Կայուն զարգացում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կայուն զարգացում / անգլ. Sustainable development / - փոփոխությունների գործընթաց է, որում բնական պաշարների շահագործումը, ներդրումների ուղղվածությունը, գիտա-տեխնոլոգիական զարգացման կողմնորոշումը, անհատի զարգացումը և ինստուտիցիոնալ փոփոխությունները, որոնք համաձայնեցված են մեկը մյուսով, ամրապնդում են ներկայի և ապագայի պոտենցյալը մարդկային կարիքների և ձգտումների բավարարման համար: Հիմնականում խոսքը գնում է մարդկային կյանքի որակի ապահովման մասին:

Բովանդակություն


Թարգամանության նրբությունները [խմբագրել]

Զանազան հեղինականեր բազմիցս նշել են օտարերկրյա արտահայտությունների ոչ ճիշտ կերպով ռուսերեն թարգմանությունները: / անգլ . sustainable development, ֆր. developpement durable, գերմ. Nachhaltige Entwicklung/. Իհարկե, «կայուն զարգացում» տերմինի կողմնորոշումը, նշանակում է ուղղակի հաստատուն, կայուն, մշտական աճը: Միաժամանակ եվրոպական լեզուներում հետևյալ բառերի թարգմանությունները տրվում են ինչպես` sustainable – օժանդակում, development - զարգացում, վերամշակում, ստեղծում, ձևավորում, կառուցում, կատարելագործում, ընդլայնում, տեղաբաշխում, բարելավում, ծրագրավորում, էվոլյուցիա, առաջացում, հանգամանքներ, գործառնական զարգացում, գործարան, նախապատրաստական աշխատանքներ, նոր կառույցներ, ծննդավ³յրի նախապատրաստումը, եզրակացություն, մշակվող հողակտորը, շինարարություն, ծննդավայրի շրջանառում, գերմ. Nachhaltige – հաստատուն; Entwicklung-զարգացում, առաջացում, վերամշակում, ստեղծում, ծրագարավորում, բարելավում, փոփոխում, կոնստրուկտավորում, արդիականացում, ծրագիր: Develeopment - Զարգացում, Durable / ածական / - ուժեղ, երկարաժամկետ, երկարատև, երկարատև օգտագործում, երկարակյաց, ապահով: Համապատասխան համատեքստում այդ թարագմանությունը պետք է ունենա ավելի նեղ իմաստ: «Շարունակական» զարագացումն է, ավելի շուտ, որը արգելք չի հանդիսանա մարդկության հետագա գոյությանը և զարգացմանը նախկին դիրքով: Ռեսուրսների օգտագործման մոդելների կայուն զարգացումը, որը ուղղված է մարդու կարիքների հոգմանը շրջակա միջավայրի պահպանման դեպքում, որ այդ կարիքները կարող են լուծվել ոչ միայն ներկայի այլև ապագա սերուդների համար: Բրունդլանդի հանձանաժողովն է եղել այս տերմինի առաջ քաշողը, դա կայուն զարգացման ավելի հաճախ դիտվող բնութագրում էր որպես զարգացում, որ «ներկա սերնդի կարիքների հոգման և ապագա սերունդերի կարիքների հոգման համար արգելք չի հանդիսանա»: Բրունդլանդի հանձնաջողովը, որը պաշտոնապես հայտնի է որպես Շրջակա միջավայրի և / WCED / զարգացման աշխահիկ հանձնաժողով, գումարվել է ՄԱԿ- ի կողմից 1983թ-ին: «Հանձնաժողովը ստեղծվել է «շրջակա միջավայրի վիճակի արագ վատթարացման, մարդկային և բնական ռեսուրսների և արդյունաբերական և սոցիալական զարգացման տենդենցի վատթարացման» աճող մտահոգությունների արդյուքնում»: ՄԱԿ-ի Գլխավոր Ասսամբլեան հանձնաժողովի ստեղծման ժամանակ ընդունեց, որ այդ էկոլոգիական խնդիրները կրում են խորը բնութագիր և պարզաբանում են, որ այն համապատասխանում է բոլոր երկրների հետաքրքրությունների կայուն զարգացման քաղաքական վերամշակմանը: Դեռ 1970-ական թվականներին «կայունությունը» օգտագործվել է արդյունաբերության «հիմնական բնապահպանական աջակցության համակարգերի հետ հավասարակշռության» նկարագրման համար: Բնապահպանները նշում են «Աճի սահմանները» և «էկոնոմիկայի կայուն զարգացումը» ներկայացնում են այլընտարնքային որակավորմամբ` բնապահպանական խնդիրների լուծման նպատակներով: «Աճի սահմանները» աշխարհի բնակչության արագ աճի և ռեսուրսների վերջնական առաքման հետևանքների մոդելավորման գիրք է: Գրքի հեղինակներն են Դոնելլա Ն. Մեդոուսը, Դեննիս Լ. Մեդոուսը, Յորգն Ռանդերսը և Ուիլյամ Վ. Բերենս երրորդը: Գրքում աշխարհի և մարդու փոխազդեցութան արդյուքնում մոդելավորման փորձ է կատարվել, ներկայացված են որոշ պրոբլեմներ և կանխատեսումներ ինչպես Թոմաս Ռոբերտ Մալտուսի «Բնակչության օրենքների մասին էսսեում» / 1789թ./: Սկզբնական մոդելում վերանայված էին հինգ կատարված փոփոխությունները: Այդ փոփոխականներն էին` աշխարհի բնակչությունը, ինդուստրիալիզացիան, շրջակա միջավայրի աղտոտությունը, ռեսուրսների սպառումը, սննդամթերքի արտադրությունը: Հեղինակները պլանավորում էին դիտարկել հակառակ կայուն կաղապարի հնարավորությունը, որը հնարավոր էր ձեռք բերել հինգ փոփոխականների միջև աճի տենդենցի փոփոխման ճանապարհով: Վերջին նորացված տարբերակը հրատարկեց 2004թ. հուլիսի 1-ին «Աճի սահմանները` 30 տարի» անվամբ: Դոնելլա Լուգան, Յորգան Ռանդերսը, և Դեննիս Մեդոուսը նորացրին և ընլայնեցին սկզբնական տարբերակը: 2008թ.-ին Գրեմ Տեները գիտական և արդյունաբերական Հետազոտությունների Համագործակցության մակարդակով /CSIRO/ Ավստրիալիայում հրատարակեց «Աճի սահմանների համեմատությունը» անվամբ հոդվածը: Նրանում քննարկված են վերջին 30 տարվա իրականությունն ու կանխատեսումները, որոնք արվել են 1972թ.-ին:

