Տրանսգենդեր հղիություն
Տրանսգենդեր հղիություն, տրանսգենդեր մարդու հղիություն մեկ կամ մի քանի սաղմերով կամ պտուղներով։ 2023 թվականի դրությամբ այս հնարավորությունը սահմանափակվում է կանանց վերարտադրողական համակարգով ծնվածների համար։ Այնուամենայնիվ, սեռական անցման հետ կապված բուժումները կարող են ազդել պտղաբերության վրա։ Տրանսգենդեր տղամարդիկ և ոչ բինար մարդիկ, որոնք հղի են կամ ցանկանում են հղիանալ, բախվում են սոցիալական, բժշկական, իրավական և հոգեբանական խնդիրների։ Քանի որ արգանդի փոխպատվաստումը ներկայումս փորձնական է, և ոչ մի փոխպատվաստում հաջողությամբ չի իրականացվել տրանս կանանց մոտ, նրանք չեն կարող հղիանալ։
Տրանս տղամարդիկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հղիությունը հնարավոր է տրանսգենդեր տղամարդկանց համար, որոնց մոտ պահպանվել են գործող ձվարանները և արգանդը, ինչպես օրինակ՝ Թոմաս Բիթիի դեպքում[1]։ Անկախ հորմոն փոխարինող թերապիայի (ՀՓԹ) նախորդ բուժումներից, հղիության զարգացումը և ծննդաբերության գործընթացները սովորաբար նույնն են, ինչ ցիսգենդեր կանանց մոտ։ Ծննդաբերության տարբերակները ներառում են սովորական մեթոդներ, ինչպիսիք են հեշտոցային ծննդաբերությունը և կեսարյան հատումը, և հիվանդի նախապատվությունը պետք է հաշվի առնվի՝ նվազեցնելու գենդերային դիսֆորիկ զգացումները՝ կապված որոշակի ֆիզիկական փոփոխությունների և զգացումների հետ[2]։ Ցույց է տրված, որ նախկինում ՀՓԹ-ի օգտագործումը կարող է բացասաբար չազդել ձվարանների խթանման արդյունքների վրա՝ առանց տեստոստերոնի օգտագործման պատմություն ունեցող և չունեցող տրանսգենդեր տղամարդկանց ֆոլիկուլյար ֆունկցիայի կամ ձվաբջիջների հասունության մարկերների էական տարբերությունների[3]։ Տրանսգենդերների հետ կապված առկա բուժման լայն շրջանակներից, ներառյալ վիրահատական և բժշկական միջամտությունները, ոմանք առաջարկում են պտղաբերության պահպանման տարբերակը, մինչդեռ մյուսները կարող են վտանգել հղիանալու կարողությունը (ներառյալ երկկողմանի սալպինգո-օոֆորէկտոմիան և/կամ տոտալ հիստերէկտոմիան)։
Առնականացնող հորմոն թերապիայի ազդեցությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Պտղին էկզոգեն տեստոստերոնի բարձր մակարդակների ենթարկելը կարող է վնասել չծնված երեխային, հատկապես իգական սեռի պտղի միզասեռական համակարգը[4]։ Սա հատկապես կարևոր է առաջին եռամսյակում, երբ հղիությունների մի մասը դեռ չեն հայտնաբերվում[5]։ Կանանց հղիությանների հետ կապված նախորդ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ էնդոգեն անդրոգենների բարձր մակարդակը կապված է ծնվելուց պտղի քաշի նվազման հետ, սակայն պարզ չէ, թե ինչպես է նախկինում ստացած տեստոստերոնը ազդում հղի տրանս անձնավորության երեխայի քաշի վրա[2]։ Ապագա հղիություններին կարելի է հասնել ձվաբջիջների բանկից ձվաբջիջ վերցնելու միջոցով, սակայն այս գործընթացը կարող է մեծացնել գենդերային դիսֆորիան կամ անհասանելի լինել ապահովագրական ծածկույթի բացակայության պատճառով[6]։
