Բուդդայի ճկույթը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բուդդայի ճկույթը
անգլ.՝ Buddha's Little Finger
Երկիր Գերմանիա[1]
 Կանադա[1]
 Ռուսաստան[1]
Ժանրդրամա
Թվական2015, օգոստոսի 6, 2015[2][3][4] և 2014[1]
Լեզուանգլերեն
ՌեժիսորԹոնի Փեմբերթոն[4]
ՊրոդյուսերAndreas Eicher?[1], Ֆրանկ Էվերս[1], Հելգե Նոյբրոններ[1], Թոնի Փեմբերթոն[1], Բեննի Դրեքսել[1], Կարստեն Ստոտեր[1] և Martin Paul-Hus?[1]
Սցենարի հեղինակՄարինա Շրոն[1], Saul Fussiner?[1], Թոնի Փեմբերթոն[1] և Ուիլյամ Ջենինգս[1]
ԴերակատարներԹոբի Քեբել[5], Կարին Վանաս[5], Քրիստոֆ Բախ[5], Ստայպ Էրցեգ[5], Լիլիթ Ստենջենբերգ[5], Անդրե Հեննիկե[5], Իվան Շվեդոֆ[5], Տրիստան Պյուտեր[5], Աննա Մարի Կադիո[5], Հիլդեգարդ Շրյոդտեր[5], Դավիդ Շելլեր[5], Բերնդ Միխայել Լադե[5], Վինսենթ Ռեդեցկի[5], Գերդի Ցինտ[5], Իրշադ Փանջաթան[5], Մարկո Դիռլիխ[5], Նիք Դոնգ-Սիք[5], Մարիո Մենտրուպ[5] և Դենիս Կամից[5]
ՕպերատորՏոբիաս Ֆրանկ[1]
ՄոնտաժԱնյա Սիմենս[1] և Էլիզաբեթ Թրեմբլեյ[1]
Պատմվածքի վայրՌուսաստան
ԿինոընկերությունRohfilm[1] և Amérique Films[1]
Տևողություն83 րոպե[1]
Պաշտոնական կայքէջ

«Բուդդայի ճկույթը» (անգլ.՝ Buddha's Little Finger), ամերիկացի ռեժիսոր Թոնի Փեմբերթոնի ցածրբյուջետային գեղարվեստական կինոնկարը, որի գլխավոր դերում նկարահանվել է Թոբի Քեբելը։ Ֆիլմը նկարահանվել է ռուս ժամանակակից գրող Վիկտոր Պելևինի «Չապաևն ու Պուստոտան» վեպի հիման վրա։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործազուրկ բանաստեղծ Պյոտր Պուստոտան ձերբակալվում է ՊԱԿ-ի կողմից 1991 թվականի օգոստոսյան հեղաշրջման փորձի ժամանակ, ենթարկվում է խոշտանգումների, կորցնում գիտակցությունը և հայտնվում 1919 թվականի հետհեղափոխական Ռուսաստանում, որտեղ կռվում է լեգենդար կարմիր հեծելազորային հրամանատար Չապաևի և նրա գնդացրորդուհի Անկայի հետ նույն կողմում։ Հիշողության տարօրինակ բացերը նրան գցում են մերթ իննսունականների հանցագործ Մոսկվա, մերթ քաղաքացիական պատերազմ։ Պյոտրն իմանում է, թե փոփոխությունների երկու քամիները որքան կարող են միաժամանակ մոլեգնել մեկ մարդու գլխում[6][7]։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Թոբի Քեբել - Պյոտր Պուստոտա (անգլ.՝ Voyd)
  • Անդրե Հեննիկե - Չապաև
  • Կարին Վանաս - Աննա
  • Յուկի Իվամոտո - Մոնղոլ
  • Ստիպե Էրցեգ - Վոլոդին
  • Իվան Շվեդով - Շուրիկ
  • Տրիստան Պյուտեր - Կոլյան
  • Դավիդ Շելլեր - Ժերբունով
  • Գերդի Ցինտ - Բարբոլին
  • Աննա-Մարի Կադյո - Տիմուրովնա
  • Բեռնդ Միխայել Լադե - մայոր Սմիռնով
  • Հիլդեգարդ Շրյոդտեր - Mrs. Kuznets
  • Քրիստոֆ Բախ - Vorblei
  • Նիկ Դոն Սիկ - Կավաբատա
  • Իրշադ Փանջաթան - Բուդդա
  • Լիլիթ Շտանգենբերգ - կույր կին
  • Մարկո Դիռլիչ - Լուտցե
  • Վինսենթ Ռեդետցկի - երիտասարդ
  • Մարիո Մենթրուպ - Shabby Man
  • Էքզել Սիչրովսկի - Ֆուրմանով
  • Դենիս Կամից - Պիլիգրիմ
  • Դոմինիկ Պոլ Վեբեր - Կոստրով
  • Ջերի Գերոմ - ռուս ուսանող

