Ֆաուստինա Կովալսկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆաուստինա Կովալսկա
Faustyna Kowalska
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 25, 1905(1905-08-25)[1][2][3][…]
ԾննդավայրԳլոգովեց, Gmina Świnice Warckie, Łęczyca County, Լոձի վոյեվոդություն, Լեհաստան[1]
Մահացել էհոկտեմբերի 5, 1938(1938-10-05)[1][2][3][…] (33 տարեկան)
Մահվան վայրԿրակով, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն
ԳերեզմանChapel of St. Joseph in Kraków
Քաղաքացիություն Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն[4]
Ազգությունլեհեր
Մայրենի լեզուլեհերեն
Կրոնկաթոլիկություն[5]
Ազդվել էՀիսուս[6]
ԵրկերDiary: Divine Mercy in My Soul?
Մասնագիտությունreligious sister, միանձնուհի, Միստիկա, Q9264727? և գրող
Կայքfaustyna.pl
Ստորագրություն
Изображение автографа
 Faustyna Kowalska Վիքիպահեստում

Ֆաուստինա Կովալսկա (լեհ.՝ Faustyna Kowalska, օգոստոսի 25, 1905(1905-08-25)[1][2][3][…], Գլոգովեց, Gmina Świnice Warckie, Łęczyca County, Լոձի վոյեվոդություն, Լեհաստան[1] - հոկտեմբերի 5, 1938(1938-10-05)[1][2][3][…], Կրակով, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն), կաթոլիկ սրբուհի, Ողորմության Տիրամոր միաբանության քույր։ Գլխավորապես հայտնի է իր օրագրով, որում մանրամասն և հոգևոր խորությամբ նկարագրել է իր կրոնական ապրումները։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆաուստինա Կովալսկան (ավազանի անունով Հելենա) ծնվել է 1905 թվականի օգոստոսի 25-ին Լոձի մոտակայքում գտնվող Գլոգովեց գյուղում՝ Ստանիսլավ և Մարիաննա Կովալսկաների ընտանիքում։ 1917 թվականին ընդունվում է տեղի դպրոցը, սակայն այնտեղ սովորում է միայն երեք տարի։ 1921-1925 թվականներին աշխատում է Լոձում։ 1926 թվականի հունվարի 23-ին Կրակովում անդամակցում է Ողորմության Տիրամոր քույրերի միաբանությանը։ 1933 թվականի մայիսի 1-ին ընդունելով վանականության ուխտ՝ անդամակցում է վերոհիշյալ միաբանությանը։ Երկարատև հիվանդությունից հետո վախճանվել է 1938 թվականի հոկտեմբերի 5-ին։ 1993 թվականի ապրիլի 18-ին Հռոմի պապ Հովհաննես Պողոս II կողմից Ֆաուստինա Կովալսկան դասվել է երանելիների շարքը, իսկ 2000 թվականի ապրիլի 30-ին սրբադասվել։

Աստվածային ողորմության ջերմեռանդությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջերմեռանդության տարածումը

