Աննետ Վեբեր
Աննետ Վեբեր | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 1, 1967 (56 տարեկան) |
Քաղաքացիություն | Գերմանիա |
Մայրենի լեզու | գերմաներեն |
Կրթություն | Բեռլինի ազատ համալսարան |
Մասնագիտություն | հետազոտող, վիպասան և քաղաքագետ |
Աշխատավայր | Amnesty International, German Institute for International and Security Affairs?, Berghof Foundation? և Centre for Humanitarian Dialogue? |
Զբաղեցրած պաշտոններ | European Union Special Representative? |
Annette Weber Վիքիպահեստում |
Աննետ Վեբեր (գերմ.՝ Annette Weber, նոյեմբերի 1, 1967), գերմանացի քաղաքագետ, մասնագիտացած Հյուսիսարևելյան Աֆրիկայի և գենդերային հետազոտություններում։ 2021 թվականի հուլիսի 1-ից Սոմալիի՝ Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ է (EUSR)[1]: Վեբերը նախկինում աշխատել է որպես լրագրող, մարդու իրավունքների պաշտպան, իսկ վերջերս Գերմանիայի միջազգային և անվտանգության հարցերի ինստիտուտում՝ որպես տարածաշրջանային փորձագետ (գերմ. Stiftung Wissenschaft und Politik; SWP)[2]: Նա նաև վիպասան է[3]։
Կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Վեբերը քաղաքագիտության ոլորտում իր մագիստրոսի կոչումը ստացել է Բեռլինի ազատ համալսարանում (FU)[4]: 1990-ականներին աշխատել է որպես ազատ երաժշտական լրագրող Լոս Անջելեսում և Պրահայում[3]։ Վեբերը հոդվածներ է գրել գերմանական այնպիսի հրատարակությունների համար, ինչպիսիք են Jungle World շաբաթաթերթը[5], երկու ամիսը մեկ լույս տեսնող Spex ամսագիրը, Die Tageszeitung օրաթերթը, ամեն ամիս լույս տեսնող Visions ամսագիրը և երկու շաբաթը մեկ լույս տեսնող Zitty ամսագիրը։ Նա զբաղվել է հիփ հոփի և Riot Grrrl-ի՝ ընդհատակյա ֆեմինիստական պանկերի շարժման ժանրերով և ենթամշակույթներով[3]։ Նրա այն ժամանակվա ռեպորտաժների օրինակ է 1996 թվականին ամերիկյան Public Enemy խմբի ռեփեր Chuck D-ի հարցազրույցն իր երգերում և կենդանի ելույթներում բռնության քաղաքական խորհրդանիշերի մասին[6]։
1999 թվականին Վեբերը միացել է Amnesty International-ի Արևելյան Աֆրիկայի թիմին Լոնդոնում գտնվող գլխամասում մոտ երկու տարի՝ որպես հետազոտող։ 2003 թվականից մինչև 2006 թվականը աշխատել է Բեռլինում՝ որպես Կենտրոնական Աֆրիկայի Էկումենիկ ցանցի համակարգող (գերմ. Ökumenisches Netzwerk Zentralafrika - ÖNZ)[4]:
2006 թվականի ապրիլի 23-ին Վեբերը բարձր պատվով պաշտպանել է փիլիսոփայության դոկտորի իր գիտական աստիճանը Բեռլինի ազատ համալսարանում։ Անգլալեզու ուսումնասիրությունը վերաբերում էր հյուսիսարևելյան և կենտրոնական Աֆրիկայի զինված հակամարտություններում խաղաղ բնակիչների և զինյալների միջև գենդերային դերերին՝ հատուկ ուշադրություն դարձնելով այն ժամանակվա Հարավային Սուդանի վրա։ Խաղաղության հետազոտող Ուլրիխ Ալբրեխտը (1941–2016) ի սկզբանե ղեկավարում էր նրա հետազոտությունը, սակայն վերջնական ղեկավարը քաղաքագետ Մարիաննա Բրեյգն էր, ազգագրագետ Ուտե Լուիգի հետ՝ որպես երկրորդ խորհրդատու[7]։
2007 թվականին Վեբերը միացել է Բեռլինում գտնվող Գերմանիայի միջազգային և անվտանգության հացերով ինստիտուտին (SWP), կիսապաշտոնական վերլուծական կենտրոն, որը խորհրդատվություն է տալիս Բունդեսթագին (Գերմանիայի խորհրդարան) և Դաշնային կառավարությանը արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերում։ Որպես Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի հետազոտական խմբի անդամ՝ նա կենտրոնացել է Աֆրիկայի եղջյուրի վրա։ 2010 թվականից մինչև 2012 թվականը[8] Եթովպիայում գտնվելուց հետո Վեբերը ղեկավարել է Գերմանիայի միջազգային և անվտանգության հացերով ինստիտուտի տարածաշրջանային հետազոտական խումբը 2013 և 2014 թվականներին[9]։
