Քրիստիան Լյուբուտին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քրիստիան Լյուբուտին
ֆր.՝ Christian Louboutin
Դիմանկար
Ծնվել էհունվարի 7, 1964(1964-01-07)[1] (60 տարեկան)
ԾննդավայրՓարիզ
Քաղաքացիություն Ֆրանսիա
ԵրկերQ60193470?
Մասնագիտություննորաձևության դիզայներ
Պարգևներ և
մրցանակներ
Արվեստի և գրականության շքանշանի սպա
Կայքchristianlouboutin.com
 Christian Louboutin Վիքիպահեստում

Քրիստիան Լյուբուտին (ֆր.՝ Christian Louboutin, (Kʁis.tjɑ̃ lu.bu.tɛ̃) հունվարի 7, 1964(1964-01-07)[1], Փարիզ), նորաձևության ֆրանսիացի դիզայներ, որի բաձրակարգ, կարմիր լաքապատ տակացու ունեցող բարձրակրունկները դարձան նրա ապրանքանիշը[2]։ Սկզբնապես ազատ դիզայները նորաձևության տների համար հիմնեց իր սեփական կոշիկի սրահը Փարիզում, որտեղ նրա կոշիկները մեծ ճանաչում ստացան հայտնի մարդկանց շրջանում։ Նա ստեղծագործական նախագծերի համար համագործակցեց այլ կազմակերպությունների հետ` ներառելով նաև աշխատանքներ սահմանափակ արտադրությամբ, ցուցահանդեսներ կազմակերպեց պատկերասրահներում և սեփական սրահում։ Այդ ժամանակից ի վեր նրա ընկերությունը զբաղվում է տղամարդկանց կոշիկների, պայուսակների, բույրերի և դիմահարդարման կոսմետիկայի արտադրությամբ[3]։

Մանկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լյուբուտինը ծնվել և մեծացել է Փարիզի 12-րդ արվարձանում։ Նա Ռոջերի՝ կարմրափայտից պահարան (կաբինետ) պատրաստողի և տնային տնտեսուհի Իռենի միակ որդին է, երկու ֆրանսիացիներն էլ Բրետանից են[4]։ Նա երեք քույր ունի։ 2012 թվականին տված հարցազրույցի ժամանակ Լյուբուտինը ասել է․ «Ես ավելի թուխ մաշկով եմ, քան իմ ընտանիքի մյուս անդամները։ Գիտե՞ք՝ ես զգում էի, որ ես ֆրանսիացի չեմ։ Ընտանիքս շատ ֆրանսիական էր, ուստի ես որոշեցի, որ նրանք հավանաբար ինձ որդեգրել են։ Հասկանալու փոխարեն, որ դա սարսափելի է, և որ ես այստեղ օտար եմ, ով պետք է գնար փնտրեր և գտներ իր իսկական ընտանիքը, ես հորինեցի իմ սեփական պատմությունը, որը լի էր Եգիպտական կերպարներով, որովհետև իմ մեջ խոսում էին փարավոնները»[5]։

2014 թվականին՝ իր քույրերից մեկի բացահայտումից հետո, նա պատահական է իմացել, որ իր կենսաբանական հայրը, այնուամենայնիվ, եգիպտացի է եղել, ում հետ նրա մայրը` Իռենը, գաղտնի կապ է ունեցել[6][7]։

