Քրիսե հարթավայր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիկինգ սարքի իջեցման վայրը

Քրիսե հարթավայր (Chryse Planitia), հսկայական իջվածք, որը տեղակայված է Մարս մոլորակի արևմտյան կիսագնդի մերձհասարակածային շրջանի հյուսիսարևելյան մասում, և հարում է Ացիդալիա հարթավայրին։

Անվանումը վերցվել է հին-հունարենից և նշանակում է «ոսկե հարթավայր»։ Հարթավայրի կենտրոնը 1600 կմ տրամագծով և 2,5 կմ խորությամբ գտնվում է 27° հյուսիսային լայնության և 37° արևմտյան երկայնության կոորդինատներում։ Հարթության մակերեսը կազմում է մոտ 500 000 կմ²։

Քանի-որ այս շրջանը հետաքրքիր է երկրաբանական տեսանկյունից, այստեղ են վայրէջք կատարել երկու տիեզերական սարքեր՝

  • 1976 թվականի հուլիսի 20-ին Վիկինգ-1 ԱՄԿ-ն, ուղարկել է տեղանքի լուսանկարներ։
  • Հարթավայրի սահմանին մոտ 1996 թվականի դեկտեմբերի 4-ին իջել է «Mars Pathfinder-ը»։ Մինչև 1997 թվականի սեպտեմբերը հետազոտել է վայրէջքի վայրի շրջակայքը։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]