Ավստրիայի բնակչություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ավստրիայի բնակչություն, հոդվածը պատմում է Ավստրիայի բնակչության ժողովրդագրական հատկությունների, խտության, էթնիկ պատկանելիության, կրթական մակարդակի, բնակչության առողջությունը, տնտեսական կարգավիճակի, կրոնական պատկանելության և բնակչության հետ կապված այլ վիճակագրական տվյալների մասին։ Ավստրիայի բնակչությունը 2013 թվականի դրությամբ կազմում է 8,47 մլն մարդ։

Ավստրիայի դեմոգրաֆիկ վիճակը (էթնիկ կազմը), կապված վերջին մի քանի տասնամյակում երկիր այցելած փախստականներն և անօրինական ներգաղթյալները հետ, զգալիորեն փոխվել է։

Համաձայն 2001 թվականի մարդահամարի տվյալների՝ Ավստրիայի բնակչության 88.6%-ը գերմանախոսներ են, որոնցից 96%-ը խոսում է ավստրո-բավարական բարբառներով, 4%-ը՝ ալեմաներեն բարբառներ), իսկ մնացած 11.4%-ը խոսում է փոքրամասնությունների լեզուներով։ Ավստրիայի ոչ գերմանախոս բնակչությունը բաժանվում է երկու խմբի` ավանդական փոքրամասնությունների, որոնք նախկինում ապրել են Հաբսբուրգների կայսրության տարածքներում և նոր փոքրամասնություններ, որոնք ձևավորվել են վերջին շրջանի ներգաղթի հետևանքով։

Ավստրիայի բնակչության աճը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մ.թ. 1 թվական – 300 հազար մարդ
  • 1000 թվական – 300 հազար մարդ
  • 1500 թվական – 3,0 մլն մարդ
  • 1900 թվական – 6,0 մլն մարդ
  • 1921 թվական – 6,13 մլն մարդ
  • 1923 թվական – 6,53 մլն մարդ
  • 1934 թվական – 6,75 մլն մարդ
  • 1949 թվական – 7,05 մլն մարդ
  • 1957 թվական – 6,99 մլն մարդ
  • 1958 թվական – 7,02 մլն մարդ
  • 1998 թվական – 7,97 մլն մարդ
  • 2008 թվական – 8,34 մլն մարդ
  • 2010 թվական – 8,39 մլն մարդ
  • 2013 թվական – 8,47 մլն մարդ
  • 2100 թվական (կանխատեսում) – 8,3 մլն մարդ

1961-2008 թվականների միջև ընկած ժամանակահատվածում Ավստրիայի բնակչության թիվն աճել է ավելի քան 1.2 միլիոնով (17%)։

Բնակչությունն ըստ կրոնական պատկանելիության 1951 թվականից մինչև 2001 թվականը

Տարի վստրիա/Österreich Քրիստոնեություն Հուդայականություն Իսլամ Աթեիստներ/այլն
1951 6 933 905 6 655 589 11 224 - 267 092
1961 7 073 807 6 794 776 9 049 - 269 982
1971 7 491 526 7 096 818 8 461 22 267 363 980
1981 7 555 338 6 940 220 7 123 76 939 531 056
1991 7 795 786 6 686 526 7 268 158 776 943 216
2001 8 032 926 6 561 873 8 140 338 988 1 123 925

Կյանքի միջին տևողությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տղամարդիկ – 77,7 տարի
  • Կանայք – 83,2 տարի
  • 1000 մարդու հաշվով ծնելիության մակարդակը – 8,65 նորածին
  • 1000 մարդու հաշվով մահացության մակարդակը – 9.98

