Փարիզի կոմունա (1871)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Փարիզի կոմունա (այլ կիրառումներ)
Փարիզի կոմունա
Թվական1871
Մասն էQ109018877?
ՎայրՓարիզ, Ֆրանսիա
ԱրդյունքՀեղափոխությունը ճնշվեց
Հակառակորդներ
Ֆրանսիա Ֆրանսիայի հանրապետություն Կոմունիարդներ
Ազգային գվարդիա
Հրամանատարներ
Ֆրանսիա Պատրիս Մակ-Մահոն
Կողմերի ուժեր
170.000[1]Փաստաթղթերով 200,000, իրականում մոտ 25.000-ից 50.000[2]
Ռազմական կորուստներ
877 սպանված, 6.454 վիրավոր և 183 անհետ կորած6.667 հաստատվել է սպանված կամ անհետ կորած[3]։ Այլ աղբյուրներում նշված է 10.000-ից[4] 20.000[5] սպանվածների մասին

Փարիզի կոմունա (ֆր.՝ La Commune de Paris, ՄՀԱ: ) արմատական սոցիալիստական և հեղափոխական կառավարությունը, որն իշխել է Փարիզում 1871 թվականի մարտի 28-ից մայիսի 28-ը։ 1870 թվականի սեպտեմբերին Կայսր Նապոլեոն III-ի պարտությունից հետո Ֆրանսիայի երկրորդ կայսրությունը արագորեն քայքայվեց։ Նրա հիմքի վրա ձևավորվեց Երրորդ հանրապետությունը, որը պատերազմում էր Պրուսիայի դեմ, ինչի ժամանակ Փարիզը պաշարվեց չորս ամսով։ Այս պաշարման ընթացքում քաղաքը հիմնականում պաշտպանում էին Ազգային գվարդիայի քաղաքականացված և արմատական ուժերը կանոնավոր զորքերի փոխարեն։ 1871 թվականի փետրվարին Ֆրանսիայի ազգային կառավարության նախագահ Լուի-Ադոլֆ Տիերը ստորագրեց հաշտության պայմանագիր Պրուսիայի հետ և զինաթափեց բանակը, սակայն չզինաթափեց Ազգային գվարդիան։

Ազգային գվարդիայի զինվորները սպանեցին ֆրանսիական բանակի երկու գեներալների և հրաժարվեցին ընդունել Ֆրանսիայի կառավարության լիազորությունները։ Ֆրանսիայի կանոնավոր բանակը ճնշեց հեղափոխությունը «La semaine sanglante»-ի ընթացքում («Արյունոտ շաբաթ»), որը սկսվեց 1871 թվականի մայիսի 21-ից[6]։ Կոմունան մեծ ազդեցություն թողեց Կարլ Մարքսի մտքերի վրա` այն բնութագրելովրոշելով որպես «պրոլետարիատի դիկտատուրայի» վառ օրինակ[7]։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսիայի անսպասելի պարտությունից հետո Սեդանի ճակատամարտում Ֆրանս-պրուսական պատերազմից հետո, 1870 թվականի սեպտեմբերի 2-ին Նապոլեոն III-ը գերի ընկավ Պրուսիայի կանցլեր Օտտո ֆոն Բիսմարկի գլխավորած զորքերի ձեռքը։ Երբ նորությունները հասան Փարիզ մյուս օրը, ցնցված և գազազած ամբոխը դուրս եկավ փողոցներ։ Նապոլեոնի կին կայսրուհի Եվգենյան, ով ռեգենտն էր այդ ժամանակ լքեց քաղաքը և Երկրորդ կայսրության կառավարությունը արագորեն քայքայվեց։ Ֆրանսիայի Ազգային ժողովի հանրապետական և արմատական պատգամավորները հավաքվեցին Դե Վիլ հյուրանոցում և հռչակեցին նոր Ֆրանսիական հանրապետություն և ձևավորեցին Ազգային պաշտպանության կառավարություն։ Չնայած Ֆրանսիական բանակը պարտվել էր Սեդանում, պատերազմը շարունակվում էր։ Գերմանական զորքերը ուղղություն վերցրեցին դեպի Փարիզ։

Ժողովրդագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1871 թվականի դրությամբ Ֆրանսիայի բնակչության մեծ մասը գյուղացիներ, կաթոլիկներ և պահպանողականներ էին, բացառությամբ Փարիզի, Լիոնի, Մարսելի և մի քանի այլ քաղաքների, որտեղ մեծամասնություն էին հանրապետականները և արմատականները։ 1869 թվականի խորհրդարանական ընտությունների ժամանակ 4.438.000 քաղաքացի քվեարկեց Բոնապարտիստ թեկնածուների օգտին, որոնց սատարում էր Նապոլեոն III-ը, իսկ 3.350.000 քաղաքացի քվեարկեց հանրապետական ընդդիմության օգտին։ Սակայն Փարիզում հաղթեցին հանրապետական թեկնածուները` ստանալով 234.000 քվե, Բոնապարտիստների 77.000 քվեի դիմաց[8]։

1869 թվականի դրությամբ Փարիզի 2 միլիոն բնակչությունից 500.000-ը արդյունաբերության բանվորներ էին, կամ Ֆրանսիայի արդյունաբերության բանվորների հիսուն տոկոսը, դրան գումարած 300.000-400.000 բանվորներ այլ ոլորտներում։ Միայն 40.000 բանվոր էր աշխատում գործարաններում և մեծ ձեռնարկություններում։ Մեծ մասը աշխատում էին փոքր տեքստիլի արտադրամասերում, արհեստանոցներում և այլն։ Կային նաև 115.000 ծառայողներ և 45.000 օգնականներ։ Ֆրանսիայի բնիկ բնակչությանը գումարած կային մոտ 100.000 ներգաղթյալ բանվորներ և փախստականներ, որոնց մեծ մասը գաղթել էր Իտալիայից և Լեհաստանից[8]։

Պատերազմի և Փարիզի պաշարման ընթացքում մեծ թվով միջին և բարձր խավի ներկայացուցիչներ լքեցին քաղաքը, միևնույն ժամանակ մեծ թվով փախստականներ եկան քաղաք Գերմանիայի կողմից գրավված ֆրանսիական տարածքներից։ Բանվոր դասակարգը և փախստականները մեծ ակտիվություն ցուցաբերեցին պաշարման ժամանակ` ձևավորելով առանձին ինքնապաշտպանական ջոկատենր, որոնք գտնվում էին Կոմունայի վերահսկողության տակ[8]։

