Ամենորեա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ամենորեա
Տեսակհիվանդության կարգ
Բժշկական մասնագիտությունգինեկոլոգիա

Ամենորեա կնոջ վերարտադրողական տարիքում դաշտանային ցիկլի բացակայությունն է[1][2]։ Ֆիզիոլոգիական ամենորեան դիտվում է հղիության և լակտացիայի շրջանում,որի հիման վրա իրականացվում է լակտացիոն ամենորեայի մեթոդով բեղմնականխումը։ Վերարտադրողական տարիքից դուրս մենոպաուզան բացակայում է մինչև մենարխեն և մենոպաուզայից հետո։

Ամենորեան մի շարք հիվանդությունների ախտանիշ է[3]։ Առաջնային ամենորեան 14 տարեկանում երկրորդային սեռական հատկանիշների և մենարխեի բացակայությունն է, կամ 16 տարեկանում մենարխեի բացակայությունը՝ նորմալ երկրորդային սեռական հատկանիշների պայմանում։ Պատճառ կարող են հանդիսանալ զարգացման խանգարումները, օրինակ՝ արգանդի բնածին բացակայություն, ձվարանների ձվաբջիջ արտադրելու ֆունկցիայի անկարողություն կամ զարգացման կանգ հասունացման շրջանում[4]։ Երկրորդային ամենորեան առաջանում է հորմոնալ հաշվեկշռի խանգարման հետևանքով։ Երկրորդային ամենորեա է հանդիսանում 3 ամիս դաշտանի բացակայությունը այն կնոջ մոտ, ով նախկինում ունեցել է նորմալ մենստրուացիա, կամ 6ամիս դաշտանի բացակայությունը անամնեզում օլիգոմենորեայով կնոջ մոտ[5]։

Դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամենորեայի դասակարգման կա 2 հիմնական ուղություն։ Ամենորեայի տեսակները բաժանվում են 2 մեծ խմբի՝ առաջնային և երկրորդային կամ հիմնական և ֆունցիոնալ[6]։ Հետագայում հորմոնալ տիպը բաժանվեց 3 ենթատեսակի՝ հիպո-, էու- կամ հիպերգոնադոտրոպիկ։

  • Առաջնային ամենորեան 16 տարեկանում դաշտանի բացակայությունն է[7]։ 14 տարեկանում դաշտանի և երկրորդային սեռական հատկանիշների(թելարխե, պուբարխե) բացակայությունը նույնպես առաջնային ամենորեա է[8]։ 2րդային ամենորեան կանոնավոր դաշտան ունեցող կնոոջ մոտ 3 ամիս,իսկ անկանոն դաշտան ունեցող կնոջ մոտ 6 ամիս դաշտանի բացակայությունն է։ Հիմնականում հանդիպում է 40-55 տարեկան կանանց մոտ։ Սպորտով զբաղվող դեռահասների մոտ մենստրուալ ցիկլի խանգարումներն ավելի հաճախ են հանդիպում[9]։ Ամենորեան կարող է ուղեկցվել լուրջ ցավերով որովայնի ստորին կամ գոտկային հատվածում։ Ցավը մեղմանում է պրոգեստերոնների ազդեցությամբ, ինչը խթանում է դաշտանային ցիկլի սկիզբը։
  • Վերարտադությունը կարելի է բաժանել 4 փուլի. 1. Ելքային ուղի (արգանդ, վզիկ, հեշտոց) 2. Ձվարաններ 3. Հիպոֆիզ 4.Հիպոթալամուս։ Հիպոֆիզաին և հիպոթալամիկ պատճառները հաճախ համակցված են։
Առաջնային/երկրորդային Ելքային ուղու անոմալիաներ/հիվանդություններ Սեռական օրգանների հիվանդություններ Կենտրոնական կարգավորման խանգարում

(Հիպոթալամուս-Հիպոֆիզար)