Լյուբուտինը երեք անգամ հեռացվել է դպրոցից, իսկ հետո՝ 12 տարեկան հասակում, որոշել է տանից փախչել, որից հետո նրա մայրը թույլ է տվել նրան, որ տեղափոխվի ապրելու իր ընկերոջ տանը։ Նա մեծ հակազդեցության է հանդիպել, երբ որոշել է՝ լքել դպրոցը։ Այնուամենայնիվ, նա հաստատում է, որ Սոֆի Լորենի հետ հեռուստատեսությամբ հարցազրույցն էլ հենց օգնել է իրեն, որի ժամանակ նա ներկայացրել է իր քրոջը` պատմելով, որ նրան պետք էր լքել դպրոցը, երբ ընդամենը 12 տարեկան էր, իսկ երբ լրացավ 50 տարին, նա ստացավ իր վկայականը։ Ավելի ուշ Լյուբուտինը նշել է․ «Բոլոը ծափահարեցին։ Եվ ես մտածեցի․ «Դե, վերջիվերջո, եթե ես ափսոսեմ դրա համար, գոնե նման կլինեմ Սոֆի Լորենի քրոջը»»։ Պատանեկության տարիներին նա մեկն էր՝ բանդ-դյու-Պալաս ոչ հասարակ խնջույքների և բարդ դեռահասների խմբի անդամներից, որի մեջ էր նաև հայտնի Le Palace փարիզյան գիշերային ակումբին պատկանող՝ Եվա Իոնեսկոն[8] ։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Լյուբուտինը, դեռևս դեռահաս տարիքում՝ անտեսելով իր ուսումը, սկսել է կոշիկների էսքիզներ անել։ Անցնելով փանկի (անգլ.՝ punk-տրանս, սանձարձակ «վատ») ենթամշակույթին՝ նա նկարահանվել է մի քանի ֆիլմերում, այդ թվում՝ 1979 թվականին պաշտամունք դարձած «Մրցավազք» (ֆր.՝ Race d'ep) և «Միասեռականների դար» (անգլ.՝ The Homosexual Century) ֆիլմերում, որոնք գրավեցին անգլալեզու հանդիսատեսին։ Նրա առաջին գործը եղել է Ֆոլիես Բերգերես (ֆր.՝ Folies Bergères) կաբարեում, որի ետնաբեմում օգնել է դերասաններին։ Նա Միք Ջագգերի և Էնդի Վարհոլի հետ միասին քաղաքային երեկույթների մշտական մասնակիցն է եղել նաև։
Նկարչության և դեկորատիվ արվեստի նախապատրաստական որոշ դասերի է հաճախել Արվեստի և Արհեստի Ակադեմիայում։ Կոշիկների նկատմամբ հետաքրքրասիրությունը Լյուբուտինի մոտ սկսվել էր դեռևս 1976 թվականից, երբ առաջին անգամ այցելել է Արվեստի և Արհեստների ժողովրդական թանգարան Դաումեսնիլ պողոտայում (ֆր.՝ avenue Daumesnil)։ Հենց այնտեղ նա Աֆրիկյան մի նշան է տեսել, ըստ որի՝ բարձրակրունկ կոշիկներ հագած կանաց մուտքը շենքի տարածք արգելվում է՝ վախենում էին, որ դրանք կվնասեն շենքի մեծ փայտե հատակը։ Այս պատկերը մնացել է նրա հիշողության մեջ, և նա հետագայում օգտագործել է այս գաղափարը իր նախագծերում․ «Ես ուզում էի դրան մարտահրավեր նետել», - ասաց Լյուբուտինը։ «Ես ուզում էի ստեղծել մի բան, որը խախտում է կանոնները և ստիպում է կանանց զգալ իրենց ինքնավստահ և արժևորված»[9]։