Բացի այդ, ամենորեա (ՀՓԹ-ի հաճախ հանդիպող կողմնակի ազդեցություն) ունեցող բուժառուները կարող են լրացուցիչ դժվարություններ զգալ վաղ հղիությունների հայտնաբերման հարցում՝ կանոնավոր դաշտանային ցիկլերի բացակայության պատճառով, որոնք կարող էին հուշել հղիության մասին, օրինակ՝ եթե ցիկլը ուշանար[5]։ Այս պատճառով, բուժառուների և բուժաշխատողների համար կարևոր է համակողմանիորեն քննարկել պտղաբերության նպատակները, ընտանիքի պլանավորումը և հակաբեղմնավորման տարբերակները սեռափոխության ընթացքում[5]։ Շատ տրանս տղամարդիկ, որոնք պլանավորել էին հղիություն, կարողացել են հղիանալ տեստոստերոնի դադարեցումից հետո վեց ամսվա ընթացքում[6]։ Վերարտադրողական համակարգի՝ տեստոստերոնով պայմանավորված փոփոխությունները կարող են մասամբ կամ ամբողջությամբ հետ շրջվել ՀՓԹ-ի դադարեցումից հետո։
Տրանս տղամարդկանց ՀՓԹ-ն ի վերջո նվազեցնում է պտղաբերությունը։ Տեստոստերոնի շարունակական օգտագործումը ճնշում է ձվարանային ցիկլը և արգանդային ցիկլը, ինչը հակառակ դեպքում ամեն ամիս կառաջացներ ձվաբջիջների հասունացում, օվուլյացիա և դաշտան։ Տեստոստերոնային թերապիան նաև առաջացնում է հեշտոցի և արգանդի ատրոֆիա[7]։ Տեստոստերոնի օգտագործումը տրանս տղամարդկանց և այլ տրանս առնական անհատների մոտ ազդում է ձվարանների վրա՝ հանգեցնելով ձվարանների կիստաների քանակի ավելացմանը, ինչը նկատվում է նաև ՁՊԿՀ ունեցող ցիս կանանց մոտ։ Հետազոտված անհատների մոտ նաև դրսևորվել են ֆոլիկուլների ատրեզիա, ստրոմայի գերաճ և ձվարանների հյուսվածքի փոխարինում կոլագենով։ ԻՆչպես նաև հետազոտված շատ տրանս տղամարդկանց արգանդափողերը փակ կամ մասամբ փակ էին. սովորաբար, արգանդափողերը բաց են, ինչը թույլ է տալիս բեղմնավորված ձվաբջիջներին շարժվել դեպի արգանդ։ Սակայն, տրանս տղամարդկանց դիտարկումը և լաբորատոր մկների վրա կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ տեստոստերոնային բուժումը չի ազդում հասանելի գամետների (ձվաբջիջների/սեռական բջիջների) քանակի վրա[8]։
Ամերիկացի տրանս տղամարդկանց ուսումնասիրության ժամանակ 28,3%-ը հայտնել է, որ վախենում է հորմոնալ թերապիայի պատճառով հղիանալ չկարողանալուց։ Քանի որ որոշ տրանս տղամարդիկ ցանկանում են երեխա ունենալ, կարևոր է, որ բժիշկները քննարկեն պտղաբերության պահպանման տարբերակները տրանս տղամարդ բուժառուների հետ՝ նախքան ՀՓԹ նշանակելը[9]։
Չնայած պտղաբերության վրա ունեցած ազդեցությանը՝ տեստոստերոնային թերապիան արդյունավետ հակաբեղմնավորիչ չէ։ Տրանս տղամարդիկ և ոչ բինար մարդիկ, որոնք ընդունում են տեստոստերոն, դեռ կարող են հղիանալ, նույնիսկ եթե նրանց դաշտանը դադարել է[2][10]։ Տրանս տղամարդիկ կարող են ունենալ չնախատեսված հղիություն[6][9], հատկապես, եթե նրանք բաց թողնեն դեղաչափ[6]։
Տրանս տղամարդկանց համար հետծննդյան մեկ այլ կարևոր հարց է, թե արդյոք վերսկսել տեստոստերոնային թերապիան, թե ոչ։ Ներկայումս չկա որևէ ապացույց, որ տեստոստերոնը զգալի քանակությամբ անցնում է կրծքի կաթ[11]։ Սակայն, տեստոստերոնի բարձր մակարդակը կարող է ճնշել լակտացիան, և առողջապահական ուղեցույցները նախկինում խորհուրդ են տվել, որ տրանս տղամարդիկ կրծքավանդակով կերակրելիս (կրծքով կերակրելիս) չանցնեն տեստոստերոնային թերապիա[12]։ Տրանս տղամարդիկ, որոնք ենթարկվում են կրծքավանդակի վերակառուցողական վիրահատության, կարող են պահպանել կրծքով կերակրելու ունակությունը[13]։