Փարիզի բանվորների արմատականացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոմունայի ձևավորման արդյունքում աճեց բանվորների մեջ հայացքների տարանջատումը[9]։ Շատ փարիզցիներ, հատկապես բանվորները և ցածր-միջին դասը սատարում էին ժողովրդական հանրապետությանը։ Հատուկ պահանջ կար Փարիզը դարձնել ինքնիշխան իր սեփական ընտրված ղեկավարով, այդպիսի ձևեր գործում էին մի շարք ֆրանսիական քաղաքներում, սակայն այս պահանջը մերժվեց ազգային կառավարության կողմից, բացատրելով որ մայրաքաղաքը ունի մեծ թվով անհնազանդ բնակչություն։

Սոցիալիստական շարժումները, ինչպիսիք էին Առաջին ինտերնասիոնալը, մեծացրեցին իրենց ազդեցությունը` հարյուրավոր սոցիալիստական մասնաճյուղեր բացելով Ֆրանսիայի տարածքում։ 1867 թվականի սկզբին փարիզյան բրոնզի ձուլման արտադրամասերի գործատուները փորձեցին միավորել իրենց բանվորներին։ Նրանք կազմալուծվեցին Ինտերնասիոնալի կողմից իրականացված գործողությունների արդյունքում։ 1867 թվականի վերջին անօրինական ժողովրդական ցույցերը ճնշվեցին դրանց ղեկավարների բանտարկման ճանապարհով։

Լրագրող Վիկտոր Նուարի սպանությունը կատաղեցրեց փարիզցիներին և Կայսրի կողմից քննադատող լրագրողների ձերբակալությունը չհանդարտեցրեց քաղաքը։ 1870 թվականի սկզբին եղավ հեղաշրջման փորձ, սակայն լարվածությունը արագորեն թուլացավ Մայիսի պլեբլիսցիտից հետո։ Նապոլեոն III-ի նախաձեռնած Պրուսիայի դեմ պատերազմը ողջունվեց ժողովրդի կողմից[10]։

Արմատականներ և հեղափոխականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուի Օգյուստ Բլանկի, Կոմունայի ձախակողմյան մասի առաջնորդ, բանտարկվել է Կոմունային միանալու ժամանակ:

Փարիզը ավանդաբար եղել է ֆրանսիական արմատական շարժումների կենտրոն։ Հեղափոխականները դուրս են եկել փողոցներ իրենց կառավարությունների դեմ 1789 թվականի Ֆրանսիական հեղափոխության ընթացքում, 1930 թվականի հուլիսի և 1848 թվականի հունիսի ապստամբություններում։ Բոլորը դաժանորեն ճնշվել են կառավարության կողմից։

Փարիզում Կոմունայի ժամանակ արմատական և հեղափոխական խմբերից շատերը պահպանողական «արմատական հեղափոխականներ» էին։ Այս խմբերի մեջ էր նաև երիտասարդ բժիշկ, ապագա վարչապետ Ժորժ Կլեմանսոն, ով Ազգային ժողովի անդամ էր և 18-րդ շրջանի քաղաքապետ։ Կլեմանսոն փորձեց համաձայնության բերել Կոմունային և կառավարությանը, սակայն ոչ մի կողմ նրան չվստահեց։ Նա Ֆրանսիայի իշխանությունների կողմից համարվում էր ծայրահեղ արմատական, իսկ Կոմունայի առաջնոդների կողմից` չափազանց հանդուրժողական։

Ամենածայրահեղ հեղափոխականները Փարիզում Լուի Օգյուստ Բլանկիի հետևորդներն էին, մի խարիզմատիկ արհեստավարժ հեղափոխական, ով իր գիտակից կյանքի մեծ մասն անցկացրել էր բանտում։ Նա ուներ մոտ հազար հետևորդ, որոնք բաժանվել էին խմբերի, որոնցից յուրաքանչյուրը ուներ տասն անդամ։ Ամեն խումբ գործում էր անկախորեն և տեղյակ չէր մյուս խմբի անդամներից` հաղորդակցելով միայն խմբի ղեկավարների հետ կոդերի միջոցով։ Բլանկին հեղափոխության համար գրել էր ձեռնարկ Զինված ապստմբության ուղեցույցեր անվանմամբ, որպեսզի ուղղորդեր իր հետևորդներին։ Չնայած նրանց քանակը քիչ էր, Բլանկիականները գործում էին ավելի արդյունավետ, քան կանոնավոր զինվորները և կոմունայի որոշ ղեկավարները։

Փարիզի պաշտպաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

1870 թվականի սեպտեմբերի 20-ի դրությամբ գերմանական բանակը շրջապատել էր Փարիզը և դիրքավորվել էր ֆրանսիայի ճակատային գծից ընդամենը 2000 մետր հեռավորության վրա։ Ֆրանսիայի կանոնավոր բանակը Փարիզում Գեներալ Տրոշուի հրամանատարությամբ ուներ ընդամենը 50.000 զինվոր։ Ֆրանսիայի առաջին գծի զինվորների մեծ մասը եղել էին ռազմագերիներ, որոնք գերի էին ընկել Մեցում։ Կանոնավոր բանակին աջակցում էին 5.000 զինյալներ, 3.000 ժանդարմեայի ուժեր և 15.000 զինվոր[11]։ Զորքին նաև աջակցում էին Garde Mobile կազմավորումը, որը ուներ քիչ փորձ։ Նրանցից 17.000-ը Փարիզից էին և 73.000-ը շրջաններից։ Այն ներառում էր նաև տասներկու գումարտակ զինվոր Բրետանից, որոնք շատ քիչ էին խոսում ֆրանսերեն[11]։