Հիանալով համաշխարհային մշակույթով՝ նա պատանի տարիքում փախավ Եգիպտոս և մեկ տարի անցկացրեց Հնդկաստանում։ Լյուբուտինը Փարիզ վերադարձավ 1981 թվականին, որտեղ մշակեց բարձրակրունկ կոշիկների հետաքրքիր էսքիզներով մի ողջ փաթեթ։ Այդ փաթեթը նա տեղափոխեց նորաձևության լավագույն տներ։ Առաջին ջանքերը հանգեցրեցին՝ Չառլզ Ջորդանի հետ աշխատելուն։ Արդյունքում Լյուբուտինը հանդիպեց Ռոջեր Վիվյեին, ով պնդում էր, որ հորինել է նոր ոճային կոշիկներ (անգլ.՝ spiked-heel shoe)։ Լյուբուտինը դարձավ Վիվյեի ատելյեի ուսանողը։
Շարունակելով աշխատել որպես ազատ դիզայներ, Լյուբուտինը նախագծեց կոշիկներ Շանելի (անգլ.՝ Chanel), Իվ Սեն Լորանի (անգլ.՝ Yves Saint Laurent) և Մաուդ Ֆրիզոնի (անգլ.՝ Maud Frizon) համար։ 1980-ականների վերջին նա հեռացավ նորաձևությունից և զբաղվեց լանդշաֆտային այգեգործությամբ և իր ներդրումն ունեցավ այդ նորաձևության մեջ (անգլ.՝ Vogue), բայց տխրում էր, երբ մտածում էր կոշիկների հետ իր աշխատանքի մասին և 1991 թվականին ստեղծեց իր սեփական ընկերությունը։ Երկու հովանավորների ներդրումների հաշվին նա 1991 թվականին բացեց Փարիզի կոշիկի սրահը Մոնակոյի արքայադուստր Կարոլինայի հետ՝ որպես իր առաջին հաճախորդ։ Մի անգամ, նորաձևության լրագրողի ներկայությամբ, նա գովաբանեց խանութը, և հետագայում լրագրողի՝ արքայադստեր մեկնաբանությամբ հրապարակումը, իսկապես օգնեցին բարձրացնել Լյուբուտինի հեղինակութունը։ Նրան հաջորդեցին այնպիսի հաճախորդներ, ինչպիսիք էին Դիանա ֆոն Ֆյուրստենբերգը և Կատրին Դենյով։ Հետագայում նրա բարձրակրունկ ոճային կոշիկներով հետաքրքրվողների թվում էին Քրիստինա Ագիլերան, Շիրլի Քոաթսը, Ջոան Քոլինզը, Ջենիֆեր Լոպեսը, Մադոննան, Թինա Թըրները, Մարիոն Քոտիարը, Նիքի Մինաժը, Գվինեթ Փելթրոուն և Բլեյկ Լայվլին։ Սառա Ջեսիկա Փարկերը իր հարսանիքին հագել է կոշիկներ Լյուբուտինից։ Բրիտնի Սպիրսը հագել է բարձրակրունկ մի զույգ կոշիկ Լյուբուտինից՝ «Եթե դուք փնտրեք Էմմիին» (անգլ.՝ If U Seek Amy) իր երաժշտական տեսահոլովակի նկարահանման ժամանակ, որը մեկ ամիս վաճառքի չի հանվել իր ելույթից հետո[10]։
Լյուբուտինը երեք տարի գլխավորում է Լյուքսուրի ինստիտուտի «ամենամյա շքեղ ապրանքանիշի առաջատար»-ի ինդեքսը (LBSI), առաջարկվող ապրանքանիշերից որպես ամենահեղինակավորներ հռչակվեցին 2007, 2008 և 2009 թվականների արտադրության կոշիկները։ Մինչև 2011 թվականը «Լյուբուտին» ապրանքանիշը դարձավ կոշիկի ամենամեծ պահանջարկ ունեցողը՝ առցանց։
2019 թվականի սեպտեմբերի 4-ին Նյու Յորքում՝ նորաձևության Թանգարանային խորհուրդը և Տեխնոլոգիական նորաձևության ինստիտուտը, Լյուբուտինին մրցանակ է շնորհում՝ նկարչական վարպետության համար։
2020 թվականի փետրվարին Քրիստիան Լյուբուտինը Փարիզում ներկայացավ ցուցահանդեսով՝ նվիրված «Քրիստիան Լյուբուտին» ՍՊԸ-ի 30 ամյակին։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Լանդշաֆտների ճարտարապետ Լուիս Բենեչը նրա զուգընկերն էր 1997 թվականից։ Լյուբուտինը և զուգընկերը ժամանակ են անցկացնում իրենց տներում՝ Փարիզի 1-ին զանգվածում, ձկնորսական առանձնատուն Լիսաբոնում` Պորտուգալիա, տուն Մելիդեսում` Պորտուգալիա, տուն Պորտուգալիայի Կոմպոռտա քաղաքում, պալատ` Հալեպում, լողացող տուն Նեղոսի ափին, որը կնքել էին Դահաբիբի (Dahabibi)-«իմ սերը նավակ է» անունով, և տուն Լուքսորում։ Լուքսորի բնակատեղին նախկին վարպետի արհեստանոց էր, որը պատրաստված էր կավե աղյուսից, որի վրա նա ավելացրեց ևս մեկ հարկ և տանիքին՝ աշտարակ։ Բացի այդ, նա նաև իր բիզնես գործընկեր Բրունո Չեմբերլեյնի հետ է կիսում Վենդի քաղաքում գտնվող 13-րդ դարի ամրոցը։

Կոշիկներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրենդային կոշիկներ Լյուբուտինից Բրենդային կոշիկներ Լյուբուտինից Ոճային Պայուսակ և կոշիկ Լյուբուտինից Կարմիր ներբաններով կոշիկներ Լյուբուտինից


Լյուբուտինը նախագծելով տասնյակից ավելի ոճեր 120 մմ (4.72 դյույմ) և ավելի բարձրությամբ կոշիկների համար՝ օգնեց, որ դրանք հետ վերադարձվեն 1990-ականների և 2000-ականների նորաձևությանը։ Դիզայների նպատակն է եղել «ստիպել կնոջը լինել սեքսուալ և գեղեցիկ, և որ նրա ոտքերը պահպանեն իրենց գեղեցկությունը հնարավորինս երկար ժամանակ»։ Չնայած նա առաջարկել է նաև ցածրակրունկ կոշիկների մի քանի մոդելներ, այնուամենայնիվ Լյուբուտինն ավելի շատ կապված է իր՝ երեկոյան էլեգանտ զգեստների դիզայնին, որոնք ներառում են թանկարժեք քարերով գոտիներ, ժապավեններ, փետուրներ, լաքապատ արտոնագրված կաշիներ, կարմիր տակացու ունեցող կոշիկներ և նմանատիպ այլ աքսեսուարներ։ Նա առավել հայտնի է ժապավեններով, կարմիր տակացու ունեցող իր բարձրակրունկ կոշիկներով, որոնք ուղղակի անվանում են «կարմիր կոշիկներ»։
Նրա ստորագրությամբ կարմիր տակացուներն առաջին անգամ ստեղծվել են 1993 թվականին։ «Իմ էսքիզները չէին վերարտադրվում այնպես, ինչպես ես դրանք գծագրում էի, և ես չէի կարողանում հասկանալ, թե ինչու։ Երկչափ ուրվագիծն արտակարգ տեսք ուներ թղթի վրա, բայց երբ այն վերածվում էր եռաչափ օբյեկտի, ինչ-որ բան, այնտեղ՝ ինձ համար, կարծես պակասում էր։ Այդ ամենից հետո, հիասթափվելով, որ դիզայնը վերականգնելու համար բոլոր փորձերս անօգուտ էին ստացվում, ես ինքնաբերաբար խլեցի իմ օգնականի ձեռքից իր եղունգների կարմիր լաքը և ներկեցի տակացուն։ Եվ անմիջապես հասկացա, որ դա՝ հաջողություն կբերի»։
Քրիստիան Լյուբուտինի՝ կարմիր գույնի տակացուի ներքևի ծածկագիրն (անգլ.՝ Pantone) է` 18-1663 TP X։
Նրա միակ լավագույն հաճախորդը համարվում է ամերիկացի գրող Դենիելա Սթիլը, ով, ինչպես հայտնի է՝ունի ավելի քան 6000 զույգ կոշիկ՝ Լյուբուտինից, և ինչպես հայտնի է, գնումներ կատարելով իր խանութներում, ձեռք է բերել 80 զույգը՝ միանգամից։

Ապրանքանշանի հեղինակային իրավունք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարմիր տակացուն՝ որպես ապրանքանշան, պաշտպանված է մի շարք երկրներում, և բավականին շատ դատական գործընթացներ են տեղի ունեցել, որտեղ Լյուբուտինը պնդել է իր իրավունքների խախտումների մասին։ Դատավարությունը, ընդհանուր առմամբ, ենթադրում է ապրանքանշանի վավերության շրջանակներում՝ հեղինակային իրավունքի պաշտպանություն։