Հոգեկան առողջություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հղիության ընթացքում հատուկ ուշադրությունը տրանսգենդերներ մարդկանց հոգեկան առողջությանը շատ կարևոր է։ Նախկինում ցույց է տրվել, որ տրանսգենդեր անհատները ավելի հաճախ են դիմում ինքնասպանության, քան ցիսգենդերները, և ավելի քիչ սոցիալական աջակցություն են ստանում իրենց շրջապատից և ընտանեկան հարաբերություններից[14][15]։ Համապատասխանաբար, հղիության փորձ ունեցող տրանսգենդերներից շատերը հայտնել են, որ բուժաշխատողների տեսակետները էապես ազդել են բուժաշխատողի ընտրության վրա, և շատ տրանսգենդեր մարդիկ նախընտրում են տատմերական (տնային մանկաբարձական) ծառայություններ, քան ծննդաբերել հիվանդանոցային պայմաններում։
Որոշ անհատներ հայտնել են, որ ունեցել են գենդերային դիսֆորիա և մեկուսացման զգացումներ՝ կապված իրենց գենդերային ինքնության և արտաքին տեսքի կտրուկ փոփոխությունների հանրային ընկալման հետ, որոնք տեղի են ունենում հղիության ընթացքում, ինչպիսիք են կրծքերի մեծացումը[16]։ Ոմանք նշում են իրենց հղի մարմնից անջատված կամ օտարված լինելու զգացողություն։ Թե՛ սոցիալական գենդերային դիսֆորիան (կապված ուրիշների ընկալման հետ), թե՛ ֆիզիկական գենդերային դիսֆորիան (սեփական մարմնի ընկալումը) կարող է առաջանալ, երբ տրանս անձը հղի է[17][18]։
Չնախատեսված հղիությունը կարող է նաև վտանգավոր լինել տրանս մարդու հոգեկան առողջության համար։ Համաձայն 18-ից 45 տարեկան ամերիկացի տրանսգենդեր տղամարդկանց ուսումնասիրության՝ 30,5%-ը հայտնել է, որ վախենում է հղիությունից[19]։ Անցանկալի հղիությունը տրանս մարդկանց մոտ կարող է առաջացնել գենդերային ծանր դիսֆորիա և սուիցիդալ մտքեր։ Մեկ ոչ բինար անձ, որը կատարել է ինքնուրույն աբորտ, ասել է[20]․ «[Ես կիրառեցի] բութ ուժ [իմ] որովայնի վրա։ Դիտարկել եմ թույն խմելը, քանի որ իմ ապահովագրությունը չեր ծածկում աբորտի ծառայությունները։ Բարեբախտաբար, ես կարողացա ձեռք բերել պետական ապահովագրություն, որը ծածկում էր այդ միջամտությունը, ուստի բանը չհասավ դրան։ Ես 100 տոկոսով կանեի դա։ Մահանալն ավելի լավ այլընտրանք էր ստիպված հղիությանը»։
Տրանսգենդերների խտրականության ազգային հետազոտության համաձայն՝ տրանս անհատների մոտ հետծննդյան ինքնասպանությունների և դեպրեսիայի հաճախականությունը ավելի բարձր է, քան չափահասների միջին ցուցանիշը[15]։ Սա կարող է վերագրվել այնպիսի գործոնների, ինչպիսիք են սոցիալական աջակցության բացակայությունը, խտրականությունը և բուժաշխատողների համապատասխան վերապատրաստման բացակայությունը[15]։