Պատմություն [խմբագրել]

1970- ականների սկիզբ [խմբագրել]

Կայուն զարգացման կոնցեպցիան գիտական գիտելիքների էկոլոգիզացիայից սոցիալ- տնտեսական զարգացման տրամաբանական անցումն է, որը բուռն կերպով սկսեց զարգանալ 1970-ական թվականններին: Բնական պաշարների (ПР) սահմանափակ լինելու հարցը, միևնույն ժամանակ կյանքի հիմք հանդիսացող բնական միջավայի աղտոտւմը, մարդու տնտեսական և ցանկացած այլ գործունեության հետևանքով, 1970- ական թվականներին դարձավ շատ գիտական աշխատանքների թեմա: Այդ անհանգստության հետևանքը եղավ երկրի վրա գլոբալ երևույթների ուսումնասիրության համար ստեղծված` միջազգային ոչ պետական գիտական կազմակերպությունների ստեղծումը, ինչպիսին են Միջազգային դաշնության հեռանկարային հետազոտությունների ինստիտուտները (ИФИАС), Հռոմեական ակումբը ( «Աճի սահմանները» հայտնի զեկույցով) , Համակարգված վերլուծության միջազգային ինստիտուտը, իսկ ԽՍՀՄ –ում` Համակարգված հետազոտությունների համամիութենական ինստիտուտը:

Ստոկհոլմի Կոնֆերանսը [խմբագրել]

1972թ. Ստոկհոլմում տեղի ունեցավ ՄԱԿ –ի Կոնֆերանսը նվիրված մարդու շրջակա միջավայրին և շրջակա միջավայրի վերաբերյալ ՄԱԿ-ի Ծրագրի (ЮHЕП) ստեղծմանը, նշանավորվեց պետական մակարդակով միջազգային համագործակցության համախմբմամբ բնապահպանական խնդիրների լուծման շուրջ: Սկսվեց զարգանալ բնապահպանական քաղաքականությունն ու դիպլոմատիան, շրջակա միջավայրի իրավունքը, ի հայտ եկավ նոր ինստիտուցիոնալ կազմավորում` շրջակա միջավայի նախարարություն և գերատեսչություն:

