Գաղտնի տեսարաններ դեպի Ֆուձի սար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գաղտնի տեսարաններ դեպի Ֆուձի սար
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրդետեկտիվ և ֆենթեզի
Ձևվեպ
ՀեղինակՎիկտոր Պելևին
Բնագիր լեզուռուսերեն
Գրվել է2018
ՀրատարակչությունԷքսմո
Հրատարակվել էսեպտեմբերի 27, 2018
ՆախորդIPhuck 10
ՀաջորդԹեթև հպումների արվեստ

«Գաղտնի տեսարաններ դեպի Ֆուձի սար» (ռուս.՝ «Тайные виды на гору Фудзи»), ռուս ժամանակակից գրող Վիկտոր Պելևինի տասնվեցերորդ վեպն է, որը գրվել է 2018 թվականին և հրատարակվել է նույն տարվա սեպտեմբերի 27-ին «Էքսմո» հրատարակչության կողմից[1][2]։

2020 թվականին գիրքը «ԼիտՌես» ծառայությունում ամենաշատ մեջբերված գիրքն էր։ Ամենատարածված մեջբերումներն էին. «...Դատարկ բառերով սնված մարդը սկսում է հավատալ, որ հասկացել է ինչ-որ կարևոր բան։ Այնինչ նրա գլխի մեջ պարզապես աղբ են լցրել» և «Յուրաքանչյուր հաջողակ տղամարդու հետևում կանգնած է կնոջ սերը։ Յուրաքանչյուր հաջողակ կնոջ թիկունքում տղամարդու դավաճանությունն է»,- որը նշել են 647 ընթերցողներ[3]։

Վեպը առաջին տեղում է Վիկտոր Պելևինի էլեկտրոնային և աուդիոգրքերի վարկանիշում, որոնք վերջին 10 տարվա ընթացքում առավել հաճախ ընտրվել են ռուսաստանցիների կողմից[3]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպը պատմում է ռուս ձեռնարկատեր Դամիան Ուլիտինի և նրա «Fuji experiences» սթարթափի մասին, որի էությունը հանգում է երջանկություն վաճառելուն։ Ավելի ճիշտ` հաճախորդներին մատուցվում են մի շարք գործողություններ, որոնց ազդեցությունը երաշխավորում է երկար մոռացված հաճույք կյանքից։ Զուգահեռ սյուժետային գծում գլխավոր հերոսի ընկերուհին՝ Տատյանան, միանում է «էզոթերիկ ֆեմինիզմով» զբաղվող «Նոր որսորդուհիներ» աղանդին, որը սկիզբ է առնում Կաստանեդայի հետևորդուհիներից մեկի ուսմունքից։ Վեպի վերջին մասում հերոսների ճակատագրերն անսպասելիորեն միահյուսվում են սարկաստիկ եղանակով[4]։

Վեպի հիմնական թեման օլիգարխ Ֆեոդորի և նրա դասընկերուհի Տանյայի հարաբերություններն են։ Նախկինում Ֆեոդորը սիրահարված էր իր դասընկերուհի Տանյային, որը դպրոցում ամենահամբավավոր աղջիկն էր։ Եվ Ֆեոդորը, և Տանյան սկսում են զբաղվել «բիզնեսով»։ Տանյան սկսում է վաճառել իր գեղեցկությունը, իսկ Ֆեոդորը, օգտվելով առիթից, դառնում է օլիգարխ։ Տատյանան ընթերցողների առջև հայտնվում է գիրացած, ոչ առաջին թարմությամբ, թեպետ իր գրավչությունը դեռևս չկորցրած սիրուհի։ Այն պահին, երբ գլխավոր հերոսին ձանձրացրել էին կանայք, թմրանյութերը, զբոսանավերը և մնացած ամեն ինչը, նա այլ օլիգարխների հետ սկսեց զվարճանքի նոր աննախադեպ տեսակներ փնտրել։ Հայտնվում է Դամիանը և ձանձրացողներին առաջարկում «Fuji Experiences» կոչվող «սթարթափը», որը կարելի է թարգմանել որպես «Ֆուձիի փորձ»։ Ֆուձին Ճապոնիայի գլխավոր սուրբ լեռն է, իսկ ամբողջ գրքի հիմնական փոխաբերությունը խխունջներն են, որոնք սողում են դեպի նրա գագաթը։ «Fuji Experiences» սթարթափի շրջանակներում Դամիանի «ֆիրմայի» տրամադրած «զվարճանքներից» մեկը Ֆեոդորի վերադարձն էր իր երիտասարդություն։

Հերոսներին առաջարկվում է զգալ միստիկ փորձը հատուկ էմո-պանտոգրաֆի (մեդիտացիայի սիմուլյատորի նման մի բան) և խորհրդածող բուդդայական վանականների միջոցով։ Օլիգարխները գնում են վեհ երջանկության հետևից։ Ինչպես արտահայտվում է նրանցից մեկը. «Որոշեցի, ուրեմն, Սուրբ Հոգու սաֆարի կազմակերպել»։ Տեղափոխվելով ջանայից ջանա՝ հերոսները գիտակցում են, որ

«պայծառացման ու երջանկության բոլոր տեսակները՝ թեթևամիտ խանդաղատանքից մինչև գրեթե զգայական կրակ, ջանաներում եղել են»։

Հերոսների հետ սկսում է տեղի ունենալ վերափոխում, որն աննշան է դարձնում կյանքի բոլոր ֆենոմենները, ուրախության, երջանկության և հաճույքի ցանկացած ծանոթ ձևերը[5]։

