Նոոսֆերա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Նոոսֆերա (հուն.՝ νόος«խելք, բանականություն» և σφαῖρα«գունդ»), հասարակության և բնության փոխներգործության ոլորտ, որի շրջանակներում մարդկային բանական գործունեությունը դառնում է զարգացման որոշակի գործոն (այդ ոլորտը արտահայտվում է նաև «ինտրոպոոլորտ», «սոցիոոլորտ», «կենսատեխնոլորտ»): Նոոսֆերան կենսոլորտի էվոլյուցիայի նոր, բարձրագույն փուլ է, որի ձևավորումը կապված է մարդկային հասարակության զարգացման հետ, որը մեծ ներգործություն է ունենում բնության գործընթացների վրա: Համաձայն Վերնադսկուն` «կենսոլորտում գոյություն ունի մեծ, երկրաբանական, միգուցե, տիեզերական ուժ, որի երկրային գործողությունը սովորաբար չի հայտնվում տիեզերքի մասին պատկերացումների ուշադրության կենտրոնում… Այդ ուժը հենց մարդու բանականությունն է»:

Նոոսֆերան որպես գիտություն ուսումնասիրում է մարդու, մարդկային հասարակության, ծագման, գոյության և զարգացման, ինչպես նաև մարդու և կենսոլորտի փոխնատարածությունների օրինաչափությունները: Նոոսֆերայի իմաստը կայանում է նրանում, որ մարդը, մարդկային հասարակությունը երկրի օբյեկտիվ, օրինաչափ մասն է, որ անհրաժեշտ է հասկանալ ու իմանալ: Մեզ շրջապատող աշխարհում նոոսֆերան կենսոլորտի այն մասն է, որը զբաղեցնում է մարդը:

Բովանդակություն

Նոոսֆերայի ծագումը և զարգացումը [խմբագրել]

Նոոսֆերայի ուսմունքում մարդը ներկայացվում է որպես բնությանը արմատավորված, իսկ «արհեստականը» դիտվում է որպես օրգանականի մաս և «բնականի» էվոլյուցիայի գործոններից մեկը (ժամանակի ընթացքում ուժեղացող): Բնախույզի տեսանկյունից ընդհանրացնելով մարդկության պատմությունը, Վերնադսկին հետևություն է անում այն մասին, որ մարդկությունը իր զարգացման ընթացքում վերածվում է նոր հզոր երկրաբանական ուժի` իր մտքով և աշխատանքով վերափոխելով մոլորակի պատկերը: Համապատասխանաբար, այն, սեփական պահպանության նպատակներից ելնելով, ստիպված կլինի իր վրա վերցնել կենսոլորտի զարգացման պատասխանատվությունը, որը վերածվում է նոոսֆերայի, իսկ դա պահանջում է իրենից որոշակի սոցիալական կազմակերպում և նոր, էկոլոգիական և միաժամանակ հումանիստական էթիկա:

Նոոսֆերան կարելի է բնութագրել որպես «բնության» և «մշակույթի» ամբողջություն: Ինքը` Վերնադսկին, խոսում էր նրա մասին և’ որպես ապագայի իրականություն, և’ որպես մեր օրերի իրականություն, ինչը զարմանալի չէ, քանի որ նա մտածում էր երկրաբանական ժամանակի մասշտաբներով: «Կենսոլորտը մի անգամ չէ, որ անցնում է նոր էվոլյուցիոն իրավիճակի …. – նշում էր Վ. Ի. Վերնադսկին, - դա մենք վերապրում ենք և հիմա, վերջին 10-20 հազար տարիների ընթացքում, երբ մարդը, մշակելով սոցիալական միջավայրում գիտական միտք, ստեղծում է կենսոլորտում նոր երկրաբանական ուժ: Կենսոլորտը անցել է, կամ էլ երևի թե անցնում է նոր էվոլյուցիոն իրավիճակի ` նոոսֆերայի` վերամշակվելով սոցիալական մարդու գիտական մտքով  » («գիտական միտքը որպես երկրային հայտնություն »): Այսպիսով, «նոոսֆերա» հասկացությունը ներկայացնում է երկու տեսանկյունով.

  1. Նոոսֆերա կազմավորման փուլում, որը տարերայնորեն զարգանում է մարդու ծագման պահից սկսած,
  2. Նոոսֆերա զարգացած, գիտակցաբար ձևավորված մարդկանց համատեղ ջանքերով ողջ մարդկության և յուրաքանչյուր առանձին մարդու բազմակողմանի զարգացման հետաքրքրության շրջանակներում:

Հետազոտության պատմությունը [խմբագրել]