Բնակչության կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավստրիայի բնակչության ամենամեծ առանձնահատկություններից մեկն այն է, որ 1970 թվականներից սկսած բնակչության աճը դադարել է։ Դա բացատրվում է ծնելիության մեծ անկմամբ։ Եթե չլիներ կյանքի միջին տևողության աճը, որը 1990 թվականին 75 տարի հասավ, Ավստրիայում ժողովրդագրական իրավիճակը էլ ավելի անբարենպաստ կլիներ։ Ավստրական բնակչության ծնելիության անկումը պայմանավորված էր ինչպես նյութական ոչ նպաստավոր պայմաններով, այնպես էլ Համաշխարհային երկրորդ պատերազմի հետևանքներով։ Այդ պատճառով բնակչության բնական աճ գրեթե չի գրանցվել. յուրաքանչյուր տարի ծնունդների ու մահացությունների թիվը գրեթե նույնն էր։ Շատ քիչ բնական աճ պահպանվել է միայն առավել քիչ զարգացած արևմտյան ալպիական հողերում, ինչպես նաև գյուղական համայնքներում։ Ավստրիայում նկատվել է նաև ինչպես ծնելիության, այնպես է մահացության դեպքերի նվազում։ 2001 թվականին ծնվել է 75,5 հազար մարդ, մահացել է 74,8 հազարը (նվազումը մոտ 9,3%)։ Ծնվածների թվի գերազանցումը մահացածների թվին վերջին տարիներին տեղի է ունենում օտարերկրացիների հաշվին (+8,2 հազարը ընդդեմ -7,5 հազար ավստրիացիների)։ Կյանքի միջին տևողությունը 80,5 տարի է, այդ թվում 77,7 տարի տղամարդկանց և 83,2 տարի կանանց համար (2011 թվականի տվյալներ)։ 2010 թվականի տվյալներով տղամարդկանց թիվը կազմել է 4.086.434 մարդ, կանանց թիվը՝ 4.301.308 մարդ։ Նույն թվականին 60 և ավելի տարիք ունեցող մարդկանց թիվը աճել է՝ ընդհանուր բնակչության թվի մեջ կազմելով 23,1%։ Ավստրիացի ժողովրդագրագետները կանխատեսում են, որ երիտասարդ տարիքի մասնաբաժնի կրճատումը և մեծահասակների մասնաբաժնի ավելացումը սպառնում է աշխատուժի կրճատմամբ։

Բնակչության վիճակագրական տվյալներ ըստ սեռի[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվելու պահին՝ 1,05 տղաներ/աղջիկներ Մինչև 15 տարեկան՝ 1,05 տղամարդիկ/կանայք 15-ից 64 տարեկան՝ 1,01 տղամարդիկ/կանայք 65 տարի և ավելի՝ 0,7 տղամարդիկ/կանայք Ամբողջ բնակչություն՝ 0,95 տղամարդիկ/կանայք

Բնակչության վիճակագրական տվյալներ ըստ տարիքի[խմբագրել | խմբագրել կոդը]

0-14 տարեկան՝ 14,5 % (տղամարդիկ 621,326/ կանայք 592,131) 15-64 տարեկան `67.5% (տղամարդիկ 2,783,531 / կանայք 2,753,389) 65 տարեկան եւ ավելի՝ 18% (տղամարդիկ 599.415 / կանայք 855.741)

Բնակչության խտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրի տարածքները բնակեցված են ոչ համաչափ։ 1 քառ. կմ-ի հաշվով 90 մարդ միջին խտության դեպքում, Վիեննան ներառող արևելյան շրջաններում այդ ցուցանիշը տատանվում է 150-ից 200 մարդ, իսկ Ալպերում՝ 15-ից 20 մարդ։

Հողատարածքներում բնակչության խտությունը բաշխվում է հետևյալ կերպ.

  • Շտիրիա՝ 73 մարդ/կմ²
  • Ներքին Ավստրիա՝ 83,7 մարդ/կմ²
  • Վերին Ավստրիա՝ 117.7 մարդ / կմ²
  • Տիրոլ՝ 55.7 մարդ / կմ²
  • Բուրգենլանդ՝ 71.5 մարդ / կմ²
  • Զալցբուրգ՝ 74 մարդ / կմ²
  • Վիեննա՝ 4 069.1 մարդ / կմ²
  • Կարանտիա՝ 58,8 մարդ / կմ²
  • Ֆորարլբերգ՝ 141.3 մարդ / կմ²[1]

Բնակչության վիճակագրական տվյալներ ըստ քաղաքների[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքներում (ավելի քան 2 հազար բնակչությամբ) ապրում է բնակչության 77 %-ը։

