Քթավոր իժ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քթավոր իժ
Քթավոր իժ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Ենթատիպ Ողնաշարավորներ
Դաս Սողուններ
Կարգ Իժայիններ
Ընտանիք Օձեր
Ենթաընտանիք Իժեր
Լատիներեն անվանում
Vipera ammodytes
Հոմանիշներ

  • Coluber ammodytes Linnaeus, 1758
  • Vipera aspis balcanica
    Buresch & Zonkov, 1934
    [1]
Հատուկ պահպանություն
պատկեր


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Քթավոր իժ (լատին․՝ Vipera ammodytes), օձակերպերի կարգի իժայինների ընտանիքին պատկանող թունավոր օձատեսակ։ Այս իժերին հաճախ անվանում են նաև ավազային կամ եղջյուրավոր։ Այդ երկու անվանումներն էլ սխալ են, քանի որ օձը ավազներում չի ապրում ու չի պատկանում Հյուսիսային Աֆրիկայի և Հարավարևմտյան Ասիայի անապատներում տարածված եղջյուրավոր իժերի ցեղին։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քթավոր իժի երկարությունը 60-70 սմ է, երբեմն մինչև 90 սմ։ Մարմնի վերին կողմը մոխրագույն է, մուգ շագանակագույն կամ կարմրավուն (շիկակարմիր)։ Մեջքի երկայնքով ձգվում է զիգզագաձև նախշ, որը երբեմն տրոհվում է առանձին բծերի։

Փորը բաց շագանակագույն է, պոչի տակը՝ կարմիր, դեղին կամ կանաչավուն։ Դնչի ծայրին 3-5 մմ երկարությամբ դեպի վեր ցցված փափուկ ելուստ ունի։ Կենդանածին է, ծնում է մոտ 20 ձագ՝ 20-23 սմ երկարությամբ։ Անազատության մեջ ապրում է մինչև 22 տարի։ Լինում է արևոտ, քարքարոտ վայրերում։

Ջրում լավ է լողում։ Սնվում է մանր կենդանիներով։ Թունավոր է[2]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Եվրոպայի միջին և հարավային գոտիներում, Փոքր Ասիայում, Հարավային Կովկասում (Վրաստանում, Հայաստանում, Ադրբեջանի չնչին հատվածում)։

Տարածման արեալը ընդգրկում է Իտալիայի արևելքը, Սլովակիայի հարավը, Հունգարիայի արևմուտքը, Սլովենիան, Խորվաթիան, Բոսնիա և Հերցեգովինան, Սերբիան, Չեռնոգորիան, Ալբանիան, Հունաստանը, Մակեդոնիան, Ռումինիան, Բուլղարիան, Թուրքիան, Վրաստանը, Հայաստանը և Սիրիան։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. The Reptile Database: Vipera ammodytes
  2. Հ․Ջ․ Գրիգորյան, Ողնաշարավորներ, Հայերեն կենդանաբանական տերմինաբանություն (վերլուծություն և սկզբունքներ) (խմբ. Հ․Գ․ Խաչատրյան), «ՀՀ ԳԱԱ Գիտություն հրատարակչություն», 2008, էջ 191 — 264 էջ. — 300 հատ, ISBN 978-5-8080-0723-9։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քթավոր իժ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քթավոր իժ» հոդվածին։