая история пэйнтбола в Москве»), ռուս ժամանակակից գրող Վիկտոր Պելևինի պատմվածքը։
Առաջին հրապարակումը տեղի է ունեցել «Playboy Russia» ամսագրում (1997 թվական, թիվ 12)[1]։
Պատմվածքը թարգմանվել է անգլերեն և տպագրվել է «50 գրողներ. 20-րդ դարի ռուսական պատմվածքների անթոլոգիա» աշխատությունում 2011 թվականին[2]։
Հրատարակություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Relics։ Վաղ և չհրատարակված» ժողովածու, 2005 թվական
- «Բոլոր պատմվածքները» ժողովածու, 2005 թվական
- «50 writers: an anthology of 20th century Russian short stories» անթոլոգիա, 2011 թվական[1]
Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վաղ Պելևինին բավականին բնորոշ պատմվածք է հանցագործների մասին, որոնք հայտնվեցին վերակառուցումից հետո։ Գլխավոր հերոսը՝ «Կոբզար» մականունով հանցագործ Յակով Կաբարզինը, իր նմանների համար համաձայնագիր է հնարում, որի համաձայն՝ հաշիվ պարզելու ընթացքում պետք է սպանեն ոչ թե իրական զենքով, այլ պետք է կրակեն փեյնթբոլի գնդիկներով։ Խոցված հանցագործը պետք է հեռանա գործերից և կյանքի մնացած օրերն անցկացնի շքեղ հանգստավայրում[3]։ Այդպիսի ոչ վատ ճակատագրի է արժանանում նաև ինքը՝ հերոսը[4]։
Սակայն հետո հայտնվում է նոր փրկարար հանցագործ, որը հերթական հաշվեհարդարին գալիս է արդեն իրական հին Շպագինի ատրճանակ-գնդացրով։ Հենց այստեղ էլ գրողն ու ընթերցողը բաժանվում են հերոսներից[4]։
Առանձնահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ժամանակակից գրական տեքստում անգլիաբանությունը գործում և կատարում է կոնկրետ տեղեկատվության (բովանդակային-փաստական, բովանդակային-կոնցեպտուալ, բովանդակային-ենթատեքստային և այլն) իրականացման գործառույթ, այսինքն՝ բացահայտում է «իմաստների և հաղորդագրությունների հարաբերակցությունը, որը տալիս է երևույթների, փաստերի, իրադարձությունների նոր տեսանկյուն»։ Հետազոտողները նշում են, որ պատմվածքը պարունակում է բովանդակային-փաստական տեղեկույթ՝ «ինֆորմատիվության կատեգորիա» և «անգլիաբանություն» հասկացությունների միջև հարաբերությունների տեսանկյունից[5]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Виктор Пелевин «Краткая история пэйнтбола в Москве» (ռուսերեն).
- ↑ «50 Writers: An Anthology of 20th Century Russian Short Stories». Academic Studies Press (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 2-ին.
- ↑ «Краткая история пэйнтбола в Москве». Apple Books (գերմաներեն). Վերցված է 2021 թ․ մարտի 2-ին.
- ↑ 4,0 4,1 ««Краткая история пэйнтбола в Москве» / Рассказы / Виктор Пелевин :: сайт творчества». pelevin.nov.ru. Վերցված է 2021 թ․ մարտի 2-ին.
- ↑ Изюмская Светлана Сергеевна Англицизм и категории текста (на материале произведений С. Лукьяненко и В. Пелевина) (Рецензирована) // Вестник Адыгейского государственного университета. Серия 2: Филология и искусствоведение. — 2010. — В. 4. — ISSN 2410-3489.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մոսկվայում փեյնթբոլի համառոտ պատմությունը Վիկտոր Պելևինի ստեղծագործությունների կայքում
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Изюмская Светлана Сергеевна Англицизм и категории текста (на материале произведений С. Лукьяненко и В. Пелевина) (Рецензирована) // Вестник Адыгейского государственного университета. Серия 2: Филология и искусствоведение. — 2010. — № 4.