Jump to content

Քվատրոչենտո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քվատրոչենտո
5-րդ դարի իտալական արվեստի դարաշրջան (Վաղ Վերածնունդ) Խմբագրել Wikidata
արվեստի շարժում Խմբագրել Wikidata
Մասն էՎաղ Վերածնունդ, իտալական գոթիկա Խմբագրել Wikidata
Թեմայով վերաբերում էԻտալիայի մշակույթ Խմբագրել Wikidata
ԵրկիրՖլորենցիայի Հանրապետություն, Վենետիկի հանրապետություն Խմբագրել Wikidata
ՆախորդԴուչենտո
Տրեչենտո

Քվատրոչենտո Խմբագրել Wikidata

ՀաջորդՉինքվեչենտո
Seicento
բարոկկո Խմբագրել Wikidata
Ջովաննի Բելլինի,«Մադոննան մանկան հետ», մինչև 1464 թ.

Քվատրոչենտո, նաև քվատտրոչենտո (իտալ.՝ quattrocento, «չորս հարյուր», կրճատվել է mille quattrocento — «հազար չորս հարյուր»), XV դարի՝ Վաղ Վերածննդի ժամանակաշրջանի իտալական արվեստի ընդունված պայմանական անվանում[1]։

Այս ժամանակահատվածը համընկնում է Պիեռո դելլա Ֆրանչեսկայի, Բոտիչելլիի, Դոնատելլոի, Բրունելեսկիի, Մազաչչոի, Բելինիի (Յակոպո, Ջենտիլե և Ջովաննի), Պինտուրիկիոի, Ֆրա Անժելիկոյի, Պիետրո Պերուջինոյի, Դոմենիկո Գիրլանդայոի և այլոց գործունեության հետ։

Քվատրոչենտոյի ուղղվածությունները և աշխարհայացքային սկզբունքները մեծ ազդեցություն են գործել հետագա դարերի արվեստի վրա, սկսած կլասիցիզմից և ռոմանտիզմից, մինչև մշակույթի որոշակի ուղղվածության վրա ընդհանրապես։ Կերպարվեստի մեջ այս ժամանակաշրջանը նշանավորվում է նրանով, որ կատարվեց անցում հոգևոր կատարելության և դավանական կանոններին ենթարկվող միջնադարյան ներդաշնակ պայմանականություներից և պատկերային շարքից դեպի հայացքների համակարգի, պատկերացումների և վարքականոնի, որոնք հիմք հանդիսացան պատկերային արվեստի՝ այսինքն ռեալիզմի[2] ձևավորման համար, որն էլ հետագայում հիմք հանդիսացավ ակադեմիզմի ձևավորման համար։

Քվատրոչենտոյի ժամանակաշրջանում տեղի ունեցավ ճարտարապետության, գեղանկարչության և քանդակագործության ծաղկում։ Այդ ժամանակահատվածում Իտալիայում գործում էր հանճարեղ վարպետների մի ամբողջ աստղաբույլ, նրանց մեջ էր ճարտարապետ Բրունելլեսկին, քանդակագործ Դոնատելլոն, իսկ XV դարում ստեղծագործել են Ռաֆայելը, Միքելանջելոն և Լեոնարդո դա Վինչին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]