Փարիզի խոշորագույն զինված ուժերը ուներ Garde Nationale-ը կամ Ազգային գվարդիա, որի կազմում կար մոտ 300.000: Նրանք նույնպես փորձառու չէին և թույլ նախապատրասում էին անցել։ Նրանք կազմավորվել էին թաղամասերից բարձր և միջին դասերից, որոնք կոչված էին պաշտպանել ազգային կառավարությունը, մինչդեռ ցածր դասից կազմված զորամիավորումներն ավելի արմատական էին և քաղաքականացված։ Գվարդիայի շատ ստորաբաժանումներ հայտնի էին կանոններին չհետևոլով, շատ ստորաբաժանումներ հրաժարվում էին կրել համազգեստ, հաճախ հրաժարվում էին կատարել հրամանները առանց քննարկելու և ցանկանում էին իրավունք ունենալ ընտրելու իրենց սեփական սպաներին։ Ազգային գվարդիայի աշխատավոր դասը դարձավ Կոմունայի գլխավոր զինված ուժը[11]։

Փարիզի պաշարում, առաջին ցույցեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուի Վառլեն, ով մի քանի հազար Ազգային գվարդիայի զինվորների հետ շարժվել է դե Վիլլե հյուրանոցի կողմ` վանկարկելով «Երկար կյանք Կոմունային»:

Քանի որ գերմանացիները շրջափակել էին քաղաքը, արմատական խմբերը տեսան, որ կառավարությունը ունի փոքրաթիվ ուժեր իրեն պաշտպանելու համար և կազմակերպեցին առաջին ցույցերը ընդդեմ կառավարության։ Սեպտեմբերի 19-ին Ազգային գվարդիայի ուժերը բաղկացած հիմնական աշխատավոր դասից շարժվեցին քաղաքի կենտրոն և պահանջեցին կազմավորել նոր կառավարությունը, Կոմունա, որը պետք է ընտրվի։ Նրանց դուրս եկան կանոնավոր բանակի զորքերը, որոնք ենթարկվում էին կառավարությանը և ցուցարարները հեռացան խաղաղորեն։ Հոկտեմբերի 5-ին 5.000 ցուցարար շարժվեցին դեպի դե Վիլլե հյուրանոց, որոնց դիմակայեցին զինված կանոնավոր ուժերը։ Հոկտեմբերի 8-ին մի քանի հազար զինվոր Ազգային գվարդիայից Լուի Վառլենի գլխավորությամբ շարժվեցին դե Վիլլե հյուրանոցի կողմ` վանկարկելով «Երկար կյանք Կոմունային», այս ցույցը նույնպես ցրվեց առանց միջադեպի։

Ավելի ուշ հոկտեմբերին Գեներալ Լուի Ժյուլ Տրոշուուն իրականացրեց մի քանի զինված գրոհ, որպեսզի ճեղքի գերմանացիների պաշարումը, ինչի արդյունքը եղավ անհաջողությունը և մեծաթիվ կորուստները։ Հեռագչալապը Փարիզի և Ֆրանսիայի մնացյալ հատվածի միջև կտրվեց գերմանացիների կողմից սեպտեմբերի 27-ին։ Հոկտեմբերի 6-ին պաշտպանության նախարար Լեոն Գամբետտան լքեց քաղաքը օդապարիկի միջոցով, որպեսզի կազմակերպի համազգային պաշտպանություն ընդդեմ գերմանացիների[12]։

Հոկտեմբերի 31-ի ապստամբություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազգային գվարդիայի հեղափոխականները նվաճեցին դե Վիլլե հյուրանոցտ 1870 թվականի հոկտեմբերի 31-ին, սակայն ապստամբությունը անհաջողություն ունեցավ:

Հոկտեմբերի 28-ին Փարիզ հասան լուրեր, որ Ֆրանսիական բանակի 160.000 զինվոր, որոնք շրջափակվել էին Գերմանացիների կողմից Մեցում օգոստոսից, անձնատուր են եղել։ Նորությունը հասավ այն նույն օրը, երբ Ֆրանսիական բանակը ևս մեկ անգամ փորձեց ճեղքել պաշարումը Բորժեի ուղղությամբ, սակայն անհաջող` կրելով մեծաթիվ կորուստներ։ Հոկտեմբերի 31-ին Փարիզի հիմնական հեղափոխական միավորների ղեկավարներ, այդ թվում Բլանկին, Ֆելիքս Պայան և Լուի Շարլ Դելեկլյուզը, նոր ցույցեր կազմակերպեցին դե Վիլլե հյուրանոցի դիմաց ընդդեմ Տրոշուի և կառավարության։ Տասնհինգ հազար ցուցարարներ, նրանցից որոշները զինված, դուրս եկան դե Վիլլե հյուրանոցի դիմաց` պահանջելով Տրոշուի հրաժարականը և կոմունայի հռչակմանը։ Դե Վիլլե հյուրանոցից սկսեցին կրակել և ցուցարարները ներխուժեցին շինություն, պահանջելով ստեղծել նոր կառավարություն և պահանջների ցանկ ներկայացրեցին[13]։

Բլանկին, ով ամենաարմատական խմբավորման առաջնորդն էր, հիմնադրել էր իր սեփական գրասենյակը Սիենի պրեֆեկտուրայում, հորդորելով իր հետևորդներին ստեղծել իր սեփական կառավարությունը։ Մինչդեռ հյուրանոցում ստեղծում էին նոր կառավարություն, Ազգային գնավրդիայի և Գեներալ Տրոշույին լոյալ Գարդե Մոբիլի ստորաբաժանումները ժամանեցին և վերանվաճեցին շինությունը առանց բռնությունների։ Ժամը երեքի դրությամբ ցուցարարներին տրվեց խաղաղ հեռանալու հնարավորություն և ապստամբությունը այսքանով ավարտվեց[13]։

Նոյեմբերի 3-ին քաղաքի իշխանությունները անցկացրեցին հանրաքվե փարիզցի ընտրողների շրջանում` արդյոք նրանք վստահում են Ազգային պաշտպանության կառավարությանը։ Այո պատասխանեցին 557.996 մարդ և ոչ 62.638 մարդ։ Երկու օր անց յուրաքանչյուր քսան համայնքի մունիցիպալ խորհուրդները ընտրեցին ղեկավարներ` հինգ ղեկավար դարձան արմատական ընդիմությունից, ներառյալ Դելեկլյուզը և երիտասարդ բժիշկ Ժորժ Կլեմենսյուն[14]։