1980 – ական թվականներ [խմբագրել]

1980–ական թվականներին սկսեցին խոսել բնազարգացման, զարգացում առանց ոչնչացման, բնահամակարգի կայուն զարգացման անհրաժեշտության մասին: 1980թ. ընդունված բնության պահպանման համաշխարհային ռազմավարության միջազգային փաստաթղթերում առաջին անգամ հիշատակվեց կայուն զարգացման մասին: ВСОП -ի երկրորդ ռեակցիան ստացավ «Երկիր մոլորակի խնամքը՝ կայուն կյանք ռազմավարություն» անվանումը և հրատարակվեց 1991թ. հոկտեմբերին: Նրանում ընդգծվում է, որ զարգացումը պետք է հիմնվի կենդանի բնության, երկրի բնական համակարգի գործառույթների և բազմազանության պահպանման վրա, որոնցից կախված են կենսաբանական տեսակները: Դրա համար անհրաժեշտ է պահպանել կյանքին աջակցող համակարգերը (կենսաապահովում), պահպանել կենսաբազմազանությունը և ապահովել նորացվող պաշարների կայուն օգտագործումը: Ի հայտ եկան բնապահպանական անվտանգության վերաբերյալ հետազոտություններ` որպես ազգային և գլոբալ անվտանգության մաս: 1980-ական թվականներին շրջակա միջավայրի վերաբերյալ ՄԱԿ-ի Ծրագիրը (ЮHЕП) «առանց ոչնչացման» անցմանը անհրաժեշտության կոչ էր անում: 1980թ. առաջին անգամ լայն տարածում ստացավ բնության պահպանման Համաշխարհային ռազմավարության կայուն զարգացման կոնցեպցիան, որը մշակվել էր ЮHЕП -ի, Բնության պահպանման միջազգային միության և Վայրի բնության համաշխարհային ֆոնդի նախաձեռնությամբ: 1987թ. «Մեր ընդհանուր ապագան» զեկույցի մեջ Շրջակա միջավայրի և նրա զարգացման միջազգային հանձնաժողովը (МКОСР) հիմնական ուշադրությունը սևեռեց «Կայուն զարգացման» անհրաժեշտությանը, որի դեպքում «ներկայումս պահաջմունքների բավարարումը չի վնասի ապագա սերունդներին բարելավել իրենց սեփական պահանջմունքները»: «Կայուն զարգացման» հասկացության այս ձևակերպումը որպես հիմք այժմ լայնորեն կիրառվում է շատ երկրներում: Տեսությունը և պրակտիկան ցույց են տվել, որ բնապահպանական բաղադրիչը մարդկության զարգացման անխզելի մասն է: Շրջակա միջավայի և նրա զարգացման վերաբերյալ միջազգային հանձնաժողովի գործունեության և նրա «Մեր ընդհանուր ապագան» եզրափակիչ զեկույցի հիման վրա ընդունվեց կայուն զարգացման նոր եռարժեք կոնցեպցիա ( բն- սոցիալ- տնտեսական ) : ՄԱԿ-ի համաշխարհային սամմիտը կայուն զարգացման գծով (միջկառավարական, ոչ կառավարական և գիտական ֆորում) 2002թ. հաստատեց համաշխարհային համագործակցության կայուն զարգացման գաղափարներին հավատարմությունը մարդկային հիմնական պահանջմունքների ժամկետից շուտ բավարարմանը, երկիր մոլորակի վրա` կենսաապահովման համակարգի պահպանման պայմանով:

Կայուն զարգացման հասկացությունն ու որոշումը [խմբագրել]