Ավստրիայի ներկա մայրաքաղաք և Ավստրո-Հունգարիայի նախկին մայրաքաղաք Վիեննան, Եվրոպայի ամենախոշոր քաղաքներից մեկը, բնակչության թիվը գերազանցում է 1,6 միլիոնը (արվարձանների հետ միասին՝ 2 միլիոն) և ունի շատ բազմազան էթնիկական կազմ։ Վիեննայում ներկայացված են կենտրոնական և արևելյան Եվրոպայի բոլոր ազգությունները։ Ի տարբերություն Վիաննեյի՝ երկրի մյուս քաղաքների բնակչության թիվը չի գերազանցում 400 հազարը։ Ստորև ներկայացված է Ավստրիայի՝ Վիեննայից հետո ամենախոշոր քաղաքների բնակչության թվաքանակը ներկայացնող աղյուսակ՝

  • Գրաց՝ 305 հազար
  • Լինց՝ 180 հազար
  • Զալցբուրգ՝ 145 հազար
  • Ինսբրուք՝ 120 հազար
  • Այլ՝ 100 հազարից պակաս

Ավստրիայում ուրբանիզացիայի մակարդակը կազմում է 67%։

Երկրի գյուղական տարածքների մեծ մասում բնակչությունը տիրապետում է ֆերմերային տնտեսություններով և առանձին բակերով, այդ պատճառով ազատ ու հարմար հողերի պակաս է զգացվում։ Կենսապայմանների նվազ լինելու պատճառով ալպիական բնակչության մասնաբաժինը շարունակ նվազում է։ Լեռնային շրջաններից արտագաղթ է տեղի ունենում ծովի մակերևույթից 1000 մետր բարձրության վրա անընդհատ բնակություն է հաստատում ընդհանուր բնակչության 2 %-ը։ Թեև քաղաքներում (բնակչությունը ավելի քան 2 հազար մարդ) ընդհանուր բնակչության 77 %-ն է ապրում, բայց ճանապարհորդների մոտ Ավստրիան քաղաքային երկրի տպավորություն չի թողնում։ Պատճառը նրանում է, որ քաղաքաբնակների մեկ քառորդ մասից ավելին կենտրոնացած են երկրի խոշորագույն քաղաքում՝ Վիեննայում։ Քաղաքային բնակչության կեսը ապրում է ոչ մեծ քաղաքներում՝ մինչև 100 հազար բնակչություն ունեցող։ Ուստի 100 հազարից 250 հազար բնակչությամբ մեծ քաղաքները սովորական չեն այդ երկրի համար։ Դրանք ընդամենը 4-ն են՝ Գրաց, Լինց, Զալցբուրգ և Ինսբրուք։

Էթնիկ կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիեննայի հրեաներ[2][3][4][5]
Մարդահամարի և գնահատման տվյալներով
Տարի Բնակչության թվաքանակ Հրեաներ %
1857 476,220 2617 1.3
1869 607,510 40,277 6.6
1880 726,105 73,222 10.1
1890 817,300 99,444 12.1
1890* 1,341,190 118,495 8.8
1900 1,674,957 146,926 8.7
1910 2,031,420 175,294 8.6
1923 1,865,780 201,513 10.8
1934 1,935,881 176,034 9.1
1951 1,616,125 9000 0.6
1961 1,627,566 8354 0.5
1971 1,619,855 7747 0.5
1981 1,531,346 6527 0.4
1991 1,539,848 6554 0.4
2001 1,550,123 6988 0.5
*Վիեննայի ընդլայնումից հետո

2011 թվականի վիճակագրական տվյալների համաձայն Ավստրիայի խոշոր էթնիկական միավորը՝ գերմանալեզու ավստրիացիները, կազմում են երկրի բնակչության 89%։ Նրանց մեծամասնությունը խոսում է գերմաներենի ավստրո-բավարական բարբառով, իսկ 4 %-ը ալեմանական բարբառներից մեկով։ Երկրորդ տեղում նախկին Հարավսլավիայից եկվորներն են (ներառյալ խորվաթները, բոսնիացիները, սերբերը եւ սլովենները), նրանք կազմում են բնակչության 4%, իսկ թուրքերը կազմում են բնակչության 1.6%-ը։

