Նելսոն Ստեփանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նելսոն Գևորգի Ստեփանյան
Stepanyan.gif
28 մարտի 1913 - 14 դեկտեմբերի 1944
Ծածկանուն Բալթյան Մրրկահավ
Ծննդավայր Շուշի, Ղարաբաղ
Մահվան վայր Լեպահա, ԼԽՍՀ
Պատկանելություն Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն
Զորատեսակ Ռազմածովային Ուժեր
Ծառայության տարիներ 1941 - 1944
Կոչում ավիացիայի փոխգնդապետ
Զորամաս Բալթյան նավատորմ
Հրամանատարն էր 47-րդ գրոհային ավիագունդ
Պարգևներ
Խորհրդային Միության Հերոս
Խորհրդային Միության Հերոս
Լենինի շքանշան Լենինի շքանշան
Պաշտոնաթող զոհվել է

Նելսոն Գևորգի Ստեփանյան՝ (Ապրիլի 10, 1913 - Դեկտեմբեր 28, 1944) հայ օդաչու։ Խորհրդային Միության կրկնակի հերոս։ Կատարել է 239 մարտական թռիչք, անձամբ և խմբի կազմում խորտակել է թշնամական 53 նավ (անձամբ՝ 13), ոչնչացրել է 80 տանկ, 600 ավտոմեքենա, 27 ինքնաթիռ (2 Ju-88 ռմբակոծիչ օդային մարտում, 25 տարբեր տեսակի ինքնաթիռներ իրենց օդանավակայաններում), 105 թշնամական հրանոթ, 130 գնդացրային կետ, 5000 զինվոր։

Նելսոն Ստեփանյանի հուշատատախտակը Երևանի թիվ 71 դպրոցի պատին

Մինչև պատերազմը[խմբագրել]

Ծնվել է 1913 թվական մարտի 28-ին, Ելիզավետպոլի նահանգի Շուշի քաղաքում։ Ծնողների հետ տեղափոխվել է Երևան, որտեղ սովորել է Գորկու անվան դպրոցում։ Հինգերորդ դասարանից սկսած հետաքրքրվել է ավիացիայով և ավիամոդելավորմամբ։ Հաղթել է Մոսկվայում, Կիևում, Թբիլիսիում և Բաքվում անցկացվող ավիամոդելավորման մրցույթներում։

1932 թվականին ավարտել է Ս. Օրջոնիկիձեի անվան Բաքվի ռազմական ուսումնարանը։ 1935 թվականին ավարտել է Բատեյսկի քաղավիացիայի օդաչուական դպրոցը, որտեղ էլ աշխատել է մինչև 1938 թվականը որպես հրահանգավորող օդաչու։ 1938-1941 թվականներին ծառայությունը շարունակել է Միներալնիե վոդի քաղաքում։

Հայրենական Մեծ Պատերազմի տարիներին[խմբագրել]

Սևծովյան նավատորմ[խմբագրել]

Հայրենական պատերազմի երկրորդ օրը զորակոչվել է ռազմաճակատ՝ Սևծովյան նավատորմի գրոհային ավիացիա։ 46-րդ գրոհային էսկադրիլիայի կազմում սովորել է Ил-2 կործանիչի հետ աշխատանքը և մասնակցել է Պոլտավայի, Զապորոժիեյի, Օդեսայի մատույցներում տեղի ունեցող պաշտպանական մարտերին։ 20-րդ թռիչքի ժամանակ Ստեփանյանը վիրավորվել է զենիթային արկի բեկորից։

Լենինգրադի պաշտպանություն[խմբագրել]

1941 թվականի օգոստոսից, Բալթյան նավատորմի ՌԾՈՒ-ի 57-րդ գրոհային ավիագնդի կազմում, պաշտպանել է Լենինգրադը։ Կազդուրվելուց և շարք վերադառնալուց մեկ ամիս անց Ստեփանյանը նշանակվում է օղակի հրամանատար։ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության 1942 թվականի հոկտեմբերի 23-ի որոշմամբ արժանացել է Խորհրդային Միության հերոսի կոչման, իսկ նույն տարվա նոյեմբերին կապիտան Ստեփանյանը նշանակվում է 57-րդ գրոհային գնդի էսկադրիլիայի հրամանատար։ Լենինգրադի մատույցներում նա իրականացրել է մոտ 60 մարտական թռիչք, իր օղակի հետ միասին ոչնչացրել և շարքից հանել է 8 տանկ, մոտ 90 ավտոմեքենա, ավելի քան 60 զենիթային հրանոթ և գնդացիր։

Ղրիմի օպերացիա[խմբագրել]

1944 թվականի ապրիլին Ստեփանյանը նշանակվում է 47-րդ գրոհային ավիագնդի (հետագայում "Թեոդոսիական") հրամանատար։ Այդ ավիագունդը մարտեր էր մղում Ղրիմի և Կուբանի երկնքում։ Նրա հրամանատարությամբ գունդը մասնակցել է Թեոդոսիայի, Սևաստոպոլի, Սուդակի մոտ մղվող մարտերին։ 1944 թվականի ապրիլի 16-ին Ստեփանյանը, որ մարտի էր տարել 12 Ил-2 ինքնաթիռներից կազմված խումբը, անձամբ խորտակում է 3 դեսանտային բարժա։ Մայիսի 22-ին մասնակցում է թշնամական շարասյան կործանմանը։ Այդ մարտում Ստեփանյանի ինքնաթիռը լուրջ վնասվածքներ է ստանում։

Ղրիմի օպերացիայի ընթացքում Նելսոն Ստեփանյանը ոչնչացրել է 8 տրանսպորտային նավ, 12 արագընթաց դեսանտային բարժա, 9 պահակային կատեր, ավելի քան 3000 թշնամական զինվոր և սպա։

Բալթյան ռազմաճակատ[խմբագրել]

Ղրիմի ազատագրումից հետո, 1944 թվականի մայիսին, Ստեփանյանն իր 47-րդ գրոհային ավիագնդի հետ վերադառնում է Բալթյան ռազմաճակատ, մասնակցում է Ֆիննական ծոցի մարտերին։ 1944 թվականի օգոստոսի 20-ին երկրորդ անգամ ներկայացվում է հերոսի կոչման՝ Մերձբալթիկայի օդային մարտերում ցուցաբերած խիզախության համար։

1944 թվականի դեկտեմբերի 14-ին Ստեփանյանը ուղևորվում է Լեպահայի նավահանգստի ռմբակոծմանը։ Գրոհային խումբը հարձակման է ենթարկվում 30 գերմանական կործանիչների կողմից։ Ստեփանյանն անցնում է հակահարձակման, սակայն նրա ինքնաթիռը խփվում է և նա վնասված ինքնաթիռն ուղղում է դեպի թշնամական նավը։

Հերոսի հիշատակը[խմբագրել]

Նրա հիշատակին 4 արձան է կանգնեցվել՝ Երևանում, Ստեփանակերտում, Լեպահայում և հերոսի ծննդավայր Շուշիում, որը ցավոք ավերվել է ազերիների կողմից։ Լեպահայի արձանը 1990 ականների տեղափոխվել է Կալինինգրադ։

Արտաքին հղումներ[խմբագրել]

http://www.warheroes.ru/hero/hero.asp?Hero_id=263