Արման Ջուլհակյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արման Ջուլհակյան
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 24, 1979
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունՀայաստան Հայաստան
ԱզգությունՀայ
Կրոնքրիստոնյա
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական ուսումնարան, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ
ՄասնագիտությունԲեմադրող ռեժիսոր, բալետմաստեր
ԱշխատանքՄայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ՀԲԸՄ Նորքի հայորդյաց տան «Նարեկ» պարային դպրոցի գեղարվեստական ղեկավար
Գործունեություն1996 թվականից մինչ օրս
ԱմուսինՄելինե Առաքելյան
ԾնողներՀրաչ Ջուլհակյան, Աիդա Անդրեասյան
Պարգևներ և
մրցանակներ
Գ. Նարեկացի հուշամեդալակիր
ԵրեխաներԴավիթ Ջուլհակյան, Նարեկ Ջուլհակյան
ԿայքInstagram
 Arman Julhakyan Վիքիպահեստում

Արման Հրաչիկի Ջուլհակյան (հուլիսի 24, 1979, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բեմադրող ռեժիսոր, բալետմաստեր, «Նարեկ» պարային դպրոցի գեղարվեստական ղեկավար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արման Հրաչիկի Ջուլհակյանը ծնվել է 1979 թվականի հուլիսի 24-ին Երևանում։ 1986-1996 թվականներին սովորել է Երևանի Շահումյանի անվան թիվ 1 դպրոցում։ 1993-1997 թվականներին ընդունվել և ավարտել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, 1997 թվականին ընդունվել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեժիսուրայի ֆակուլտետ, որն ավարտել է 2002 թվականին ավարտել՝ ստանալով «թատրոնի և կինոյի ռեժիսորի» որակավորում։ 2002 թվականին զորակոչվել է Հայաստանի պաշտպանության նախարարության «Սարդարապատ» պարային համույթ՝ որպես մենակատար։ 2004-2013 թվականներին պարել է Բարեկամություն Հայաստանի պարարվեստի պետական համույթում որպես առաջատար մենակատար։ Համույթի հետ միասին մեկնել է հյուրախաղերի՝

1993-2000 թվականներին սովորել է Նորքի հայորդաց տան պարային դպրոցում և 2002 թվականից առ այսօր հանդիսանում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ՀԲԸՄ Նորքի հայորդաց տան «Նարեկ» պարային դպրոցի գեղարվեստական ղեկավար։

Ստեղծագործական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր գործունեության ընթացքում մեծ աշխատանք է կատարել հայ պարարվեստը սփյուռքում տարածելու և զարգացնելու ուղղությամբ։ 2002 թվականից առ այսօր Հայաստանում գործող «Discover Armenia» ծրագրով Հայաստան ժամանած երիտասարդներին ուսուցանում է հայկական պարարվեստը։

Հյուրախաղերով 2005 թվականին հայ պարը ներկայացրել է ԱՄՆՆյու Յորք, Վաշինգտոն, Բոստոն, Չիկագո, Վիրջինիա, որից հետո Կանադայի Մոնրեալ, Տորոնտո, Օտտավա քաղաքներում։ 2008-2013 թվականներին հրավիրվել է Նյու Յորք, Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ հայկական պարն ուսուցանելու[1]։ 2006 թվականին հյուրախաղերով հանդես է եկել Մոսկվայում։

2007 թվականին համերգներով կրկին մեկնել է Դալաս, Սան Ֆրանցիսկո, Լոս Անջելեսի տարբեր քաղաքներ՝ Սանտա Մոնիկա, Սանտա Բարբարա, Փասադենա, Հոլիվուդ։ Մասնակցել է նաև ԱՄՆում կայացած Հայաստան հիմնադրամի մարաթոն-դրամահավաքին։ 2011-2012 թվականներին հրավիրվել է աշխատելու՝ Դեթրոյթ, Նյու Յորք։ 2013 թվականին Մոսկվայում Կրեմլի համերգասրահում մասնակցել է Սայաթ-Նովայի 300-ամյակին նվիրված միջոցառմանը։