Սոցիալ-մշակութային գործոններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տրանսգենդերներ մարդիկ, ներառյալ տրանս տղամարդիկ և ոչ բինար մարդիկ, ավելի հաճախ, քան ընդհանուր բնակչությանը, բախվում են անօթևանության, սննդային անապահովության, ինտիմ գործընկերոջ կողմից բռնության և մանկական հասակում անբարենպաստ փորձառությունների հետ։ Այս ամենը կարող է ազդել հղիության ելքերի վրա։ Բացի այդ, տրանս մարդիկ ունենում են փոքրամասնության սթրես և կարող են լինել թմրամիջոցների օգտագործման ավելի բարձր ռիսկի տակ, քան ընդհանուր բնակչությունը։ Ոմանք նաև հայտնում են, որ խտրականության պատճառով խուսափել են բժշկական օգնությունից կամ չեն վստահել բժշկական մասնագետներին[21]։
Բժշկական խտրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Որոշ տրանս տղամարդիկ, որոնք հղի են, ենթարկվում են խտրականության, որը կարող է ներառել մի շարք բացասական սոցիալական, զգացմունքային և բժշկական փորձառություններ, քանի որ հղիությունը դիտվում է որպես բացառապես կանացի կամ կանանց գործառույթ։ Մի շարք ուսումնասիրություններ ցույց են տալիս հղի տրանս տղամարդկանց տեղեկացվածության, ծառայությունների և բժշկական օգնության պակաս[16]։ Այս ծառայությունների անհասանելիությունը կարող է հանգեցնել նախածննդյան խնամքի հետ կապված հարմարավետ և աջակցող ծառայություններ գտնելու դժվարության, ինչպես նաև վտանգավոր կամ անառողջ պրակտիկաների ռիսկի բարձրացման։
Աբորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Չնախատեսված հղիությունները կարող են հանգեցնել նրան, որ տրանսգենդեր տղամարդիկ կամ ոչ բինար մարդիկ մտածեն կամ փորձեն ինքնուրույն աբորտ անել։ Շատ տրանսգենդեր տղամարդիկ նշում են, որ փորձել են ինքնուրույն աբորտ անել՝ աբորտի անվտանգ և արդյունավետ մեթոդների բացակայության պատճառով[20]։ Տրանս տղամարդկանց մոտ աբորտների հաճախականության վերաբերյալ ուսումնասիրությունները տարբեր են։ Տարբեր ուսումնասիրություններ ցույց են տալիս, որ տրանս մարդկանց հղիությունների 12%-ից[9] 21%-ն ավարտվում է աբորտներով։ Որոշ տրանս մարդիկ նշում են, որ ընտրություն են կատարել աբորտի և ինքնասպանության միջև, քանի որ հղիությունը առաջացնում է սարսափելի գենդերային դիսֆորիա[20]։
Վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Համաձայն Medicare-ի կողմից Ավստրալիայի համար հավաքված տվյալների, որը 2020 թվականի դրությամբ սակավաթիվ ազգային հետազոտություններից մեկն է, 2016 թվականին երկրում բնական ճանապարհով կամ կեսարյան հատման միջոցով ծննդաբերել են իրենց տղամարդ համարող 75 մարդ, իսկ 2017 թվականին՝ 40[22]։
Ոչ բինար մարդիկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կանանց վերարտադրողական համակարգով ոչ բինար մարդիկ կարող են ծննդաբերել[23]։
Ոչ բինար մարդիկ, որոնք սեռափոխության համար ստանում են տեստոստերոն, պետք է ընդհատեն ՀՓԹ-ն՝ հղիությունը պահպանելու համար, քանի որ տեստոստերոնը տերատոգեն է[4]։ Տեստոստերոնային թերապիայի ստացող ոչ բինար մարդկանց մոտ չնախատեսված հղիությունները կարող են ավելի հաճախ լինել, եթե նրանք ստանում են տեստոստերոնի ցածր դեղաչափ[6]։ Ոչ բինար ծնողներն ընտրում են՝ կոչվել «մայրիկ», «հայրիկ», թե՞ նոր ստեղծած գենդերային չեզոք, թե ոչ բինար անվանումներ[24]։