2012-2019 թվականներին Վեբերը եղել է Berghof Foundation գերմանական հասարակական կազմակերպության ավագ խորհրդական, որն աշխատում է հակամարտությունների վերափոխման միջոցով կայուն խաղաղությանը հասնելուն։ Նրա նախագիծը, որը ֆինանսավորվում էր Գերմանիայի արտաքին գործերի դաշնային գերատեսչության կողմից, աջակցում էր Աֆրիկյան միության միջնորդական ջանքերին՝ Սուդանի կառավարության և երկրի տարբեր ապստամբ խմբերի միջև[8]։
2018 թվականին Վեբերը հրատարակել է իր առաջին վեպը՝ Eurythmie der Gewalt («Բռնության էվրիթմիա») վերնագրով։ Սյուժեն հիմնված է ներկայիս ժամանակների վրա և միավորում է Գերմանիայի, Արևելյան Աֆրիկայի և Կալիֆոռնիայի քաղաքական և փոփ մշակութային թեմաները։ Դրանում ներկայացված են ռուս օկուլտիստ Մադամ Բլավատսկին և Անթրոպոսոֆիկ միությունը, ինչպես նաև սպիտակ և սևամորթ գաղտնի ընկերությունները, Չարլզ Մենսոնը, Ռապը, Արևմտյան գերմանական ծայրահեղ ձախ զինյալ կազմակերպությունը Կարմիր բանակի խմբակցությունը (RAF), ալ-Շաբաբը, նացիստական ինքնաթիռի կին օդաչուները։ Երկրորդ համաշխարհային պատերազմը և Հարավային Սուդանի քաղաքացիական պատերազմը[10]։ Գրաքննադատները բարձր են գնահատել ինչպես ինքնակենսագրական տարրերի խորությունը, այնպես էլ գերմաներենի թարմությունը[11]։
2019 թվականից մինչև 2021 թվականը Վեբերը եղել է նաև Մարդասիրական երկխոսության կենտրոնի ավագ խորհրդական, որի կենտրոնակայանը գտնվում է Ժնևում[8]։ 2020 թվականին նա դարձավ ՄԱԿ-ի Սոմալիի անվտանգության միջազգային աջակցության անկախ գնահատման թիմի անդամ[4]։
2021 թվականի հունիսի 21-ին Եվրամիության Խորհրդի Արտաքին հարաբերությունների խորհուրդը (FAC) Լյուքսեմբուրգում իր նստաշրջանում ընդունեց որոշումը՝ Վեբերին նշանակել Եվրամիության ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության համատեքստում՝ փոխարինելու Ալեքսանդր Ռոնդոսին և պաշտոնավարելուն։ հուլիսի 1-ից՝ որպես Աֆրիկայի եղջյուրի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ։ FAC-ը սահմանում է տարածաշրջանը որպես Ջիբութի, Էրիթրեա, Եթովպիա, Քենիա, Սոմալի, Հարավային Սուդան, Սուդան և Ուգանդա։ Այն նաև հանձնարարում է Վեբերին կապ հաստատել Կարմիր ծովի, Նեղոսի ավազանի, Արաբական թերակղզու և Հյուսիսային Աֆրիկայի հարևան երկրների հետ։ Գրասենյակը գտնվում է Նայրոբիում։ Վեբերի մանդատը գործում է մինչև 2022 թվականի օգոստոսի 31-ը, բայց կարող է երկարաձգվել այդ ամսաթվից հետո։ Որոշման 2-րդ հոդվածի 3-րդ կետը որպես ընդհանուր նպատակներ սահմանում է․
«աջակցել խաղաղությանն ու անվտանգությանը, ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին, օրենքի գերակայությանը, գենդերային հավասարությանը, մարդասիրական սկզբունքներին և Միջազգային մարդասիրական իրավունքին, կայուն զարգացմանը, տնտեսական աճին, կլիմայական գործողություններին և տարածաշրջանային համագործակցությանը»։
Հատուկ նպատակներից է Հիդասե ՀԷԿ֊ի (GERD) վերաբերյալ բանակցային լուծումը[12]։
Ընտրյալ աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Why a Feminist Standpoint Epistemology Is Necessary in Times of Hegemonic Masculinity: Thoughts on Intersectionality and Transrationality, in: Josefina Echavarría Alvarez, Daniela Ingruber and Norbert Koppensteiner (ed.): Echoes to Many Peaces: Transrational Resonances; Palgrave Macmillan, Cham, 2018; pp. 83–108