Փաստորեն խոսքը ոչ թե ընդհանրապես տնտեսական աճի անհապաղ դադարեցման, այլ առաջին փուլում, շրջակա միջավայրի պաշարների ոչ ռացիոնալ օգտագործման աճի դադարեցման մասին է: Վերջինս, աշխարհում աճող մրցակցության, հաջող տնտեսական գործունեության ժամանակակից այնպիսի ցուցանիշների աճի պայմաններում, ինչպիսին են արտադրողականությունը և շահույթը, դժվար է պատկերացնել: Միևնույն ժամանակ «ոչ տեղեկացված հասարակության» անցումը տնտեսության մեջ ոչ նյութական ֆինանսների հոսքի` տեղեկությունների, հաղորդագրությունների, ինտելեկտուալ սեփականության, բերում է այսպես կոչված տնտեսական գործունեության «դեմատերիալիզացմանը». արդեն հիմա ֆինանսական գործարքների ծավալը 7 անգամ գերազանցում է նյութական ապրանքների առևտրի ծավալին: Նոր տնտեսությունը շարժում է ոչ միայն նյութական պաշարների ( և բնական) դեֆիցիտը, այլև առավել մեծ չափով ինֆորմացիայի և գիտելիքների պաշարների ավելցուկը: Տնտեսական գործունեության տեսակարար էներգաունակությունը շարունակում է ցածրանալ, չնայած ընդհանուր էներգաօգտագործումը դեռևս աճում է: ՄԱԿ համակարգի միջազգային կազմակերպությունների մեծ մասը իր գործունեության մեջ է ներառել էկոլոգիական բաղկացուցիչը` կողմնորոշված դեպի կայուն զարգացում: Համաշխարհային բանկի փորձագետները կայուն զարգացումը բնութագրել են որպես ակտիվների կառավարման պրոցեսների ամբողջություն (փաթեթ)՝ ուղղված մարդկանց մոտ եղած հնարավորություններրի պահպանմանն ու ընդլայմանը: Այդպիսի բնութագրմամբ ակտիվները ոչ միայն ավանդական ֆիզիկական կապիտալն է, այլև՝ բնական ու մարդկային կապիտալը: Կայուն լինելու համար զարգացումը պետք է ժամանակի ընթացքում ապահովի այդ բոլոր ակտիվների աճը ( ծայրահեղ դեպքում ոչ փոքրացում ) : Երկրի տնտեսության ռացիոնալ կառավարման համար կիրառելի է այն տրամաբանությունը, որն օգտագործվում է անձնական սեփականության ռացիոնալ կառավարման համար: Կայուն զարգացման բերված բնութագրման համապատասխան Համաշխարհային բանկի կողմից մշակված կայունության գլխավոր ցուցանիշը երկրում «խնայողությունների իրական տեմպերն ( չափորոշիչները) են» կամ «ներդրումների ճշգրիտ չափորոշիչները»: Հարստության կուտակման չափման այժմ ընդունված մոտեցումները հաշվի չեն առնում բնական ռեսուրսների սպառվելը և դեգրադացիան, ինչպիսին են անտառները և նավթային պաշարները մի կողմից, իսկ մյուս կողմից մարդկանց ներդրումները` ցանկացած երկրի ամենաարժեքավոր ակտինվները: Խնայողությունների իրական տեմպերի հաշվարկման ժամանակ այդ թերությունը ուղղվում է խնայողության տեմպերի ավանդական մեթոդներով հաշվարկների մոտավորությունների միջոցով. փոքրացնելով՝ գնահատելով բնական պաշարների մաշվածությունը և շրջակա միջավայրի աղտոտվածության վնասները (բնական կապիտալի կորուստները) , և այն մեծացնելով՝ հաշվի առնելով մարդկային կապիտալի աճը (ամենից առաջ կրթության և բժշկական սպասարկաման ներդրումների պատճառով) :

Կայուն զարգացման եռմիասնական կոնցեպցիան [խմբագրել]

Sustainable development.svg

Կայուն զարգացման կոնցեպցիան առաջացել է երեք հիմնական տեսանկյունների ` տնտեսական, սոցիալական և բնապահպանական միավորման արդյունքում:

Տնտեսական բաղկացուցիչ [խմբագրել]

Կայուն զարգացման կոնցեպցիայի տնտեսական մոտեցումը հիմնված է Հիքս-Լինդալի համախառն եկամտի մաքսիմալ հոսքի տեսության վրա, որը կարող է իրականացվել համախառն կապիտալի պահպանման պայմանի դեպքում, որի օգնությամբ ստացվում է այդ շահույթը: Այդ կոնցեպցիան ենթադրում է սահմանափակ պաշարների օպտիմալ օգտագործում և տնտեսական` բնական, էներգո, նյութախնայողական տեխնոլոգիանների օգտագործում, ներառած հումքի արդյունահանումն ու մշակումը, էկոլոգիապես թույլատրելի արտադրանքի ստեղծումը, թափոնների վերամշակումը և ոչնչացումը: Սակայն այդ խնդիրները լուծելիս, թե որ կապիտալը պետք է պահպանել (օրինակ, ֆիզիկական, բնական, մարդկային կապիտալը) և ինչ չափով են կապիտալի տարբեր տեսակներ միմյանց փոխարինում, նաև այդ ակտիվների արժեքները գնահատելիս, հատկապես էկոլոգիական պաշարների , առաջանում են ճիշտ հաշվարկի և մեկնաբանման խնդիրներ: Առաջացել են կայունության երկու տեսակ՝ թույլ, երբ խոսքը ժամանակի ընթացքում չփոքրացող բնական և ձևափոխված կապիտալի մասին է, և ուժեղ, երբ բնական կապիտալը պետք է չքչանա (ընդ որում , չվերականգնվող պաշարների վաճառքից ստացվելիք շահույթի մի մասը պետք է ծառայի վերականգնվող բնական կապիտալի արժեքի բարձրացմանը):

