Քթավոր իժ
Քթավոր իժ | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||
|
||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||
Vipera ammodytes | ||||||||||||||
Հոմանիշներ | ||||||||||||||
|
||||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||||
|
Քթավոր իժ (լատ.՝ Vipera ammodytes), օձակերպերի կարգի իժայինների ընտանիքին պատկանող թունավոր օձատեսակ: Այս իժերին հաճախ անվանում են նաև ավազային կամ եղջյուրավոր: Այդ երկու անվանումներն էլ սխալ են, քանի որ օձը ավազներում չի ապրում ու չի պատկանում Հյուսիսային Աֆրիկայի և Հարավարևմտյան Ասիայի անապատներում տարածված եղջյուրավոր իժերի ցեղին:
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քթավոր իժի երկարությունը 60-70 սմ է, երբեմն մինչև 90 սմ: Մարմնի վերին կողմը մոխրագույն է, մուգ շագանակագույն կամ կարմրավուն (շիկակարմիր): Մեջքի երկայնքով ձգվում է զիգզագաձև նախշ, որը երբեմն տրոհվում է առանձին բծերի:
Փորը բաց շագանակագույն է, պոչի տակը՝ կարմիր, դեղին կամ կանաչավուն: Դնչի ծայրին 3-5 մմ երկարությամբ դեպի վեր ցցված փափուկ ելուստ ունի: Կենդանածին է, ծնում է մոտ 20 ձագ՝ 20-23 սմ երկարությամբ: Անազատության մեջ ապրում է մինչև 22 տարի: Լինում է արևոտ, քարքարոտ վայրերում:
Ջրում լավ է լողում: Սնվում է մանր կենդանիներով: Թունավոր է[2]:
Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարածված է Եվրոպայի միջին և հարավային գոտիներում, Փոքր Ասիայում, Հարավային Կովկասում (Վրաստանում, Հայաստանում, Ադրբեջանի չնչին հատվածում):
Տարածման արեալը ընդգրկում է Իտալիայի արևելքը, Սլովակիայի հարավը, Հունգարիայի արևմուտքը, Սլովենիան, Խորվաթիան, Բոսնիա և Հերցեգովինան, Սերբիան, Չեռնոգորիան, Ալբանիան, Հունաստանը, Մակեդոնիան, Ռումինիան, Բուլղարիան, Թուրքիան, Վրաստանը, Հայաստանը և Սիրիան:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ The Reptile Database: Vipera ammodytes
- ↑ Հ․Ջ․ Գրիգորյան, Ողնաշարավորներ, Հայերեն կենդանաբանական տերմինաբանություն (վերլուծություն և սկզբունքներ) (խմբ. Հ․Գ․ Խաչատրյան), «ՀՀ ԳԱԱ Գիտություն հրատարակչություն», 2008, էջ 191 — 264 էջ. — 300 հատ, ISBN 978-5-8080-0723-9։
|