1956 թվականի հունիսի 24-ին Պիոս XII Պապն օրհնեց Աստվածային ողորմության մի նկար Հռոմում, միակը` օրհնված Պապի կողմից Վատիկանի երկրորդ ժողովից առաջ։ 1955 թvakanin Պիոս XII Պապի օրոք Գորոզովի եպիսկոպոսը կրոնավորական ուխտ հիմնեց՝ «Ամենասուրբ Հիսուս Քրիստոսի՝ Ողորմած Փրկչի միաբանությունը», Աստվածային ողորմության ջերմեռանությունը տարածելու համար։ Ե՛վ Պիոս XI Պապի, և՛ Պիոս XII-ի օրոք Աստվածային ողորմության ջերմեռանդության մասին գրություններին տպագրության թույլատրություն տրվեց շատ եպիսկոպոսների կողմից՝ դարձնելով այն հաստատված ջերմեռանդություն։ Կարդինալներ Ադամ Սթեֆան Սապիհան և Օգյուստ Հլոնդը հավանություն տվողների թվում էին։ Պիոս XII-ի քահանայապետության օրոք Ռադիո Վատիկանը մի քանի անգամ Աստվածային ողորմության մասին հեռարձակումներ կատարեց։ Իր մահվանից առաջ Ֆաուստինան կանխագուշակեց, որ «պատերազմ, սարսափելի, ահավոր պատերազմ կլինի» և խնդրեց քույրերին աղոթել Լեհաստանի համար։ 1939 թվականին, Ֆաուստինայի մահվանից մեկ տարի անց, երբ արքեպիսկոպոս Յալբժիկովսկին նկատեց, որ նրա կանխատեսումները պատերազմի մասին իրականացել են, հանրության համար հասանելի դարձրեց Աստվածային ողորմության նկարը, որի արդյունքում մեծ բազմություններ տարածեցին Աստվածային ողորմության ջերմեռանդությունը։ Աստվածային ողորմության ջերմեռանդությունը Լեհաստանում դարձավ ուժի և ներշնչանքի աղբյուր շատ մարդկանց համար։ 1941 թվականին ջերմեռանդությունը հասավ ԱՄՆ և Աստվածային ողորմության աղոթքի միլիոնավոր բացիկներ տպագրվեցին ու բաժանվեցին ողջ աշխարհում։ 1942 թվականին Յալբժիկովսկին ձերբակալվեց նացիստների կողմից, իսկ Հայր Սոպոչկոն և այլ պրոֆեսորներ մոտ երկու տարի թաքնվեցին Վիլնյուսի մոտակայքում։ Այդ ընթացքում Սոպոչկոն իր ժամանակն օգտագործեց՝ պատրաստվելով կրոնավորական նոր միաբանություն հաստատելուն Ֆաուստինայի հաղորդած Աստվածային ողորմության պատգամների հիման վրա։ Պատերազմից հետո Սոպոչկոն միաբանության համար սահմանադրություն գրեց և օգնեց Աստվածային ողորմության քույրերի միաբանության կազմավորմանը։ 1951 թվականին՝ Ֆաուստինայի մահվանից 13 տարի անց Աստվածային ողորմության 150 կենտրոններ կային Լեհաստանում։ Պիոս XII Պապին դատապարտություն ստորագրել համոզելու անհաջող փորձից հետո կարդինալ Ալֆրեդո Օտավիանին Սուրբ Աթոռում Ֆաուստինայի գործերը ներառեց մի ցուցակում, որը 1959 թվականին ներկայացրեց նորընտիր Պապ Հովհաննես XXIII-ին։ 1959 թվականի մարտի 6-ին Սուրբ Աթոռը ծանուցում հրապարակեց՝ ստորագրված նոտար Գերաշնորհ Հյու Օ’Ֆլահերթի կողմից, որով արգելվեց «նկարների և գրությունների շրջանառությունը, որոնք խթանում էին Աստվածային ողորմության ջերմեռանդությունը քույր Ֆաուստինայի կողմից առաջարկված ձևերով»։ Սուրբ Աթոռի բացասական վերաբերմունքն ու դատապարտումը հիմնված էր և՛ օրագրի ֆրանսերեն կամ իտալերեն սխալ թարգմանությունների, և՛ աստվածաբանական դժվարությունների վրա, ինչպիսին, օրինակ, պնդումն էր, որ Հիսուսը խոստացել էր մեղքերի լիակատար թողություն որոշ ջերմեռանդական գործողությունների համար՝ առանց հստակեցնելու՝ արդյոք ներումը ձեռք էր բերվելու ուղղակիորե՞ն, թե՞ սուրբ խորհուրդների ընդունման միջոցով և այն բանի, ինչ գուցե թվար չափազանց շատ կենտրոնացում Ֆաուստինայի վրա։

Աստվածային ողորմության բնօրինակ նկարը, որ ստեղծվել է Ֆաուստինայի ցուցումներով:

Արգելքը մնաց գրեթե երկու տասնամյակ։ Միաժամանակ Արքեպիսկոպոս Կարոլ Վոյտիլան Սուրբ Աթոռի ղեկավարի հավանությամբ սկսեց տեղեկատվական գործընթաց Ֆաուստինայի կյանքի ու առաքինությունների մասին։ Այնուհետև 1978 թվականի ապրիլի 15-ին Հավատի վարդապետության կոնգրեգացիան նոր ծանուցում հրապարակեց՝ ստորագրված կոնգրեգացիայի կառավարչի և քարտուղարի կողմից, որը չեղարկեց նախկինը՝ վերացնելով Ֆաուստինայի գործի շրջանառության արգելքը։ Այն ասում էր. «Այս սրբազան կոնգրեգացիան նկատի ունենալով բազմաթիվ սկզբնական փաստաթղթերը, որոնք անհայտ էին 1959 թվականին, հաշվի առնելով խորապես փոփոխված հանգամանքները և լեհական շատ եպիսկոպոների կարծիքը՝ այլևս պարտադիր չի հռչակում վերոնշյալ ծանուցման մեջ նշված արգելքները»։ Նաև Հավատո վարդապետության սրբազան կոնգրեգացիայի կառավարիչը հայտարարեց, որ «նոր «ծանուցմամբ» այլևս այս Սրբազան կոնգրեգացիայի կողմից որևէ խոչընդոտ չկա Աստածային ողորմության ջերմեռանդության տարածման համար։