Նկարագրություն Հիպոթալամուս-հիպոֆիզ-ձվարաններ առանցքը ֆունկցիոնալ է։ Ձվարանները չեն խթանվում հիպոֆիզի կողմից։ Գոնադների դիսգենեզը կամ վաղաժամ մենոպաուզան հնարավոր պատճառներն են։ Քրոմոսոմների ուսումնասիրումը երիտասարդների մոտ հաճախ հայտնաբերում է հիպերգոնադոտրոպ ամենորեա։ Էստրոգենի ցածր քանակը կարելի է բուժել։ ՖԽՀ-ի մեծ քանակները նորմայից շատ են խթանում ձվարանները, վերջինս չի կարողանում սինթեզել բավարար էստրոգեն էնդոմետրիումի խթանման համար՝ բերելով ամենորեայի։Հիպոգոնադոտրոպ ամենորեայով կանայք պոտենցիալ ֆերտիլ են։
ՖԽՀ ՖԽՀ-ի մակարդակը նորմայի սահմաններում է, նորմոգոնադոպ է։ Գոնադների ախտահարումները բնորոշվում են ՖԽՀ-ի բարձրացմամբ, հիպերգոնադոտրոպ են։ ՖԽՀ-ի քանակները համապատասխանում են մենոպաուզայի շրջանին։ Բոլոր հիպոթալամիկ և հիպոֆիզար խանգարումները բնորոշվում են ՖԽՀ-ի նվազմամբ, հիպոգոնադոտրոպ են։
Առաջնային
  • Արգանդ. Մյուլլերյան ագենեզիա(ամենահաճախ հանդիպող պատճառներից 2րդն է), առաջնային ամենորեայի 15%[10]։
  • Հեշտոցային. Հեշտոցի աթրեզիա, կրիպտոմենորեա, իմպերֆորացված կուսաթաղանթ։
  • Գոնադների դիսգենեզիա(ամենահաճախ հանդիպող՝ Տուրների համախտանիշ)
  • Տեստիկուլյար ֆեմինիզացիա
  • ՖԽՀ-ի և ԼՀ-ի ընկալչային դեֆեկտ
  • Ադրենալ դիսպլազիայի սպեցիֆիկ տեսակներ
  • Սվայերի համախտանիշ
  • Գալակտոզեմիա
  • Պրադեր-Վիլի համախտանիշ
  • Կեղծ հերմաֆրոդիտիզմ(150.000։1)
  • Մյուլլերյան ագենեզիա և այլն։
  • Հիպոթալամուս՝ Կալմանի համախտանիշ
Երկրորդային
  • Ներարգանդային ադհեզիա(Աշերմանի համախտանիշ)
  • Ֆունկցիոնալ հիպոթալամիկ. Վարժանքային ամենորեա(ֆիզիկական ծանրաբեռնվածությունից), սթրես ամենորեա, սննդային խանգարումներ, քաշի կորուստ(նյարդային անորեքսիա, կամ բուլեմիա)
  • Հիպոֆիզար. Շիհանի համախտանիշ, հիպերպրոլակտինեմիա, հեմոքրոմատոզ
  • Այլ կենտրոնական մեխանիզմներ. հիպոթիրեոիդիզմ, հիպերթիրեոիդիզմ

Պատճառագիտության[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարմնի ցածր քաշ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանայք, ովքեր կանոնավոր զբաղվում են ակտիվ ֆիզիկական վարժություններով, կամ կորցնում են շատ քաշ, գտնվում են հիպոթալամիկ(աթլետիկ) ամենորեայի ռիսկի խմբում։ Ֆունկցիոնալ հիպոթալամիկ ամենորեան կարող է հարուցվել սթրեսից, քաշի կորստից, ֆիզիկական ծանրաբեռնվածությունից[11]։ Ամենորեանկախված է ոչ թե բուն քաշից, այլ էներգիայի հասանելիությունից, կանոնավոր դաշտանային ցիկլի համար անհրաժեշտ է մոբիլիզացված էներգիայի մինիմալ քանակ[12]։

