Շանթ հեռուստաընկերություն
| Շանթ հեռուստառադիոընկերություն | |
| Երկիր | Գյումրի |
|---|---|
| Հեռարձակման գոտի | |
| Լեզու հեռարձակման | հայերեն |
| Հեռարձակման սկսման թվական | 1994 |
| Հիմնադիր | Արթուր Եզեկյան |
| Սեփականատեր | «Շանթ» ՍՊԸ |
| Վեբ-կայք | http://www.shanttv.com/ |
Շանթ հեռուստառադիոընկերություն (այլ կերպ` "Shant TVR") Հայաստանում գործող ոչ պետական հեռուստաընկերություն է, որը հասանելի նաև այլ երկրներում` [արբանյակային հեռարձակում|արբանյակային հեռարձակմամբ]: "Շանթ" հեռուտաընկերությունը հիմնադրվել է 1994թ. Գյումրիում, Արթուր Եզեկյանի և Արմեն Մինասի կողմից:[1] Հեռարձակումը սկսվել է 1994թ. հունիսի 21-ին՝ որպես լրատվական ծառայություն և և սկզբում հասանելի է եղել միայն Շիրակի մարզում: Ամբողջ վեց ժամանոց ամենօրյա ծրագրային ցանցով սկսեց հեռարձակվել 1995թ. մայիսից:
1995թ.- Հիմնադրվեց "Շանթ" սեփական շաբաթաթերթը:
1995/1996թթ.- Եթերը ժամանակավորապես կոդավորվեց էներգետիկ ճգնաժամի պայմաններում:
1997թ. - Սկսվեց երգիծական սքեթչների ժողովածուների արտադրությունը, որոնք տարածում գտան աշխարհով մեկ սփռված հայության շրջանում:
1998թ.- Հիմնադրվեց սեփական ռադիոկայանը՝ "Ռադիո Շանթ"-ը:
2001 թվականի մարտից, ընդլայնելով գործունեությունը, սկսեց կանոնավոր հեռարձակումը Երևանում:
Ներկայումս, հեռուստատեսությունը հասանելի է ՀՀ տարածքի զգալի մասում, ինչպես նաև ԼՂՀ-ում: Նաև հեռարձակվում է համացանցում: Հայաստանի ամենադիտվող հեռուստաալիքներից է:[2]