Ֆեոդորը «ֆիրմայի» հոգեբանին ասում է, որ երիտասարդ տարիներին գաղտնի հետևել է Տանյային բաղնիքում, և երբ նա այնտեղից դուրս է եկել, ցանկացել է լայն բացել իր հագի խալաթի փեշերը, և... Բայց այն ժամանակ դա չի արել. վախեցել է։ Արդյունքում, «ֆիրման» ձեռնամուխ է լինում կյանքի այդ դրվագի մանրամասն վերականգնմանը։ Տանյային, իհարկե, նույնպես վարձում են։ Ֆեոդորն իրականացնում է իր ձախողված երազանքը, թեպետ սահմանափակվում է պարզապես խալաթի փեշերը բացելով։

Քննադատների կարծիքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Գաղտնի տեսարաններ դեպի Ֆուձի սար» վեպում Օլգա Ամինովան տեսել է երգիծանք և՛ Սկոլկովոյի սթարթափերների, և՛ օլիգարխների, և՛ ֆեմինիզմի, և՛ արևմտյան (իսկ գուցե նաև՝ համընդհանուր մարդկային) ագահության վրա[6]։

Քննադատ Գալինա Յուզեֆովիչը նոր վեպը գնահատել է որպես «ամենաբուդդայական» և «ամենաուղղագիծ», բայց դրա մեջ տեսել է «կնատյացության ոգի», որը կարող է «փչացնել տպավորությունը վեպից, որը բոլոր առումներով պայծառ է, պարզ, հմայիչ և հագեցած է սրամիտ «զատկի ձվերով» գրողի ստեղծագործության հին երկրպագուների համար»[7]։

Քաղաքական գործիչ Գավրիիլ Պոպովի կարծիքով՝ «Պելևինը եկել է ճիշտ եզրակացության, որ անհրաժեշտ է փոխել ժամանակակից քաղաքակրթության բուն հիմքը։ Անհրաժեշտ է դրա բոլոր պոստուլատների գլոբալ վերանայում։ Սեփական անձի վրա կենտրոնանալու մերժումից, սպառողական հասարակությունից։ <…> Լավ հեռանկարներ է խոստանում միայն <…> այն լավագույնի միավորումը, որը տվել են սոցիալիստական, կոլեկտիվիստական գաղափարախոսություններն ու անարխիստական, անհատապաշտության էքզիստենցիալ գաղափարախոսությունները»[8]։

Վեպը համարվում է երջանկության ներկայիս ընկալման յուրատեսակ ներկայացում, որտեղ հաղթում է տնտեսական մոդելը, ստեղծվում է երջանկության նոր, արդեն «տնտեսական» դիցաբանություն, հեղինակը սա ընթերցողին է ներկայացնում որպես ինքնախաբեության ժամանակակից ձև և իրականության փոխարինում[9]։

Բեմականացումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականին Վորոնեժի Նիկիտինսկի թատրոնում բեմադրվել է «Գաղտնի տեսարաններ դեպի Ֆուձի սար» ներկայացումը (ռեժիսոր՝ Իվան Կոմարով)[10]։

2020 թվականին Տոմսկի երիտասարդական թատրոնում ցուցադրվել է «Գաղտնի տեսարաններ դեպի Ֆուձի սար» ներկայացումը (ռեժիսոր՝ Դմիտրի Գոմզյակով)[11]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Новый роман Пелевина выйдет 27 сентября» (ռուսերեն). eksmo.ru. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 26-ին.
  2. ««Тайные виды на гору Фудзи»: первая глава из новой книги Виктора Пелевина». Журнал Esquire (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 26-ին.
  3. 3,0 3,1 Кондрат Николаенко (25.11.2020). «У нас / Факты, события / Независимая газета». www.ng.ru. Վերցված է 2021 թ․ փետրվարի 10-ին.
  4. «Диалоги вагины». Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 26-ին.
  5. Морозов А.а РЕЛИГИЯ И БЕГСТВО ОТ СПАСЕНИЯ СОВРЕМЕННОГО СРЕДНЕГО ЧЕЛОВЕКА // Вестник Омского государственного педагогического университета. Гуманитарные исследования. — 2020. — В. 3 (28). — ISSN 2309-9380.
  6. «Пелевин высмеял стартаперов из Сколково». NEWS.ru (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 26-ին.
  7. ««Тайные виды на гору Фудзи»: откровенная духовная проповедь Галина Юзефович первой прочитала новый роман Виктора Пелевина». Meduza (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 29-ին.
  8. «Даёшь матриархат: размышления по поводу новой книги Виктора Пелевина». MK.RU (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 12-ին.
  9. Подчиненов Алексей Васильевич, Снигирева Татьяна Александровна HOMO SOVETICUS & HOMO POSTSOVETICUS: МОДЕЛИ СЧАСТЬЯ В РУССКОЙ ЛИТЕРАТУРЕ // Ученые записки Петрозаводского государственного университета. — 2020. — В. 7. — Т. 42. — ISSN 2542-1077.
  10. Светлана ВЯЗНИКОВА (21 мая 2020). «Воронежский Никитинский театр выиграл росcийский грант на постановку спектакля по Пелевину - последние новости Воронежа и области на сегодня - главные и свежие события в городе за неделю на официальном сайте СМИ». Интернет-канал «TV Губерния» (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ փետրվարի 10-ին.(չաշխատող հղում)
  11. ««Не от мира сего», или Чего ждать от нового главрежа ТЮЗа Дмитрия Акимова». Агентство ТВ-2 — актуальные новости в Томске сегодня (ռուսերեն). 2020 թ․ դեկտեմբերի 10. Վերցված է 2021 թ․ փետրվարի 10-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]