Դիանա ֆոն Ֆյուրստենբերգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դիանա ֆոն Ֆյուրստենբերգ
ֆր.՝ Diane von Fürstenberg
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 31, 1946(1946-12-31)[1][2][3] (77 տարեկան)
ԾննդավայրԲրյուսել
Քաղաքացիություն ԱՄՆ և  Բելգիա
Կրոնհուդայականություն
ԿրթությունԺնևի համալսարան
Ազդվել էԼիլիան Նախմիաս
Մասնագիտություննորաձևության դիզայներ, բարձրաշխարհիկ հեղինակություն և գործարար
ԱմուսինԲարրի Դիլեր
Ծնողներհայր՝ Լեոն (Լիպա Շմաևիչ) Խալֆին[3], մայր՝ Լիլիան Նախմիաս[3]
Զբաղեցրած պաշտոններընկերության նախագահ
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունVital Voices?
ԵրեխաներԱլեքսանդր ֆոն Ֆյուրստենբերգ և Տատյանա ֆոն Ֆյուրստենբերգ
 Diane von Fürstenberg Վիքիպահեստում

Դիանա ֆոն Ֆյուրստենբերգ (ֆր. Diane von Fürstenberg, դեկտեմբերի 31, 1946(1946-12-31)[1][2][3], Բրյուսել), անունն ի ծնե՝ Դիանա Սիմոն Միշել Խալֆին (Diane Simone Michelle Halfin), հրեական ծագմամբ ֆրանսիացի և ամերիկացի մոդելավորող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիանա Խալֆինը ծնվել է Բրյուսելում 1946 թվականին՝ հարուստ հրեական ընտանիքում։ Նրա հայրը` Լեոն (Լիպա Շմաևիչ) Խալֆին, (1912 -?) ծնվել և մեծացել է Քիշնևում, որտեղից 1929 թվականին տեղափոխվել է Բրյուսել[6][7]։ 1942 թվականին նա Լեոն Դեսմետի (Léon Desmet) անունով մեկի կեղծ փաստաթղթերով բնակություն է հաստատել Շվեյցարիայում, որտեղ մնացել է պատերազմական տարիներին, իսկ պատերազմից հետո բացել է էլեկտրական ապրանքների առևտրի ձեռնարկություն, որը շուտով Բելգիայում վերածվել է էլեկտրոնային լամպերի վաճառքի խոշորագույն ընկերության (արդյունքում Լեոն Խալֆինը հայտնի է դարձել որպես «Monsieur Lampe Electronique»)[8]։ Դիանա Խալֆինի մայրը՝ Լիլիան Նախմիասը, ծագում էր Սալոնիկի սեֆարդյան ընտանիքից. հենց Սալոնիկից էլ 1943 թվականին ծնողների հետ արտաքսվել էր Օսվենցիմի համակենտրոնացման ճամբար։ Լեոն Խալֆինն ու Լիլիան Նախմիասը ամուսնացել են 1946 թվականին։

Երբ Դիանան 13 տարեկան էր, ծնողները բաժանվեցին, և նա սովորեց Իսպանիայի, Մեծ Բրիտանիայի, Շվեյցարիայի գիշերօթիկներում, այնուհետև մոր հետ բնակություն հաստատեց Ժնևում[9]։

Դիանան ծանոթացավ իր ապագա ամուսնու՝ արքայազն էգոն ֆոն Ֆյուրստենբերգի հետ, երբ 1967 թվականին ընդունվեց Ժնևի համալսարանի տնտեսագիտական բաժին։ Էգոնը պատկանում էր շվաբական իշխանական տոհմի կրտսեր ճյուղին։ Նրանք ամուսնացան 1969 թվականին։ Ամուսնանալուց մեկ տարի անց Դիանան սկսեց նախագծել կանանց հագուստ։ Նրանք ամուսնալուծվեցին երեք տարի անց։ Ունեն դուստր` Տատյանան, և որդի՝ Ալեքսանդրը։