Էներգետիկ դիսբալանսը և քաշի կորուստն ազդոմ են մենստրուալ ցիկլի վրա մի քանի հորմոնալ մեխանիզմներով։ Քաշի կորուստը բարձրացնում է գրելինի մակարդակը, վերջինս արգելակում է հիպոթալամուս-հիպոֆիզ-ձվարան առանցքը[13]։ Գրելինի բարձր մակարդակն ազդում է ԳՌՀ(Գոնադոտրոպ ռիլիզինգ հորմոն)ի վրա՝ նվազեցնելով ԼՀ-ի(Լյուտեինացնող հորմոն) և ՖԽՀ-ի(Ֆոլիկուլ խթանող հորմոն) քանակները[14]։

Երկրորդային ամենորեայի առաջացման պատճառներից է լեպտինի ցածր քանակը ցածր քաշով կանանց մոտ[15]։ Լեպտինը Գրելինի նման պահպանում է էներգետիկ բալանսը՝ ազդելով վերարտադրողական առանցքի վրա[16]։ Լեպտինի քանակի նվազումն արգելակում է ԳՌՀ-ն։ Ամենորեայի, սննդային խանգարումների և օստեոպորոզի համակցությունը կոչվում է կանանց աթլետիկ տրիադայի համախտանիշ[17][18]։

Սոցիալական կողմը ամենորեայի զգալիորեն տարբերվում է տարբեր մարդկանց մոտ։ Ամենորեան հաճախ ասոցացվում է նյարդային անորեքսիայի և սննդային խանգարումների հետ, որոնք ունեն իրենց հետևանքները։ Եթե ամենորեան դիտվում է վաղ հասակում քաշի կորստի կամ ֆիզիկական գերբեռնման հետևանքով, ապա կանոնավոր դաշտանային ցիկլը հետագա կյանքի ընթացքում կարող է չվերականգնվել։ Երկարաժամկետ ամենորեան հանգեցնում է էստրեգենի արտադրության խանգարումների, ինչը կարող է հանգեցնել վաղաժամ մենոպաուզայի։ Էստրոգենը 25-30 տարեկանում կարևոր դեր ունի կալցիումի փոխանակության մեջ։ Ամենորեայի հետևանքով էստրոգենների պակասը կարող է հանգեցնել օստեոպորոզի[19]։ Ամենորեայի ժամանակ բարձրանում է տեստոստերոնի քանակը, որի հետևանքով կանանց մոտ դիտվում է ավելորդ մազակալում և կրծքերի փոքրացում[20]։ Անդրոգենների, հատկապես՝ տեստոստերոնի, բարձր քանակը կարող է հանգեցնել ձվարանների կիստաների առաջացմանը[21]։

Դեղ ինդուկցված[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ դեղեր, մասնավորապես՝ հակաբեղմնավորիչները, բերում են ամենորեայի զարգացման։ Դաշտանային ցիկլը խանգարվում է դեղերի ընդունումից սկսած կարճ ժամանակ հետո և վերականգնվում է դեղը դադարեցնելուց հետո 1 տարվա ընթացքում։ Հորմոնալ հակաբեղմնավորիչները, որոնք պարունակում են միայն պրոգեստերոն(օրինակ՝ օրալ Միկրոնոր, ն/ե Դեպո Պրովերա), ունեն մի շարք կողմնակի էֆեկտներ։ Համակցված հորմոնալ դեղամիջոցները թույլ են տալիս երկարաժամկետ ճնշել դաշտանային ցիկլը, սակայն դրանց դադարեցումից հետո կարող է առաջանալ երկրորդային ամենորեա՝ որպես հանման համախտանիշ[22]։ Կապը լիարժեք բացահայտված չէ, սակայն հորմոնների մակարդակը և՛ հանման համախտանիշի, և՛ այլ պատճառագիտության երկրորդային ամենորեայի ժամանակ նույնն է[23]։ Նոր սերնդի ներքին ընդունման հակաբեղմնավորիչները չեն առաջացնում հանման համախտանիշ և չունեն 7օր պլացեբո էֆեկտ։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ կանայք նախընտրում են օգտագործել երկարաժամկետ կոմբինացված հակաբեղմնավորիչներ, անկախ նրանից, որ դադարեցումից հետո 1 տարի դաշտանային ցիկլը չի վերականգնվում[24]։