«Նոոսֆերա» հասկացությունը առաջարկվել է Սորբոնի պրոֆեսոր, մաթեմատիկոս Էդուարդ Լերուայի կողմից (18701954), ով դիտում էր այն որպես «մտածող» պատյան, որը ձևավորվում է մարդկային գիտակցությամբ: Է. Լերուան ընդգծում էր, որ հանգել է այդ մտքին իր ընկերոջ հետ միասին` մեծ կենսաբան և պալեոնտոլոգ- էվոլյուցիոնիստ ու կաթոլիկ փիլիսոփա Պյեր Տեյյար դե Շարդենի հետ միասին: Բացի այդ Լերուան և Շարդենը հիմնվում էին կենսաքիմիայի լեկցիաների վրա, որոնք 1922- 1923 թթ. Կարդում էր Սորբոնում Վլադիմիր Իվանովիչ Վերնադսկին (18631945): Ավելի լայն մարմնավորում է ստացել Լերուայի տեսությունը Տեյյար դե Շարդենի մշակումներում, որոնք բաժանում էին ոչ միայն աբիոգենեզի գաղափարը (մատերիայի վերակենդանացում), այլ նաև այն գաղափարը, որ նոոսֆերայի զարգացման վերջնակետը կլինի միաձուլումը Աստված հետ: Սակայն նոոսֆերային ուսմունքի գիտական հիմնավորումը կապված է առաջին հերթին Վերնադսկի անվան հետ: Լերուայի նոոսֆերայի տեսության հիմքում ընկած են Պլոտինի (205—270) պատկերացումները մտքի և համաշխարհային հոգու միասնության բխման , էմանացիայի մասին :Համաձայն Պլոտինի` սկզբում Միասնությունը առանձնում է իրենից համաշխարհային միտքը, որը ներառում է իր մեջ գաղափարների աշխարհը, հետո Միտքը իր մեջից ծագեցնում է համաշխարհային Հոգին, որը տրոհվում է առանձին հոգիների և ստեղծում է զգայական աշխարհ: Մատերիան ծագում է որպես էմնացիայի ստորին աստիճան: Հասնելով զարգացման որոշակի աստիճանի` զգայական աշխարհի կենդանի էակները սկսում են գիտակցել սեփական անկատարությունը և ձգտում են հաղորդակցության, իսկ հետո և Աստված հետ Միասնության միաձուլմանը: Լերուայի և Տեյյար դե Շարդենի էվոլյուցիոն մոդելը կրկնում է նեոպլատոնիզմի հիմնական դրույթները: Իհարկե, ամբողջ աշխարհի կազմավորումը, կյանքի ծագումը և զարգացումը երկրի վրա նկարագրվում է ժամանակակից գիտության տերմիններով, բայց հայեցակարգի սկզբունքային սխեման համապատասխանում է նեոպլատոննիզների սկզբունքներին: Պլոտինի մոտ մարդը ձգտում է դուրս գալ հոգու սահմաններից գիտակցության ոլորտ, որպեսզի հետո, էքստազի միջոցով հաղորդակցվի Միասնության հետ: Համաձայն Տեյյար դե Շարդենի` մարդը նույնպես ձգտում է անցնել բանականության ոլորտ և ձուլվել Աստծո հետ: Պլոտինի գաղափարները Լերուայի կողմից ընդունվել են բերգսոնիական շնչով: Անրի Բերգսոնի ազդեցությունը (1859—1941) նոոսֆերայի տեսության ստեղծման վրա կայանում էր հիմնականում ստեղծագործական էվոլյուցիայի մասին նրա կողմից առաջ քաշված դիրքի մեջ («L'évolution créatrice», 1907. Թարգմ.` «Ստեղծագործական էվոլյուցիա», 1914):Ըստ Բերգսոնի` իսկական և առաջնային իրականությունը կյանք է որպես մետաֆիզիկական-տիեզերական գործընթաց, ստեղծագործական էվոլյուցիա, նրա կառուցվածքը` տևողությունը, որը հասկացվում է միայն ներըմբռնման արդյունքում, տևողության տարբեր տեսակետները, նյութը, գիտակցությունը, հիշողությունը և ոգին են: Ունիվերսումը ապրում, աճում է ստեղծագործական գիտակցության գործընթացում և ազատորեն զարգանում է նրան կյանքի նկատմամբ նրա ձգտումներին (l'élan vital) համապատասխան : Բերգսոնի ազդեցությունը հայտնաբերվում է նաև Տեյյար դե Շարդենի մոտ: Մասնավորապես, «մարդու ֆենոմենի» մեջ այն մի քանի անգամ դիմում է պոռթկման (l'élan) և տևողության (durée) բերգսոնական կատեգորիաներին: Անտրոպոլորտ տերմինը 1902թ. գիտական շրջանառության մեջ է մտցրել Դ. Ն. Անուչինը:

Նոոսֆերան խաղերի մեջ [խմբագրել]

Նոոսֆերան լայն նշանակություն է ստացել «S.T.A.L.K.E.R.» խաղերի սերիայի ժամանակ (հատկապես S.T.A.L.K.E.R.: խաղում` Չեռնոբիլիայի ստվերը), որտեղ մոգոնված «О-գիտակցություն» խումբը հավատում էր կոլեկտիվ գիտակցությանը և աշխատում էր նոոսֆերայի հետ շփման միջոցների վրա` երկրի տեղեկատվական պատյան: Նոոսֆերայի հետ աշխատանքը հանգեցրեց լոկալ վթարի և անոմալ գոտու կազմավորմանը:

Գրականություն [խմբագրել]

  • Նոր փիլիսոփայական բառարան - նոոսֆերա
  • «Մարդու բանականության մասին», Գեցիու Ի. Ի, հրատ.` «Ռենոմե», 2010 թ.

Արտաքին հղումներ [խմբագրել]