Ոչ բինար մարդիկ, որոնք գրել կամ նկարագրվել են հղիության իրենց փորձառությունների մասին, ներառում են Ռորի Միքելսոնը[25], Բրեյդեն Շիրցինգերը[26] և Մրայա ՄաքՔարթին[27]։
Տրանս կանայք
[խմբագրել | խմբագրել կոդը]Տրանսգենդեր կանանց համար հղիությունը հնարավոր չէ, քանի որ նրանք չունեն կանացի վերարտադրողական համակարգ։ 2019 թվականի դրությամբ տրանսգենդեր կանանց մոտ արգանդի փոխպատվաստում հաջողությամբ չի իրականացվել[28]։ Դանիացի տրանսգենդեր նկարչուհի Լիլի Էլբեն մահացել է 1931 թվականին հետվիրահատական բարդություններից՝ նման վիրահատության փորձից հետո։
Արգանդի փոխպատվաստումը կամ UTx-ը գտնվում է սկզբնական փուլում և դեռ հասանելի չէ հանրությանը։ 2019 թվականի դրությամբ, ցիսգենդեր կանանց մոտ կատարվել են ավելի քան 42 UTx միջամտություններ, որոնցից, հրապարակման պահի դրությամբ, արգանդի փոխպատվաստման արդյունքում ստացվել է 12 կենդանի ծնունդ[29]։ Արգանդի փոխպատվաստման միջազգային միությունը (ISUTx) միջազգայնորեն հիմնվել է 2016 թվականին՝ 70 կլինիկական բժիշկների և գիտնականների մասնակցությամբ, և ներկայումս ունի 140 միջմայրցամաքային պատվիրակներ[30]։
2012 թվականին ՄաքԳիլի համալսարանը Transplant International-ում հրապարակել է «Արգանդի փոխպատվաստման էթիկական իրագործելիության Մոնրեալի չափանիշները»՝ արգանդի փոխպատվաստման իրականացման չափանիշների առաջարկվող փաթեթ[31]։ Այս չափանիշների համաձայն, և քանի որ գենետիկ արական սեռի անձանց մասնակցությամբ հետազոտություն չեն իրականացվել, միայն գենետիկ իգական սեռի ներկայացուցիչը էթիկայի տեսանկյունից կարող է փոխպատվաստվման ռեցիպիենտ համարվել։ Տրանս կանանց թեկնածությունից դուրս մնալը հիմնավորվում է վիրահատության իրականացման եղանակը որոշելու համար հետազոտությունների բացակայությամբ, այլ ոչ թե ներքին արգելքով[32]։ 2021 թվականին Մոնրեալի չափորոշիչների հեղինակները հրապարակել են բիոէթիկայի չափանիշների վերանայված փաթեթ՝ արգանդի փոխպատվաստման համար գենետիկ տղամարդկանց (և այլ գենետիկ XY անհատների) իրավասությունը հաշվի առնելու էթիկական շրջանակով[33]։
2020 թվականին Մույլլերյան ծորանի մշտական համախտանիշով ինտերսեքս տրանս կին Մայքի Շանելին կարողացել է հղիանալ։ Նրան հատկացվել են արական XY քրոմոսոմներ և արտաքին արական և ներքին իգական վերարտադրողական օրգաններ, որոնք բացահայտվել են ռենտգենից հետո[34][35][36]։ Այլ տեղեկություններ չեն հրապարակվել։
Հասարակություն և մշակույթ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հաղորդվում է, որ 1583 թվականին Ուելսի Բոմարիս քաղաքում մի ինտերսեքս անձ, որն ուներ արական սեռական հատկանիշներ, հղիացել է[37]։
Յունիկոդը է4.0 տարբերակում ներկայացրել է «հղի տղամարդ» և «հղի մարդ» էմոջիները, որը հաստատվել է 2021 թվականի սեպտեմբերին[38]։ Սակայն, սա ուղեկցվել է որոշակի հակասություններով, քանի որ ոմանք այն անհեթեթ էին համարում[39]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Beatie, Thomas (2008 թ․ ապրիլի 8). «Labor of Love: Is society ready for this pregnant husband?». The Advocate (LGBT magazine). էջ 24.
