Դաջվածք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Դաջվածք (կտածում (հայերեն կուտ՝ սպի բառից), անգլ.՝ tattoo) - մաշկի տակ ներկանյութերի ներարկմամբ պատկերների, նախշերի, խորհրդանշանների դրոշմում։

Ստուգաբանություն[խմբագրել]

Օքսֆորդ անգլերեն բառարանը տալիս է դաջվածքի (տատուի) ստուգաբանությունը. "18-րդ դարում tattaow, tattow, պոլինեզերեն tatau.թաիթիերեն tatu." Առաջին անգամ տատու բառը մեջբերել է Ջոզեֆ Բենքսը իր լրագրում (բնագետ, 1743 թվական, փետրվարի 24-1820 թվական հունիսի 19). "Ես հիմա կասեմ, թե ինչպես էին նրանք իրենք իրենց նշում. բոլորը նշված են համաձայն իրենց հումորի կամ հակումների"։ Առաջին անգամ այս բառը Եվրոպա է բերվել հետախույզ Ջեյմս Կուկի կողմից, ով վերադառցել էր 1771 թվականին Թահիթի և Նոր Զեյլանդիա կատարած իր ճանապարհորդությունից։ Ճանապարհորդության մասին իր գրվածքներում նա մատնանշում է մի գործողության մասին, որը կոչում էին "tattaw"։ Մինչ այս պահը, այն նկարագրվում էր որպես սպի, նկար կամ բիծ։ [1] Տատուի սիրահարները այն կարող են համարել "թանաք", "նմուշներ", "մարմնի արվեստ", "տատու արվեստ", "աշխատանք", իսկ տատու ստեղծողներին որպես "տատու վարպետներ", "տատու անողներ", կամ "տատուիստներ", իսկ այն վայրերը, որտեղ արվում է տատուն՝ "տատու խանութներ", "տատու ստուդիաներ", "տատու սրահներ"։

Դաջվածքի տեսակներ[խմբագրել]

Մաշկաբանության Ամերիկյան Ակադեմիան տարբերում է 5 տեսակի տատուներ՝ [2] Տրավմատիկ տատուներ (բնական տատուներ), առաջանում են վնասվածքների հետևանքով, Սիրողական տատուներ/պրոֆեսիոնալ տատուներ, երկուսն էլ ստեղծվում են ավանդական մեթոդներով և ժամանակակից տատու ապարատներով, Կոսմետիկ տատուներ (ժամանակավոր տատուներ) և բժշկական տատուներ։

Տրավմատիկ դաջվածքներ[խմբագրել]

Ըստ Ջորջ Օրուելի, հանքափորերի մոտ կարող են առաջանալ բնութագրական դաջվածքներ՝ վերքերում մնացած քարածխի փոշու պատճառով։ [3] Նույնը կարող է առաջանալ նաև այնպիսի նյութերի դեպքում, ինչպիսին է վառոդը։ Ամալգամ տատուն առաջանում է այն դեպքում, երբ ամալգամ մասնիկները տարածվում են բերանի նուրբ հյուսվածքներում։

Սիրողական կամ պրոֆեսիոնալ դաջվածքներ[խմբագրել]

Որոշ տատուներ բնորոշում են ծիսակատարություններ, կարգավիճակի կամ կոչման նշաններ, կրոնական կամ հոգևոր նվիրվածության սիմվոլներ, քաջությունը խորհրդանշող դեկորացիաներ, սեքսուալ գրավչության և պտղաբերության նշաններ, սիրո գրավական, պատժամիջոց, ամուլետներ և թալիսմաններ, հովանավորության և որպես վտարանդիների, ստրուկների և դատապարտյալների նշաններ։ Դաջվածքների նշանակությունը տարբեր է լինում՝ կախված վայրից և մշակույթից։ Դաջվածքը կարող է արտահայտել տվյալ անձի վերաբերմունքը իր կողակցի, հարազատի կամ իր հետ կապ չունեցող մարդկանց վերաբերյալ։ [4] Հիմա մարդիկ դաջվածքները ցանկանում են գեղարվեստական, կոսմետիկ, կրոնական, սենտիմենտալ/հիշարժան նպատակներով, ինչպես նաև նշելու իրենց պատկանելիությունը որևէ հանցագործ կամ մասնավոր էթնիկ խմբի։

