Խաղաղ բնակչություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Խաղաղ բնակչություն, քաղաքացիական բնակչություն (միջազգային իրավունքում), ռազմական գործողություններին կամ դիմադրության շարժմանն անմիջական մասնակցություն չունեցող անձինք։

Ծովային պատերազմի պայմաններում խաղաղ բնակչությանն են հավասարեցվում ինչպես պատերազմող, այնպես էլ չեզոք պետությունների առևտրական և մարդատար նավերի անձնակազմերն ու ուղևորները։ Հաագայի 4-րդ (1907) և Ժնևի (1949) կոնվենցիաները սահմանել են բնակչության ընդհանուր իրավական ռեժիմ։ Այդ ռեժիմով պատերազմական գործողություններին չմասնակցելու քաղաքացիական բնակչության իրավունքն անձեռնմխելի է։ Պատերազմող կողմերը պարտավոր են հարգել քաղաքացիական բնակչությանը, ոտնակոխ չանել նրանց պատիվը, ընտանեկան իրավունքները, կրոնական համոզմունքը և այլն։ Արգելվում է խաղաղ բնակչության նկատմամբ դրսևորել խտրականություն, պատանդ վերցնել, ահաբեկել, կիրառել կոլեկտիվ պատիժներ և այլն։ Առաջին և երկրորդ համաշխարհային պատերազմների ժամանակ խաղաղ բնակչության պաշտպանության կանոնները իմպերիալիստական պետությունները, հատկապես ֆաշիստական Գերմանիան, բազմիցս խախտել են։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png