2014 թվականին իրականացրել է «Նարեկ» պարային համույթի 25-ամյակին նվիրված հոբելյանական համերգը, Հայաստանի մշակույթի նախարարության և ՀՀ ԿԳՆ-ի կողմից արժանացել Գրիգոր Նարեկացի հուշամեդալի։ 2016 թվականին Սփյուռքի նախարարության կողմից արժանացել է պատվոգրի՝ սփյուռքահայ երիտասարդների հետ մշտապես մշակութային աշխատանք իրականացնելու համար։

2015 թվականին Ֆրանսիայի ՀԲԸՄ-ի հետ համատեղ ստեղծվել է «Հավերժություն» ներկայացումը՝ նվիրված Մեծ Եղեռնի 100-ամյակին, որն առաջին անգամ ներկայացվել է Մարսելում[2]։ Նախագծի նախաձեռնողն է եղել ֆրանսիահայ ռեժիսոր, պրոդյուսեր Պատրիկ Մալաքյանը։

2016 թվականի հոկտեմբերի 28-ին Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի երկրորդ ռեժիսոր Գրիգոր Խաչատրյանի հետ համատեղ բեմադրել է «Հոգիս» ներկայացումը Նյու Յորքի Բրոդվեյի «Սիթի Սենթր» թատրոնում` նվիրված ՀԲԸՄ-ի 110-ամյակին[3]։ 2016 թվականի դեկտեմբերի 2-ին այդ ներկայացումը Հայաստանոմ ներկայացվել է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։ 2017 թվականի մայիսի 21-ին նույն ներկայացմամբ հյուրընկալվել են Գյումրիում։ 2017 թվականին իրականացվել է «Խոստում» ներկայացումը պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ համատեղ, որը ցուցադրվել է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, ուր ներկա էին նաև ֆիլմի դերակատարները, օսկարակիր ռեժիսոր Թերի Ջորջը և պրոդյուսեր Էրիկ Իսրայելյանը։

2017 թվականին "Amen Project"-ի նախաձեռնությամբ, նաև համաշխարհային ճանաչում ունեցող օպերային լավագույն երգիչների, պետական սիմֆոնիկ նվագախմբի, ժողովրդական գործիքների անսամբլի և «Ջազ բենդի» հետ համատեղ իրակացվել է «Ամեն» ներկայացումը[4][5]։ Կանադաբնակ կոմպոզիտոր Մաժակ Թոշիկյանի «Սասունցիների պարը» բալետ ներկայացումը բեմադրվել է 2018 թվականին և 2019 թվականին ներկայացվել հանդիսատեսին Ստամբուլում[6]։

«Նարեկ» պարային համույթն իր գործունեության ընթացքում մասնակցել է տարբեր միջազգային փառատոնների և արժանացել բազմաթիվ մրցանակների՝

«Planet Of Happiness» միջազգային փառատոն - Գրան-պրի (Բուլղարիա, 2015 թվական)

«Global Fest» արվեստների երկրորդ միջազգային մրցույթ-փառատոն - Առաջին աստիճանի դափնեկիր (Երևան, 2018 թվական)

«Global Fest» արվեստների երրորդ միջազգային մրցույթ-փառատոն - Առաջին աստիճանի դափնեկիր (Երևան, 2019 թվական)

«Old Town Pictures» միջազգային մրցույթ-փառատոն - Առաջին հորիզոնական (Վրաստան, 2019 թվական)

«BBS» միջազգային փառատոն - Դափնեկիր, Լավագույն խորեոգրաֆիկ կատարում, Լավագույն պարային անսամբլ (Վրաստան, 2021 թվական)

«Շիրակի էսքիզներ» տասերորդ պարային հանրապետական մրցույթ-փառատոն - Առաջին կարգ (Գյումրի, 2022 թվական)

2018-2019 թվականներին Մարսելում Արման Ջուլհակյանի և պարուսույց Մելինե Առաքելյանի կողմից իրականացվել է «1000 գույներ» ներկայացումը «Արաքս» պարային համույթի հետ համատեղ[7]։

2017-2018 թվականներին նկարահանվել է «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Outdance» պարային, հումորային սիթքոմում՝ մարմնավորելով պարուսույցի դերը։

2019 թվականի նոյեմբերի 24-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել «Նարեկ» պարային համույթի 30 ամյակին նվիրված հոբելյանական երեկո, իսկ նույն թվականի դեկտեմբեր 16-ին կրկին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել «Նարեկ» պարային դպրոցի 30 ամյակին նվիրված հոբելյանական համերգ[8]։