- Profiteers of Migration? Authoritarian States in Africa and European Migration Management, with Anne Koch and Isabelle Werenfels (eds.), SWP Research Paper 2018/RP 04, 2018
- Covid-19 in the Horn of Africa - Gaining Trust in a Crisis, SWP Comment 2020/C 20, 06.05.2020
Վեբերի հրապարակումների համապարփակ ցանկը (2021 թվականի մայիսի դրությամբ) կարելի է ներբեռնել որպես PDF file from Weber's SWP webpage
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Meier, Christian (2021 թ․ հուլիսի 5). «Für das „Große Horn"». Frankfurter Allgemeine Zeitung (F.A.Z.) (գերմաներեն). Վերցված է 2021 թ․ հուլիսի 23-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ Splett, Candida (2021 թ․ հունիսի 24). «Annette Weber EU-Sonderbeauftragte für das Horn von Afrika». Stiftung Wissenschaft und Politik (SWP) (գերմաներեն). Վերցված է 2021 թ․ հուլիսի 23-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ 3,0 3,1 3,2 Annette Weber (2018), Eurythmie der Gewalt (German), Hamburg: TEXTEM VERLAG, ISBN 978-3864851889
{{citation}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ 4,0 4,1 4,2 «Curriculum Vitae Dr Annette Weber» (PDF). Council of the EU and the European Council. 2021 թ․ հունիսի 20. Վերցված է 2021 թ․ հուլիսի 31-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ Annette Weber (1998 թ․ փետրվարի 26). «Foxy Browns Jetlag». jungle.world (գերմաներեն).
- ↑ Annette Weber (1996), «Interview mit Chuck D», Spex (German), vol. 12, pp. 24-27
{{citation}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Weber, Annette (2006). Barbarian beasts or mothers of invention – relation of gendered fighter and citizen images, with a specific case study on Southern Sudan (PDF). Berlin: Department of Political and Social Sciences, Free University of Berlin.
- ↑ 8,0 8,1 8,2 «Dr. Annette Weber». Stiftung Wissenschaft und Politik (SWP) (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հուլիսի 31-ին.
- ↑ Splett, Candida (2021 թ․ հունիսի 24). «Annette Weber EU-Sonderbeauftragte für das Horn von Afrika». Stiftung Wissenschaft und Politik (SWP) (գերմաներեն). Վերցված է 2021 թ․ հուլիսի 31-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ Weber, Annette (2018 թ․ նոյեմբերի 28). Eurythmie der Gewalt. Hamburg: Textem Verlag. ISBN 978-3864851889.
- ↑ Reul, Meinolf (2019 թ․ հոկտեմբերի 17). «Annette Weber Eurythmie der Gewalt». Im Dickicht (գերմաներեն). Վերցված է 2021 թ․ օգոստոսի 1-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ Borrell i Fontelles, Josep (2021 թ․ հունիսի 22). «COUNCIL DECISION (CFSP) 2021/1012 of 21 June 2021 appointing the European Union Special Representative for the Horn of Africa». Official Journal of the European Union. Վերցված է 2021 թ․ հուլիսի 31-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Official Twitter-account: @EUSR_Weber
- SWP press photo for download
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աննետ Վեբեր» հոդվածին։ |
|