Բանակցություններ Գերմանիայի հետ, պատերազմի շարունակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեպտեմբերին և հոկտեմբերին Ազգային ժողովի պահպանողականների առաջնորդ Լուի-Ադոլֆ Տիերը ուղևորվեց Եվրոպա,` հանդիպելով Բրիտանիայի, Ռուսաստանի և Ավստրիայի արտաքին գործորի նախարարների հետ և հասկացավ, որ ոչ ոք չի ցանկանում սատարել Ֆրանսիային Գերմանիայի դեմ պատերազմում։ Նա զեկուցեց կառավարությանը, որ զինադադարի բանակցություններից բացի ուրիշ այլընտրանք չկա։ Նա ուղևորվեց Գերմանացիների կողմից նվաճված Տուր քաղաք և հանդիպեց Բիսմարկի հետ նոյեմբերի 1-ին։ Կանցլերը պահանջեց Գերմանիային զիջել Էլզասն ամբողջությամբ և Լոթարինգիայի մի մասը և առաջ քաշեց բազմաթիվ այլ պահանջներ։ Ազգային պաշտպանության կառավարությունը որոշեց շարունակել պատերազմը և ստեղծել նոր բանակ գերմանացիների դեմ։ Նոր ձևավորված Ֆրանսիական բանակը հաղթեց եզակի Կուլմիեի ճակատամարտում նոյեմբերի 10-ին, սակայն ԳեներալՕգյուստ-Ալեքսանդր Դյուկրոտի փորձը նոյեմբերի 29-ին ճեղքել Փարիզի պաշարումը ձախողվեց և Ֆրանսիան կրեց ծանր կորուստներ։

Պաշարման ընթացքում փարիզցիների վիճակը օրեցօր դժվարանում էր։ Դեկտեմբերին օդի ջերմաստիճանը իջավ -15 աստիճան C և Սենը սառեց երեք շաբաթով։ Փարիզցիները ունեին քիչ քանակությամբ սննդամթերք, վառելափայտ, ածուխ և դեղամիջոց։ Դրսի հետ միակ կապը իրականացվում էր օդապարիկները, փոստային աղավնիները կամ Սենով երկաթե գնդակներն էին։ Քանի որ քաղաքի սննդամթերքը վերջանում էր, փարիզցիները կերան գազանանոցի կենդանիների մեծ մասին, շատ փարիզցիներ ուտում էին նաև առնետներին։

1871 թվականի սկզբի դրությամբ գերմանացիները փորձում էին երկարաձգել պաշարումը։ Նրանք տեղադրեցին յոթանասուն հատ 120 և 150մմ տրամաչափով հրանոթներ և հունվարի 5-ից սկսեցին գիշեր և ցերեկ հրետակոծել Փարիզը։ Օրական Փարիզի վրա նետվում էր 300-ից 600 արկ[15]։

Ապստամբություն և զինադադար[խմբագրել | խմբագրել կոդը]

1871 թվականի հունվարի 11-ից 19-ը Ֆրանսիական բանակը պարտություն կրեց չորս ճակատներում և Փարիզում սկսվեց սովը։ Գեներալ Տրոշուին զեկուցեցին, որ կառավարության և ռազմական ղեկավարության դեմ ագիտացիաները մեծանում են քաղաքական ակումբներում և Ազգային գվարդիայի աշխատավոր դասի թաղամասերում[16]:

Հունվարի 22-ի կեսօրին երկու կամ երեք հարյուր Ազգային գվարդիականներ և արմատական խմբավորումներ, հիմնականում բլանկիստներ հավաքվեցին դե Վիլլե հյուրանոցի բակում։ Շինությունում գտնվում էր մեկ գումարտակ Գարդե Մոբիլականների զինված ստորաբաժանում, որը պետք է պաշտպաներ շինությունը։ Ցուցարարները պահանջ ներկայացրեցին, համաձայն որի ռազմական ղեկավարությունը պետք է լինի քաղաքացիական վերահսկողության ներքո և անմիջապես պետք է անցկացնել ընտրություններ։ Իրավիճակը պայթունավտանգ էր և կեսօրի վերջում փոխհրաձգությունների սկսվեցին երկու կողմերի միջև։ Յուրաքանչյուր կողմ մեղադրում էր մյուս կողմին առաջինը կրակ բացելու մեջ։ Վեց ցուցարար սպանվեց և բանակը մաքրեց հրապարակը։ Կառավարությունը արագորեն արգելափակեց երկու հրատարակում` Դելեսկլյուզի Le Reveil-ը և Պայայի Le Combat-ը ու ձերբակալեց 83 հեղափոխականի[17]:

Միևնույն ժամանակ Ազգային պաշտպանության կառավարության առաջնորդները Բորդոյում որոշեցին, որ պատերազմը չեն կարող շարունակել։ Հունվարի 26-ին ստորագրվեց հրադադար և զինադադար, Փարիզի համար հատուկ պայմաններով։ Քաղաքը չպետք էր նվաճվեր գերմանացիների կողմից։ Կանոնավոր զորքը պետք է վայր դներ զենքը, սակայն չպետք է գերի ընկնեին։ Փարիզը պետք է վճարեր ռազմատուգանք 200 միլիոն ֆրանկ։ Ժյուլ Ֆավրի խնդրանքով Բիսմարկը համաձայնվեց զինաթափ չանել Ազգային գվարդիային[17]։

Լուի-Ադոլֆ Տիեր, 1871 թվականի խորհրդարանական ընտրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուի-Ադոլֆ Տիեր, Կոմունայի ժամանակ Ֆրանսիայի գործադիր իշխանության ղեկավար:

Բորդոյի ազգային կառավարությունը հունվարի վերջին նշանակեց խորհրդարանական ընտրություններ, որոնք տեղի ունեցան տասն օր անց փետրվարի 8-ին։ Ֆրանսիայի ընտրողների մեծ մասը կաթոլիկ և պահպանողական էին, և դա անդրադարձավ ընտրությունների վրա։ Ընտրվեցին 645 պատգամավոր, որոնցից մոտ 400-ը սահմանադրական միապետության կողմնակից էին և սատարում էին Հենրիխ դե Շամբորին (Շառլ Բուրբոնի թոռ) կամ Փարիզի կոմս Լուի Ֆիլիպին (Լուի Ֆիլիպ I-ի թոռ)[18]։

