Իակինֆ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իակինֆ
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրվիպակ
ՀեղինակՎիկտոր Պելևին
Բնագիր լեզուռուսերեն
Հրատարակվել է2019

«Իակինֆ» (ռուս.՝ «Иакинф»), ռուս ժամանակակից գրող Վիկտոր Պելևինի վիպակը, որը լույս է տեսել 2019 թվականին «Թեթև հպումների արվեստ» ժողովածուում[1]։

Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռուստատեսության աշխատակից Տիմոֆեյը, բանկային բրոքեր Անդրոնը, պատուհանների «Բալկոննի մատերիկ» ընկերության չափող Իվանը և սոցիոլոգ-եվրամարքսիստ Վալենտինը հանդիպում են Նեպալում, շրջում բազմաթիվ լեռնային արահետներ և որոշում են միասին գնալ Նալչիկ՝ որպես փոքրիկ զվարճանք[2]։

Տուրիստական բազայի լեռնային արշավների ուղեկցորդ է կցվում երկար մոխրագույն մազերով և երիտասարդ դեմքով ծերունի Իակինֆը, կամ Ակինֆի Իվանովիչը։ Վիպակի ամբողջ սյուժեն տեղավորվում է էկզոտիկ անունով ուղեկցորդի հարուստ կենսագրության մեջ, որը ծնվել է Մոսկվայում, ապրել է Ստարոկոնյուշեննի նրբանցքում, ստացել բժշկի դիպլոմ, բայց 1990-ական թվականներին, երբ բոլոր նախկին ուղիները խառնվել էին և նորերը գցվում էին շոշափելով, նա դառնում է տարածաշրջանային մասշտաբի էքստրասենս (այստեղ Պելևինը, այսինքն` Իակինֆը, առաջարկում է իր ընթերցողներին, այսինքն` չորս ունկնդիրներին, հեռուստատեսության էքստրասենսների պատմության ընդարձակ դասընթաց), և ճակատագիրը բերում է Նալչիկ[2]։

Գնահատական[խմբագրել | խմբագրել կոդը]

«Թեթև հպումների արվեստը» գիրքը հարուստ չէ սյուժետային շրջադարձերով։ Հերոսներին տրվել են անուններ, որպեսզի նրանք ինչ-որ կերպ զանազանվեն միմյանցից, բայց հերոսները միաչափ են, իսկ գլխավորը տեղի է ունենում գաղափարների դաշտում։ «Իակինֆ» վիպակի հիմնական գաղափարը զոհաբերությունն է։ Մասնավորապես՝ մարդկային։ Մասնավորապես, եղջյուրավոր Բաալ աստծուն, կամ Կրոնոսին, կամ Սատուռնին. ժամանակի աստծուն, որն ուտում է իր երեխաներին և այդպիսով սնվում նրանցում եղած էներգիայով։ Եվ այդ էներգիայի փշրանքներից տալիս է նրանց, ովքեր իրեն ծառայում են և ժամանակին սնունդ են ապահովում։ Զոհերը՝ «իրենց ժամանակի երեխաները», անհետանում են այնպես, կարծես նրանք երբեք գոյություն չեն ունեցել։ Նույնիսկ նրանց մասին հիշողություն չի մնում։ Բայց նրանց, ովքեր այդ զոհաբերություններն անում են, ինչ-որ բան հասնում է[2]։

Ընդհանուր առմամբ, «Իակինֆը» ճարպկորեն է կառուցված և, առհասարակ, ժանրային առումով անթերի է։ Ըստ Պելևինի բանաձևի, որով նա կրկին ու կրկին հավաքում է հաջորդ գիրքը, նրա ամրության պաշարը շուտով չի սպառվի։ Այլ բան է, որ կենդանի դասականը սկսել է շատ ավելի պարզ վերաբերվել ֆորմալ կողմին և երկար ժամանակ չի փորձել ինքնատիպ լինել ոչ կառուցվածքի, ոչ էլ կերպարների պատկերման տեսանկյունից։ Գաղափարների ձնահյուսքը ծանրաբեռնում է սյուժետային ինտրիգը՝ հանգուցալուծում, զրույցների երկար շարք, գագաթնակետ, վարագույր[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Виктор Пелевин «Иакинф»» (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 3-ին.
  2. 2,0 2,1 2,2 «Жук лапкой потрогал. Виктор Пелевин об «американской гендерной шизе», которую придумали российские спецслужбы». lenta.ru. Վերցված է 2021 թ․ մարտի 3-ին.
  3. Корнацкий, Николай (2019 թ․ օգոստոսի 29). «Трогает всерьез: Виктор Пелевин вернулся с «Искусством легких касаний»». Известия (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 3-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]