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆինանսավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականին ֆիլմը պաշտոնապես ընտրվեց Բեռլինի միջազգային կինոփառատոնի համատեղ արտադրության ֆիլմերի տոնավաճառին մասնակցելու համար[8]։ Ինչպես 2008-2009 թվականներին նշել է նախկինում նախագծի պրոդյուսեր աշխատած Միխայիլ Կալատոզիշվիլին[9], կինոնկարի էկրանավորման մեկնարկի հետաձգումը պայմանավորված է արևմտյան ներդրողների ֆինանսական դժվարություններով[10][11]։ Թոնի Փեմբերթոնը պնդում էր, որ Կալատոզիշվիլու մահից հետո ինքը հնարավորություն չի ունեցել դրամաշնորհ ստանալու ռուսական կողմից, քանի որ չի հանդիսացել Ռուսաստանի Դաշնության քաղաքացի[12]։ Ներդրողների կողմից միջոցների որոնումը հանգեցրեց նրան, որ նկարահանումները սկսվեցին միայն 2012 թվականին։

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգլիայի համար Էնդրյու Բրոմֆիլդի թարգմանությամբ վեպը վերնագրվել է «The Clay Machine Gun»[13], իսկ ԱՄՆ-ի համար` «Buddha’s Little Finger»[14][15]։ Ըստ թարգմանիչ Անդրեաս Թրեթների՝ գրքի գերմաներեն «Buddhas kleiner Finger»(գերմ.) վերնագիրը ինքն է հորինել{[16], և քանի որ «The Clay Machine Gun» անվանումը պակաս հաջող էր, ամերիկացիները վերցրին իրենց անվանումը[16]։ Նույնպես է կոչվում է նաև Փեմբերթոնի ֆիլմը։

Սցենար[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին պատկերներ
«Բուդդայի ճկույթը» ֆիլմի սցենարը Աննայի դերակատար Կարին Վանասի Instagram-ում

Համաձայն Պրավդա.ռու-ի 2011 թվականի հաղորդագրության՝ ֆիլմի սցենարում հայտնվել էին Լուբյանկայի մենախցերը և Սպիտակ տան վրա կրակող թնդանոթները, թեպետ ավելի վաղ «ծրագրվում էր» օրիգինալ տեքստի հանդեպ ակնածալից վերաբերմունքով «թովիչ կոկաինային թրիփի» ոճ[17]։ Պրոդյուսեր Կարստեն Շտոտերի խոսքերով՝ սցենարը լրջորեն փոփոխված է և բավականին ազատ է մեկնաբանում վեպի տեքստը[18]։

Վիկտոր Պելևինը, ռեժիսորի խոսքով, կարդացել է սցենարը, դրականորեն է արձագանքել ու ասել է, որ ինքը «...հավանում է 120-ից 115 էջը, իսկ այդ 5 էջերում դուք կարողացել եք գործնականում քանդել ամբողջ պատմությունը», ուստի նա գրել է մի շարք դիտողություններ, թե ինչպես դա պետք է անել[16]։

Նկարահանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին պատկերներ
Նկարահանման հրապարակը Flickr-ում

Նախատեսվում էր, որ ֆիլմը նկարահանվելու է Լայպցիգում[18] և Բեռլինում[19]։ Ռեժիսորի խոսքով՝ ինքը ստիպված է եղել նկարահանման օրերի քանակը կրճատել 30-ի, թեև ավելի վաղ նախատեսվում էր նկարահանման 40 օր անցկացնել, իսկ հետո, բյուջեի դեֆիցիտի պատճառով, 21-ի[12]։

Ըստ Filmportal.de կայքի տեղեկատվության՝ նկարահանումներն իրականացվել են 28.08.2012-25.09.2012[20]։

Դերասանական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխավոր դերերը ֆիլմում կատարում են արևմտյան դերասանները։ Ի սկզբանե պլանավորվում էր, որ ֆրանսիացի դերասան Ժան-Մարկ Բառը կատարելու է Վոլոդինի դերը[21][22], բրիտանացի դերասան Ռուփերթ Ֆրենդը՝ Պյոտր Պուստոտայի[23], իսկ Սոֆյա Մայլսը՝ Աննայի[22]։ Միխայիլ Կալատոզիշվիլիի կարծիքով՝ որպեսզի ֆիլմը ճշմարիտանման լինի, գոնե նկարահանող խմբում պետք է լինեն ռուս դերասաններ, իսկ արևմտյան աստղերը «հասարակության համար յուրահատուկ խայծ են»[10]։

Ֆիլմի թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի թողարկման և նկարահանման ժամկետները բազմիցս հետաձգվել են. այսպես, ըստ IMDb-ի, թողարկումը նախատեսված էր դեռևս 2009 թվականին[24]։ 2012 թվականի օգոստոսին ֆիլմի պրոդյուսերներից մեկը՝ Մարտին Փոլ-Հուսը, նշում էր, որ ֆիլմը պատրաստ կլինի մինչև 2013 թվականի սեպտեմբեր[19], իսկ 2012 թվականի դեկտեմբերին ռեժիսորը հույս ուներ այն թողարկել 2013 թվականի գարնանը[12]։

Ֆիլմի ռեժիսոր Թոնի Փեմբերթոնի խոսքերով՝ ֆիլմին ուղի հարթելու համար պահանջվել է գրեթե 10 տարի[12][16]։

Պրեմիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրեմիերան տեղի է ունեցել 2015 թվականի օգոստոսի 6-ին[25][26][27][28] Լայպցիգում[29]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 1,19 1,20 Catalog of the Digital Discoverability Project of the RDIFQ
  2. http://www.moviepilot.de/movies/buddhas-little-finger
  3. http://www.filmstarts.de/kritiken/239132.html
  4. 4,0 4,1 filmportal.de — 2005.
  5. 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 5,11 5,12 5,13 5,14 5,15 5,16 5,17 5,18 Internet Movie Database — 1990.
  6. Pemberton, Tony (2015 թ․ սեպտեմբերի 1), Buddha's Little Finger, Toby Kebbell, Karine Vanasse, Trystan Pütter, Ivan Shvedoff, Rohfilm, Amérique Film, Cine Plus, Վերցված է 2021 թ․ մարտի 4-ին
  7. «На кино-вечере «Взгляд с экрана» в Пушкинской библиотеке обсудили новый фильм». www.tambovlib.ru. Վերցված է 2021 թ․ մարտի 4-ին.
  8. Press Office (2006 թ․ հունվարի 13). «European Film Market & Co-Production Market» (անգլերեն). «Berlinale». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 26-ին. «Official Selection of Projects for the Berlinale Co-Production Market 2006»
  9. «Friend and Barr cast for Russian gangster movie» (անգլերեն). Журнал «Screen International». 2007 թ․ փետրվարի 11. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 26-ին.
  10. 10,0 10,1 ««Кинотавр» — враждебный фестиваль» (ռուսերեն). Ежедневная деловая газета «РБК». 2008 թ․ հուլիսի 9. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 26-ին.
  11. Вита Рамм (2009 թ․ հունվարի 20). «Кинорежиссер Михаил Калатозишвили: «Мой дед не был советским разведчиком в Америке»» (ռուսերեն). Ежедневная деловая газета «Известия». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 26-ին.
  12. 12,0 12,1 12,2 12,3 Alix Lambert (2012 թ․ դեկտեմբերի 12). «Director Tony Pemberton Talks Russia, Film and Devo» (անգլերեն). Журнал «Filmmaker». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 26-ին.
  13. * «The Clay Machine-Gun» at Google Books
  14. * «Buddha's Little Finger» at Google Books
  15. Виктория Шохина (2006 թ․ հոկտեմբերի 5). ««Чапай, его команда и простодушный ученик»» (ռուսերեն). Независимая газета. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 26-ին.
  16. 16,0 16,1 16,2 16,3 «Документальный фильм Бориса Караджева. «Писатель „П". Попытка идентификации». Москва: Киностудия «КЛИО». (15 сентября 2013)». {{cite web}}: Missing or empty |url= (օգնություն)
  17. Михаил Фомин (2011 թ․ մարտի 25). ««Бабочка сознания» порхает из России в Европу» (ռուսերեն). Интернет-издание «Правда.Ру». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 26-ին.
  18. 18,0 18,1 Татьяна Фирсова (2012 թ․ օգոստոսի 28). «Съёмки фильма по книге Пелевина «Чапаев и Пустота» начнутся в Германии» (ռուսերեն). РИА Новости. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 26-ին.
  19. 19,0 19,1 André Duchesne (2012 թ․ օգոստոսի 15). «Karine Vanasse et Anne-Marie Cadieux tournent en Allemagne» (ֆրանսերեն). Газета «La Presse». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 26-ին.
  20. ««Buddha's Little Finger»» (գերմաներեն). Онлайн-база данных немецких фильмов «filmportal.de». 2015 թ․ օգոստոսի 26. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 26-ին.
  21. «Жан-Марк Барр снимется в «Чапаеве и Пустоте» с подачи фонда Михаила Калатозова» (ռուսերեն). Информационное агентство «InterMedia». 2007 թ․ փետրվարի 12. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 26-ին.
  22. 22,0 22,1 «Новая экранизация романа Виктора Пелевина» (ռուսերեն). Портал «kinokritik.com». 2009 թ․ հուլիսի 20. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 26-ին.
  23. «Фильм по «Чапаеву и пустоте» Пелевина начнут снимать в Германии летом» (ռուսերեն). РИА Новости. 2011 թ․ մարտի 21. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 26-ին.
  24. ««Buddha's Little Finger (2009)»» (անգլերեն). архив сайта «IMDb». 2009 թ․ հունվարի 23. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 26-ին.
  25. «Buddha's Little Finger» (գերմաներեն). Интернет-портал «Filmstarts». 2015 թ․ օգոստոսի 6. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 26-ին.
  26. «Buddha's Little Finger» (գերմաներեն). Интернет-сообщество «Moviepilot». 2015 թ․ օգոստոսի 6. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 26-ին.
  27. «Kinostarts» (գերմաներեն). Электронный журнал кинокритиков «Critic.de». 2015 թ․ օգոստոսի 6. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 27-ին. «Buddha's Little Finger - D, CA 2015. Regie: Tony Pemberton»
  28. «Aktuelle Literaturverfilmungen im Kino» (գերմաներեն). Журнал «buchreport». 2015 թ․ օգոստոսի 4. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 26-ին.
  29. «Kinos in Leipzig» (գերմաներեն). Сайт «kino.de». 2015 թ․ օգոստոսի 6. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 26-ին. «Buddha's Little Finger — 20:00» {{cite web}}: External link in |publisher= (օգնություն)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]