Սոցիալական բաղկացուցիչ [խմբագրել]

Կայուն զարգացման սոցիալական բաղկացուցիչը կողմնորոշված է դեպի մարդը և ուղղված է դեպի սոցիալական և մշակութային կայունության պահպանում, այդ թվում մարդկանց միջև քայքայիչ կոնֆլիկտների թվի կրճատում: Այդ մոտեցման կարևոր ասպեկտը բարիքների արդար բաշխումն է: Ցանկալի է նաև մշակութային կապիտալի և գլոբալ մասշտաբով բազմազանության պահպանումը, նաև կայուն զարգացման պրակատիկայի առավել լիաժեք օգտագործումը: Կայուն զարգացման հասնելու համար ժամանակակից հասարակությունը պետք է ստեղծի որոշումների ընդունման պատմական փորձի վրա հիմնված առավել արդյունավետ համակարգ: Կարևոր են ոչ միայն ներքին, այլև միջսերնդային արդարությունների ձեռքբերումները: Մարդկային զարգացման կոնցեպցիայի շրջանակներում մարդը , ոչ թե զարգացման օբյեկտ է, այլ սուբյեկտ: Հենվելով մարդու՝ որպես գլխավոր արժեքի ընտրության տարբերակների ընդլայման վրա, կայուն զարգացման կոնցեպցիան ենթադրում է , որ մարդը պետք է մասնակցի իր կենսագործունեության ոլորտը ձևավորող գործառույթներին, համագործակցել որոշումներրի կայացմանը և իրականացմանը, վերահասկել դրանց կատարումը:

Էկալոգիական բաղկացուցիչ [խմբագրել]

Բնապահպանության տեսակետից, կայուն զարգացումը պետք է ապահովի բնական համակարգերի կենսաբանական և ֆիզիկական ամբողջականությունը: Հատուկ նշանակություն ունի էկոհամակարգի կենսունակաությունը, որից կախված է ամբողջ կենսոլորտի գլոբալ կայունությունը: Ավելին, «բնական» համակարգերի հասկացությունը և բնակության արեալները շատ լայն իմաստ ունեն , որի մեջ ներառվում են ստեղծված մարդկային միջավայրը, այնպիսին ինչպիսին են, օրինակ, քաղաքները: Հիմնական ուշադրությունը կենտրոնացվում է ինքնավերակագնման և փոփոխությունների նկատմամբ այդպիսի համակարգերի դինամիկ ադապտացման ունակությունների պահպանմանը, և ոչ թե դրանք «իդեալական» կայուն վիճակում պահպանման վրա: Բնական պաշարների դեգրադացիան, շրջակա միջավայրի աղտոտվածությունը և կենսաբանական բազմազանության կորուստը կրճատում են էկոլոգիական համակարգի ինքնավերականգման ընդունակությունը:

Կոնցեպցիայի միասնականաությունը [խմբագրել]

