Կայծակ (քանդակ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կայծակ (այլ կիրառումներ)
Կայծակ
տեսակքանդակ
քանդակագործԱրա Սարգսյան
տարի1934
բարձրություն300 սանտիմետր
լայնություն250 սանտիմետր
խորություն60 սանտիմետր
նյութբետոն
գտնվելու վայրԵրևան


«Կայծակ», 1934 թվականին Արա Սարգսյանի կողմից ստեղծած կլասիցիստական արտահայտչաձևերով դեկորատիվ քանդակ[1]։ Երեք մետր բարձրություն ունեցող քանդակը կերտվել է ցեմենտ-բետոնից և զարդարել է Երևանի կենտրոնական փոստատան ճակատը։ Շենքի հետագա ձևափոխման ժամանակ քանդակը հեռացվել է և չի պահպանվել[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1934 թվականին Արա Սարգսյանի կողմից ստեղծած «Կայծակ» դեկորատիվ քանդակը դասական (այս անգամ՝ անտիկ) ժառանգության ավանդույթներն օգտագործող և ճարտարապետության հետ օրգանական սինթեգ ստեղծող արվեստի խոսուն նմուշ է, որ մինչև Երևանի կենտրոնական փոստի վերակառուցումը, զարդարում էր նրա ճակատը։ Քանդակը կլասիցիստական քանդակաձևերով կառուցված ու արդված ատլետիկ մարմին էր, որին հարևանում էր ճիշտ այդպիսի մեկ ուրիշ քանդակ՝ ստեղծած Սուրեն Ստեփանյանի կողմից[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ««Կայծակ» քանդակը «Արա Սարգսյան և Հակոբ Կոջոյան» տուն-թանգարանի կայքում». Ara Sargsyan & Hakob Kojoyan Foundation (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ ապրիլի 1-ին.
  2. Արա Սարգսյան, Բոսֆորի ափից մինչև անմահություն, ՎարդՀրատ ՍՊԸ, 2017 ISBN 978-9939-833-24-8
  3. Վահան Հարությունյան, Արա Սարգսյան, Հայաստան հրատարակչություն, Երևան, 1975, էջ 52։