«Burning Bush» գործողություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Burning Bush» գործողություն
ռուս.՝ Аперацыя «Burning Bush»
Տեսակվիպակ
ՀեղինակՎիկտոր Պելևին
Բնագիր լեզուռուսերեն
Հրատարակվել է2010

««Burning Bush» գործողություն» (ռուս.՝ «Операция „Burning Bush“»), ռուս ժամանակակից գրող Վիկտոր Պելևինի վիպակն է, որը լույս է տեսել 2010 թվականին «Արքայախնձորի ջուր գեղեցիկ տիկնոջ համար» ժողովածուում։

Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջորջ Ուոքեր Բուշ

Գլխավոր հերոս Սեմյոն Լևիտանը մանկուց տարվել էր իր հեռավոր ազգական[1], հանրահայտ ռադիոհաղորդավար Յուրի Լևիտանի ձայնն ընդօրինակելով։ Հասուն տաիքում նա անգլերեն է դասավանդում հետվերակառուցումային Մոսկվայում։ Այս երկու հանգամանքներն էլ ստիպում են նրան ներգրավվել պետական անվտանգության ուժերի գաղտնի գործողության մեջ. նա պետք է Աստծո ձայնով խոսի ԱՄՆ-ի Նախագահ Ջորջ Բուշի հետ[2]։ Դա անելու համար Սեմյոնը գաղտնի հիմունքներով անցնում է արագացված աստվածաբանական դասընթացներ՝ կրոնական բովանդակության տեքստերի և թմրանյութերի օգտագործմամբ, որոնց ընթացքում նա ապրում է միստիկական վերապրումներ[3][4]։

Գործողության ընթացքում պարզվում է, որ ամերիկացիները ևս նման գործողություն են իրականացնում ԽՍՀՄ ու Ռուսաստանի ղեկավարների դեմ` այն տարբերությամբ, որ հեռարձակումը հրեշի անունից է։ Սեմյոնը ստիպված է լինում հնչունավորել նաև հրեշին։ Գործողության ավարտին Սեմյոնը հայտնվում է Իսրայելում, որտեղ նրան դեռ օգտագործում է ևս մեկ հետախուզական ծառայություն, ամենայն հավանականությամբ՝ Կենտրոնական հետախուզական վարչությունը[3][4]։

Վիպակը գրված է առաջին դեմքով։ Ի տարբերություն Պելևինի մյուս գրքերի, առեղծվածային փորձառությունները տեղի են ունենում ոչ թե արևելյան մշակույթի, այլ եվրոպական միաստված մշակույթի շրջանակներում[4]։

Գաղափարը վերցվել է Ջորջ Ու. Բուշի իրական ելույթներից, օրինակ.

«Աստված խոսում է իմ միջոցով»,- 2004 թվականին հակիրճ ասել է Սպիտակ տան ղեկավարը, իսկ ավելի ուշ հստակեցրել է. «Աստված ինձ ասաց, որ հարձակվեմ Ալ-Կաիդայի վրա, և ես հարձակվեցի նրանց վրա։ Եվ նախապես նա ինձ հանձնարարել էր հարձակվել Սադդամի վրա, ինչը ես արեցի։ Աստծո աջակցությամբ մենք կհաղթենք»[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Возвращение главного героя. "Ананасная вода для прекрасной дамы" Виктора Пелевина». Газета "Коммерсантъ" №228 от 09.12.2010, стр. 14.
  2. «Не пойти ли Пелевину в политику? - Аргументы Недели». argumenti.ru (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ փետրվարի 28-ին.
  3. 3,0 3,1 3,2 «Виктор Пелевин, Ананасная вода для прекрасной дамы (сборник) – читать онлайн полностью – ЛитРес». www.litres.ru. Վերցված է 2021 թ․ փետրվարի 28-ին.
  4. 4,0 4,1 4,2 «Ананасная вода для прекрасной дамы» (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ փետրվարի 28-ին.(չաշխատող հղում)