Օփիատների(օրինակ՝ հերոին) կանոնավոր օգտագործումը նույնպես խաթարում է դաշտանային ցիկլը[25][26]։

Հակափսիխոտիկ դեղերը, որոնք օգտագործվում են շիզոֆրենիայի բուժման համար, հարուցում են ամենորեա։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ Մեթֆորմինի հետ համակցումը կարող է վերականգնել դաշտանային ցիկլը[27]։ Մեթֆերմինն իջեցնում է ինսուլին ռեզիստենտականությունը, ինչպես նաև ԼՀ-ի, տեստոստերոնի և ՖԽՀ, ԼՀ/ՖԽՀ մակարդակը։

Կրծքով կերակրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրծքով կերակրումը 2րդային ամենորեայի ամենահաճախակի հանդիպող պատճառն է։ Կերակրումը դադարեցնելուց հետո դաշտանային ցիկլը սովորաբար վերականգնվում է 6ամսվա ընթացքում[28]։ Կրծքով կերակրումը կարող է տևել ավելի երկար, քան լակտացիոն ամենորեան[29]։ Լակտացիոն ամենորեան ընտանիքի պլանավորման մեթոդներից մեկն է, հատկապես այն երկրներում, որտեղ հակաբեղմնավորիչ մեթոդները սահմանափակ են։ Լակտացիոն ամենորեան ավելի հուսալի է, քան ցանկացած այլ բեղմնականխման մեթոդ։ Ծննդաբերությանը հաջորդող 6 ամիսների ընթացքում լակտացիոն ամենորեայի էֆեկտիվությունը կազմում է 98%[30]։

Ցելիակիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Չբուժված ցելիակիան կարող է հարուցել ամենորեա։ Ցելիակիայով հիվանդների մոտ առանց գլյուտեն սննդակարգը իջեցնում է վերարտադրողական համակարգի խանգարումների ռիսկը[31][32]։

ՄՌԿՀ համախտանիշ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայեր-Ռռոկիտանսկի-Կուստեր-Հաուսեր(ՄՌԿՀ) համախտանիշը առաջնային ամենորեայի ամենահաճախ հանդիպող պատճառների մեջ 2րդն է[33]։ Համախտանիշը դրսևորվում է Մյուլլերյան ագենեզիայով։ ՄՌԿՀ համախտանիշի ժամանակ մյուլլերյան ծորանների զարգացումը խանգարված է, ինչը բերում է հեշտոցի խցանման և դաշտանային ցիկլի խանգարման։ Համախտանիշը բնորոշ է սեռական զարգացման սկզբնական շրջանին։

Սթրես[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդային ամենորեայի պատճառներից են սթրեսը, քաշի կորուստը և ֆիզիկական գերբեռնվածությունը։ Երիտասարդ աթլետների մոտ դաշտանային ցիկլը վերականգնվում է, եթե վերականգնվում է մարմնի նորմալ քաշը։ Եթե երկրորդային ամենորեայի պատճառներն ի հայտ են եկել մինչև մենախեն, ապա երկրորդային ամենորեան կարող է պատճառ դառնալ առաջնայինի[34][35]։

Ախտորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջնային ամենորեա[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջնային ամենորեա կարելի է ախտորոշել եթե 14 տարեկանում չկա մենարխե և երկրորդային սեռական հատկանիշներ, ինչպիսիք են կրծքերի մեծացումը(թելախե) և ցայլքի մազակալումը(պուբարխե)[36]։ Երկրորդային սեռական հատկանիշների բացակայության ամենահաճախ հանդիպող պատճառը ՖԽՀ-ի և ԼՀ-ի իջեցումն է։ Տուրների համախտանիշը՝ գոնադների դիսգենեզիա, նույնպես պատճառներից մեկն է։

Եթե բացակայում է մենարխեն, սակայն կան երկրորդային սեռական հատկանիշներ, ապա առաջնային ամենորեա կարելի է ախտորոշել 16 տարեկանում։ Պատճառը կարող է լինել տեստիկուլյար ֆեմինիզացիան, երբ անձն ունի կանացի արտաքին, սակայն գենետիկորեն տղամարդ է։ Եթե չիջած ամորձիները չեն վիրահատվում մինչև 21 տարեկանը, ապա մեծանում է չարորակացման՝ տեստիկուլյար քաղցկեղի, ռիսկը։ Եթե ամորձիներ չկան, ապա ռադիոլոգիական ախտորոշիչ մեթոդնեով կարելի է հայտնաբերել, որ բացակայում է արգանդը։ Մյուլլերյան ագենեզիան առաջնային ամենորեայի 15%-ն է կազմում։ Եթե անատոմիո-ֆիզիոլոգիական խանգարումներ չկան, ապա պատճառը կարող է լինել ելքային ուղու խցանումը։

Երկրորդային ամենորեա[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդային ամենորեայի հեշտ ախտորոշվող պատճառներն են հղիությունը, վահանագեղձի հիվանդությունները և հիպերպրոլակտինեմիան։ Առաջին գծի ախտորոշիչ մեթոդը հղիության թեստն է[37]։ Հիպերպրոլակտինեմիան պրոլակտինի բարձր մակարդակն է, որի հիմնական պատճառը հիպոֆիզի ուռուցքն է։ Դոֆամինային ագոնիստներով սիմպտոմատիկ բուժումը թեթևացնում է ախտանիշները և կարգավորում դաշտանային ցիկլը:

Պատճառներից է Աշերմանի համախտանիշը՝ ելքային ուղու խցանումը։ Ձվարանների պոլիկիստոզ համախտանիշը նույնպես բերում է ամենորեայի, սակայն մեխանիզմները դեռևս լավ չեն ուսումնասիրված։ Պատճառներից են նաև սթրեսը, քաշի կորուստը և ֆիզիկական գերբեռնվածությունը[34][35]։

Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուժման սխեման կախված է պատճառագիտական գործոնից[38]։ Հիմնական թիրախը էստրոգենների քանակի բարձրացումն է և անհրաժեշտության դեպքում վիրաբուժական կորեկցիաների իրականացումը։ Այն կանայք, ովքեր չեն պլանավորում հղիանալ, կարելի է բուժում չիրականացնել, եթե պատճառն առողջությանն այլ վնաս չի հասցնում։ Սակայն հաճախ էստրոգենի և լեպտինի քանակի նվազումը(սպորտային ամենորեա) հանգեցնում է ոսկրային զանգվածի կորստի՝ օստեոպորոզի։

Աթլետիկ ամենորեայի դեպքում պետք է սահմանել առողջ, կալորիաներով հարուստ սննդակարգ և դադարեցնել ակտիվ ֆիզիկական պարապմունքները[39]։ Աթլետիկ տրիադայի դեպքում մուլտիդիսպանսեր հսկողության կարիք կա, որը ենթադրում է համակցված բուժում բժշկի, սննդաբանի և հոգեթերապևտի կողմից։ Կարևոր է նաև ընտանիքի, մարզիչի և ընկերների աջակցությունը։ Չնայած նրան, որ ներքին ընդունման հակաբեղմնավորիչները կարող են վերականգնել դաշտանային ցիկլը, միևնույն է դրանք չեն հանդիսանում առաջին գծի դեղորայք, քանի որ քողարկում են հիվանդության մյուս ախտանիշները, օրինակ՝ օստոպորոզը[39]։ Քաշի կարգավորումը և հանգիստը ոչ միշտ են խթանում դաշտանային ցիկլը։ Եթե ամենորեան ինդուկցվել է դեղորայքից, ապա պետք է դադարեցնել ընդունումը։