Դաջվածքներ նույնականացման նպատակով[խմբագրել]

Մարդկանց վրա դաջվածքներ են անում նաև իրենց կամքին հակառակ։ Ամենահայտնի նշանը նացիստական կենտրոնացված ճամբարի նշանն է Հոլոքոստի ժամանակ։ Նրանք այս միջոցը կիրառում էին տարբերակելու համար բանտարկյալների մարմինները։ Դաջվածքները օրինակ Չինաստանում արվում էին բանտարկյալների կամ ստրուկների երեսներին՝ որպես պատժամիջոց։ Հռոմեական կայսրության ժամանակ զինվորները օրենքով տատուներ էին կրում, որպեսզի հնարավոր չլիներ դասալքությունը։ Գլադիատորների և ստրուկների դաջվածքները միանման էին։ Դաջվածքները երբեմն օգտագործվում են դատաբժշկական նպատակներով՝ ճանաչելու վառված, նեխած կամ խեղված մարմինները։ Քանի որ դաջվածքի պիգմենտը շատ խորն է մաշկի տակ, այն հեշտ չէ մաքրել կամ ոչնչացնել, եթե նույնիսկ մաշկը վառվում է։ Դաջվածքներ անում են նաև կենդանիների մարմինների վրա՝ դեկորատիվ նպատակներով։

Կոսմետիկ դաջվածքներ[խմբագրել]

Կոսմետիկ վիրահատության ոլորտում շարունակվում է կոսմետիկ դաջվածքներ ցանկացողների քանակի աճը։ Կոսմետիկ դաջվածք ասելով հասկանում ենք մշտական դիմահարդարում։ Կոսմետիկ դաջվածքների միջոցով հաստացվում են ունքերը, մեծացվում շուրթերը, ընդգծվում են աչքերը և այլն։

Բժշկական նպատակներով արվող դաջվածքներ[խմբագրել]

Բժշկական դաջվածքները օգտագործվում են վստահ լինելու համար, որ գործիքները ճիշտ են տեղադրված ճառագայթաբուժության կրկնակի կիրառման համար։ Նմանատիպ դաջվածքները նաև ինֆորմացիա են տալիս այն կրողի մասին (արյան խումբ, առողջական վիճակ և այլն)։ Բժշկական նպատակներով դաջվածքներ հավանաբար արվել են հին ժամանակներում։ 1898 թվականին Դանիել Ֆուքեն (բժիշկ) հոդված է գրել Հին Եգիպտոսում բժշկական դաջվածքների փորձարկումների վերաբերյալ։ Նա նկարագրել է կին մումիաների վրա եղած դաջվածքները, որոնք ըստ նրա, արված էին բուժիչ կամ բուժական նպատակներով։

Պատմություն[խմբագրել]

Դաջվածք անում էին դեռևս հին ժամանակներում, տարբեր մշակույթի ներակայացուցիչները։ Այուները՝ Ճապոնիայի տեղաբնիկները, ըստ ավանդույթի դաջում էին իրենց երեսները։ Հիմա նույնպես գոյություն ունեն ցեղեր, որոնք դաձվածքներ են անում իրենց երեսների վրա։ Դաջվածք անելը շատ տարածված էր Հարավային Չինաստանի, Պոլինեզիայի, Աֆրիկայի, Բորնեոյի, Կամբոջայի, Եվրոպայի, Ճապոնիայի, Մենտավիան Կղզիների, Մեսոամերիկյան, Նոր Զեյլանդիայի, Հյուսիսային Ամերիկայի և Հարավային Ամերիկայի, Ֆիլիպինների, երկաթյա դարաշրջանի Բրիտանիայի և Թայվանի որոշ էթնիկ խմբերում։ Դաջվածքի արդիականացումը գալիս է 1700-ականներին Ջեյմս Կուկի կատարած ճանապարհորդությունից։ Կուկի գիտական ղեկավար և արշավախմբի բուսաբան Սըր Ջոզեֆ Բենքսը Անգլիա է վերադառնում դաջվածք արած։ Նա անգլիական բարձր խավի ներակայացուցիչ էր համարվում։ Կուկի նավակազմի շատ անդամներ նույնպես վերդարձան Անգլիա դաջվածքներով, որը ավանդույթ դարձավ և շուտով պետք է ասոցացվեր նավագնացների հետ։ Նրանք վերարտադրեցին դաջվածքի գործընթացը, և այն լայն տարածում գտավ։ Քանի որ շատ դաջվածքների հիմքում ընկած էին պոլինեզիան և ճապոնական դաջվածքների օրինակներ, դաջվածքների սիրողական վարպետները [5] մեծ պահանջարկ ունեին այն քաղաքներում, որտեղ նավամատույցներ կային։ Դաջվածքի առաջին փաստագրված մասնագետը Մարտին Հիլդեբրանդտն է ԱՄՆ-ում, ով ներգաղթել էր Բոստոն՝ Գերմանիայից 1846 թվականին։ 1861-1865 թվականներին նա դաջվածքներ էր անում Ամերիկյան Քաղաքացիական Պատերազմին [6] մասնակցող երկու կողմի զինվորներին։ Բրիտանիայում դաջվածքի առաջին պրոֆեսիոնալ մասնագետը հաստատվել է 1870-ականներին։ 1970-ականներից ի վեր դաջվածքները Արևմտյան նորաձևությունում գրավեցին հիմնական տեղ։ Դաջվածքները տարածվեցին բոլոր խավի ներկայացուցիչների, երկու սեռերի, տարբեր տարիքային շրջանակներում։ 2010 թվականին, ավստրալիացի մինչև 30 տարեկան ներկայացուցիչների 25%-ը դաջվածք ուներ։ [7]