Այդ տարբեր տեսանկյունների համաձայնեցումը և դրանց տարբեր որոշակի միջոցառումների վրա կիրառումը , որոնք կայուն զարգացման հաջողության միջոցներ են , ահռելի բարդության խնդիրներ են, քանի որ կայուն զարգացման բոլոր երեք տարրերը պետք է քննարկվեն հաշվեկշռված: Կարևոր են նաև այդ երեք կոնցեպցիաների փոխազդեցության մեխանիզմները: Տնտեսական և սոցիալական տարրերը, փոխազդելով միմյանց հետ, ծնում են այնպիսի նոր խնդիրներ, ինչպիսին են մի սերնդի ներսում արդարության ձեռքբերումն է (օրինակ, շահույթի բաշխման նկատմամբ) և բնակաչության աղքատ շերտերին նպատակաուղղված օգնության ցուցաբերումը: Տնտեսական և բնապահպանական տարրերի փոխազդեցության մեխանիզմը շրջակա միջավայրի վրա արտաքին ազդեցության ինտերնալիզացիայի (ձեռնարկության տնտեսական հաշվառման) և արժեքային գնահատման նկատմամբ նոր գաղափարներ ծնեց: Վերջապես, սոցիալական և բնապահպանական տարրերի կապը հետաքրքրություն առաջացրեց այն հարցերի նկատմամբ ինչպիսին են ներսերնդային և միջսերնդային հավասարությունը, ներառված ապագա սերունդների իրավունքները, և որոշումների կայացման պրոցեսներում բնակաչության մասնակցությունը:

Ինդիկատորներ [խմբագրել]

Կայուն զարգացման կոնցեպցիայի իրականացման կարևոր հարց է (հատկապես այն բանի հետ կապված, որ այն հաճախ դիտարկավում է որպես էվոլուցիոն ) նրա գործնական և չափվող ինդիկատորները: Այդ ուղղությամբ այժմ աշխատում են ինչպես միջազգային կազմակերպությունները, այնպես էլ գիտական շրջանները: Ելնելով վերը նշված եռմիասնականությունից, այդպիսի ինդիկատորները կարող են միմյանց հետ կապել այդ երեք կոմպոնենտները և արտացոլել էկոլոգիական, տնտեսական և սոցիալական ( ներառյալ հոգեբանական, օրինակ, կայուն զարգացման ընկալումը) ասպեկտները:

Կայուն զարգացումը և ավանդական տնտեսությունը [խմբագրել]

ԿԶ կոնցեպցիայի հայտնվելը խալխլեց ավանդական տնտեսության հիմքերը` տնտեսական անսահմանափակ աճ: Շրջակա միջավայրի և նրա զարգացման գծով ՄԱԿ-ի Կոնֆերանսի հիմնական փաստաթղթերից մեկում (Ռիո-դե- Ժանեյրո,1992թ. ) «21-րդ օրակարգում» գլուխ 4 (մաս 1) , նվիրված արտադրության և օգտագործան բնույթում փոփոխություններին, հիշատակվում է այն միտքը , որ պետք է գնալ կայուն զարգացման կոնցեպցիային ընդառաջ, երբ ասվում է, որ որոշ տնտեսագետներ «կասկածի տակ են դնում տնտեսական աճի ավանդական հասկացությունները», և առաջարկում են «կիրառման և արտադրության սխեմաների փնտրում, որոնք բավարարում են մարդկության էական պահաջմունքները»:Ավանդական տնտեսությունը հաստատում է , որ շուկայական համակարգում շահույթի մաքսիմալացումը և սպառողների բավարարումը համատեղելի է մարդկանց բարեկեցության մաքսիմալացման հետ և, որ շուկայի թերությունները կարելի է ուղղել պետական քաղաքականությամբ: Երկրորդը ենթադրում է, որ շահույթի կարճաժամկետ մաքսիմալացումը և անհատ-սպառողների բավարարումը վերջին հաշվով կբերի բնական և սոցիալական պաշարների քայքայմանը, որոնց վրա կառուցվում է մարդկանց բարեկեցությունը և կենսաբանական տեսակների գոյատևումը:

Կայուն զարգացման տնտեսությունը [խմբագրել]

Տնտեսագիտության առաջընթացը բերեց բնական գործոնին էլ ավելի մեծ նշանակություն տալուն: Մի կողմից, բնական ավանդական պաշարների մեծամասնությունը դարձան հազվադեպ: Ընդ որում դա վերաբերում է ոչ միայն չվերակագնվող պաշարներին, այլև այսպես կոչված վերակագնվող պաշարներին . ամենից առաջ էկոհամակարգին /էկոհամակարգային «ապրանքներին» և «ծառայություններին»/ և կենսաբազմաձևություններին: Կայուն զարգացման բնութագրումներից մեկը, դա երկարաժամկետ միջսերնդային պլանով չքայքայվող զարգացումն է: Քանի որ, բնությունը մարդու կենսագործունեության հիմքն է , նրա սպառումը ու դեգրադացիան, գոյություն ունեցող տնտեսական հարաբերությունների պայմաններում, բացասաբար են անդրադառնում սոցիալական հարաբերությունների, աղքատության աճի և արտադրության ու կիրառման կառուցվածքների վրա: Մյուս կողմից. պարզվեց, որ վերակագնվող շատ բնական բարիքներ չունեն համապատասխան արժեք, որն էլ հենց դրանց սպառման և դեգրադացիայի աղբյուր է: Այդ պատճառով անցում կատարվեց դեպի էկոլոգիական տնտեսություն և կայուն զարգացման տնտեսություն: Միևնույն ժամանակ սոցիալական և էկոլոգիական գործոնների փոխազդեցությունը բերեց արտադրության ևս մի ֆակտորի ` սոցիալական կապիտալի քննարկմանը:

