Արա Սարգսյանի դիմաքանդակներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վահան Թեքեյանի դիմաքանդակը

Դիմաքանդակի ժանրը Արա Սարգսյանի ստեղծագործործություններում առանձնակի տեղ է գրավում։ Քանդակագործը ստեղծագործական կյանքի ընթացքում ավելի քան 50 կերպար է կերտել այս ժանրում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արա Սարգսյանը դիմաքանդակ ստեղծելու առաջին քայլերն սկսել է 1926 թվականին՝ ձեռնարկելով Ալեքսանդր Մյասնիկյանի դիմաքանդակի ստեղծումը[1]։ Դրան հաջորդել են հայ արվեստագետներ Հրաչյա Աճառյանի, Վահան Թոթովենցի, Հայկ Գյուլիքևխյանի, Մհեր Աբեղյանի (1926), Թորոս Թորամանյանի, Մարիամ Ասլամազյանի (1927) դիմաքանդակները[2]։

1932-1941 թվականներին Արա Սարգսյանն ակտիվ զբաղվել է դիմաքանդակագործությամբ և ստեղծել հայկական մշակույթի գործիչների մի ստվար քանդակաշար՝ Միքայել Նալբանդյան, Հակոբ Պարոնյան, Գաբրիել Սունդուկյան, Ալեքսանդր Մելիք-Փաշայան, Նիկողայոս Տիգրանյան, Հասմիկ, Ամո Խարազյան[2]։

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Արա Սարգսյանը նախագծել և ստեղծել է դիմաքանդակների երկու շարք՝ «Հայ ժողովրդի հերոս զավակներ» և «Հայ ժողովրդի անվանի մարդիկ»[1]։ Առաջին շարքում տեղ են գտել Նելսոն Ստեփանյանի, Ղուկաս Մադոյանի, Ասքանազ Կարապետյանի, Սարգիս Մարտիրոսյանի, Արամ Միրզոյանի, Հրաչյա Հովհաննիսյանի դիմաքանդակները[2]։ Այս շարքում Արա Սարգսյանն առաջին պլան է մղել անձի որևէ կարևոր հատկանիշ՝ այն դարձնելով կերպարի կառուցման առանցքը։ Որոշ հերոսներ Արա Սարգսյանի մոտ չափված ու ձևված, բարդ կշռադատումների ընդունակ անձինք են, ոմանց մոտ ընդգծված է տաքարյունությունն ու անհանգիստ ոգին, որոշ դիմաքանդակներում էլ երևում է հերոսի՝ պատերազմի թոհուբոհի միջով անցած, բայց անկոտրում կենսախնդությունը։ Երկրորդ շարքում հայ մտավորականների կիսանդրիներ են, որոնցից երեքը՝ Վաղարշ Վաղարշյանի, Նաիրի Զարյանի և Ալեքսեյ Ջիվելեգովի դիմաքանդակները հիմքեր ունեն դասվելու հայ քանդակագործության դիմաքանդակի լավագույն նմուշների շարքում[1]։

Հետպատերազմյան տարիներին Արա Սարգսյանն իր ստեղծած դիմաքանդակներից շատերը տեղափոխել է ավելի կայուն նյութերի՝ քարի և բրոնզի վրա։ Քանդակագործը նաև վերադարձել է նախկինում ստեղծած կերպարներին, որոնցից է Սուրեն Սպանդարյանի կիսանդրին[1]։

1950-ական թվականների երկրորդ կեսին Արա Սարգսյանը ստեղծել է դիմաքանդակների մի ստվար շարք, որտեղ ընդգրկվել են ինչպես մշակութային հայտնի գործիչներ, այնպես էլ աշխատավորներ։ 1954-1968 թվականներին քանդակագործը ստեղծել է մի շարք թատերական գործիչների դիմաքանդակներ՝ Վարդան Աճեմյան, Դավիթ Մալյան, Ժասմեն, Ավետ Ավետիսյան[1][2]։

Կյանքի վերջին տասնամյակում Արա Սարգսյանը ստեղծել է Վալերի Բրյուսովի, Արամ Տեր-Հովհաննիսյանի, Մարտին Մազմանյանի, Սամվել Մելիքսեթյանի, Մատվեյ Մանիզերի, Պարույր Սևակի, Րաֆֆու, Ալեքսանդր Սպենդիարյանի, Եղիշե Չարենցի դիմաքանդակները[1][2]։

Դիմաքանդակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առավել նշանակալի դիմաքանդակների ցանկ
Վերնագիր թվական նյութ Նկարագիր
Հակոբ Պարոնյան[3] 1933 բրոնզ Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարան
Մարիամ Ասլամազյան[4] 1934 բրոնզ Հայաստանի ազգային պատկերասրահ
Թորոս Թորամանյան[5] 1938 հղկված բազալտ (1927 գիպս) Հայաստանի ազգային պատկերասրահ
Արմենակ Ստեփանյան[6] 1944 / 1984 գիպս / բրոնզ Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարան
Նիկողայոս Տիգրանյան[7] 1934 / 1940 բրոնզ / փայտ Հայաստանի ազգային պատկերասրահ
Ալեքսանդր Մելիք-Փաշայան[8] 1941 / 1934 փայտ / գիպս Հայաստանի ազգային պատկերասրահ
Պետրոս Ադամյան[9] 1941 բրոնզ Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարան
Վաղարշ Վաղարշյան[10] 1943 / 1948 գիպս գունավոր / բրոնզ Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարան
Հովհաննես Զարդարյան[11] 1943 / 1948 գիպս /բրոնզ Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարան
Ալեքսեյ Ջիվելեգով[12] 1949 բրոնզ Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարան
Հակոբ Կոջոյան[13] 1945 բրոնզ Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարան
Նաիրի Զարյան[14] 1944 բրոնզ Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարան
Եվգենիյա Սարգսյան (Արա Սարգսյանի կինը)[15] 1945 բրոնզ Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարան
Փոքրիկ Արմիկ[16] 1943 / 1949 գիպս գունավոր / բրոնզ Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարան
Սուրեն Սպանդարյան[17] 1947 բրոնզ Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարան
Արամ Միրզոյան[18] 1948 բրոնզ Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարան
Ստեփան Շահումյան[19] 1949 բրոնզ Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարան
Ստեփան Շահումյան 1950 գունավորած գիպս Հայաստանի ազգային պատկերասրահ
Զանգեզուրցի կին 1949 բրոնզ Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարան
Նելսոն Ստեփանյան[20] 1950 բրոնզ (պատվանդանը բազալտ Երևանի մանկական այգի
Նելսոն Ստեփանյան 1943 բրոնզ Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարան
Վարդան Աճեմյան[21] 1954 բրոնզ Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարան (Տրետյակովյան պատկերասրահ Մոսկվա)
Ալեքսանդր Սպենդիարյան[22] 1954 գիպս գունավոր Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարան
Րաֆֆի 1956 գիպս գունավոր Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան
Րաֆֆի[23] 1957 բրոնզ Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարան
Ալեքսանդր Շիրվանզադե[24] 1930 գիպս գույն.1960 բազալտ Հայաստանի ազգային պատկերասրահ
Եղիշե Չարենց[25] 1956 բրոնզ, գիպս գունավոր Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարան
Կարապետ Սիտալ[26] 1957 գիպս գունավոր / բրոնզ Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարան
Դավիթ Մալյան[27] 1957 բրոնզ, գիպս գունավոր Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարան
Ժասմեն[28] 1958 բրոնզ Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարան
Ժասմեն 1958 մարմար Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան
Ջութակահարուհի Կարինե[29] 1962 շամոտ Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարան
Արամ Տեր-Հովհաննիսյան[30] 1961 շամոտ Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարան
Արամ Տեր-Հովհաննիսյան 1961 բրոնզ Գրականության և արվեստի թանգարան, Երևան
Ավետ Ավետիսյան[31] 1958 / 1962 գիպս / բազալտ Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարան
Մանասե Սևակ[32] 1961 բրոնզ Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարան
Վալերի Բրյուսով[33] 1965 բրոնզ, գրանիտ (պատվանդան) Երևանի Վ. Բրյուսովի անվ. պետական լեզվաբանական համալսարանի գլխավոր մուտքի առջև
Վահան Թեքեյան 1964 գիպս գունավոր Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարան
Վահան Թեքեյան[34] 1964 բրոնզ Թեքեյան մշակութային միություն (Բեյրութ)
Թաթուլ Ալթունյան[35] 1964 / 1965 գիպս / բրոնզ Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարան
Սամվել Մելիքսեթյան[36] 1965 բրոնզ Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարան
Միքայել Մազմանյան[37] 1965 բրոնզ, գիպս Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարան
Տիգրան Պետրոսյան 1966 բրոնզ Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն
Տիգրան Պետրոսյան[38] 1966 գիպս գունավոր Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարան
Հակոբ Սիրունի 1966 բրոնզ, գիպս գունավոր Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարան
Արտավազդ II[39] 1967 դրվագում Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան
Արտավազդ II 1967 գիպս Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարան
Ալեքսանդր Սարուխան[40] 1968 բրոնզ Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարան
Օնիկ Ավետիսյան[41] 1968 բրոնզ Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարան
Անտառի արքա[42] 1967 թրծած շամոտ Դիլիջանում Աղասի Խանջյանի ամառանոցի մոտ
Հովհաննես Թումանյան 1968 մարմար Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Վահան Հարությունյան, Արա Սարգսյան, Հայաստան հրատարակչություն, Երևան, 1975, էջեր 38։
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Արա Սարգսյան, Բոսֆորի ափից մինչև անմահություն, ՎարդՀրատ ՍՊԸ, 2017։
  3. Հակոբ Պարոնյան
  4. Մարիամ Ասլամազյան
  5. Թորոս Թորամանյան
  6. Ստեփանյան(չաշխատող հղում)
  7. Նիկողայոս Տիգրանյան
  8. Ալեքսանդր Մելիք Փաշայան
  9. Պետրոս Ադամյան
  10. Վաղարշ Վաղարշյան
  11. Հովհաննես Զարդարյան
  12. Ալեքսեյ Ջիվելեգով
  13. Հակոբ Կոջոյան
  14. Նաիրի Զարյան
  15. Եվգենյա Սարգսյան
  16. Փոքրիկ Արմիկ
  17. Սուրեն Սպանդարյան
  18. Արամ Միրզոյան
  19. Ստեփան Շահումյան
  20. Նելսոն Ստեփանյան
  21. Վարդան Աճեմյան
  22. Ալեքսանդր Սպենդիարյան
  23. Րաֆֆի
  24. Ալեքսանդր Շիրվանզադե
  25. Եղիշե Չարենց
  26. Կարապետ Սիտալ
  27. Դավիթ Մալյան
  28. Ժասմեն
  29. Ջութակահարուհի Կարինե
  30. Արամ Տեր-Հովհաննիսյան
  31. Ավետ Ավետիսյան
  32. Մանասե Սևակ
  33. Վալերի Բրյուսով
  34. Վահան Թեքեյան
  35. Թաթուլ Ալթունյան
  36. Սամվել Մելիքսեթյան
  37. Միքայել Մազմանյան
  38. Տիգրան Պետրոսյան
  39. Արտավազդ II
  40. Ալեքսանդր Սարուխան
  41. Օնիկ Ավետիսյան
  42. Անտառի արքա