- ↑ 2,0 2,1 2,2 Obedin-Maliver, Juno; Makadon, Harvey J (2016). «Transgender men and pregnancy». Obstetric Medicine (անգլերեն). 9 (1): 4–8. doi:10.1177/1753495X15612658. PMC 4790470. PMID 27030799.
- ↑ Adeleye, Amanda J.; Cedars, Marcelle I.; Smith, James; Mok-Lin, Evelyn (2019 թ․ հոկտեմբեր). «Ovarian stimulation for fertility preservation or family building in a cohort of transgender men». Journal of Assisted Reproduction and Genetics. 36 (10): 2155–2161. doi:10.1007/s10815-019-01558-y. PMC 6823342. PMID 31435820.
- ↑ 4,0 4,1 Thornton, Kimberly G.S.; Mattatall, Fiona (2021 թ․ օգոստոսի 23). «Pregnancy in Transgender Men». Canadian Medical Association Journal. 193 (33): E1303. doi:10.1503/cmaj.210013. PMC 8412429. PMID 34426447.
- ↑ 5,0 5,1 5,2 Krempasky, Chance; Harris, Miles; Abern, Lauren; Grimstad, Frances (2020 թ․ փետրվար). «Contraception across the transmasculine spectrum». American Journal of Obstetrics and Gynecology. 222 (2): 134–143. doi:10.1016/j.ajog.2019.07.043. PMID 31394072. S2CID 199504002.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 Berger, Anthony P; Potter, Elizabeth M; Shutters, Christina M; Imborek, Katherine L. (2015 թ․ օգոստոսի 24). «Pregnant transmen and barriers to high quality healthcare». Proceedings in Obstetrics and Gynecology. 5 (2): 1–12. doi:10.17077/2154-4751.1285.
- ↑ Hembree, Wylie C.; Cohen-Kettenis, Peggy; Delemarre-van de Waal, Henriette A.; Gooren, Louis J.; Meyer, Walter J.; Spack, Norman P.; Tangpricha, Vin; Montori, Victor M. (2009 թ․ սեպտեմբերի 1). «Endocrine Treatment of Transsexual Persons:An Endocrine Society Clinical Practice Guideline». Journal of Clinical Endocrinology and Metabolism. 94 (9): 3132–3154. doi:10.1210/jc.2009-0345. PMID 19509099. S2CID 20486653.
- ↑ Kinnear, Hadrian M.; Moravek, Molly B. (2023 թ․ փետրվար). «Effects of Masculinizing Therapy on Reproductive Capacity». In Moravek, Molly B.; de Haan, Gene (eds.). Reproduction in Transgender and Nonbinary Individuals. Springer Publishing. էջեր 33–47. ISBN 9783031149337.
- ↑ 9,0 9,1 9,2 Light, Alexis; Wang, Lin-Fan; Zeymo, Alexander; Gomez-Lobo, Veronica (2018 թ․ հոկտեմբեր). «Family planning and contraception use in transgender men». Contraception. 98 (4): 266–269. doi:10.1016/j.contraception.2018.06.006. PMID 29944875. S2CID 49434157.
- ↑ Bonnington, Adam; Dianat, Shokoufeh; Kerns, Jennifer; Hastings, Jen; Hawkins, Mitzi; De Haan, Gene; Obedin-Maliver, Juno (2020 թ․ օգոստոս). «Society of Family Planning clinical recommendations: Contraceptive counseling for transgender and gender diverse people who were female sex assigned at birth». Contraception. 102 (2): 70–82. doi:10.1016/j.contraception.2020.04.001. PMID 32304766. S2CID 215819218.
- ↑ Glaser, Rebecca L.; Newman, Mark; Parsons, Melanie; Zava, David; Glaser-Garbrick, Daniel (2009). «Safety of maternal testosterone therapy during breast feeding». International Journal of Pharmaceutical Compounding. 13 (4): 314–317. PMID 23966521.
