Լուի Վառլեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լուի Վառլեն
ֆր.՝ Eugène Varlin
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 5, 1839(1839-10-05)[1][2][3]
ԾննդավայրԿլե Սուի
Մահացել էմայիսի 28, 1871(1871-05-28)[1][2][3] (31 տարեկան)
Մահվան վայրՓարիզի 18-րդ շրջան, Փարիզ
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունքաղաքական գործիչ, կոմունար, կազմող և արհմիութենական գործիչ
ԱնդամությունԱռաջին ինտերնացիոնալ, Քսան շրջանների կենտրոնական հանրապետական կոմիտե[4][5], Central Committee of the National Guard?[6][5] և Համայնքի խորհուրդ
 Eugène Varlin Վիքիպահեստում
Ֆելիքս Վալոտոն - «էժեն Վառլեն»

Լուի էժեն Վառլեն (ֆր.՝ Louis Eugène Varlin, հոկտեմբերի 5, 1839(1839-10-05)[1][2][3], Կլե Սուի - մայիսի 28, 1871(1871-05-28)[1][2][3], Փարիզի 18-րդ շրջան, Փարիզ), ֆրանսիացի սոցիալիստ, 1-ին Ինտերնացիոնալի փարիզյան սեկցիաների կազմակերպիչներից և ղեկավարներից։ Մասնագիտությամբ կազմարար-բանվոր։

1865 թվականին ընդունվել է 1-ին Ինտերնացիոնալ, եղել դրա Լոնդոնյան կոնֆերանսի (1865 թվականին), Ժնևի (1866 թվականին) և Բազելի (1869 թվականին) կոնգրեսների պատգամավոր։ 1870 թվականին ընտրվել է Ինտերնացիոնալի Փարիզյան ֆեդերացիայի նախագահ։ Դատվել է 1-ին Ինտերնացիոնալի 2-րդ (1868 թվականին) և 3-րդ (1870 թվականին) պրոցեսներում, դատապարտվել բանտարկության և դրամական տուգանքի։

1870 թվականին վտարանդվել է Բելգիա։ 1870 թվականի սեպտեմբերի 4-ի հեղափոխությունից հետո վերադարձել է Փարիզ, եղել Ազգային գվարդիայի 193-րդ գումարտակի հրամանատար, 1871 թվականի մարտի 18-ի ապստամբության ղեկավարներից, եղել է 1871 թվականի Փարիզի կոմունայի անդամ (Ֆինանսական և պարենային, ապա ռազմական, հանձնաժողովների անդամ)։ Կոմունայում հարել է պրուդոնական փոքրամասնությանը։ Գնդակահարել են վերսալցիները։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 GeneaStar
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Roglo — 1997. — ed. size: 9000000
  4. Winock M., Azéma J. Les communards (ֆր.)6e arrondissement de Paris: Éditions du Seuil, 1964. — P. 46. — 188 p.
  5. 5,0 5,1 Rougerie J. Paris libre 1871 (ֆր.)Éditions du Seuil, 1971. — ISBN 978-2-02-055465-7
  6. Winock M., Azéma J. Les communards (ֆր.)6e arrondissement de Paris: Éditions du Seuil, 1964. — P. 183. — 188 p.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուի Վառլեն» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 287