Գործընթաց[խմբագրել]

Դաջվածքը բուն մաշկի տակ պիգմենտի ներարկումն է։ Առաջին ներարկումից հետո, պիգմենտը ցրվում է ամբողջ հոմոգեն շերտով, հետո էպիդերմիս շերտով և արտաքին դերմիս շերտով։ Վերջիններում օտար մարմնի առկայությունը ակտիվացնում է իմունային համակարգի ֆագոցիտները, որոնք էլ կլանում են պիգմենտի մասնիկները։ Երբ սկսվում է ապաքինման գործընթացը, վնասված էպիդերմիսը չորանում, թափվում է, մինչդեռ խորը մաշկի տակ ձևավորվում է մանր հյուսվածք, որն էլ այնուհետև դառնում է միասնական հյուսվածք՝ կոլագենի աճի շնորհիվ։ Այն վերականգնում է արտաքին դերմիսը, որտեղ պիգմենտը գտնվում է ֆիբրոբլաստների միջև՝ աստիճանաբար կենտրոնանալով դերմիսի ներքևում գտնվող շերտում։ Այն կայուն է մնում այստեղ երկար ժամանակ, սակայն շատ երկար ժամանակ անց այն կարող է ավելի խորը՝ դերմիս անցնել։ [8] Շատ ցեղերի մշակույթներում ավանդաբար դաջվածք էին անում կտրելու միջոցով` ձևավորելով մաշկը և արդեն վերքը ներկելով թանաքով, մոխիրով կամ այլ նյութերով։ Իսկ այլ ցեղախմբեր դաջվածք էին անում ձեռքով թանաք քսելով՝ օգտագործելով սրածայր փայտեր կամ կենդանիների ոսկորներ։ Արդի ժամանակներում կիրառվող ամենատարածված մեթոդը դաջվածքի էլեկտրական սարքն է, որը թանաքը մաշկի տակ է ներարկում մեկ ասեղի կամ մի քանի ասեղների միջոցով, որոնք ամրացված են ձողին, որն էլ իր հերթին ամրացված է առանցքային միավորի։ Տվյալ միավորը արագ և իրար ետևից ասեղը մտցնում և հանում է մաշկից, սովորաբար վայրկյանում 80-ից 150 անգամ։ Այս ժամանակակից գործընթացը որպես կանոն սանիտարահիգիենիկ է։ Ասեղը մեկանգամյա օգտագործման պետք է լինի։ Դաջվածքի մասնագետը պետք է լվանա նախ իր ձեռքերը, ինչպես նաև այն մասը, որտեղ պետք է դաջվածքը արվի։ Միշտ պետք է կրի ձեռնոցներ, իսկ վերքը պետք է մաքրվի թաց անձեռոցիկներով։ Սարքը պետք է մանրէազերծվի ամեն անգամ օգտագործելուց հետո և առաջ։

Ասոցիացիաներ[խմբագրել]

