Նիկողայոս Տիգրանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիկողայոս Տիգրանյան
Ծնվել էօգոստոսի 31, 1856(1856-08-31)[1]
Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Երկիր Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մահացել էփետրվարի 17, 1951(1951-02-17)[1] (94 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Ժանրերդասական երաժշտություն
Մասնագիտություներաժիշտ, երաժշտագետ, կոմպոզիտոր, երաժշտական ազգագրագետ, դաշնակահար, բանահավաք և երաժշտության ուսուցիչ
Գործիքներդաշնամուր
ԿրթությունՎիեննայի երաժշտության և կատարողական արվեստի համալսարան և Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա
Պարգևներ
 Nikoghayos Tigranian Վիքիպահեստում

Նիկողայոս Թադևոսի Տիգրանյան (Նիկոլայ Ֆադեևիչ, օգոստոսի 31, 1856(1856-08-31)[1], Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - փետրվարի 17, 1951(1951-02-17)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային կոմպոզիտոր, բանահավաք, դաշնակահար, երաժշտական գործիչ։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1933)։ Աշխատանքի հերոս (1936)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի)։ Ինը տարեկանում կորցրել է տեսողությունը։

Նիկողայոս Տիգրանյանը մեծ ընտանիքի զավակ է եղել։ Նրա կրտսեր եղբայրներից են եղել առաջին հանրապետության Արտաքին գործերի նախարար Սիրական Տիգրանյանը, տարբեր տարիներին Ներսիսյան դպրոցի հոգաբարձուների խորհրդի անդամներ Հովսեփ ու Ղազար Տիգրանյանները։

Սովորել է Վիեննայի կույրերի ինստիտուտում։ Դաշնամուր նվագել սովորել է Վիեննայի կոնսերվատորիայի պրոֆեսոր Վ․ Շենների մոտ, նրա ղեկավարությամբ ուսումնասիրել տեսական առարկաներ՝ կոնսերվատորիայի ծրագրով։ 1893 թվականին կատարելագործվել է Ն․ Ֆ․ Սոլովյովի մոտ (կոմպոզիցիայի տեսություն), Պետերբուրգում։ Մահացել է Երևանում։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյումրիում կազմակերպել է կույրերի դպրոց, եղել դրա տնօրենը և դասավանդել երաժշտատեսական առարկաներ։ 1894 թվականից Անդրկովկասի, Կովկասի, Ռուսաստանի, արևմտյան Եվրոպայի քաղաքներում բազմիցս հանդես է եկել որպես դաշնակահար, կարդացել դասախոսություններ։ Հրապարակել է արևելյան երաժշտության վերաբերյալ մի շարք հոդվածներ։ 1934 թվականին փոխադրվել է Երևան։ Հայ կոմպոզիտորներից առաջինն է, որ ձայնագրել է և մշակել (դաշնամուրի և կամերային անսամբլների համար) հայ աշուղների, դուդուկահարների, սազանդարների հորինած և կատարած երգերը, պարերը, մուղամները և դաստգյահները։ Դրանք առաջին անգամ հրատարակվել են Մոսկվայում և Պետերբուրգում՝ սկսած 1887 թվականից և բազմաթիվ անգամ վերահրատարակվել Սովետական Հայաստանում։ 1934-1946 թվականներին Տիգրանյանը իր ստեղծագործությունների որոշ մասը մշակել է փողային, սիմֆոնիկ և կամենային նվագախմբերի համար։ 1900 թվականին Փարիզի Համաշխարհային ցուցահանդեսին Տիգրանյանը պարգևատրվել է բրոնզե մեդալով։ XIX-րդ-XX դարի սկզբին Անդրկովկասի քաղաքներում կենցաղավարող հայկական, պարսկական, քրդական ժողովրդական և ժողովրդապրոֆեսիոնալ երաժշտության շատ նմուշներ պահպանվել են Տիգրանյանի գրառումների շնորհիվ։ Մի շարք կոմպոզիտորներ՝ Ալեքսանդր Սպենդիարյան, Մ․ Իպոլիտով-Իվանով, Գ․ Կազաչենկո, Ռ․ Գլիեր, Արմեն Տիգրանյան, Սարգիս Բարխուդարյան, Ա․ Ս․ Այվազյան, Արամ Խաչատրյան, այդ մեղեդիները օգտագործել են իրենց ստեղծագործություններում։ Տիգրանյանը հայկական ազգային դաշնամուրային երաժշտության հիմնադիրներից է։ Իր մշակումներում ձգտել է պահպանել «հավատարմությունը բնագրի ոգուն», հաղորդել ժողովրդական գործիքային հնչողության և բազմաձայնության, ժողովրդական մեղեդիների լադերի առանձնահատկությունները, ժողովրդական պարերի պլաստիկան։ Ժողովրդական մեղեդիների գրառման և մշակման Տիգրանյանի հայտնաբերած հնարները, ինչպես նաև դաշնամուրային մանրանվագներում և բազմամաս կոմպոզիցիաներում կիրառվող ձևակառուցման սկզբունքները հետագա զարգացում են գտել բազմաթիվ հայ կոմպոզիտորների ստեղծագործություններում։

Այլ տեղեկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկողայոս Տիգրանյանի պատվին անվանակոչվել է Երևանի Կոմիտասի պողոտային հարող փողոցներից մեկը, որտեղ Խորհրդային շրջանից գործել է Հայաստանի կույրերի միությունը, Կույրերի գրադարանը (2000-ական թվականներից Հայէկոնոմբանկի կոմիտասի մասնաճյուղի տարածքը) ու Կույրերի դպրոցը։

Ձայնագրված և մշակված երգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկողայոս Տիգրանյանի կիսանդրին Գյումրիում
  • «Քո փափագով» (1887)
  • «Տուն արի» (1890)
  • «Ձախորդ օրեր» (1896)
  • «Լուսնյակ գիշեր» (1896)

Ձայնագրված և մշակված պարեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Դյուզ պար» (1887)
  • «Ֆինջան» (1890)
  • «Ֆատեն կիտամ» (1890)
  • «Թարս պար» (1890)
  • «Զուռնի տրնգի» (1890)
  • «Ուզունդարա» (1890)
  • «Դոյ-դոյ» (1890)
  • «Վեր-վեր» (1890)
  • «Ռանգի» (1896)
  • «Քյանդրբազ» (1896)
  • «Վարդ կոշիկս» (1896)
  • «Շավալի» (1896)
  • «Բայաթի քուրդ» (1888)
  • «Բայաթի Շիրազ» (1889)
  • «Հեյդարի» (1894)
  • «Շահնազ» (1895)
  • «Չարգյահ» (1896)
  • «Նովրուզ արաբի» (1900)
  • «Նավա» (1902)
  • «Չոբան բայաթի» (1904)
  • «Շուշթար» (1904)

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում սահմանվել է Տիգրանյանի անվան պետական մեդալ, Երևանում նրա անունով փողոց է անվանվել։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]