1974-ին նա ներկայացրեց տրիկոտաժե վերնաշապիկի նմուշներ (որի օրինակը, կանանց վրա ունեցած ազդեցության պատճառով, գտնվում է Մետրոպոլիտեն թանգարանի զգեստների ինստիտուտի հավաքածուի մեջ)։ Այս հավաքածուի հաջողությունից հետո Ֆյուրստենբերգը ցուցադրվեց 1976 թվականի Newsweek ամսագրի շապիկին։ Ուղեկցող հոդվածը նրան հայտարարում էր որպես «Կոկո Շանելից ի վեր ամենաշքեղ կին»։ Նա զբաղվեց նաև կոսմետիկայի արտադրությամբ, և առաջին բույրը՝ «Տատյանա», դստեր անունով էր։ «Նյու Յորք Թայմս»-ը հայտնում է, որ մինչև 1979 թվականը ընկերության համար մանրածախ վաճառքները տարեկան կազմում էին 150 միլիոն դոլար։

1985 թվականին նա տեղափոխվեց Փարիզ։

2001 թվականին Դիանա ֆոն Ֆյուրստենբերգն ամուսնացավ ամերիկացի միլիարդատեր և մեդիամագնատ Բարրի Դիլերի հետ և հաջորդ տարի դարձավ ԱՄՆ-ի քաղաքացի։

2002 թվականին նա սեփական նախաբանով և ներածական խոսքով հրապարակեց իր հորաքրոջ՝ ֆրանսիացի բժիշկ-գինեկոլոգ Սիմա Վայսմանի բացառիկ վկայությունը Փարիզից տեղահանության և Օսվենցիմում բանտարկության մասին (անգլերեն հրատարակություն՝ «A Jewish Doctor in Auschwitz: The Testimony of Sima Vaisman», 2005, իտալերեն հրատարակություն՝ L’inferno sulla terra: La testimonianza di una dotoressa deportata ad Auschwitz, 2005):

2006 թվականի օգոստոսին Դիանա ֆոն Ֆյուրստենբերգը նշանակվեց նորաձևության աշխարհում ամերիկյան հեղինակավոր կազմակերպության՝ նորաձևության դիզայներների ամերիկյան խորհրդի նախագահ[10]։

Եղբայրը՝ Ֆիլիպ Խալֆինը, էլեկտրոնային լամպերի և կիսահաղորդիչների արտադրության բելգիական «Halfin» կորպորացիայի նախագահն է։

Մրցանակներ և ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 RKDartists (նիդերլ.)
  2. 2,0 2,1 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 Lundy D. R. The Peerage
  4. https://geoffreybeenefoundation.com/geoffrey-beene-lifetime-achievement-award-cfda-geoffrey-beene-design-scholar-award/
  5. https://datastore.brussels/web/data/dataset/ereburgers2/dataset-viewer-resource
  6. Խալֆին ընտանիքի ծագումնաբանությունը
  7. Տվյալների բազայում հրեական ծագումնաբանության կայքում` JewishGen.org, նրա հոր ազգանունը գրված է որպես Խալֆեն։ Շմայա Գերշ-Բերովիչ Խալֆեն (1877, Քիշնև — 1935, նույն տեղում)
  8. Հարցազրույց Դիանա ֆոն Ֆյուրստենբերգի հետ
  9. Դիանա ֆոն Ֆյուրստենբերգ
  10. «Դիանա ֆոն Ֆյուրստենբերգը նախագահ է դարձել» (ռուսերեն). Վերցված է 2010 թ․ փետրվարի 9-ին.
  11. «The New School Commencement 2016| The New School News Releases». www.newschool.edu. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 30-ին.
  12. «Diane von Fürstenberg, citoyenne d'honneur de Bruxelles». Focus on Belgium (ֆրանսերեն). 2018 թ․ հոկտեմբերի 15. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 30-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դիանա ֆոն Ֆյուրստենբերգ» հոդվածին։