Կարլոս Կաստանեդա
| Կարլոս Կաստանեդա | |
|---|---|
Կարլոս Կարտանեդա 1962 |
|
| Ծնվել է | Կարլոս Ցեզար Սալվադոր Առենա Կաստանեդա դեկտեմբեր 25 1925 (?) Կահամարկա (Պերու)(?) |
| Մահացել է | ապրիլ 27 1998 Լոս Անջելես (ԱՄՆ) |
| Մասնագիտություն | արձակագիր, մարդաբան, անտրոպոլոգ, էթնոգրաֆ, միստիկ, բանաստեղծ |
| Ազգություն | պերուացի |
| Քաղաքացիություն | ԱՄՆ |
| Ստեղծագործական շրջան | 20-րդ դար |
| Թեմաներ | շամանիզմ, նեոշամանիզմ |
Կարլոս Արանա Կաստանեդա,[1] պերուացի գրող և անտրոպոլոգ։ 1968 թվականին տպագրվում է նրա առաջին գիրքը ՝ «Դուն Խուանի ուսմունքը» (The Teachings of Don Juan): Առաջին դեմքով գրված այս գիրքը պատմում է այն մասին, թե ինչպես էր Կաստանեդան աշակերտություն անցնում Յակի ցեղի շաման Խուան Մատուսի մոտ։ Հետագայում Կաստանեդան գրում է ևս 11 գիրք, շարունակելով աշակերտության պատմությունը։ Այս գրքերը վաճառվում են շուրջ 12 մլն․ օրինակով ու թարգմանվում 17 լեզվով։
Բովանդակություն |
Կենսագրություն[խմբագրել]
Կարլոս Կաստանեդայի կենսագրությունը միանշանակ չէ և ունի բազմաթիվ մութ մասեր։ Դրա պատճառներից մեկը Կաստանեդայի կողմից իր ուսմունքի տարրերից մեկի՝ «անձնական պատմության ջնջում» կոչվող մեթոդի հաճախակի կիրառությունն է։ «Անձնական պատմության ջնջման» էությունն է սեփական անձի մասին տեղեկությունների թաքցնելն ու խեղաթյուրելը, ինչը, ըստ Կաստանեդայի բերում է «անձնական ուժի» ու ազատության աճին։
Ծնունդը[խմբագրել]
Կաստանեդայի ծննդյան թվականը և վայրը միշտ տարակարծությունների առիթ են հանդիսացել։ Ծննդյան թվի վերաբերյալ գոյություն ունի երեք տարբերակ
- 1925թ «Թայմ» ամսագրի վարկածով [2]։ Կաստանեդան հետագայում բազմիցս իր դժգոհությունն է հայտնել «Թայմ» ամսագրի տվյալ հոդվածում տեղ գտած տեղեկատվության վերաբերյալ։
- 1931թ նշվում է որոշ հոդվածներում և մահախոսականներում [3]
- 1935թ Կաստանեդան նշել է որոշ հարցազրույցների ժամանակ[4]
Կաստանեդայի ծննդավայրի մասին տեղեկություններ նույնպես հակասական են։
Առաջին տարիներ[խմբագրել]
Հեղինակի տարբերակ[խմբագրել]
Ըստ Կաստանեդայի նրա սկզբնական ազգանունը ոչ թե Կաստանեդա էր, այլ Արանա։ Կաստանեդա (մոր ազգանունն է) ազգանունը նա վերցրել է 1959թ․-ին ամերիկյան քաղաքացիությունը ընդունելիս։ Ծնվել է Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքում, ապահովված ընտանիքում, 1935 թ․-ի դեկտեմբերի 25-ին։ Նրա ծնվելու պահին հայրը 17 տարեկան էր, իսկ մայրը՝ 15։ Նրան դաստիրակել էր իր մորաքույրերից մեկը։ Մորաքույրը մահանում է երբ Կաստանեդան վեց տարեկան էր։ Իսկ Կաստանեդայի մայրը մահանում է երբ Կաստանեդան քսանհինգ տարեկան էր։
