Յարոսլավ Դոմբրովսկի
| Յարոսլավ Դոմբրովսկի լեհ.՝ Jarosław Dąbrowski | |
|---|---|
| Ծնվել է | նոյեմբերի 12, 1836[1][2] |
| Ծննդավայր | Ժիտոմիր, Ռուսական կայսրություն[3] կամ Ժիտոմիր, Վոլինիայի նահանգ |
| Մահացել է | մայիսի 23, 1871[4] (34 տարեկան) |
| Մահվան վայր | Փարիզ[3] |
| Գերեզման | Պեր Լաշեզ, grave of Jarosław Dombrowski, Պեր Լաշեզ և Cimetière parisien d'Ivry |
| Քաղաքացիություն | Լեհաստան և |
| Կրթություն | Գենշտաբի ակադեմիա |
| Մասնագիտություն | կոմունար, ռազմական գործիչ, սպա և հեղափոխական |
| Ամուսին | Pelagia Dąbrowska? |
Յարոսլավ Դոմբրովսկի (լեհ.՝ Jarosław Dąbrowski, նոյեմբերի 12, 1836[1][2], Ժիտոմիր, Ռուսական կայսրություն[3] և Ժիտոմիր, Վոլինիայի նահանգ - մայիսի 23, 1871[4], Փարիզ[3]), լեհ հեղափոխական, 1871 թվականի Փարիզի կոմունայի զինվորական գործիչներից։
1855 թվականից ծառայել է ռուսական բանակում, 1859-1861 թվականներին սովորել է գլխավոր շտաբի ակադեմիայում (Պետերբուրգ)։ Ղեկավարել է 1863-1864 թվականների լեհական ազատագրական ապստամբությունը նախապատրաստող կազմակերպության («կարմիրների» կուսակցության) ձախ թևը։ Դոմբրովսկիի լեհական և ռուսական, հեղափոխականների սերտ դաշինքի և համատեղ գործողությունների կողմնակից էր։ 1862 թվականին ձերբակալվել է, 1864 թվականին փախել բանտից և 1865 թվականից բնակություն հաստատել Փարիզում։ Մասնակցել է Փարիզի կոմունային՝ սկզբում որպես ռազմաճակատի պատասխանատու հատվածների հրամանատար, ապա՝ զինված ուժերի գլխավոր հրամանատար։ Զոհվել է վերսալցիների դեմ մղված մարտում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Agence bibliographique de l'enseignement supérieur (France) Système universitaire de documentation (ֆր.) — Montpellier: ABES, 2001.
- 1 2 L'Humanité, l'humanité, لومانيتي, لاومانيته (ֆր.) — RF: 1904. — ISSN 0242-6870; 2496-8617
- 1 2 3 4 Домбровский Ярослав // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- 1 2 Առցանց լեհական կենսագրական բառարան (польск.)
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 432)։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յարոսլավ Դոմբրովսկի» հոդվածին։ |
| ||||||||||||||||
- Նոյեմբերի 12 ծնունդներ
- 1836 ծնունդներ
- Ժիտոմիր քաղաքում ծնվածներ
- Մայիսի 23 մահեր
- 1871 մահեր
- Փարիզ քաղաքում մահացածներ
- Պեր Լաշեզ գերեզմանատանը թաղվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Լեհ հեղափոխականներ
- Ռուս հեղափոխականներ
- Լեհ ռազմական գործիչներ
- Ֆրանսիացի հեղափոխականներ
- Ֆրանսիացի զորավարներ
- Ֆրանսիացի սոցիալիստներ
- Ֆրանսիացի գեներալներ
- Անավարտ հոդվածներ անձի մասին