Ֆեոդոր Տոլբուխին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆեոդոր Տոլբուխին
Фёдор Толбухин
Դիմանկար
Ծնվել էհունիսի 4 (16), 1894
ԾննդավայրQ21334876?, Romanov-Borisoglebsk Uyezd, Յարոսլավլի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էհոկտեմբերի 17, 1949(1949-10-17)[1][2][3] (55 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԳերեզմանԿրեմլի պատի պանթեոն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՄ. Վ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիա (1934)
Մասնագիտությունսպա, քաղաքական գործիչ և զինվոր
Զբաղեցրած պաշտոններԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
«Պատվո լեգեոնի» կոմանդոր Պատվո լեգիոնի շքանշանակիր
Խորհրդային Միության հերոս
«Հաղթանակ» շքանշան Լենինի շքանշան Լենինի շքանշան Կարմիր դրոշի շքանշան Կարմիր դրոշի շքանշան Կարմիր դրոշի շքանշան I աստիճանի Սուվորովի շքանշան I աստիճանի Սուվորովի շքանշան I աստիճանի Կուտուզովի շքանշան Կարմիր Աստղի շքանշան Սուրբ Աննայի 3-րդ աստիճանի շքանշան Սևաստոպոլի պաշտպանության համար մեդալ Սուրբ Ստանիսլավի 3-րդ աստիճանի շքանշան Մեդալ «Ստալինգրադի պաշտպանության համար» «Կովկասի պաշտպանության համար» մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ «Բուդապեշտի գրավման համար» մեդալ «Վիենայի գրավման համար» մեդալ Medal "For the Liberation of Belgrade" «Բանվորագյուղացիական Կարմիր բանակի 20 տարի» հոբելյանական մեդալ Մոսկվայի 800-րդ ամյակին նվիրված մեդալ Միխայ Խիզախի շքանշան Պատվո լեգեոնի շքանշանի մեծ սրահ Հարավսլավիայի Ազգային Հերոս
Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետության հերոս
Order for Bravery Հունգարիայի ազատության շքանշան և Սուրբ Ստանիսլավի շքանշան
 Fyodor Tolbukhin Վիքիպահեստում

Տոլբուխին Ֆեոդոր Իվանովիչ (ռուս.՝ Фёдор Иванович Толбухин, հունիսի 4 (16), 1894, Q21334876?, Romanov-Borisoglebsk Uyezd, Յարոսլավլի նահանգ, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 17, 1949(1949-10-17)[1][2][3], Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային զորավար, Խորհրդային Միության մարշալ (1944)։ Խորհրդային Միության հերոս (ետմահու, 7․5․1965ԽՄԿԿ անդամ 1938 թվականից։ Մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին (1914–1918 թթ.)։ 1918 թ. կամավոր ծառայության է անցել կարմիր բանակում։ Քաղաքացիական պատերազմի ժամանակ եղել է Արևմտյան ռազմաճակատում դիվիզիայի շտաբի պետի օգնական, ապա՝ պետ, բանակի շտաբի օպերատիվ վարչության պետ։ Ավարտել է շտաբային ծառայության դպրոցը (1919), բարձրագույն հրամկազմի կատարելագործման դասընթացներ (1927 և 1930 թթ.), Մ․ Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան (1934)։ Եղել է դիվիզիայի, կորպուսի շտաբի պետ, դիվիզիայի հրամանատար, 1938 թվականից Անդրկովկասյան ռազմական օկրուգի շտաբի պետ։

Հայրենական մեծ պատերազմի (1941–1945 թթ.) ժամանակ Անդրկովկասյան, Կովկասյան, ապա Ղրիմի ռազմաճակատների շտաբի պետ էր (1941–1942 թթ.), 1942 թ. մայիս–հուլիսին՝ Ստալինգրադյան ռազմական օկրուգի զորքերի հրամանատարի տեղակալ, 57-րդ և 68-րդ բանակների հրամանատար Ստալինգրադյան և Հյուսիս-Արևմտյան ռազմաճակատներում (1942, հուլիս – 1943, մարտ)։ 1943 թվականի մարտից եղել է Հարավային 1943 թ. հոկտեմբերից՝ 4-րդ Ուկրաինայի, 1944 թ. մայիսից՝ 3-րդ Ուկրաինական ռազմաճակատների զորքերի հրամանատար։ Նրա գլխավորած զորքերը մասնակցել են Ուկրաինայի և Ղրիմի ազատագրմանը, Ցասսի–Քիշնեյան օպերացիային, Ռումինիայի, Բուլղարիայի, Հարավսլավիայի, Հունգարիայի և Ավստրիայի ազատագրմանը։

1945 թ. հուլիսից եղել է զորքերի Հարավային խմբավորման, 1947 թ. հունվարից՝ Անդրկովկասյան ռազմական օկրուգի զորքերի հրամանատար։ ՍՍՀՄ II գումարման Գերագույն սովետի դեպուտատ։ 1979 թ. (ետմահու) նրան շնորհվել է Բուլղարիայի Հանրապետության հերոսի կոչում։ Պարգևատրվել է Լենինի 2, «Հաղթանակ»-ի, Կարմիր դրոշի 3, Սուվորովի I աստիճանի 2, Կուտուզովի I աստիճանի, Կարմիր աստղի շքանշաններով, ինչպես նաև արտասահմանյան շքանշաններով ու մեդալներով։

Թաղված է Մոսկվայում, Կարմիր հրապարակում, Կրեմլի պատի մոտ։ Մոսկվայում կանգնեցված է նրա հուշարձանը։ Նրա անունով քաղաք կա ԲԺՀ–ում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 TracesOfWar
  3. 3,0 3,1 3,2 Munzinger Personen (գերմ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆեոդոր Տոլբուխին» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 42