- ↑ Gorton, Nick; Buth, Jamie; Spade, Dean. Medical therapy and health maintenance for transgender men: a guide for health care providers. Lyon-Martin Women's Health Services. ISBN 0977325008. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 29-ին.
- ↑ «Tips for Transgender Breastfeeders and Their Lactation Educators» (բրիտանական անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 20-ին.
- ↑ Obedin-Maliver, Juno; Makadon, Harvey J (2016 թ․ մարտ). «Transgender men and pregnancy». Obstetric Medicine. 9 (1): 4–8. doi:10.1177/1753495X15612658. PMC 4790470. PMID 27030799.
- ↑ 15,0 15,1 15,2 «Injustice at Every Turn: A Report of the National Transgender Discrimination Survey» (PDF). Արխիվացված (PDF) օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 20-ին.
- ↑ 16,0 16,1 Light, Alexis D.; Obedin-Maliver, Juno; Sevelius, Jae M.; Kerns, Jennifer L. (2014 թ․ դեկտեմբեր). «Transgender Men Who Experienced Pregnancy After Female-to-Male Gender Transitioning». Obstetrics & Gynecology. 124 (6): 1120–1127. doi:10.1097/AOG.0000000000000540. PMID 25415163. S2CID 36023275.
- ↑ Greenfield, Mari; Darwin, Zoe (2020). «Trans and non-binary pregnancy, traumatic birth, and perinatal mental health: a scoping review». International Journal of Transgender Health. Taylor & Francis. 22 (1–2): 203–216. doi:10.1080/26895269.2020.1841057. PMC 8040683. PMID 34806082.
- ↑ Verbanas, Patti (2019 թ․ օգոստոսի 15). «Pregnant Transgender Men at Risk for Depression and Lack of Care, Rutgers Study Finds». Rutgers Today. Rutgers University.
- ↑ Light, Alexis; Wang, Lin-Fan; Zeymo, Alexander; Gomez-Lobo, Veronica (2018 թ․ հոկտեմբեր). «Family planning and contraception use in transgender men». Contraception. 98 (4): 266–269. doi:10.1016/j.contraception.2018.06.006. PMID 29944875. S2CID 49434157. «Most participants were not afraid of pregnancy (n=130, 69.5%)»
- ↑ 20,0 20,1 20,2 Moseson, Heidi; Fix, Laura; Gerdts, Caitlin; Ragosta, Sachiko; Hastings, Jen; Stoeffler, Ari; Goldberg, Eli A; Lunn, Mitchell R; Flentje, Annesa; Capriotti, Matthew R; Lubensky, Micah E; Obedin-Maliver, Juno (2022 թ․ հունվար). «Abortion attempts without clinical supervision among transgender, nonbinary and gender-expansive people in the United States». BMJ Sexual & Reproductive Health. 48 (e1): e22–e30. doi:10.1136/bmjsrh-2020-200966. PMC 8685648. PMID 33674348.
- ↑ Indig, Gnendy; Ramos, Sebastian; Stroumsa, Daphne (2023 թ․ փետրվար). «Obstetric, Antenatal, and Postpartum Care for Transgender and Nonbinary People». In Moravek, Molly B.; de Haan, Gene (eds.). Reproduction in Transgender and Nonbinary Individuals. Springer Publishing. էջեր 75–96. ISBN 9783031149337.
- ↑ Hattenstone, Simon (2019 թ․ ապրիլի 20). «The dad who gave birth: 'Being pregnant doesn't change me being a trans man'». The Guardian. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 3-ին – via www.theguardian.com.
- ↑ Toze, Michael (2018 թ․ մայիս). «The risky womb and the unthinkability of the pregnant man: Addressing trans masculine hysterectomy» (PDF). Feminism & Psychology. 28 (2): 194–211. doi:10.1177/0959353517747007. S2CID 149082977. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2023 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 23-ին.
- ↑ King-Miller, Lindsay (2020 թ․ մարտի 13). «Not All Parents Are "Mom" Or "Dad"». Ravishly. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 4-ին.