Նոր խորհրդարանի 200 հանրապետականից 80-ը նախկին օրլեանիստներներ էին (Ֆիլիպի կողմնակիցներ) և նորացված պահպանողականներ։ Նրանց գլխավորոմ էր Լուի-Ադոլֆ Տիերը, ով ընտրվել էր 26 դեպարտամենտներում և հավաքել էր բոլոր թեկնածուներից շատ ձայն։ Նրանք ունեին ավելի արմատական հանրապետականների հետ հավասար թվով մանդատներ։ Մյուս թևի ներկայացուցիչներից էին Ժյուլ Ֆավրը և Ժյուլ Ֆերրին, ովքեր ցանկանում էին հանրապետություն առանց միապետին և որոնք համարում էին հաշտության պայմանագիրն անընդունելի։ Վերջապես ծայրագույն ձախակողմյանները արմատական հանրապետական և սոցիալիսներ էին։ Նրաց թվում էին Լուի Բլանը, Լեոն Գամբետտան և Ժորժ Կլեմանսո։ Այս խումբը առաջատարն էր Փարիզում, նրանք հաղթել էին 42 նստատեղից 37-ում[19]։

Փետրվարի 17-ին նոր խորհրդարանը ընտրեց 74-ամյա Տիերին Ֆրանսիայի երրորդ հանրապետության գործադիր իշխանության ղեկավար։ Նա համարվում էր խաղաղության կողմնակից։ Որպես Պրուսիայի դեմ պատերազմի ընդդիմադիր, Տիերը վստահեցրեց խորհրդարանին, որ խաղաղությունն անհրաժեշտ է։ Նա ուղևորվեց Վերսալ, որտեղ նրան էին սպասում Բիսմարկը և Գերմանիայի թագավորը, ու փետրվարի 24-ին ստորագրեց զինադադար։

Հիմնադրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Փարիզի թնդանոթների վերաբերյալ քննարկումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանանց և երեխաների խումբն օգնում է տեղափոխել Ազգային գվարդիայի երկու թնդանոթները դեպի Մոնմարտր

Պատերազմի ավարտին 400 բրոնզեձույլ հնացած թնդանոթներ, որոնց համար մասնակի վճարել էր Փարիզի բնակչությունը, մնացին քաղաքում։ Ազգային գվարդիայի նոր կենտրոնական կոմիտեն, որի անդամենրի մեծամասնությունն արմատական էին, որոշեցին տեղադրել թնդանոթները Փարիզի աշխատավոր դասի թաղամասերում` հեռու պահելով կանոնավոր զորքից, որպեսզի պաշտպանեն քաղաքը ազգային կառավարության հարձակումներից։ Տիերը միևնույն ժամանակ որոշեց թնդանոթները պահել ազգային կառավարության վերահսկողության ներքո։

Որոշ հեղափոխականների ընկեր Կլեմանսոն փորձեց հասնել համաձայնության, առաջարկում էր որոշ թնդանոթներ մնային Փարիզում, մնացածը անցեն բանակին։ Սակայն Տիերը և Ազգային ժողովը չհամաձայնվեցին այս առաջարկի հետ։ Գործադիր իշխխանությունը ցանկանում էր որքան հնարավոր է շուտ իշխանազրկել Փարիզի տեղական ղեկավարներին, իսկ թնդանոթները համարվում էին այս ղեկավարների խորհրդանիշները։ Ազգային ժողովը նաև հրաժարվեց հետաձգել պատերազմի ժամանակ հետաձգված պարտքերի վճարումները և արգելեց երկու արմատական լրագրերի գործունեությունը։ Տիերը նաև որոշեց Ազգային ժողովը և կառավարությունը Բորդոյից տեղափոխել Փարիզ, որը շատ հեռու էր ցուցարարների ճնշումներից[20]։

1871 թվականի մարտի 17-ին Տիերը հանդիպեց իր կաբինետի հետ, որին միացել էր Փարիզի քաղաքապետ Ժյուլ Ֆերրին, Ազգային գվարդիայի հրամանատարր Գեներալ Լուի դ'Աուրել դե Պալադինեսը և կանոնավոր զորքերի Փարիզի ստորաբաժանման հրամանադար Գեներալ Ժոզեֆ Վինոն։ Տիերը հայտնեց, որ նախատեսում էր մյուս օրը բանակ ուղարկել, որպեսզի նրանք վերցնեն թնդանոթները։ Այս պլանին սկզբից դեմ էին Պատերազմի նախարար Ալդոլֆ լե Ֆլոն, Լուի դ'Աուրել դե Պալադինեսը և Վինոն, ովքեր համոզված էին, որ այս քայլի համար վաղ է և բանակը ունի չափազանց քիչ զինվորներ, որոնց մեծ մասը քաղաքականացված է և անվստահելի։ Վինոն պահանջեց սպասել մինչև Գերմանիան ազատ կարձակի ռազմագերիներին և բանակը կվերակազմավորվի։ Տիերը պնդում էր, որ գործողությունը պետք է իրականացնել շատ արագ և ունենա անակնկալի տարրեր։ Եթե թնդանոդների առգրավումը հաջողություն չունենար, կառավարությունը պետք է լքեր Փարիզի կենտրոնը, ստեղծեր սեփական ուժերը և այնուհետև հարձակվեին մեծ ուժերով, ինչպես դա արել էին 1848 թվականին։ Խորհուրդը ընդունեց այս նախագիծը և Վինոն հրամայեց սկսել գործողությունը մյուս օրը[21]։

Չհաջողված բռնագրավման փորձ և կառավարության նահանջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեներալներ Կլեմեն Տոմայի (նկարում) և Լեկոնտի սպանությունները ազգային գվարդիականների կողմից մարտի 18-ին բերեց Ֆրանսիական բանակի և Ազգային գվարդիայի միջև զինված հակամարտության:

Մարտի 18-ին վաղ առավորտյան զիննվորների երկու բրիգադ բարձրացան Մոնմարտր, որտեղ տեղակայված էին 170 թնդանոթ։ Հեղափոխական ազգային գվարդիականների մի փոքր խումբ արդեն այնտեղ էին և եղավ դիմադրություն նրանց և Գեներալ Կլոդ Լեկոնտի միջև. Մեկ գվադրիական Տուրպին անունով գնդակահարվեց։ Սպանության մասին լուրերն արագորեն տարածքվեցին և Ազգային գվարդիայի անդամները բոլոր թաղամասերից շտապեցին դեպքի վայր։