2011 թվականին Ավստրիայի վիճակագրական գործակալության համաձայն երկրի բնակչության 11%-ը կազմել են օտարերկրացիները։ Այս թիվը համեմատելի է էմիգրանտների դասական երկիր համարվող Միացյալ Նահանգներում օտարերկրացիների թվի հետ։ Ներգաղթյալների նման դրույքաչափով (որոշակի ժամանակաշրջանում/տարում) ցանկացած երկիր եկող ներգաղթածների թվաքանակի հարաբերակցությունը տվյալ երկրի միջին բնակչությանը) Ավստրիան Եվրոպայում երրորդ տեղն է զբաղեցնում՝ Լյուքսեմբուրգից ու Շվեյցարիայից հետո։ Համաձայն վիճակագրական տվյալների՝ մեծ թվով ներգաղթյալներ են եկել Սերբիայից, Չերնոգորիայից, Թուրքիայից և Գերմանիայից։ Մի քանի տարվա ընթացքում Գերմանիայից նաև մեծ թվով օտարերկրացիներ են ժամանել։ 2004 թվականից 2007 թվականներին Ավստրիա տեղափոխված մոտ 100 հազար գերմանացիները ներգաղթյալների ամենամեծ խումբն են կազմել[6]։

Ավստրիայի ժամանակակից սահմանները, որ մի ժամանակ Հաբսբուրգի կայսրության կենտրոնն էին համարվում, ամրագրվել են Սեն-Ժերմենի համաձայնագրով 1919 թվականին։ Ավստրիայի բնակչության մի մասը, հատկապես Վիեննայի շրջանում, մինչև 1945 թվականից 1949 թվականներն ազգականներ են ունեցել հարևան Չեխիայում, Սլովակիայում, Հունգարիայում, Սլովենիայում և Ռումինիայում։

Ամենափոքր էթնիկական միավորը Ավստրիայում համարվում են սերբերը։ Որոշ տվյալների համաձայն մոտ 300 հազար ավստրիացիներ սերբական ծագում ունեն[7]։

Ավստրիայի նախաբնակիչ փոքրամասնություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավստրիայի ազգային փոքրամասնություններին կարելի է բաժանել ավանդական խմբի՝ վաղուց Հագսբուրգի կայսրությանը պատկանող տարածքներում բնակվողներ և նոր խմբի վերջին տասնամյակներին ներգաղթյալներից կազմված բնակիչների։ Ավստրաիյի ավանդական փոքրամասնությունների խմբին են պատկանում սլովենացիները, խորվաթներն ու հունգարները։

Սլովեն փոքրամասնության մեծ մասը համակցած բնակվում են Կարինտիայի և Շտիրիայի դաշնային հողերում։ 2001 թվականի բնակչության պաշտոնական մարդահամարի համաձայն նրանց թիվը մոտ 14 հազար է կազմել (սլովենական հասարակական կազմակերպությունների ոչ պաշտոնական տվյալների համաձայն սլովենների թիվը Ավստրիայում մոտ 40 հազար է կազմում)։ Գրեթե 20 հազար հունգարներ և 30 հազար խորվաթներ բնակվում են երկրի ամենից արևելյան մասում՝ Բուրգենլանդում (ժամանակին այս տարածքը Հունգարիայի մաս է կազմել)։ Ավանդական փոքրամասնության իրավունքները, որոնք հատուկ ամրագրված են ժամանակակից ավստրիական պետության հիմքում ընկած Պետական պայմանագրում 1955 թվականին, ընդհանուր առմամբ պահպանվում են, բայց որոշակիորեն խնդրահարույց են կրթության, երկլեզու ցուցանակների, նշանների և այլնի մասով։ Եվ այնուամենայնիվ, Կարանտիայում սլովենների թիվը էականորեն կրճատվել է 1848 թվականին գրանցված 114 հազարից մինչև 1951 թվականին՝ 42 հազարի, իսկ 2001 թվականին՝ 13 հազարի կամ բնակչության 2,3 %-ի (մարդահամարի տվյալներ)։ Դա տեղի է ունեցել հիմնականում ուծացման արդյունքում՝ թեև սլովեն փոքրամասնության ներկայացուցիչները նշում են, որ երկրում 40-ից 50 հազար սլովեն համայնք գոյություն ունի։ Շտիրիայի սլովեն համայնքի քանակը մոտ 5-ից 10 հազար մարդ է գնահատվում։ Երկրի այդ հատվածում սլովենների իրավունքները չեն պահպանվում՝ չնայած 1955 թվականին Պետական պայմանագրով տրված երաշխիքներին։

