Արջընկույզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արջընկույզ
Datura stramonium growing in Wagga Wagga (2).jpg
Արջընկույզ սովորականի պտուղը
(Datura stramonium)
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Տիպ Ծածկասերմեր
Դաս Երկշաքիլավորներ
Կարգ Մորմածաղկավորներ
Ընտանիք Մորմազգիներ
Ենթաընտանիք Solanoideae
Ցեղ Արջընկույզ
Լատիներեն անվանում
Datura L.
Հոմանիշներ

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 30513
NCBI 4074
EOL {{{1}}}

Արջընկույզ (լատ.՝ Datura), մորմազգիների ընտանիքի միամյա խոտաբույսերի, հազվադեպ՝ թփերի կամ ծառերի ցեղ։ Հայտնի է 10, ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ արջընկույզ սովորական (D. stramonium) կամ աջընկույզ գարշահոտ։ Տարածված է Տավուշի, Լոռու և այլ մարզերում։ Աճում է հացահատիկի ցանքերում, այգիներում, աղբոտ վայրերում։

Ձևաբանություն[խմբագրել]

Ցողունը սնամեջ է, եղանաձև ճյուղավորվող, բարձրությունը՝ 80-90 սմ. Տերևները կոթունավոր են, ակոսավոր, ատամնաեզր։ Ծաղիկները խոշոր են՝ մեկական կարճ ծաղկակոթերով, ծաղկեպսակը՝ խողովակաձագարաձև, սպիտակ։ Ծաղկում է ամռանը։ Պտուղը չորսփեղկաևի, կարծր, փշապատ տուփիկ է։ Սերմերը խոշոր են, սև, երիկամաձև, տափակ։ Թունավոր է. պարունակում է ալկալոիդներ։ Դեղաբույս է. տերևներից ստացված պատրաստուկներն օգտագործում են նյարդացավի, բրոնխային հեղձուկի, ռևմատիզմիժամանակ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png