Փարիզի մեկ այլ հատվածում բանակը կարողացավ առգրավել թնդանոթները, սակայն ամբոխը շարունակվում էր կուտակվել և իրավիճակը դարձավ անկառավարելի Մոնմարտրում։ Թնդանոթների տեղափոխման համար նախատեսված ձիերը տեղ չհասան։ Քանի որ զինվորները շրջափակված էին, նրանք սկսեցին պոկել կոչումները և միացան ամբոխին։ Գեներալ Լեկոնտը փորձեց նահանջել և այնուհետև հրամայեց իր զինվորներին ուղղել հրացանները ամբոխի ուղղությամբ։ Երբ նա հրամայեց կրակել, զինվորները հրաժարվեցին։ Որոշ սպաներ զինաթափվեցին և տեղափոխվեցին Մոնմարտերի հրապարակ, Կլեմենսուի վերահսկողության ներքո։ Գեներալ Լեկոնտը և նրա անձնակազմը ձերբակալվեցին գվարդիականների կողմից և տեղափոխվեցին Ազգային գվարդիայի տեղի գրասենյակներից մեկը։ Սպաներն սկսվեցին քարկոծվել, ծեծվել ամբոխի կողմից։

Ժամը 5:00-ին Ազգային գվարդիան ձերբակալեց մեկ այլ կարևոր անձի` Գեներալ Կլեմեն Տոմային։ Որպես ուժեղ հանրապետական և խիստ կարգապահ, նա օգնեց ճնշել Երկրորդ հանարապետության դեմ 1848 թվականի հունիսի զինված ապստամբությունը։ Իր հանրապետական հայացքների համար նա ձերբակալվել և արտաքվել էր Նապոլեոն III-ի կողմից և վերադարձել էր Ֆրանիա միայն կայսրության անկումից հետո։ Նրան հատկապես ատում էին Մոնմարտրի և Բելեվիլի գվարդիականները, քանի որ նա խիստ էր եղել նրանց նկատմամբ Փարիզի պաշարման ժամանակ[22]։ Ավելի վաղ այդ օրը, նա քաղաքացիական հագուստով փորձել էր տեղեկանալ, թե ինչ է կատարվում, սակայն նրան ճանաչել էր զինվորներից մեկը և ձերբակալել և բերման ենթարկել Ռու դը Ռոսերս շինություն։ Մարտի 18-ին ժամը 5:30-ին, Լեկոմտից ազգային գվարդիականների կատաղած ամբոխի ձեռքը ընկավ Կլեմե Տոման և ծեծից հետո նրան գնդակահարեցին այգում։ Մի քանի րոպե անց նրանք նույնը արեցին Լեկոնտի հետ։ Նրանց մարմինները քննող բժիշ Գույոնը Կլեմեն Տոմայի մարմնի վրա հաշվեց քառասուն հրազենային վիրավորում, իսկ Լեկոմտի մարմնի վրա` ինը[23][24]։ Առավոտյան ավելի ուշ հայտնի դարձավ, որ թնդանոթների առգրավման գործողությունը ձախողված է և Փարիզի բոլոր աշխատավոր դասի թաղամասերում կառուցվեցին պատնեշներ։ Գեներալ Վինոն հրամայեց բանակին նահանջել դեպի Սեն, իսկ Տիերը սկսեց կազմակերպել Վերսալից նահանջը, որտեղ նա չուներ բավական զինվորներ հետ վերցնելու Փարիզը։

Մարտի 18-ի կեսօրին թնդանոթները առգրավելու կառավարության ձախողված փորձից հետո Ազգային գվարդիայի կենտրոնական կոմիտեն հրամայեց երեք գումարտակի գրավել Վիլլե հյուրանոցը, որտեղ ըստ նրանց գտնվում էր կառավարությունը։ Նրանք տեղյակ չէին, որ Տիերը, կառավարությունը, ռազմական հրամանատարությունը գտնվում էին Արտաքին գործերի նախարարությունում, որտեղ դարպասները բաց էին և գրեթե չպաշտպանված։ Նրանք նաև չգիտեին, որ Մարշալ Պատրիս Մակ-Մահոնը, ով Կոմունայի դեմ զորքերի ապագա հրամանատարն էր, նոր էր ժամանել Փարիզի իր բնակարան Գերմանիայից։ Երբ նա իմացավ ապստամբության մասին, նա ուղևորվեց երկաթուղային կայարան, որտեղ գվարդիականները արդեն ստուգում էին բոլոր ուղևորներին։ Կայարանի աշխատակիցներից մեկը օգնեց նրան շրջանցել գվարդիականներին և նստել գնացք ու լքել քաղաքը։ Մինչ նա կայարանում էր, գվարդիականները ուղևորվեցին նրա բնակարան նրան որոնելու[25][24]։

Գեներալ Վինոյի խորհրդով Տիերը հրամայեց տարհանել Վերսալից ամբողջ կանոնավոր բանակը, մոտ քառասուն հազար զինվոր, ներառյալ քաղաքի մեձակայքի ամրությունների զինվորներին։

Ազգային գվարդիան վերցնում է իշխանությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Փարիզի կումունային ժամանակվա բարիկադներ:

Փետրվարին, երբ ազգային կառավարությունը կազմակերպվում էր Բորդոյում, նոր հակընդեմ կառավարություն կազմավորվեց Փարիզում։ Ազգային գվարդիան չզինաթափվեց հրադադարից հետ և ուներ մոտ 260 գումարտակ, յուրաքանչյուրը 1.500 հոգանոց, ընդհանուր 390.000 անձնակազմ[26]։ Փետրվարի 15-ից 24-ը Ազգային գվարդիայից ընտրված 500 ներկայացուցիչ սկսեցին հանդիպել Փարիզում։ Մարտի 15-ին Ազգային գվարդիայի և կանոնավոր բանակի միջև ընդհարումներից հետո, 1.325 ներկայացուցչից բաղկացած Ազգային գվարդիայի դաշնային խորհուրդը ընտրեց առաջնորդ Ջուզեպպե Գարիբալդիին (ով Իտալիայում էր և հետագայում հրաժարվեց պաշտոնից) և ստեղծեցին Կենտրոնական կոմիտե 38 անդամից բաղկացած, որոնք իրենց նստավայրը դարձրեցին Լուի Բաստրոյում մի դպրոց։ Նոր Կենտրոնական կոմիտեն առաջին քվեարկությունով մերժեց Գեներալ Դ'Աուրել դե Պալադինի լիազորությունները, ով պաշտոնապես նշանակվել էր Ազգային գվարդիայի հրամանատար Տիերի կողմից[27]։