Մոտավորապես 10-12 տարեկանում նրան ուղարկում են Բուենոս Այրեսում գտնվող մանկատուն։ 15 տարեկանում նրան ուղարկում են ԱՄՆ։ Սան Ֆրանցիսկո քաղաքում նա ավարտում է դպրոցը (Hollywood High School), որից հետո գնում է Միլան։ Միլանում սովորում է գեղեցիկ արվեստների ակադեմիայում։ Գեղարվեստի մեջ հաջողություններ չի ունենում և շուտով վերադառնում է Կալիֆորնիա։
1955-1959 թթ նա այցելում է գրականությանը, ժուռնալիստիկային և հոգեբանությանը վերաբերվող տարրաբնույթ դասընթացներ։ Նույն այդ ժամանակահատվածում նա աշխատում է մի հոգեվերլուծաբանի մոտ որպես օգնական։ Նրա պարտականությունների մեջ է մտնում հոգեվերլուծական սեանսների ընթացքում հարյուրավոր ձայնագրությունների դասակարգումը։
Աշակերտությունը Խուան Մատուսի մոտ[խմբագրել]
Քանի որ Կաստանեդայի տեսությունների և ուսմունքի մասին տեղեկությունների հիմնական աղբյուրը իր իսկ գրած գրքերն են, ապա գրականագետները Դոն Խուանի մասին տեղեկություններ քաղում են առաջին հերթին հենց Կաստանեդայի գրքերից: Դոն Խուան Մատուսի իրական մարդ կամ հնարովի կերպար լինելու մասին շատ տեսակետներ են առաջադրվել, սակայն այդպես էլ բոլորի համար ընդունելի տարբերակ դեռևս չկա: Ըսկ Կաստանեդայի նա Դուն Խուանի մոտ աշակերտությունը սկսել է այն ժամանակ, երբ ԱՄՆ-ից մեկնել է Մեքսիկա՝ անտրոպոլոգիական հետազոտություններ անելու նպատակով[5]: Հետազոտությունների հիմնական նպատակը հնդկացիական շամանների կողմից պսիխոդելիկ և հալյուցինոգեն բույսերի օգտագործման պրակտիկան ուսումնասիրելն էր: Այդ բույսերի ցուցակում կարևորագույներնն են պեյոտ կակտուսը, արջընկույզը և սնկերի որոշ տեսակներ:[6] Նրան ծանոթացնում են Խուան Մատուսի հետ, ասելով, որ նա բույսերի լավագույն «մասնագետն է»: Հետագայում Կաստանեդան անցնում է աշակերտության շաման Խուան Մատուսի մոտ․ նրա 12 հատորներից կազմված վեպը այդ աշակերտության նկարագրությունն է, իսկ վերջին մի քանի գրքերը իրենցից ներկայացնում են կատարվածը հասկանալու և վերիմաստավորելու փորձ: [7]
Ստեղծագործությունները[խմբագրել]
- 1968 — Դոն Խուանի ուսմունքը: Յակի ցեղի հնկացիների գիտության ճանապարհը (անգլ. The Teachings of Don Juan, A Yaqui Way of Knowledge)
- 1971 — Առանձնացված իրականություն (անգլ. A Separate Reality)
- 1972 — Ճամփորդություն դեպի Իքստլան (անգլ. Journey to Ixtlan)
- 1974 — Հեքիաթներ զորության մասին (անգլ. Tales of Power)
- 1977 — Զորության երկրորդ շրջանը (անգլ. The Second Ring of Power)
- 1981 — Արծվի պարգևը (անգլ. The Eagle’s Gift)
- 1984 — Հուրը ներսից (անգլ. The Fire From Within)
- 1987 — Լռության զորությունը (անգլ. The Power of Silence)
- 1993 — Երազատեսության արվեստը (անգլ. The Art of Dreaming)
- 1997 — Անվերջության ակտիվ կողմը (անգլ. The Active Side of Infinity)