Սրբադասումը եւ Աստվածային ողորմության կիրակին

1965 թվականին Սուրբ Աթոռի հավանությամբ Կարոլ Վոյտիլան՝ այն ժամանակ Կրակովի արքեպիսկոպոսը, իսկ հետո Հովհաննես Պողոս II-ը սկզբնական տեղեկատվական գործընթացը սկսեց Ֆաուստինայի կյանքի և առաքինությունների հետ կապված. վկաները հարցաքննվեցին և 1967 թվականին Ֆաուստինայի մասին մի շարք փաստաթղթեր ներկայացվեցին Վատիկանին՝ խնդրելով նրա երանացման պաշտոնական գործընթացի մեկնարկը։ Սա սկսվեց 1968 թվականին և ավարտվեց նրա երանացմամբ 1993 թվականի ապրիլի 18-ին։ Ֆաուստինայի պաշտոնական երանացումը ներառում էր մասաչուսեթցի Մորին Դիգանի գործը։ 1981 թվականին Դիգանը հաղորդեց իր բուժման մասին, որը կատարվել էր, երբ ինքը աղոթել էր Ֆաուստինայի գերեզմանին։ Դիգանը տասնամյակներ շարունակ տառապել էր լիմֆեդեմա հիվանդությամբ և տասը վիրահատությունների էր ենթարկվել, ներառյալ՝ ոտքի անդամահատման։ Դիգանը տեղեկացնում էր, որ Ֆաուստինայի գերեզմանին աղոթելիս ձայն էր լսել, որն ասել էր. «Իմ օգնությո՛ւնը խնդրիր և ես կօգնեմ քեզ» և նրա մշտական ցավը դադարեց։ Երկու օրից նա տեղեկացրեց, որ այտուցված ոտքը բուժվել էր։ ԱՄՆ վերադառնալիս Բոստոնի տարածքային հինգ բժիշկներ ապացուցեցին, որ նա բուժվել է (առանց բժշկական օգնության), և 1992 թվականին դեպքը հրաշք հայտարարվեց Վատիկանի կողմից նրա նախկին վիճակի մասին 20-ից ավելի վկաների վկայությունների հիման վրա։ Ֆաուստինան երանացվեց 1993 թվականի ապրիլի 18-ին և սրբադասվեց 2000 թվականի ապրիլի 30-ին։ Նրա տոնի օրը հոկտեմբերի 5-ն է։ Աստվածային ողորմության կիրակին նշվում է Զատկի երկրորդ կիրակի օրը։ Այն հանգամանքը, որ նրա՝ Վատիկանի ներկայացրած կենսագրությունը մեջբերում է Հիսուսի հետ նրա զրույցները, առանձնացնում է նրան շատ տեսանողներից կամ երևումներ ունեցողներից։ Ըստ հեղինակ և քահանա Բենեդիկտոս Գրոյշեի՝ 2010 թվականին Աստվածային ողորմության հետևողների թիվը հասնում էր 100 միլիոն կաթողիկեների։ Հովհաննես Պողոս II Պապը ասել է. «Ուղերձը, որ նա բերեց, համապատասխան և տեղին պատասխանն է, որ Աստված ուզում է տալ սարսափելի ողբերգություններով աչքի ընկնող մեր ժամանակի մարդկանց հարցերին և սպասումներին։ Մի օր Հիսուսն ասում է սբ. Ֆաուստինային. «Մարդկությունը երբեք խաղաղություն չի գտնի, մինչև վստահությամբ չդառնա դեպի աստվածային ողորմությունը»։ 2011 թվականի հոկտեմբերին որոշ կարդինալներ և եպիսկոպոսներ խնդրագիր ուղարկեցին Բենեդիկտոս XVI Պապին, որպեսզի Ֆաուստինան ճանաչվի Տիեզերական Եկեղեցու չորրորդ կին դոկտոր։

Կովալսկայի օրագիրը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կաթոլիկ քահանա Միխալ Սոպոցկոյի խորհրդով Ֆաուստինան սկսում է իր հոգևոր ապրումներն ակնարկների տեսքով թղթին հանձնել։ Այս գրառումները հետագայում ստանում են «Օրագիր» անվանումը և լայն տարածում գտնում ողջ կաթողիկե աշխարհում։ Ֆաուստինա Կովալսկայի «Օրագիր»-ն իր նուրբ և խոր զգացմունքայնության շնորհիվ դարձել է 20-րդ դարի կաթողիկե հոգևորության ամենանշանակալի նմուշներից մեկը։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ulrich Filler: Geschichte einer großen Sehnsucht. Ein Porträt der hl. Schwester Maria Faustyna Kowalska. fe-Medienverlag, Kißlegg 2005, ISBN 3-928929-79-8.
  • Anna Meetschen, Stefan Meetschen: Ein Leben in Bildern. Unterwegs mit Schwester Faustina. fe-Medienverlag, Kißlegg 2014, ISBN 978-3-86357-093-4.
  • Thomas Stahl: Kowalska, Helene. In: Biographisch-Bibliographisches Kirchenlexikon (BBKL). Band 29, Bautz, Nordhausen 2008, ISBN 978-3-88309-452-6, Sp. 786–788.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆաուստինա Կովալսկա» հոդվածին։