Ֆունկցիոնալ հիպոթալամիկ ամենորեայի բուժման մեջ բարեհաջող օգտագործվում են Սերոտոնինի հետադարձ զավթման սելեկտիվ ինհիբիտորները[40]։ ՍՀՍԻ-ն վերականգնում է PI3K ազդակային ուղին, որը կարգավորում է մետաբոլիտների, նյարդային ազդակների ինտեգրացիան, ԳՌՀ/ԼՀ-ն։ Այլ կերպ ասած կարգավորում է նեյրոնների ակտիվությունը և նեյրոպեպտիդների էքսպրեսիան, որոնք խթանում են ԳՌՀ-ի արտազատումը։ ՍՀՍԻ-ով բուժումը կիրառվում է միայն ֆունկցիոնալ հիպոթալամիկ ամենորեայի ժամանակ, բերում է մի շարք ներյրոտրանսմիտերների փոխազդեցության և դեռևս լիարժեք ուսումնասիրված չէ։

Հիպոթալամուս-հիպոֆիզ-գոնադներ առանցքի ախտաբանությունների դեպքում կիրառվում է Մեթրելեպտին (r-metHuLeptin), որը կարգավորում է վերարտադրողական հորմոնների, վահանագեղձի ֆունկցիան, բարձրացնում է IGF-1-ի մակարդակը, նպաստում է ոսկրերի ձևավորմանը, կանխում անպտղությունը։ Այնուամենայնիվ այն էֆեկտիվ չէ կորտիզոլի և ադրենոկորտիկոտրոպ հորմոնների մակարդակի վերականգնման կամ ոսկրի ռեզորբցիայի դեպքում[41]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արյունաբերական երկրներում բնակվող աղջիկների մոտ մենարխեն դիտվում է ավելի վաղ։ Մենարխեից հետո շարունակվում է կանոնավոր դաշտանը և ընդհատվում հղիության ու կերակրման ժամանակ։ Այժմ աշխարհում դիտվում է մենարխեի տարիքի և վերարտադրողականության նվազման միտում[42]։

Ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տերմինը հունարենից թարգմանաբար նշանակում է՝ ա= բացասական, մեն= ամիս, րեա = հոսք։ Ածականը՝ ամենորեալ կամ ամենորեիկ։ Հակառակ տերմինը՝ նորմալ մենստրուալ ցիկլ(էումենորեա)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Amenorrhea»։ nichd.nih.gov (անգլերեն)։ Վերցված է 2018-11-07 
  2. Դաշտանի բացակայություն (ամենորեա) - Մեդեքս
  3. «Who is at risk of amenorrhea?»։ nichd.nih.gov/։ Վերցված է 2018-11-08 
  4. «Absent menstrual periods - primary: MedlinePlus Medical Encyclopedia»։ medlineplus.gov (անգլերեն)։ Վերցված է 2018-11-07 
  5. «Amenorrhea: evaluation and treatment»։ American Family Physician 73 (8): 1374–82։ April 2006։ PMID 16669559։ Արխիվացված է օրիգինալից 2008-07-23-ին 
  6. Clinical Gynecologic Endocrinology and Infertility.։ Lippincott, Williams & Wilkins (2005)։ 2005։ էջ 403ff։ ISBN 978-0-7817-4795-0 
  7. «Amenorrhea, Primary: eMedicine Obstetrics and Gynecology»։ Արխիվացված է օրիգինալից հունվարի 29, 2010-ին։ Վերցված է 2010-01-16 
  8. Speroff L, Glass RH, Kase NG (հունիսի 1, 1999)։ Clinical gynecologic endocrinology and infertility։ Lippincott Williams & Wilkins։ ISBN 978-0-683-30379-7 
  9. «Amenorrhea»։ Amenorrhea: A Case-Based, Clinical Guide։ Humana Press։ 2010։ էջեր 101–125։ ISBN 978-1-60327-864-5 
  10. «Amenorrhea: eMedicine Pediatrics: Surgery»։ Արխիվացված է օրիգինալից հունվարի 4, 2010-ին։ Վերցված է 2010-01-16 
  11. «Low energy availability, not stress of exercise, alters LH pulsatility in exercising women»։ Journal of Applied Physiology 84 (1): 37–46։ January 1998։ PMID 9451615։ doi:10.1152/jappl.1998.84.1.37 
  12. «Menstrual cycles: fatness as a determinant of minimum weight for height necessary for their maintenance or onset»։ Science 185 (4155): 949–51։ September 1974։ PMID 4469672։ doi:10.1126/science.185.4155.949 
  13. «Psychoneuroendocrinology of anorexia nervosa»։ Psychoneuroendocrinology 31 (10): 1149–53։ November 2006։ PMID 17084040։ doi:10.1016/j.psyneuen.2006.09.006 
  14. «Luteinizing hormone pulsatility is disrupted at a threshold of energy availability in regularly menstruating women»։ The Journal of Clinical Endocrinology and Metabolism 88 (1): 297–311։ January 2003։ PMID 12519869։ doi:10.1210/jc.2002-020369 
  15. «Low leptin levels predict amenorrhea in underweight and eating disordered females»։ Molecular Psychiatry 2 (4): 335–40։ July 1997։ PMID 9246675։ doi:10.1038/sj.mp.4000287 
  16. «Differential regulation of metabolic, neuroendocrine, and immune function by leptin in humans»։ Proceedings of the National Academy of Sciences of the United States of America 103 (22): 8481–6։ May 2006։ PMC 1482518։ PMID 16714386։ doi:10.1073/pnas.0505429103 
  17. «Bones, Muscles, and Joints»։ kidshealth.org (անգլերեն)։ Վերցված է 2018-11-07 
  18. «What People With Anorexia Nervosa Need to Know About Osteoporosis | NIH Osteoporosis and Related Bone Diseases National Resource Center»։ bones.nih.gov (անգլերեն)։ Վերցված է 2018-11-07 
  19. Konstantinovsky M։ «Amenorrhea: Dieting to the extreme»։ Արխիվացված է օրիգինալից 2013-12-03-ին 
  20. Hickson AS։ «Amenorrhea Side Effects»։ Արխիվացված է օրիգինալից 2013-12-03-ին 
  21. Comenitz L (1983)։ «The psychological effects of secondary amenorrhea in women runners»։ Clinical Social Work Journal 11 (1): 87–96։ doi:10.1007/BF00755658 
  22. Willacy H։ «Combined Oral Contraceptive (Follow-up and Common Problems)» 
  23. «Fertility after discontinuation of oral contraceptives»։ Clinical Reproduction and Fertility 1 (4): 261–72։ December 1982։ PMID 6764883 
