Jump to content

Օտտո վան Վեեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օտտո վան Վեեն
Ծնվել է1556[1][2][3][…] կամ 1556[4]
ԾննդավայրԼեյդեն, Հոլանդիա, Սրբազան Հռոմեական կայսրություն[5]
Վախճանվել էմայիսի 6, 1629(1629-05-06)[6][1][7][…]
Մահվան վայրԲրյուսել, Բելգիա[7]
ՔաղաքացիությունՀաբսբուրգյան Նիդերլանդներ
Մասնագիտություննկարիչ և դիզայներ
Ժանրդիմապատկեր
Թեմաներգեղանկարչություն
Ուշագրավ աշխատանքներBeheading of Julius Paulus and Imprisonment of Claudius Civilis?, The Conspiracy of Claudius Civilis and the Batavians in the Schakerbos? և Brinio Is Appointed Chief of the Caninifates (Brinio Raised on the Shield)?
ՈւսուցիչIsaac van Swanenburg?, Jean Ramey?, Ֆեդերիկո Ցուկկարո և Dominicus Lampsonius?
ԱշակերտներՊիտեր Պաուլ Ռուբենս
Պաշտոնպալատական նկարիչ
ԱնդամակցությունԱնտվերպենի Սուրբ Ղուկասի գիլդիա
ԶավակներԳերտրուիդա վան Վեեն
 Otto van Veen Վիքիպահեստում

Օտտո վան Վեեն (հայտնի է նաև որպես Օկտավիուս Վենիուս և Օտտո Վան Վեն (հոլ.՝ Otto van Veen, Octavius Vaenius, Otto Venius, 1556[1][2][3][…] կամ 1556[4], Լեյդեն, Հոլանդիա, Սրբազան Հռոմեական կայսրություն[5] - մայիսի 6, 1629(1629-05-06)[6][1][7][…], Բրյուսել, Բելգիա[7]), ֆլամանդացի նկարիչ, փորագրող, գրքերի նկարազարդող։ Մաներիզմի ներկայացուցիչ։

Հայտնի է նաև որպես Պիտեր Պաուլ Ռուբենսի ուսուցիչ, որի արվեստն իր ազդեցություն է թողել հայտնի աշակերտի աշխատանքի վրա։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապագա նկարչի հայրը եղել է քաղաքագլուխ, իսկ ընտանիքը՝ ունևոր։ Մինչև 1572 թվականը սովորել է Լեյդենում՝ Իսահակ-Կլաաս վան Սվանենբուրգի (1537-1624) մոտ։ Հայտնի է, որ 1572 թվականի հոկտեմբերին վան Վեենի կաթոլիկ ընտանիքը տեղափոխվել է Անտվերպեն, ապա Աախեն և Լիեժ, որտեղ նա սովորել է Դոմինիկ Լամպսոնիուսի և Ժան դե Ռամեի (Ռամի) արվեստանոցներում։ Լամպսոնուսը գիտեր լատիներեն, համալսարանում ստացել էր բարձրագույն կրթություն և չորս տարի եղել էր Անգլիայի Քենթերբերիի կարդինալ Ռագին Պոլի քարտուղարը։ Լավ կրթություն ստանալու, գեղանկարչություն և արվեստի բնագավառում գիտելիքներ ձեռք բերելու ձգտումը Օ. վան Վեենի մոտ առաջացրել է 1575 թվականին Հռոմի պապին այցելելու ցանկություն։

Հռոմում Օ. վան Վենը հանդիպել է Ֆեդերիկո Ցուկարոյի հետ։ Իտալական արվեստը զգալի ազդեցություն է ունեցել նրա ոճի վրա։ 1583 թվականին Լիեժի ճանապարհին այցելել է Մյունխեն և Քյոլն։ Նա աշխատել է կայսր Ռոդոլֆ II-ի և Բավարիայի հերցոգ Վիլհելմ V-ի պալատներում։