Բնակչության կրոնական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 թվականի մարդահամարի տվյալներով ավստրիացիների 68,5%-ը կաթոլիկներ են, 4.7% -ը`բողոքականներ, 6.5% -ը այլ կրոնական պատկանելիության են (իսլամ 4.2%, ուղղափառ եկեղեցի 2.2%, հուդայականություն՝ 0,1%, ընդհանուր հաշվով գրանցվել է 12 հավատի հետևորդներ), բնակչության 17.1%-ը իրեն չի համարում որևէ դավանանքի հետևորդ (1991 թ.-ին դրանց թիվը ընդհանուրի մեջ 8,6% է եղել)։

Կրոնի համաձայն տեղաբաշխվածություն Ավստրիային բնորոշ չէ, սակայն վերջին շրջանում մուսուլմանների թվի ավելացման արդյունքում, ինչպես և մյուս եվրոպական երկրներում, այնպես էլ Ավստրիայում գոյություն ունեն շրջաններ, որտեղ խտացված ձևով բնակություն են հաստատել մուսուլմանները։ Կաթոլիկների ամենաբարձր մասնաբաժինը (2000 թ.) Ներքին Ավստրիայի աջակողմյան ափին (91.5%), Բուրգենլանդ (85.3%), Տիրոլ (83.7%), Շտիրիա (81.8%), Վիեննայի ամենաստորին հատվածում և Ներքին Ավստրիայի ձախափնյա հատվածում (61,3%), Զալցբուրգ (38,9%)։

Ավստրիայի տնտեսապես ակտիվ բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տնտեսապես ակտիվ բնակչության ընդհանուր թվաքանակը 2010 թվականի տվյալներով կազմում է 4.284.600 մարդ (տղամարդիկ` 2.302.200, կանայք` 1.982.400): Տնտեսապես ակտիվ բնակչության մասնաբաժինը Ավստրիայի ընդհանուր բնակչության 51%-ն է կազմում։

Տնտեսապես ակտիվ բնակչության բաշխումը ըստ տնտեսության ճյուղերի (հազար մարդ)՝

  • Գյուղացիներ, ձկնորսներ՝ 217,9
  • Հանքարդյունաբերություն՝ 13.2
  • Ապրանքների արտադրություն՝ 641.6
  • Էլեկտրամատակարարում՝ 27.6
  • Ջրամատակարարում և կոմունալ ծառայություններ՝ 19.9
  • Առևտուր, ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկում և վերանորոգում՝ 657.5
  • Տրանսպորտ՝ 204.4
  • Հյուրանոցներ և խոհարարական ծառայություններ՝ 235.9
  • Տեղեկատվություն, հաղորդակցություն՝ 99.2
  • Ֆինանսներ և ապահովագրություն՝ 142.8
  • Բնակարանային գործ՝ 33.0
  • Ազատ գիտական և տեխնիկական մասնագիտություններ՝ 212.6
  • Այլ տնտեսական մասնագիտություններ՝ 139.0
  • Սոցիալական ապահովագրության ծառայություններ՝ 278.7
  • Կրթություն և դաստիարակություն՝ 239.2
  • Առողջապահություն՝ 368.1
  • Արվեստ, ժամանց՝ 70,4
  • Այլ ծառայություններ՝ 96.2
  • Տնային տնտեսություններ և ձեռագործ ապրանքների արտադրություն՝ 12.0
  • Օտարերկրյա կազմակերպություններ՝ 7.4
  • Ընդամենը՝ 4.097,0

Ավստրիա ներգաղթյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավստրիայի վիճակագրական ծառայության տվյալներով 2005 թվականի սկզբին երկրում օրինական հիմունքներով բնակություն է հաստատել 788 հազար նորեկ ներգաղթյալ։ Դրանցից 340 հազարը նախկին Հարավսլավիայից եկվորներ են (բոսնիացիներ, սերբեր, խորվաթներ), 130 հազարը՝ (ըստ այլ աղբյուրների՝ 250-270 հազար) ներգաղթյալներ Թուրքիայից (թուրքեր, քրդեր)։ Հնարավոր է այդ հանգամանքով էր պայմանավորված ավստրիական կառավարության և ավստրիացիներից շատերի բացասական վերաբերմունքը 2005 թվականի հոկտեմբերին Եվրոպական Միության կազմ Թուրքիայի մուտք գործելու մասով բանակցություններին։ Ավստրիայում մտավախություն է ձևավորվել, որ եթե թուրքերին Եվրոպական Միության անդամ երկրներ անարգել մուտք գործելու հնարավորություն տրվի, դրանց զգալի մասը կհիմնավորվեն հենց Ավստրիայում, քանի որ երկրում արդեն գոյություն ունի թուրքական մեծ համայնք։

