Վաղարշ Վաղարշյան (քանդակ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վաղարշ Վաղարշյան
Վաղարշ Վաղարշյանի քանդակ
տեսակքանդակ
քանդակագործԱրա Սարգսյան
տարի1943
բարձրություն67 սանտիմետր
լայնություն66 սանտիմետր
խորություն42 սանտիմետր
նյութբրոնզ
գտնվելու վայրԱրևելյան ժողովուրդների արվեստի պետական թանգարան
հավաքածուԱրևելյան ժողովուրդների արվեստի պետական թանգարան

«Վաղարշ Վաղարշյան» քանդակ, հայ քանդակագործ Արա Սարգսյանի բրոնզե[1] դիմաքանդակը՝ «Հայ ժողովրդի անվանի մարդիկ» շարքից[2]։ 1943 թվականին ստեղծված գիպսից դիմաքանդակը (չափերը՝ 47x35x32) պահվում է Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարանում, իսկ 1948 թվականին բրոնզից ստեղծված դիմաքանդակը (չափերը՝ 67x66x42)՝ Մոսկվայի արևելյան թանգարանում[3]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղարշյանի կերպարում հետապնդված և վեր է հանված մարդը, մտածողը, սակայն այստեղ անտեսանելի միջոցներով գտնված ու պատկերված է նաև ստեղծագործական ավյունով լի խառնվածքով դերասանը։ Վաղարշյանի կիսանդրին ավելի «հախուռն» է և այնպես է մտահաղացված, որ անմիջապես ակտիվ փոխհարաբերության մեջ է մտնում դիտողի հետ[2]։

Նայում ենք քանդակին և զգում, որ դրանում կերպարվածը նշանակալիցն է կրում իր մեջ և հիմա նրա շուրթերից կպոկվեն «Ձայն հայրենականի» լայնաշունչ ու հնչեղ բառերը և նրանք լսելի կլինեն բոլորին։

— Վահան Հարությունյան[2]

Այս պլանով է կատարված Վաղարշ Վաղարշյանի կիսանդրին։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղարշյանի դիմաքանդակում «վրձնաձև» ծեփվածքը համեմատաբար ավելի ռելիեֆային է, ինչն էլ ստեղծում է լույսի և ստվերի հաճելի խաղ, չափազանց փափուկ ու հոսող անցումներ։ Քանդակագործը իր սիրած թավշախաղով ոչ բոլորովին հղկված մակերևույթների մշակումը հասցրել է կատարելության։ Գուցե դա է պատճառը, գուցե մոդելների արտաքինը և ներքինը և նրանցից բխած քանդակագործական խնդրի բնույթը կամ էլ երկուսը միասին, որ այս գործում կարելի է տեսնել իսկական հաստոցայնություն, ինչը միշտ չէ, որ մտնում է Արա Սարգսյանի հետաքրքրությունների մեջ[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Վաղարշ Վաղարշյան» քանդակը «Արա Սարգսյան և Հակոբ Կոջոյան» տուն-թանգարանի կայքում
  2. 2,0 2,1 2,2 2,3 Վահան Հարությունյան, Արա Սարգսյան, Հայաստան հրատարակչություն, Երևան, 1975, էջ 70-71
  3. Արա Սարգսյան, Բոսֆորի ափից մինչև անմահություն, ՎարդՀրատ ՍՊԸ, 2017