1585 թվականին դարձել է Պարմայի հերցոգ Ալեսանդրո Ֆարնեզեի պալատական նկարիչ և բնակություն հաստատել Բրյուսելում։ 1592 թվականին Ա. Ֆարնեզեի մահից հետո Օ. վան Վեենը տեղափոխվել է Անտվերպեն, որտեղ հաջորդ տարի դարձել է Սուրբ Ղուկասի գիլդիայի վարպետ։ 1594-1600 թվականներին նրան աշակերտել, ապա նրա օգնականն է դարձել Ռուբենսը։ Վերջինս կրել է Օ. Վան Վեենի ազդեցությունը։

1599 թվականին Օ. վան Վեենը ղեկավարել է քաղաքի զարդարումը էրցհերցոգ Ալբրեխտ VII Ավստրիացու և Իզաբելլա Կլարա Եվգենիայի հանդիսավոր այցի կապակցությամբ։

1602 թվականին նա դարձել է Սուրբ Ղուկասի գիլդիայի դեկան։ 10 տարի անց նա տեղափոխվել է Բրյուսել, որտեղ դարձել է դրամահատարանի ղեկավար (պահապանը), իսկ 1620 թվականին միացել կաթոլիկ նկարիչների գիլդիային։

Օ. վան Վեենը իր կարերիայի ընթացքում նկարել է կրոնական զոհասեղանի նկարները (այժմ Անտվերպենի տաճարում և եկեղեցիներում, քաղաքապետարանի մատուռում, Անտվերպենի և Բրյուսելի թանգարաններում, ինչպես նաև Լուվրում), ստեղծել է մի շարք փորագրություններ, հիմնական խորհրդանշական սյուժեներով (նախապատրաստական էսքիզները պահվում են Ռուանի, Լիլի, Դուեի թանգարաններում, ինչպես նաև Լուվրում)։

Հեղինակել է գրքերի այլաբանական նկարազարդումներ։

Իր ստեղծագործություններում նա ձգտում էր ազատվել մաներիզմից և հարել իր ժամանակի ռոմանիստներին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Otto van Veen — 2009.
  2. 2,0 2,1 Otto Vaenius (նիդերլ.) — 1999.
  3. 3,0 3,1 Le Dictionnaire des peintres belges du XIVe siècle à nos jours (ֆր.)La Renaissance du livre, 1995. — ISBN 978-2-8041-2012-2
  4. 4,0 4,1 FINA WikiAustrian Academy of Sciences.
  5. 5,0 5,1 5,2 Deutsche Nationalbibliothek Record #118767461 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  6. 6,0 6,1 6,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 RKDartists (նիդերլ.)

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Сборник "Питер Пауль Рубенс. Письма, документы, суждения современников «, автор-составитель Егорова К. С. М,» Искусство ", 1977
  • Елена Матвеева «Фламандская живопись XVII века». Издательство «Белый город». — 2008. — 127 c. ISBN 978-5-7793-1472-5
  • Belkin, Kristin Lohse: Rubens . Phaidon Press, 1998. ISBN 0-7148-3412-2 .
  • Bertini, Giuseppe «Otto van Veen, Cosimo Masi and the Art Market in Antwerp at the End of the Sixteenth Century .» Burlington Magazine vol. 140, no. 1139. (Feb. 1998), pp. 119–120.
  • Montone, Tina, "" Dolci ire, dolci sdegni, e dolci paci ': The Role of the Italian Collaborator in the Making of Otto Vaenius’s Amorum Emblemata, "in Alison Adams and Marleen van der Weij, Emblems of the Low Countries: A Book Historical Perspective . Glasgow Emblem Studies, vol. 8. Glasgow: University of Glasgow, 2003. p.47.
  • Rijksmuseum Amsterdam, Otto van Veen’s Batavians defeating the Roman (sic)
  • Van de Velde, Carl "Veen [Vaenius; Venius], Otto van " Grove Art Online . Oxford University Press, [accessed 18 May 2007].

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օտտո վան Վեեն» հոդվածին։