- ↑ «I'm Pregnant, But I'm Not a Woman». www.advocate.com (անգլերեն). 2018 թ․ նոյեմբերի 13. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 10-ին.
- ↑ «Non-binary, pregnant and navigating the most gendered role of all: Motherhood». Washington Post (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 10-ին.
- ↑ «I'm Nonbinary. I Loved Being Pregnant. It's Complicated». Narratively (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ սեպտեմբերի 3. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 10-ին.
- ↑ Cheng, Philip J.; Pastuszak, Alexander W.; Myers, Jeremy B.; Goodwin, Isak A.; Hotaling, James M. (2019 թ․ հունիս). «Fertility concerns of the transgender patient». Translational Andrology and Urology. 8 (3): 209–218. doi:10.21037/tau.2019.05.09. PMC 6626312. PMID 31380227.
- ↑ Jones, Bp; Williams, Nj; Saso, S; Thum, M‐Y; Quiroga, I; Yazbek, J; Wilkinson, S; Ghaem‐Maghami, S; Thomas, P; Smith, Jr (2019 թ․ հունվար). «Uterine transplantation in transgender women». BJOG. 126 (2): 152–156. doi:10.1111/1471-0528.15438. PMC 6492192. PMID 30125449. S2CID 52046974.
- ↑ «History of ISUTx». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 11-ին.
- ↑ Lefkowitz, Ariel; Edwards, Marcel; Balayla, Jacques (2012). «The Montreal Criteria for the Ethical Feasibility of Uterine Transplantation». Transplant International. 25 (4): 439–47. doi:10.1111/j.1432-2277.2012.01438.x. PMID 22356169. S2CID 39516819.
- ↑ Lefkowitz, Ariel; Edwards, Marcel; Balayla, Jacques (2013 թ․ հոկտեմբեր). «Ethical considerations in the era of the uterine transplant: an update of the Montreal Criteria for the Ethical Feasibility of Uterine Transplantation». Fertility and Sterility. 100 (4): 924–926. doi:10.1016/j.fertnstert.2013.05.026. PMID 23768985. «in the absence of sufficient research demonstrating safety and efficacy, uterine transplant in men and trans individuals fails to meet the first stipulation of Moore's Criteria for Surgical Innovation, which requires that novel surgical procedures have an adequate research background. It is on this basis that the Montreal Criteria exclude nongenetic female recipients. However, it certainly bears mentioning that there does not seem to be a prima facie ethical reason to reject the idea of performing uterine transplant on a male or trans patient. A male or trans patient wishing to gestate a child does not have a lesser claim to that desire than their female counterparts.»
- ↑ Balayla J.; Pounds P.; Lasry A.; Volodarsky-Perel A.; Gil A. (2021). «The Montreal Criteria and uterine transplants in transgender women». Bioethics. 35 (4): 326–330. doi:10.1111/bioe.12832. PMID 33550647. S2CID 231862917.
- ↑ Cliff, Martha (2020 թ․ նոյեմբերի 17). «Teenager raised as a boy announces pregnancy after discovery of female reproductive organs».
- ↑ Agrawal, Saumya (2020 թ․ նոյեմբերի 18). «Trans teen who was raised as a boy is four months pregnant after finding she has ovaries and womb». Times Now News.
- ↑ «A teen who was born with male genitalia has become pregnant after finding out that she also has working ovaries, a uterus, cervix and fallopian tubes». Yahoo News. 2020 թ․ նոյեմբերի 16.
- ↑ Hume, M.A.S. (2013). Calendar of Letters and State Papers Relating to English Affairs: Volume 3: Preserved Principally in the Archives of Simancas. Cambridge Library Collection - British and Irish History, 15. Cambridge University Press. էջ 475. ISBN 978-1-108-06189-6. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 25-ին.
- ↑ «Why is There a Pregnant Man Emoji?». 2021 թ․ սեպտեմբերի 15. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 29-ին.
- ↑ «The pregnant man emoji and other absurdities». The Spectator Australia. 2022 թ․ մայիսի 12.