Տարածքների կայուն զարգացումը [խմբագրել]

20-րդ դարը, որը քաղաքների և բնակավայրերի համակրգի աննախադեպ աճի ժամանակաշրջան դարձավ, առաջացրեց ԿԶ սկզբունքերի մշակման և քաղաքաշինության և տարածքային պլանավորման բնագավառում ներդրման պահանջմունք: Համապատասխան կոնցեպցիան ստացավ «տարածքների կայուն զարգացում» անվանումը, ենթադրելով քաղաքաշինության գործունեության իրականացման ժամանակ անվտանգության ապահովումը և մարդու կենսագործունեության բարենպաստ պայմանները, շրջակա միջավայրի վրա տնտեսական և այլ գործունեության բացասական ազդեցությունների սահմանափակումը, ժամանակակից և ապագա սերունդերի շահերից ելնելով` բանական պաշարների պահպանումը և ռացիոնալ օգտագործման ապահովումը: Տարածքների կայուն զարգացման սկզբունքները

  1. Քաղաքի նոր բնակավայրերում կամ թաղամասերում կառացվում են բնակելի շենքեր / 5 հարկից ոչ բարձր / , պլանավորված որոշումները հաշվի են առնում հարմարավետ տրանսպորտային ենթակառուցվածքների ստեղծումը, ադմինիստրատրիվ, գործարար և առևտրի կենտրոնների, սոցիալական հաստատություններին հեշտ հասանելի լինելը:
  2. Շենքը կառուցվում է բջջային սկզբուքնով, այսիքն` կառուցվում են կանաչ բացատներ, մանկական հրապարակներ, բարձր կառույցներով գործնական թաղամասեր, որոնք մեկուսացված են բնակեցված կանաչ շրջաններից:
  3. Տրանսպորտային ենթակառուցվածքի ստեցծման դեպքում նախըտրվում է բնապահպանական տեսանկյունից ավելի ընդունելի տրանսպորտային միջոցը /տրոլեյբուսներ, տրամվայներ, ֆունիկուլյորներ, վերգետնյա և ստորգետնյա էլելկտրական գնացքներ/, լուրջ ուշադրության են արժանացնում հասարակական տրանսպորտի զարգացումը, քաջալերվում և խթանվում է հեծանիվի օգտագործումը:
  4. Կատարվում է ավտոկանգառների հավաստի հաշվարկ բնակելի տարածքների և ադմինիստրատիվ - գործարար կենտրոնների մոտ` շրջանի ժողովրդական և տնտեսական զրագացման հետ կապված:
  5. Մեծ ուշադրություն է դարձրվում տարածքների բարեկարգմանը, այիսնքն` ստեղծվում են արհեստական ջրամաբրներ, այգիներ, մարգագետիններ և այլն:
  6. Հաշվարկվում է յուրաքանչյուր թաղամասի ֆունկցիոնալ նշանակությունը՝ հաշվի առնելով ժողովրդական հեռանկարը / ակնկալիքները /, ռեգիոնալ տնտեսական յուրահատկությունները և նույնիսկ մակրոտնտեսություններում/ օրինակ` արդյունաբերական ձեռնարկությունների դեպքում հաշվի են առնում քամիները/:
  7. Ճարտարագիտական ենթակառուցվածքի ստեծման ժամանակ հաշվի են առնվում յուրաքանչյուր թաղամասում վերականգնող էներգիայի տեղային աղբյուրների օգտագործման հնարավորությունները :
  8. Ռեգիոնալ էներգո համակարգի հետ կապված քննարկվում է ներտնային էներգոխնայողական տեխնոլոգիաների օգտագործման հնարավորությունը /հարմարանք բնական օդափոխման և լուսավորման ապահովման համար/:
  9. Ստեղծվում են ջրամատակարարման և ջրահեռացման արդյունավետ համակարգեր /նախքան ջրամբարի բացթողումը կոյուղի, ենթարկվում է առավելագույն առաջնային մաքրման /:
  10. Ստեղծվում է կոշտ կենցաղային թափոնների առանձին հավաքման համակարգ, երկրոդային նյութերի մաքսիմալ ռեցիրկուլիացիա, վերամշակվում են բնակչության համար հարմար սխեմաներ ոչ կոշտ կենցաղային թափոնների ուղղությամբ:
  11. Շենքի ճարտարապետական տեսքը համաձայնեցվում է տեղական լանդշաֆտի առանձնահատկություններին, որը ունի ազգային ճարտարապետական ավանդույթներ:
  12. Սոցիալական ենթակառուցվածքային օբյեկտների ստեղծում, որոնք անհրաժեշտ են առողջ, ստեծագործական առումով ակտիվ հասարակության ուսումնա- մշակութային և հոգևոր զարգացման համար, նաև տարիքային խմբերի տարբերությունների հաշվով և հասարակության խթանումը` միմյանց հետ ակտիվ փոխգործունեության ժամանակ:
  13. Աղբի տեսակավորման և վերամշակման ռացիոնալացման հետ կապված խնդիրների ինտեգրված լուծումներ:
  14. Ոչ մեծ համագործակցության և փոքր բիզնեսի շրջանակներում տեղային տնտեսության լիարժեք զարգացում, որն ապահովում է բազմազանությունը, ինքնագնողունակությունը և ինքնաբավարարվածությունը:
  15. Հարաբերությունների խթանում, որոնք հանգեցնում են հասարակության կյանքի շարժին`
  • գործնական հարաբերություններ հասարակության շրջանակներում, տեղական շուկաներում իրենց բարտերային փոխհարաբերությունների համար
  • համատեղ միջոցառումներ, համագործակցության անդամների համար նոր տների կառուցում, համագործակցության անդամների նախագծերի զարգացման շրջանակներում ֆոնդերի հավաքում, առանձին անդամներին բժշկական օգնության շրջանակներում ֆոնդերի հավաքում, տարածքների համատեղ մաքրություն / շաբաթօրյակներ / ծառերի տնկում, ֆեստիվալներ, տոնավաճառներ, տոներ
  • կոմունայի անդամների մշտական ժողովներ ընդհանուր ռազմավարության մշակման համար
  • տեղական ինքնակառավարման ժողովրդավարություն:

Գրականություն [խմբագրել]

  • Бобылев С. Н., Гирусов Э. В., Перелет Р. А. Экономика устойчивого развития. Учебное пособие. Изд-во Ступени, Москва, 2004, 303 сс., ISBN 5-94713-046-7
  • Гвишиани Д. М. Мосты в будущее. Институт системного анализа, УРСС, Москва, 2004
  • Р. Перелет. Экологическая дипломатия. Международная жизнь, 10, 1988 http://www.xserver.ru/user/ekobp/
  • Устойчивое экологобезопасное развитие: Курс лекций/ Под ред. А. Д. Урсула. — М.: Издательство РАГС, 2001
  • «Наше общее будущее»: Доклад Международной комиссии по окружающей среде и развитию (МКОСР)": Пер. с англ./Под ред. и с послесл. С. А. Евтеева и Р. А. Перелета/—М.:Прогресс, 1989
  • Перелет Р. А. Выявление показателей устойчивого развития // Проблемы окружающей среды и природных ресурсов. ВИНИТИ —1995. — № 6
  • Миркин Б. М., Наумова Л. Г. Устойчивое развитие. Учебное пособие. Уфа: РИЦ Баш ГУ, 2009, — 148 с, ISBN 987-5-7477-2312-1
  • Яблоков А. В. и др. Охрана живой природы: проблемы и перспективы. Под ред. Н. Ф. Реймерса. Москва, 1983.
  • Розенберг Г. С. Волжский бассейн на пути к устойчивому развитию. Тольятти. 2009. 477 с.
  • О некоторых вопросах поддержания качества воды и ее самоочищения // Водные ресурсы. 2005. т. 32. № 3. С. 337—347.
  • Указ Президента РФ от 1 апреля 1996 г. N 440 «О Концепции перехода Российской Федерации к устойчивому развитию»http://ecowiki.ru/index.php?title=Sustainable;