2021 թվականին բալետմայստեր Արա Ասատուրյանի և Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի գլխավոր ռեժիսոր, Հայաստանի վաստակավոր արտիստ Գրիգոր Խաչատրյանի հետ միասին բեմադրել է #44 պարային ներկայացումը՝ նվիրված 44 օրյա պատերազմին։ Պրեմիերան տեղի է ունեցել 2021 թվականի մայիսի 6-ին, Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում[9][10]։

2021 թվականի օգոստոսի 23-ից 28-ը Հայաստանում անցկացվող «SUMMEET» միջազգային փառատոնի շրջանակներում ցուցադրվել է #44 ներկայացումը՝ Երևանի պետական կոնսերվատորիայի օպերային ստուդիայում[11]։

2021 թվականի ավարտին նույն ստեղծագործական կազմը՝ Արման Ջուլհակյան, Գրիգոր Խաչատրյան և Արա Ասատուրյան, իրագործեց ևս մեկ նախագիծ։ Բեմադրվեց պարային-կրկեսային ներկայացում՝ ըստ Մետերլինկի «Կապույտ թռչունը» հեքիաթի։ Համանուն ներկայացման պրեմիերան տեղի ունեցավ դեկտեմբերի 28-ին, Կինոյի տան դահլիճում։

2022 թվականի մարտի 27-ին՝ Հայաստանի ամենամյա «Արտավազդ» ազգային թատերական մրցանակաբաշխության ժամանակ #44 պարային ներկայացումը ճանաչվեց տարվա լավագույն պլաստիկ ներկայացում[12]։

Նույն թվականի ապրիլի 29-ին՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի պարարվեստի միջազգային օրվա 40 և Ժան Ժորժ Նովերի ծննդյան 295 ամյակների կապակցությամբ, կատարողական արվեստի համաշխարհային ասոցիացիայի կողմից Արման Ջուլհակյանն արժանացել է կատարողական արվեստի համաշխարհային ասոցիացիայի «Անահիտ» Ոսկե մեդալի։

2022 թվականին կազմակերպված «Դասարան+Դասական» մշակութային կրթական ծրագրի դասախոս։

2022 թվականի սեպտեմբերից աշխատում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում։

2022 թվականի հոկտեմբերի 25-ին, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի փոքր բեմում կայացավ «Մենք կանք...» պարային ներկայացման պրեմիերան։ Մեկ գործողությամբ պլաստիկ ներկայացումը ստեղծվել է Global to Local և Bridge to Armenia կազմակերպությունների համագործակցության շրջանակներում,որը բալետմայստերներ Արման Ջուլհակյանի, Արա Ասատուրյանի և Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի գլխավոր ռեժիսոր, Հայաստանի վաստակավոր արտիստ Գրիգոր Խաչատրյանի թվով 10-րդ ներկայացումն է։

2023 թվականի ապրիլի 27-ին, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ մեծարման երեկո՝ նվիրված «Նարեկ» պարային դպրոցի հիմնադիր, հայկական պարարվեստի ականավոր գործիչ, բալետմայստեր Փայլակ Սարգսյանի ստեղծագործական գործունեությանը։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի երկու երեխա։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://web.archive.org/web/20200229201534/https://agbu.org/news-item/camp-nubar-dance-craft-instructors-armenia/. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 29-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  2. https://www.laprovence.com/article/papier/5708400/100-artistes-pour-1-000-couleurs.html. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  3. https://web.archive.org/web/20200228075403/https://agbu.org/news-item/agbu-debuts-the-internationa-musical-collaboration-hokis-before-a-sold-out-audience/. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 28-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  4. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 28-ին.
  5. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 5-ին.
  6. https://azat.tv/sasuncineri-pary-baletayin-nerkayacwum-stambulin-operajin-tatronum/. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  7. https://www.laprovence.com/article/sorties-loisirs/5752422/mille-couleurs-celebrent-larmenie-au-silo.html. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  8. https://www.azg.am/AM/culture/2020013106. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  9. https://1or.am/?p=84738&l=am. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  10. https://armenpress.am/arm/news/1051216.html. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  11. https://bravo.am/news/75769/. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  12. https://bravo.am/gallery/76329?img=78. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)