Մարտի 18-ին, երբ իմացվեց, որ կանոնավոր զորքը լքել է Փարիզը, Ազգային գվարդիայի ստորաբաժանումները արագորեն սկսեցին իրենց վերահսկողության տակ առնել քաղաքը։ Առաջինը գործողություն սկսեցին Բլանկիի հետևորդները, որոնք արագորեն հասան Լատինական թաղամաս և լիցքավորեցին Պանթեոնից գողացված թնդանոթը։ Չորս գումարտակ անցավ Սիենը և վերցրեց ոստիկանության պրեֆեկտուրան, մինչդեռ այլ ջոկատները գրավեցին Ազգային գվարդիայի նախկին գրասենյակները և Արդարադատության նախարարությունը։ Նույն գիշերը Ազգային գվարդիան գրավեց կառավարության այլ շենքեր, այդ թվում Ֆինանսների և Պատերազմի նախարարությունները։ Հաջորդ օրը առավոտյան ժամը ութին Կենտրոնական կոմիտեն հանդիպեց Վիլլա հյուրանոցում։ Օրվա վերջում 20.000 գվարդիականներ տոնեցին հաղթանակը Վիլլա հյուրանոցի դիմացի հրապարակում։ Գրավված շենքերի վրա բարձրացվեց կարմիր դրոշ[28]։

Կենտրոնական կոմիտեի ծայրահեղ ձախերը Բլանկվիստի գլխավորությամբ պահանջեցին ուղղություն վերցնել դեպի Վերսալ և վերջ դնել Տիերի կառավարությանը և իրենց իշխանությունը հաստատել ամբողջ Ֆրանսիայում, սակայն մեծամասնությունը ցանկանում էր սկբում ամուր հիմքեր դնել Փարիզում իրենց իշխանությանը։ Կոմիտեն պաշտոնապես իրենց հրչակեց քաղաքի կառավարության խորհուրդ և ընտրություններ նշանակեց մարտի 23-ին։ Նրանք նաև Կլեմենսոյի գլխավորությամբ պատվիրակություն ուղարկեցին Տիերի մոտ Վերսալ, որոնք պահանջեցին Փարիզին հատուկ անկախ կարգավիճակ։

1871 թվականի մարտի 22-ին ցուցարարների առաջ, որոնք իրենց համարում էին «խաղաղության կողմնակիցներ», գվարդիականների կողմից փակվեցին մուտքը դեպի Վանդոմի հրապարակ, որից հետո կրակ արձակվեց ամբոխի վրա։ Նվազագույնը 12-ը սպանվեցին և շատերը վիրավորվեցին[29]։

Խորհրդի ընտրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոմունայի ընտրությունների տոնումը 1871 թվականի մարտի 28-ին:

Փարիզում թշնամանքը մեծանում էր ընտրված հանրապետական քաղաքապնետերի միջև, ներառյալ Կլեմենսյուի, ով գտնում էր որ իրենք են Փարիզի օրինական ղեկավարները, Կենտրոնական կոմիտերի և Ազգային գվարդիայի միջև[30]։ Մարտի 22-ին, ընտրություններից մեկ օր առաջ Կենտրոնական կոմիտեն հայտարարեց, որ իրենք են Փարիզի օրինական ղեկավարները[31]։ Նրանք հայտարարեցին, որ Կլեմենսուն այլևս Մոնմարտիի քաղաքապետը չէ և գրավեցին հրապարակը, ինպրես նաև 1--ին և 2-րդ շրջանների հրապարակները, որոնք օկուպացրել էին ավելի արմատական ազգային գվարդիականները։ «Մենք գտնվում են խելագար մարդկանց երկու խմբերի միջև» հայտարարեց Կլեմենսուն և ավելացրեց «մի մասը Վերսալում է, մյուս մասը` Փարիզում։»

Մարտի 26-ի ընտրություններում Կոմունայի խորհրդում ընտրվեցին 92 անդամ, յուրաքանչյուր 20.000 բնակչին մեկ անդամ։ Ընտրություններից առաջ Կենտրոնական կոմտեն և Ինտերնացիոնալի առաջնորդները ներկայացրեցին թեկնածուների իրենց ցուցակները, որոնց մեծ մասը ծայրահեղ ձախակողմյան էին։ Թեկնածուները ընտրարշավի համար ունեին մի քանի օր։ Վերսալի կառավարությունը խնդրում էր փարիզցիներին չմասնակցել ընտրություններին։ Երբ ընտրություններն ավարտվեց, հայտնի դարձավ, որ 485.000 ընտրողներից ընտրություններին մասնակցել էր միայն 233.000, կամ ընտրողների քառասունութ տոկոսը։ Վերին դասի թաղամասերում շատերը հրաժարվել էին ընտրելուց, այդ թվում ընտրողների 77 տոկոսը 7-րդ և 8-րդ շրջաններից, 68 տոկոսը` 15-րդ շրջանից, 66 տոկոսը` 16-րդ շրջանից և 62 տոկոսը 6-րդ և 9-րդ շրջաններից։ Աշխատավոր դասերի թաղամասերում մասնակցությունը շատ ավելի բարձր էր[32]։