19-րդ դարում Ճապոնիայի Մեյջի կառավարությունը արգելեց դաջվածքներ ունենալը, արգելք, որը տևեց 70 տարի (մինչև 1948 թվականը)։ [9] 2012 թվականի հունիսի 6-ին Օսակայի աշխատող բնակչությանը արգելվեց դաջվածքներ ունենալ, իսկ արդեն եղած դաջվածքները թաքցվեցին զգեստների տակ։ Օսակայի բարոյական օրենսգրքում կանոնակարգեր մտցվեցին, ըստ որի բոլոր այն աշխատողները, որոնք դաջվածքներ էին կրում իրենց մարմնի վրա, պետք է մաքրեին դրանք։ Պատճառը կապված էր Յակուձայի, կամ Ճապոնական կազմակերպված հանցախմբի հետ։ Պատմական Չինաստանում դաջվածքները ունեն բացասական իմաստ, քանի որ այնտեղ հաճախ հանցագործներն էին դաջվածքներ կրում։ [10][11] Հիմա չինական հասարակության մեջ դաջվածքները համարվում են տաբուներ։ [12] Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում դաջվածքի ժամանակակից մշակութային հասկացողությունը մեծապես փոփոխվել է դեվիանտ սոցիալական խմբերի երկարամյա կարծրատիպերի շնորհիվ 19-20-րդ դարերում։ Մասնավորապես Հյուսիսային Ամերիկայում դաջվածքները ասոցացվում էին կարծրատիպերի, ֆոլկլորի և ռասիզմի հետ։ 1960-70-ականներին մարդիկ այն ասոցացնում էին այնպիսի հասարակական վտարանդիների հետ, ինչպիսիք են մոտոցիկլավարները և բանտարկյալները։ [13] Այժմ ԱՄՆ-ում շատ հանցագործներ և բանդայի ներկայացուցիչներ տարբերակիչ դաջվածքներ են կրում՝ ցույց տալու իրենց հանցավոր վարքի, դատվածության վերաբերյալ փաստեր։ [14] Մի շարք ուսումնասիրություններ են արվել դաջվցածք կրող հասարակության շրջանակներում և դաջվածքի վերաբերյալ հասարակության կարծիքի մասին։ 2006 թվականի հունիսին "Մաշկաբանության Ամերիկյան Ակադեմիայի" ամսագիրը տպագրեց 2004 թվականին անցկացված հեռախոսային հետազոտությունների արդյունքները։ Համաձայն ամսագրի 18-29 տարեկան ամերիկացիների 36%-ը, 30-40 տարեկանների 24%-ը և 41-51 տարեկանների 15%-ը դաջվածք է ունեցել։ 2006 թվականի սեպտեմբերին "Փյու" հետազոտական կենտրոնը հեռախոսային հետազոտություն անցկացրեց, համաձայն որի 18-25 տարեկան ամերիկացիների 36%-ը, 26-40 տարեկանների 40%-ը և 41-64 տարեկանների 10%-ը դաջվածք է ունեցել։

Առողջական ռիսկեր[խմբագրել]

Առողջական ռիսկերից են համարվում վարակները և ալերգիտ ռեակցիաները։ Դաջվածքի ժամանակակից մասնագետները նվազեցնում են այս ռիսկերը՝ հետևելով համընդհանուր նախազգուշական միջոցների՝ կիրառելով մեկանգամյա օգտագործման ասեղներ և ախտահարելով գործիքները։ 2009 թվականին ԱՄՆ-ում ՄԻԱՎ-ի ոչ մի դեպք չի գրանցվել, որը կառաջանար դաջվածքներից։ [15] Սիրողական դաջվածքների դեպքում վարակի ռիսկը մեծանում է, քանի որ նման պայմաններում շատ հաճախ կիրառվում են ոչ ախտահարված գործիքներ։ Նմանատիպ վարակներից են հեպատիտի բոլոր ձևերը, հերպեսի վարակները, ՄԻԱՎ, կարկամախտ և տուբերկուլյոզ։ [16] Դաջվածքի համար նախատեսված թանաքը ռեակցիա չի առաջացնում։ Սակայն որոշ դեպքեր վավերացվել են. հատկապես գունավոր թանաքի հանդեպ ալերգիկ ռեակցիաներ։ Սա երբեմն կարող է լինել թանաքի բաղադրությունում պարունակվող նիկելի պատճառով, որը կարող է առաջացնել սովորական մետաղական ալերգիա։ Երբեմն դաջվածքի գործընթացում արյունատար անոթների ծակվելու պատճառով կարող են կապտուկներ/ հեմատոմա առաջանալ։

