«Օուշենի ութ ընկերուհիները» (անգլ.՝ Ocean's 8), 2018 թվականի ամերիկյան կրիմինալ կատակերգություն, նկարահանված Գարի Ռոսսի կողմից, սցենարի հեղինակը Ռոսի և Օլիվիա Միլչերն են։ Ֆիլմը Սթիվեն Սոդերբերգի Օուշենի եռագրության սպին֊օֆն է և շարունակությունը։ Ֆիլմում խաղում են այնպիսի դերասաններ, ինչպիսիք են Սանդրա Բուլոքը, Քեյթ Բլանշետը, Էն Հեթուեյը, Մինդի Քալինգը, Սառա Փոլսոնը, Ռիհաննան, Հելենա Բոնեմ Քարթերը և Ակվաֆինան։ Ֆիլմը պատմում է կանանց խմբի մասին, որը գլխավորում է Դեբի Օուշենը՝ Դենի Օուշենի քույրը, ով լավ մշակված հանցագործություն է պլանավորում ամենամյա Մեթ Գալայի ժամանակ, Նյու Յորք քաղաքում։
Ֆիլմի նկարահանման շրջանը սկսել է 2016 թվականի հոկտեմբերին Նյու Յորքում։ Պրեմիերան կայացել է 2018 թվականի հունիսի 5֊ին Ալիս Թուլի համերգասրահում։ Այն թողարկվել է Warner Bros. Pictures֊ի կողմից 2018 թվականի հունիսի 8֊ին, Օուշենի տասներեք ընկերները ֆիլմի թողարկման 11-ամյակի օրը։ Ֆիլմը համաշխարհային ռեկորդ է սահմանել` հավաքելով 212 միլիոն դոլար։ Ֆիլմը քննադատների կողմից անտարբերության է մատնվում. գնահատվում է լավ ընտրված դերասանական կազմը (հատկապես Սանդրա Բուլոքը, Քեյթ Բլանշետը և Էն Հեթուեյը), բայց քննադատվում է կենցաղային պատմությունների գիծը[9][10][11]։