Ներգաղթը մեծ ազդեցություն է ունենում Ավստրիայի քրեական իրավիճակի վրա։ Ներքին գործերի նախարարության տվյալների համաձայն, երկրում բնակարանային բոլոր հանցագործությունների շուրջ երկու երրորդը կատարվում է ներգաղթյալների կողմից[8]։

Ներգաղթյալների կազմում ոչ փոքր թիվ են կազմում նաև քաղաքական փախստականները։ 2002 թվականից մինչև 2009 թվականներն Ավստրիայում քաղաքական ապաստան ստանալու դիմում ներկայացրած անձանց թիվը 170 հազար մարդ է կազմել։ Դրանցից ամենամեծ խումբը (33 %) էթնիկ չեչեններ են[9]։ Երկրորդ տեղում աֆղանցիներն են։

Վարչատարածքային բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավստրիայի վարչական բաժանումը ըստ հողերի

Ավստրիան բաժանվում է հետևյալ շրջանների (հողերի)՝

  1. Բուրգենլանդ
  2. Կարինթիա
  3. Ստորին Ավստրիա
  4. Վերին Ավստրիա
  5. Զալցբուրգ
  6. Շտիրիա
  7. Տիրոլ
  8. Ֆորարլբերգ

Լեզու[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավստրիայում անկախ ազգությունից պաշտոնական գերմաներենով խոսում են երկրի գրեթե բոլոր բնակիչները (բնակչության 88,6 %)։ Լեռնային ռելիեֆի պատճառով Ավստրիայի ներքին շրջանային զատվածությունը հանգեցրել է բազմաթիվ բարբառների առաջացմանը։ Դրանք բոլորը պատկանում են այսպես կոչված գերմաներեն լեզվի ավստրո-բավարական բարբառին, բացառությամբ այն բարբառից, որով խոսում են ամենաարևմտյան տարածքում՝ Ֆորարբերգում։ Այն պատկանում է ալեմաներենի խմբին։

Գերմաներեն լեզվի ավստրիական տարբերակը նաև հստակ քերականական առանձնահատկություններով է օժտված, որով այն առանձնանում է գերմաներենից։

Բնակչության 2,3%-ը խոսում է թուրքերեն, 2,2%-ը՝ սերբերեն, 1,6%-ը՝ խորվաթերեն, որը Բուրգենլանդում պաշտոնական լեզու է համարվում (2001 թ.-ի մարդահամարի տվյալներ)։

Օգոտագործված վիճակագրական աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Статистические данные об австрийских землях.(ռուս.)
  2. census 1890, 1900, 1910 of the K. K. Statistischen Central-Kommission and census 1934 and Statistisches Jahrbuch der Stadt Wien für das Jahr 1910, in: Anson Rabinbach: The Migration of Galician Jews to Vienna. Austrian History Yearbook, Volume XI, Berghahn Books/Rice University Press, Houston 1975, S. 48
  3. Statistisches Jahrbuch der Stadt Wien 1930—1935 (Neue Folge. 3. Band) published by Magistratsabteilung für Statistik. Contains figures of 1910, 1923 und 1934.
  4. Österreichische Historikerkommission: Schlussbericht der Historikerkommission der Republik Österreich. Band 1. Oldenbourg Verlag, Wien 2003, S. 85-87 (Ergebnis der Volkszählung 1934)(գերմ.)
  5. Statistik Austria: Bevölkerung nach dem Religionsbekenntnis und Bundesländern 1951 bis 2001 (abgerufen am 15. Jänner 2009).(գերմ.)
  6. «oe1.ORF.at Libero». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 3-ին.
  7. Ohne gemeinsame Stimme.(չաշխատող հղում)(գերմ.)
  8. Die Kriminalitätswelle rollt munter weiter!(չաշխատող հղում) Wiener Zeitung, 27 ноября 2009 (գերմ.)
  9. Tschetschenen: Asyl wird restriktiver(չաշխատող հղում) Wiener Zeitung, 9 декабря 2009 (գերմ.)