Դարձորյակի սուրբ գիրքը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դարձորյակի սուրբ գիրքը
ռուս.՝ Священная книга оборотня
Տեսակգրավոր աշխատություն
Ժանրվեպ
Ձևվեպ
ՀեղինակՎիկտոր Պելևին
Բնագիր լեզուռուսերեն
Հրատարակվել է2004

«Դարձորյակի սուրբ գիրքը» (ռուս.՝ «Свяще́нная кни́га о́боротня»), ռուս ժամանակակից գրող Վիկտոր Պելևինի վեցերորդ վեպն է, որը գրվել է 2004 թվականին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

«Դարձորյակի սուրբ գիրքը» Ա Խուլի (ռուս.՝ А Хули, 1970-ական թվականներին տարածված ռուսական հայհոյական արտահայտություն, որի իմաստն է՝ «ի՞նչ...», «ի՞նչ է նա ստանալու դրա համար...»,«բա ի՞նչ էիք ուզում...», հնչյունային երկիմաստությունը բնորոշ է Պելևինի տեքստերին) անունով հին դարձորյակ աղվեսի և ԱԴԾ-ի գեներալ-լեյտենանտ, երիտասարդ դարձորյակ գայլի սիրո պատմություն է, նրանց բարդ փոխհարաբերությունների, բոլոր կենդանի էակների կյանքի ճանապարհը որոնելու, հոգևորության բարձրագույն կետին հասնելու ձգտման մեջ սիրո դերի մասին[1]։ Ա Խուլի անունը չինարեն նշանակում է «Ա աղվես» (չինարեն՝ 狐狸, ավելի ճիշտ՝ 阿狐狸 «աղվեսիկ-քույրիկ», 阿-ը ազգակցական հարաբերությունների տարբեր կատեգորիաներ նշող գոյականական նախածանց է, որն այդ գոյականներին տալիս է փաղաքշական ձև. օրինակ՝ Լու Սինի դասական պատմվածքը՝ «Ա Քյուի իրական պատմությունը», չինարեն՝ 阿Q正傳, նախածանցը լայնորեն օգտագործվում է հարավային բարբառներում, հյուսիսում այն քիչ է օգտագործվում)։

Գլխավոր գործող անձինք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ա Խուլի՝ դարձորյակ աղվես
  • Ալեքսանդր Սերի՝ դարձորյակ գայլ, ԱԴԾ-ի գեներալ-լեյտենանտ
  • Միխալիչ՝ ԱԴԾ-ի գնդապետ, Սերիի տեղակալը
  • Պավել Իվանովիչ՝ ԱԴԾ-ի խորհրդատու

Հետաքրքրաշարժ փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վեպի վերջին մեկ երրորդ մասում Ալեքսանդրը կերպարանափոխվում է, որի պատճառով փոխվում է նրա կենդանական տեսքը։ Ավելի ուշ նա գիտակցում է, որ դարձել է այն առասպելական շունը, որը հիշատակվում է «Generation «Պ»» վեպում[1]։
  • Արդեն շուն դառնալուց հետո Ալեքսանդրը խոստովանում է, որ այցելել է Վավիլեն Տատարսկուն՝ Պելևինի մեկ այլ՝ «Generation «Պ»» վեպի հերոսին, և զգալիորեն խաթարել է գերագույն քաղդեացու նրա կարիերան[1]։
  • Ալեքսանդրի պատմությունը նկարագրված է Պելևինի «Վերվոլկի խնդիրը միջին գոտում» պատմվածքում, վեպի տեքստում նշվում է գնդապետ Լեբեդենկոյի մասին, որի պատմությունը նկարագրված է պատմվածքում։ Գնդապետ Լեբեդենկոն (Լեբյոդկին) հանդես է գալիս նաև «Թվեր» վեպում[1]։
  • Ալեքսանդրի պատմությունը նկարագրված է նաև Պելևինի «Պետպլանի արքայազնը» վիպակում։ Սաշա Լապինն աշխատում է պետմատում և խաղում է «Պարսկաստանի արքայազնը» խաղը։ «Վերվոլկի խնդիրը միջին գոտում» պատմվածքին հղում կա «Autoexec.bat - level 4» գլխում[1]։

Սաունդթրեք[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրքի հետ մեկտեղ թողարկվել է երաժշտական խտասկավառակ, որտեղ երաժշտական ստեղծագործությունների հեղինակների անունները նշված չեն[1]։

Սակայն հետագայում այդ երգերը ճանաչվել են[1].

  1. 梦驼铃 meng tuo ling — չինական «Մենտոլին» երգ (բառացիորեն՝ Երազում լսված ուղտի զանգուլակներ)։
  2. Herminia — Filosofia։
  3. Բարի գիշեր - ավագ սարկավագ Ռոման (Տամբերգ) և երեց Ալեքսեյ Գրաչով («Կյանքի ծով» ալբոմ, 2002)։
  4. Shocking Blue — I’ll Follow the Sun
  5. Santocas — Valodia։
  6. Sally Yeh — Lai Ming Bat Yiu Loi («Չինական պատմություն ուրվականների մասին» կինոնկարի երգը / Chinese Ghost Story 1)։
  7. Leslie Cheung — ? ( «Չինական պատմություն ուրվականների մասին 2» կինոնկարի երգը / Chinese Ghost Story 2)։
  8. Carlos Puebla — Un nombre։
  9. « Rừng xưa đã khép» — վիետնամցի կոմպոզիտոր Չին Կոնգ Շոնի երգը «Արևի ուղղահայաց ճառագայթը» կինոնկարից՝ Վու Թան Սուանի կատարմամբ (վիետ․՝ Vũ Thanh Xuân
  10. Choir of All Saints, Honiara — Jisas Yu Holem Blong Mi։
  11. Nat King Cole — Quizas, Quizas, Quizas[1]։

Հրատարակություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2004 — Виктор Пелевин. Священная книга оборотня. — М.: Эксмо, 2004. — 384 с. — 150 100 экз. — ISBN 5-699-08445-2
  • 2004 — Виктор Пелевин. Священная книга оборотня (+ CD). — Эксмо, 2004. — 384 с. — 10 100 экз. — ISBN 5-699-12256-7
  • 2006 — Виктор Пелевин. Священная книга оборотня (аудиокнига MP3). — Аудиокнига, 2006. — (Современная проза).
  • 2007 — Виктор Пелевин. Священная книга оборотня. — Эксмо, 2007. — 384 с. — 10 100 экз. — ISBN 978-5-699-16962-7, 5-699-16962-8
  • 2007 — Виктор Пелевин. Священная книга оборотня. — Эксмо, 2007. — 384 с. — 7100 экз. — ISBN 978-5-699-22691-7
  • 2009 — Виктор Пелевин. Священная книга оборотня. — Эксмо, 2009. — 416 с. — 10 100 экз. — ISBN 978-5-699-32563-4

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 «Книга «Священная книга оборотня»». Վերցված է 2021 թ․ փետրվարի 26-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]