Բելգիա – Լյուբուտինն ընդդեմ դոկտոր Ադամսի[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականին, Լյուբուտինը ապրանքանշանի խախտման հայց է ներկայացրել ընդդեմ դոկտոր Ադամսի Բենիլյուքս ապրանքանշանի։ Բրյուսելի առաջին ատյանի դատարանը ապրանքանշանը ճանաչել է անվավեր։ Այդ որոշումը բեկանել է Բրյուսելի վերաքննիչ դատարանը և արգելել է դոկտոր Ադամսի կողմից կարմիր տակացուով կոշիկների վաճառքը։

Ֆրանսիա - Լյուբութինն ընդդեմ Զառայի[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսիայում, առաջին հերթին, Լյուբուտին ապրանքանշանը համարվել է վավեր, բայց և չի խախտվել Զառայի (Zara) կողմից։ Այնուամենայնիվ, վերաքննիչ դատարանը, ապրանքանշանն համարել է անվավեր։ Ֆրանսիայի Գերագույն դատարանի վերջնական որոշումն ուժի մեջ է մտել 2012 թվականին։

Նիդեռլանդներ – Լյուբուտինն ընդդեմ Վան Հարենի[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականին Նիդեռլանդներում Լյուբուտինը նախաձեռնել է դատական գործ, որը հիմնված էր Բենելյուքս (Benelux) ապրանքանշանը կրող կոշիկների մանրածախ վաճառքով զբաղվող` Վան Հարենի դեմ, փորձելով կանխել նրա կողմից կարմիր ներբաններով կոշիկների վաճառքը «Հալլի Բերրիի 5-րդ պողոտա»-ում։ 2015 թվականին Հաագայի շրջանային դատարանը առաջարկել է նախնական հայցով դիմել Եվրոդատարան` պարզելու համար ապրանքանշանի վարեր լինելու փաստը։ 2018 թվականի հունիսին Եվրոպական արդարադատության դատարանը որոշում է կայացրել, որ նշված կարմիր գույնով ապրանքանշանը վավեր է և պետք է կիրառվի միանձնյա։ Այս որոշման հիման վրա Հաագայի դատարանը որոշում է կայացրել, որ ապրանքանշանը վավեր է, և Վան Հարենը խախտել է իրավունքը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://pantheon.world/profile/person/Christian_Louboutin
  2. Bourgoin, Suzan Michele (1997 թ․ դեկտեմբերի 2). Encyclopedia of World Biography (2 ed.). Gale. ISBN 978-0-7876-2546-7.
  3. Denardo, Maria (2012 թ․ հունվարի 18). «Christian Louboutin Hires Priya Mohindra». Daily Front Row. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 22-ին.
  4. Collins, Lauren (2011 թ․ մարտի 28). «Sole Mate». The New Yorker. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ մարտի 23-ին.
  5. Ramaswamy, Chitara (2012 թ․ մայիսի 8). «Interview: Christian Louboutin, shoe designer». The Scotsman. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 20-ին.
  6. «Christian Louboutin: The World's Most Luxurious Shoes». Documentaries. 2015 թ․ օգոստոսի 11. Channel 4, UK. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 21-ին. Narrator: Fiona Flynn.
  7. Sowray, Bibby (2015 թ․ օգոստոսի 12). «11 things we learned from Christian Louboutin: The World's Most Luxurious Shoes». The Telegraph. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 14-ին.
  8. Brunel, Charlotte. «Eva Ionesco raconte le Palace».
  9. «Video on Christian Louboutin Shoes». YouTube. WatchMojo. 2007 թ․ հոկտեմբերի 4. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ ապրիլի 29-ին.
  10. Jones, Anthony (2009 թ․ փետրվարի 20). «Britney Spears Puts Her Foot Down For High Fashion in New Music Video». Papier Doll. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 24-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քրիստիան Լյուբուտին» հոդվածին։