Մի քանի թեկնածու, այդ թվում Բլանկին (ով կալանավորվել էր Փարիզից դուրս և բանտարկվել էր Բրիտանիում) հաղթել էին մի քանի շրջաններում։ Որոշ թեկնածուներ, այդ թվում մոտ քսան հանրապետական և հինգ արմատական, որոնք հաղթել էին ընտրություններում, հրաժարվեցին իրենց մանդատից։ Վերջում խորհուրդն ուներ ընդամենը 60 անդամ։ Հաղթողներից ինը բլանկիստներ էին (որոշները նաև Ինտերնացիոնալ), քսանհինգը, ներառյալ Դելաշլյուզը և Պայատը, իրենց համարում էին անկախ հեղափոխականներ, մոտ տասնհինգը` Ինտերնացիոնալ, իսկմ նացածը տարբեր արմատական խմբերից։ Ամենահայտնի թեկնածուներից Կլեմենսուն ստացել էր ընդամենը 752 քվե։ Ըստ մասնագիտությունների խորհրդի կազմում էին 33 բանվոր, հինգ գործարար, 19 առևտրական, հաշվապահ և այլ գրասենյակային աշխատող, 12 լրագրող և մի շարք արվեստագետներ։ Բոլորը տղամարդ էին, կանանց չէր թույլատված ընտրել[33]։ Հաղթողների մասին հայտրարավեց մարտի 27-ին և տեղի ունեցավ մեծ տոնախմբություն և Ազգային գվարդիայի շքերթ։

Կազմավորման վաղ շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոր Կոմունան իր առաջին հանդիպումն անցկացրեց մարտի 28-ին էյֆորիկ տրամադրությամբ։ Մասնակիցներն ընդունեցին տասնյակ որոշումներ, ներառյալ ներառյալ Բլանկուի պատվավոր նախագահությունը, մահապատժի վերացումը, ռազմական զորակոչի վերացումը, առաջարկվեց պատվիրակներ ուղարկել այլ քաղաքներ` օգնելու այնտեղ համայնքներ հիմնելուն և բանաձև, որով հայտարարվում էր, որ Փարիզի կոմունային անդամակցությունն անհամատեղելի է Ազգային ժողովի անդամ լինելու հետ։ Սա մասնավորապես վերաբերվում էր Միեռ Տիռառին, ով ընտրվել էր և Կոմունայի և Ազգային ժողովի անդամ։ Տեսնելով նոր Կոմունայի առավել արմատական քաղաքական ուղղվածությունը՝ Տիրարդը և շուրջ քսան հանրապետականներ որոշեցին, որ ամենաիմաստուն քայլը կլինի հրաժարվել Կոմունայից։ Երկար բանավեճից հետո ընդունվեց նաև բանաձև, որ Խորհրդի քննարկումները պետք է լինեն գաղտնի, քանի որ Կոմունան արդյունավետորեն պատերազմում էր Վերսալում գտնվող կառավարության հետ և չպետք է իր մտադրությունները հայտնի դարձներ թշնամուն[34]։

Համաձայն արմատական անդամների առաջարկած մոդելի՝ նոր կառավարությունը չուներ նախագահ, քաղաքապետ և գլխավոր հրամանատար։ Կոմունան սկսեց ստեղծել Փարիզում ղեկավարումը կազմակերպելու համար Ազգային ժողովի նման 9 հանձնաժողովներ։ Հանձնաժողովները հաշվետու էին Հատուկ հանձնաժողովին։ Ընդունված առաջին միջոցառումներից մեկը ռազմական զորակոչի վերացումն էր, որ բացի Ազգային գվարդիայից այլ ռազմական ուժ չի կարող ստեղծվել կամ մտցվել մայրաքաղաք, և որ բոլոր առողջ արական քաղաքացիները Ազգային գվարդիայի անդամ են։ Նոր համակարգը ուներ մեկ կարևոր թույլ տեղ՝ Ազգային գվարդիան ուներ երկու տարբեր հրամանատարներ։ Նրանք զեկուցում էին ինչպես Ազգային գվարդիայի կենտրոնական կոմիտեին, այնպես էլ Գործադիր հանձնաժողովին, և պարզ չէր, թե որ մեկն էր ղեկավարելու Թիերսի կառավարության հետ անխուսափելի պատերազմը[35]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Les aspects militaires de la Commune par le colonel Rol-Tanguy». Association des Amies et Amis de la Commune de Paris 1871. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 17-ին.
  2. Milza, 2009a, p. 319
  3. Tombs, Robert, "How Bloody was la Semaine sanglante of 1871? A Revision". The Historical Journal, September 2012, vol. 55, issue 03, pp. 619-704
  4. Rougerie, Jacques, La Commune de 1871," p. 118
  5. Lissagaray, Prosper-Olivier (1876), Histoire de la Commune de 1871, La Decouverte/Poche (2000). p. 383
  6. Robert Tombs, 'The War Against Paris, 1871 (1981).
  7. Rougerie, Jacques, Paris libre- 1871. pp. 264-270
  8. 8,0 8,1 8,2 Milza, 2009a, p. 65
  9. Haupt/Hausen 1979, pg. 74–75
  10. March, Thomas (1896). The history of the Paris Commune of 1871. London, S. Sonnenschein & co., ltd.; New York, Macmillan & co. էջեր 7–9.
  11. 11,0 11,1 11,2 Milza, 2009b, pp. 143–145
  12. Milza, 2009b, pp. 143–165
  13. 13,0 13,1 Milza, 2009b, pp. 206–213
  14. Milza, 2009b, pp. 212–213
  15. Milza, 2009b, pp. 257–259
  16. Milza, 2009a
  17. 17,0 17,1 Rougerie, 2014
  18. Milza, 2009b, pp. 420–421
  19. Milza, 2009b, p. 421
  20. Milza, 2009a, pp. 8–9
  21. Milza, 2009a, pp. 9–11
  22. Milza, 2009a, pp. 18–19
  23. Milza, 2009a, p. 19
  24. 24,0 24,1 Gluckstein, 2006
  25. Milza, 2009a, p. 76
  26. Milza, 2009a, p. 35
  27. Milza, 2009a, p. 45
  28. Milza, 2009a, p. 77
  29. Milner, John (2000). Art, War and Revolution in France, 1870-1871: Myth, Reportage and Reality. New Haven and London: Yale University Press. էջեր 143–145. ISBN 0300084072. Վերցված է 2018 թ․ մայիսի 1-ին.
  30. Milza, 2009a, p. 97
  31. Milza, 2009a, p. 103
  32. Rougerie, Jacques, La Commune de Paris, pp. 58-60
  33. Milza, 2009a, pp. 109–113
  34. Milza, 2009a, pp. 118–119
  35. Milza, 2009a, p. 129
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փարիզի կոմունա (1871)» հոդվածին։