Կոմբատանտներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կոմբատանտներ (< ֆր.՝ Combatant, ռազմիկ, զինվոր), միջազգային իրավունքում անձինք, որոնք ընդգրկված են պատերազմող կողմի զինված ուժերի կազմում և անմիջականորեն մասնակցում են ռազմական գործողություններին։ Կոմբատանտն են նաև ժողովրդական աշխարհազորի, կամավորական ջոկատների, դիմադրության շարժումների մասնակիցները, թշնամու դեմ տարերայնորեն մարտի ելած բնակչությունը, ինչպես նաև քաղաքացիական և ազգային-ազատագրական պատերազմների մասնակիցները, եթե ունեն հրամանատարներ և ենթարկվում են պատերազմի օրենքներին։ [1]

Ծանոթագրություններ[խմբագրել]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png