  24. «Evaluation of extended and continuous use oral contraceptives»։ Therapeutics and Clinical Risk Management 4 (5): 905–11։ October 2008։ PMC 2621397։ PMID 19209272։ doi:10.2147/TCRM.S2143 
  25. «Mechanism of action of narcotics in the production of menstrual dysfunction in women»։ Fertility and Sterility 26 (6): 538–48։ June 1975։ PMID 236938։ doi:10.1016/S0015-0282(16)41173-8 
  26. «Opioid induced hypogonadism»։ BMJ 341: c4462։ August 2010։ PMC 2974597։ PMID 20807731։ doi:10.1136/bmj.c4462 
  27. «Metformin for treatment of antipsychotic-induced amenorrhea and weight gain in women with first-episode schizophrenia: a double-blind, randomized, placebo-controlled study»։ The American Journal of Psychiatry 169 (8): 813–21։ August 2012։ PMID 22711171։ doi:10.1176/appi.ajp.2012.11091432 
  28. «The resumption of ovulation and menstruation in a well-nourished population of women breastfeeding for an extended period of time»։ Fertility and Sterility 55 (3): 529–36։ March 1991։ PMID 2001754։ doi:10.1016/S0015-0282(16)54180-6։ Արխիվացված է օրիգինալից 2013-11-11-ին 
  29. «Physiology of lactational amenorrhea and its implications for spacing of pregnancies»։ Արխիվացված է օրիգինալից 2013-11-11-ին 
  30. Kennedy K (April–May 1990)։ «Lactation and contraception»։ Ginecologla y Obstetricia de Mexico 58 (1): 25–34։ Արխիվացված է օրիգինալից 2013-11-11-ին 
  31. «Celiac disease and reproductive disorders: meta-analysis of epidemiologic associations and potential pathogenic mechanisms»։ Human Reproduction Update 20 (4): 582–93։ 2014։ PMID 24619876։ doi:10.1093/humupd/dmu007  Կաղապար:Free access
  32. «Celiac disease and obstetric complications: a systematic review and metaanalysis»։ American Journal of Obstetrics and Gynecology 214 (2): 225–234։ February 2016։ PMID 26432464։ doi:10.1016/j.ajog.2015.09.080 
  33. «Ultrasonography and MRI features of the Mayer-Rokitansky-Küster-Hauser syndrome»։ Clinical Radiology 68 (9): 945–52։ September 2013։ PMID 23725784։ doi:10.1016/j.crad.2013.04.005 
  34. 34,0 34,1 Newson L։ «Amenorrhea» 
  35. 35,0 35,1 Welt CK։ «Etiology, diagnosis, and treatment of primary amenorrhea»։ Արխիվացված է օրիգինալից 2013-11-11-ին 
  36. «Amenorrhea: evaluation and treatment»։ American Family Physician։ 8 73 (8): 1374–82։ April 2006։ PMID 16669559։ Արխիվացված է օրիգինալից 2013-11-11-ին 
  37. Welt C։ «Etiology, diagnosis, and treatment of secondary amenorrhea»։ Արխիվացված է օրիգինալից 2013-11-11-ին 
  38. «What are the treatments for amenorrhea?»։ nichd.nih.gov/ (անգլերեն)։ Վերցված է 2018-11-08 
  39. 39,0 39,1 American Medical Society for Sports Medicine (24 April 2014), «Five Things Physicians and Patients Should Question», Choosing Wisely: an initiative of the ABIM Foundation (American Association of Blood Banks), http://www.choosingwisely.org/doctor-patient-lists/american-medical-society-for-sports-medicine/, վերցված է 29 July 2014 , which cites
  40. «PI3K: An Attractive Candidate for the Central Integration of Metabolism and Reproduction»։ Frontiers in Endocrinology 2: 110։ հունվարի 24, 2012։ PMC 3356143։ PMID 22654843։ doi:10.3389/fendo.2011.00110 
  41. «Role of leptin in energy-deprivation states: normal human physiology and clinical implications for hypothalamic amenorrhoea and anorexia nervosa»։ Lancet 366 (9479): 74–85։ հուլիսի 8, 2005։ PMID 15993236։ doi:10.1016/S0140-6736(05)66830-4 
  42. Gladwell Malcolm (2000-03-10)։ «John Rock's Error»։ The New Yorker։ Արխիվացված է օրիգինալից 2013-12-03-ին։ Վերցված է 2013-11-30