- 1998 — Ժամանակի անիվը (անգլ. The Wheel of Time)
- 1998 — Մոգական շարժումներ: հին Մեքսիկայի շամանների կիրառական իմաստությունը (անգլ. Magical Passes of the Sorcerers of Ancient Mexico)
Հիմնական գաղափարների ցանկ[խմբագրել]
- Նագվալ - շամանական խմբի առաջնորդ, ուսուցիչ
- Բրուխո - շաման
- Մասկալիտո - պեյոտից պատրաստված թմրանյութի անվանում նաև ոգու անվանում
- Սատանի խոտ - արջընկույզ
- Միտոդ - շամանական խոկում
- Գիտակցում - մոգական տերմինաբանության կարևոր տարր,
- Արծիվ - «էներգետիկ գերագույն էություն», որը մարդկանց մահվանից հետո խլում է ամբողջ գիտակցումը
- Երազատեսներ - շամանների խմբի մեջ մի մասնագիտացված խումբ
- Ստալկերներ - շամանների խմբի մեջ մյուս մասնագիտացված խումբը
- Լուսաթելերից կառուցված ձու - ըստ շամանների մարդու իրական նկարագրությունը
- Երկրորդ ուշադրություն - գիտակցության փոփոխված մի վիճակ, որում հնարավոր է տեսնել «Լույսի ձուն»
- Հավաքման կետ - լուսաձվի վրա մի կետ, որտեղ հավաքվում են «լուսաթելերը ձվի վրա», և որի ֆիքսված լինելը հնարավորություն չի տալիս մարդուն տեսնել «այլ աշխարհներ»
- Նպատակ - Կաստանեդայի խմբի շամանների նպատակն է, հասնել այնպիսի աստիճանի որ մահվան պահին «Արծվի» մոտով աննկատ անցնեն, ու պահպանեն գիտակցումը:
- Անձնական պատմություն - այն ամենը ինչ գիտեն մարդու մասին այլ մարդիկ, ինչը խանգարում է նրա էության փոփոխությանը
- Խղճահարություն սեփական անձի հանդեպ - ևս մի խանգարող հոգեբանական մեխանիզմ
- Թենսեգիրտի - հոգեֆիզիկական վարժություններ
Աղբյուրներ[խմբագրել]
- ↑ Corey Donovan. "Prelude to don Juan: Castaneda's Early Years". Retrieved 2010-05-04.
- ↑ Burton, Sandra; et. al. (March 5, 1973). «Don Juan and the Sorcerer's Apprentice». Time 101 (10). http://www.time.com/time/archive/preview/0,10987,903890,00.html։ Վերցված է December 23, 2011.
- ↑ Մահախոսականներ (ռուսերեն)
- ↑ Форт К. «Беседы с Карлосом Кастанедой» // Карлос Кастанеда. Лекции и интервью. — М.: София, 2006. С. 296.
- ↑ Carlos Castaneda «The Teachings of Don Juan: A Yaqui Way of Knowledge»
- ↑ Carlos Castaneda «The Teachings of Don Juan: A Yaqui Way of Knowledge»
- ↑ Carlos Castaneda The Wheel of Time
Արտաքին հղումներ[խմբագրել]
- Անհանգիստ Բլոգ: Սիրողական թարգմանություններ Կաստանեդաից (հայ.)
- Карлос Кастанеда. Мудрость шаманов древней Мексики. Հոդվածներ, գրքեր, ինտերվյու, ֆոտո, տեսանյութեր (ռուս.)
- Կաստանեդայի հիմնած կազմակերպության կայքը Cleargreen (անգլերեն)
- Կարլոս Կաստանեդա, Երազատեսության արվեստը(ռուս.)
- Կայք Կաստանեդայի, ստալկինգի և ստրատեգիայի մասին(ռուս.)