Վիկտոր Նուար
Վիկտոր Նուար ֆր.՝ Victor Noir | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիսի 27, 1848[1] |
Ծննդավայր | Ատինյի |
Մահացել է | հունվարի 10, 1870[1][2][3][…] (21 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզ, Փարիզի շրջան |
Գերեզման | Grave of Victor Noir և Neuilly-sur-Seine Old Communal Cemetery |
Քաղաքացիություն | ![]() |
Մայրենի լեզու | ֆրանսերեն |
Մասնագիտություն | լրագրող |
Աշխատատու | Մարսելյեզ |
![]() |
Վիկտոր Նուար (ֆր.՝ Victor Noir, իսկական անունը Իվան Սալմոն (ֆր.՝ Yvan Salmon), հուլիսի 27, 1848[1], Ատինյի - հունվարի 10, 1870[1][2][3][…], Փարիզ, Փարիզի շրջան), ֆրանսիացի լրագրող, որը հայտնի է դարձել մահվանից հետո՝ դրա քաղաքական շահարկումներով։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է կաթոլիկություն ընդունած հրեա կոշկակարի ընտանիքում։ Լրագրող է աշխատել Մարսելյեզ թերթում (ֆր.՝ La Marseillaise), գրել է Վիկտոր Նուար գրական կեղծանունով։ Վիկտոր Նուարին 1870 թվականի հունվարի 10-ին սպանել է Պիեր Նապոլեոն Բոնապարտը՝ Նապոլեոն III-ի զարմիկը, երբ վերջինս՝ որպես լրագրող Պասկալ Գրուսեի մարտավկա, եկել է իր տուն։
Վիկտոր Նուարը լրագրող Ուլրիկ դե Ֆոնվալի ուղեկցությամբ չներկայանալով արքայազնի մարտավկաներին, ինչպես պահանջում էր ավանդույթը, եկել են Պիեր Բոնապարտի տուն և զինվելով ատրճանակներով պահանջել են հանդիպում տանտիրոջ հետ։ Պիեր Նապոլեոն Բոնապարտը հրաժարվել է ընդունել մարտահրավերը, հայտարարելով, որ չի մենամարտի Ռոշֆորի ծառաների հետ, և գերադասում է մարտահրավերը ստանալ իրենից։ Պասկալ Գրուսեն աշխատում էր ընդդիմադիր հրատարակիչ Անրի Դե Ռոշֆոր-Լյուսեի մոտ, որին արքայազնը համարում էր մամուլում իր դեմ տարվող քարոզչության հեղինակ։ Նուարը և դե Ֆոնվիլը քաշքշուկ են սկսել արքայազնի հետ։ Նուարը հարվածել է Պիեր Բոնապարտի դեմքին։ Արքայազնը հանել է ատրճանակը և գնդակահարել լրագրողին[4]։
Դատարանում դե Ֆոնվիլը փորձել է ապացուցել, որ արքայազնն է առաջինը հարվածել Նուարին, բայց դատարանը դա չի ընդունել և Պիեր Բոնապարտին արդարացրել է։ Ընդդիմադիրները այս իրադարձությունը փորձել են օգտագործել և հասարակության մեջ դժգոհություն ու վրդովմունք առաջացնել բոնապարտիստական իշխանության դեմ։ Նուարի թաղմանը՝ հունվարի 12-ին, 100000 մարդ է մասնակցել։ Հանրապետականները իրենց քաղաքացիական պարտքն են համարել մասնակցել թաղմանը[5]։
Նուարի գերեզմանը
[խմբագրել | խմբագրել կոդը]Նուարի գերեզմանը Պեր Լաշեզ գերեզմանատան գլխավոր տեսարժանություններից մեկն է[6]։ Գերեզմանին քանդակագործ Ժյուլ Դալուի կերտած բրոնզե մահարձանն է, որը պատկերում է գետնով մեկ տարածված գնդակահարված Նուարին, որի կողքին ընկած է նրա գլանագլխարկը։ Արձանը դարձել է փարիզուհիների բեղմնավորության խորհրդանիշ։ Ըստ քաղաքային լեգենդի՝ եթե գլխարկի մեջ ծաղիկ դրվի, համբուրվի արձանի շրթունքները և շոշափվի արձանի բավականին ընդգծված առնանդամը, ապա հաջողություն կլինի սիրո հարցում կամ մեկ տարվա ընթացքում երեխա կծնվի։
2004 թվականին կանանց ուխտագնացությունը դադարեցնելու նպատակով գերեզմանը ցանկապատվել է, բայց բազմաթիվ բողոքներից և մամուլի քննադատական ելույթներից հետո ցանկապատը հանվել է[4][7]։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Émile Ollivier, L'empire libéral: études, récits, souvenirs, Paris: Garnier, 1908
- Pierre de La Gorce, Histoire du second empire, tome sixième, Paris: Plon, 1903
- Roger L. Williams, Manners and Murders in the World of Louis-Napoleon, Seattle and London: University of Washington Press, c.1975, 147–150. ISBN 0-295-95431-0
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 Agence bibliographique de l'enseignement supérieur (France) Système universitaire de documentation (ֆր.) — Montpellier: ABES, 2001.
- ↑ 3,0 3,1 3,2 Pinson G., Thérenty M. Médias 19 (ֆր.) — 2011. — ISSN 1927-0178
- ↑ 4,0 4,1 «Странные достопримечательности: самая сексуальная могила в Париже». kulturologia.ru. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 21-ին.
- ↑ Lissagaray, Prosper Olivier. «History of the Paris Commune of 1871». Marxists Internet Archive. Վերցված է 2013 թ․ հունիսի 6-ին. «in January, 1870, they go 200,000 strong to the funeral of Victor Noir»
- ↑ Могила Виктора Нуара на кладбище Пер-Лашез
- ↑ «'Lewd rubbing' shuts Paris statue». BBC News. 2004 թ․ նոյեմբերի 2. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 26-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «'Lewd Rubbing' Shuts Paris Statue» (BBC)
- «Statue Fenced Off to Protect Groin»
- Pere Lachaise virtual tour Արխիվացված 2014-12-30 Wayback Machine
- 3d Model on SketchFab
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիկտոր Նուար» հոդվածին։ |
|