Դաջվածքի հեռացում/մաքրում[խմբագրել]

Չնայած որ դաջվածքները համարվում են երկարաժամկետ, երբեմն հնարավոր է ամբողջությամբ կամ մասնակի հեռացնել դրանք՝ լազերային սարքերի միջոցով։ Սովորաբար, սև կամ որոշ գունավոր թանաքով արված դաջվածքները ավելի հեշտ կարելի է ամբողջությամբ մաքրել, քան այլ գունային թանաքով արվածները։ Հեռացնելու գործընթացը շատ ավելի ցավոտ է, քան դաջելու գործընթացը։

Ժամանակավոր դաջվածքներ[խմբագրել]

Ժամանակավոր դաջվածքներ են անվանում մաշկը թանաքով կամ որոշ գունանյութերով ներկելը։ Մեհնդիյով կամ հինայով մաշկը ներկելը հին հնդկական ավանդույթ է։

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. «tattoo». The Hutchinson Unabridged Encyclopedia with Atlas and Weather guide (Credo Reference. Web. տպ.). Helicon. 17 September 2012. 
  2. «Tattoos, Body Piercings, and Other Skin Adornments»։ Aad.org։ http://www.aad.org/public/Publications/pamphlets/cosmetic_tattoos.html։ Վերցված է 2012-04-05։ 
  3. George Orwell (1940)։ "Down the Mine", Inside the Whale։ 
  4. Johnson, Frankie J. "Tattooing: Mind, Body And Spirit. The Inner Essence Of The Art". Sociological Viewpoints 23. (2007): 45–61. Academic Search Premier. Web. 13 Mar. 2013.
  5. During the Tichborne case, a witness, Lord Bellew, testified he and the missing Roger Tichborne tattooed each other while they were both schoolboys at Stonyhurst College. Tichborne left school in 1848. The Times (London), 2 February 1872, p. 10
  6. (1990) Bad Boys and Tough Tattoos: A Social History of the Tattoo with Gangs, Sailors, and Street-corner Punks, 1950–1965։ Psychology Press։ ISBN 978-1560240235։ Վերցված է՝ 2013-09-06։ 
  7. Brittany, By (2010-10-31)։ «I'm inked therefore I am: Why tatts have left a mark on Gen Y»։ News.com.au։ Արխիվացված օրիգինալից 2010-10-30-ին։ http://web.archive.org/web/20101030144237/http://www.news.com.au/entertainment/fashion/im-inked-therefore-i-am-why-tatts-have-left-a-mark-on-gen-y/story-e6frfn7i-1225945591327։ Վերցված է 2012-04-05։ 
  8. Tattoo lasers / Histology, Suzanne Kilmer, eMedicine
  9. Ito, Masami, "Whether covered or brazen, tattoos make a statement", Japan Times, June 8, 2010, p. 3
  10. DeMello, Margo (2007)։ Encyclopedia of body adornment։ Westport: Greenwood Press, 61։ ISBN 978-0-313-33695-9։ 
  11. Dutton, Michael (1998)։ Streetlife China։ Cambridge: Cambridge University Press, 163 & 180։ ISBN 0-521-63141-6։ 
  12. Dutton, Michael (1998)։ Streetlife China։ Cambridge: Cambridge University Press, 180։ ISBN 0-521-63141-6։ 
  13. Bodies of Inscription: A Cultural History of the Modern Tattoo Community. Margo DeMello. Durham, NC: Duke University Press, 2000. vii + 222 pp., photographs, notes, bibliography, index.
  14. Andrew Lichtenstein, Texas Prison Tattoos, http://www.foto8.com/issue01/dprisontattoos/prisontattoos1.html, վերցված է 2007-12-08 
  15. «HIV and Its Transmission»։ CDC։ July 1999։ http://www.cdc.gov/hiv/resources/factsheets/transmission.htm։ 
  16. «Tattoos: Risks and precautions to know first»։ MayoClinic.com։ 2012-03-20։ http://www.mayoclinic.com/health/tattoos-and-piercings/MC00020։ Վերցված է 2012-04-05։ 

Դաջվածք, երկարաժամկետ արվեստ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png