Տիկին Իքսի դիմանկարը
Տիկին Իքսի դիմանկարը | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Ջոն Սինգեր Սարջենթ[1] |
տարի | 1884[1] |
բարձրություն | 2432 միլիմետր |
լայնություն | 1438 միլիմետր |
ստեղծման երկիր | ԱՄՆ |
ուղղություն | ռեալիզմ[2] և ակադեմիզմ |
ժանր | դիմապատկեր |
նյութ | յուղաներկ և կտավ |
գտնվում է | Մետրոպոլիտեն թանգարան |
հավաքածու | Մետրոպոլիտեն թանգարան[3] |
հիմնական թեմա | Virginie Amélie Avegno Gautreau? |
պատկերված են
| |
Ծանոթագրություններ | |
Portrait of Madame X Վիքիպահեստում |
Տիկին Իքս կամ Տիկին Իքսի դիմանկարը (անգլ.՝ Portrait of Madame X), դիմանկար, որի հեղինակը Ջոն Սինգեր Սարջենթն է։ Նկարում պատկերված է Վիրջինիա Ամելի Ավեգո Գաութրեուն (Virginie Amélie Avegno Gautreau), ով ֆրանսիացի բանկիր Պիեր Գաութրեույի կինն էր։ Կտավը նկարված է Սարջենթի խնդրանքով։
Նկարը ստեղծագործություն է հակադրության մասին։ Սարջենթը ցույց է տալիս սև սաթե հագուստով, թանկարժեք ուսագոտիով զարդարված մի կնոջ, ում հագուստը միևնույն ժամանակ և՛ ցուցադրում, և՛ թաքցնում է իր մարմնի ողջ գեղեցկությունը։ Նկարում պատկերվում է աղջկա գունատ մարմինը` ի հակադրություն նրա սև զգեստի և նկարի ֆոնի։
1884 թվականին Փարիզում նկարի հակասական վերաբերմունքի պատճառով առաջացած սկանդալը հանգեցրեց այն բանին, որ նույն թվականին Սարջենթը ենթարկվում է ժամանակավոր ազատազրկման[5]։ Հետագայում այդ նույն կալանքի ատճառով Սարջենթը ավելի ու ավելի մեծ ճանաչում ձեռք բերեց[6]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նկարում պատկերված մոդելը (Գաութրեուն) ամերիկյան գաղթական էր, ով այնուհետև ամուսնացավ ֆրանսիացի բանկիրի հետ և իր գեղեցկության շնորհիվ մուտք գործեց փարիզյան հասարակություն։ Նա միշտ բուրում էր նարդոսի դիմափոշով և ինքն իրենով հպարտանում։ Անգլերենում «արհեստավարժ գեղեցկություն» եզրն օգտագործվում է նկարագրելու համար այն կնոջը, ով ինքնուրույն օգտագործում է սեփական անձնային հմտությունները հասարակությանը հղում անելու նպատակով[7]։ Նրա անօրինակ գեղեցկությունը նրան արվեստագետների համար հիացմունքի առարկա է դարձնում. ամերիկացի նկարիչ Էդվարդ Սիմոնսը պնդում էր, որ ինքը չի կարողանում չհետապնդել նրան, ինչպես որ եղջերուին[8]։ Սարջենթը տպավորված էր և ակնկալում էր, որ Գաութրեուի նկարը առաջիկայում մեծ ուշադրության կարժանա Փարիզի սրահում և դիմանկարային հանձնաժողովի մոտ։ Նա գրում է ընկերոջը. «Ես մեծ ցանկություն ունեմ նրա դիմանկարը նկարելու ու պատճառ ունեմ կարծելու, որ նա ինձ այդ թույլ կտա։ Եթե Դուք լավ հարաբերությունների մեջ եք նրա հետ ու տեսնեք նրան Փարիզում, կարող եք նրան ասել, որ ես արտակարգ տաղանդի տեր մարդ եմ....»[9]:
Չնայած նրան, որ Գաութրեուն բազմիցս հրաժարվել է այլ արվեստագետների նմանատիպ առաջարկներից, սակայն 1883 թվականի փետրվարին վերջապես ընդունում է Սարջենթի առաջարկը[10]:Նրանց համագործակցությունը կարելի էր դիտարկել որպես ֆրանսիական հասարարակության մեջ բարձր կարգավիճակի հասնելու ընդհանուր ձգտում[11]։
Ուսումնասիրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քիչ առաջընթաց էր գրանցվել 1883 թվականի ձմռան ընթացքում, քանի որ Գութրեուն տարված էր հասարակական պարտականություններով և բնույթով հակված չէր դիմանկարի համար նստելու կարգուկանոնին։ Նրա առաջարկով հունիսին Սարջենթը գնաց Բրիտանիայի իր կալվածքը, որտեղ մի շարք նախապատրաստական աշխատանքներ տարավ մատիտներով, ջրաներկերով ու յուղաներկերով[12]։ Նրանց հանդիպումներից առաջացան մոտ երեք տասնյակ նկարներ, որոնց ժամանակ Գաութրեուն շատ դիրքերով ներկայացվեց՝ նկարվեց։ Այդ բոլոր հանդիպումներից Գաութրեուն ձանձրանում էր, բացի դրանից նաև ուներ մի շարք պարտականություններ՝ իր 4 տարեկան դստեր ու իր մոր խնամքի, տան հյուրերով և աշխատողներով զբաղվելու գործերը։ Սարջենթը դժգոհում էր <<Մադամ Գաութրեուի անպարկեշտ գեղեցեցկության ու անհույս ծուլության>> պատճառով[13]։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նրա բարձր ճակատից ներքև իր գեղջուկ պարանոցի, ուսերի և բազուկների վրա սպիտակ մաշկին կա վստահություն և արտահայտչականություն։ Չնայած նրա հագուստի սևը համարձակ է, բայց նաև խորը, ռեցեսիվ ու խորհրդավոր։ Նա շրջապատված է հարուստ շագանակագույնով, որը միանգամից և՛ լուսավոր է, և՛ մութ՝ մաշկի երանգներն ապահովելու համար։ Ամենամեծ անհեթեթությունը կնոջ մաշկի սպիտակությունն է, բացահայտ հակադրության «արիստոկրատական դժգունության» բնորոշմանը, իսկ նրա կարմիր ականջը մաշկի գույնի կտրուկ և խայտառակ հիշեցումն է։
Հենց Սարջենթը ուշադրությամբ ընտրեց Գաութրեուի կանգնելու դիրքը. նրա մարմինը համարձակ ուղղված է առաջ, իսկ գլուխը շրջված է կիսադեմով։ Նրա դիմանկարը ցույց է տալիս նահանջ և հաստատակամություն, դեմքի կեսը թաքնված է, բայց միևնույն ժամանակ այն մասը, որը երևում է, կարող է ավելի կատարյալ թվալ, քան ամբողջական դեմքը։
Նկարում սեղանը հանդիսանում է Գաութրեուի հենարանը և ընդօրինակում է իր ուրվագծերը։ Այդ ժամանակաշրջանում Գաութրեուի կանգնած դիրքը բավականին գայթակղիչ էր համարվում։ Ինչպես ցուցադրված է նկարում, հագուստի մի ուսագոտին ընկած է Գաութրեուի աջ ուսին՝ առաջարկելով հետագա բացահայտման հնարավորություն. «Եվս մեկ պայքար,- գրում է Le Figaro-ի քննադատներից մեկը,- և տիկինը ազատ կլինի» (հավանաբար քննադատին հայտնի չէր, որ կնոջ հագուստի վերին մասը պատրաստված է մետաղի և կախազարդի հիմքի վրա, ուստի և հավանականորեն չէր կարող ընկնել, իսկ ուսի զարդերը դեկորատիվ են)։
Աննշանորեն գունատ մաշկը, կիսադեմի ծանրությունը, կնոջ ազնվական ոսկրային կառուցվածքի շեշտադրումներն են, որ նկարին տալիս են գեղարվեստական մեծ արժեք։
Դասական աղբյուրները, ինչպիսիք են Ֆրանչեսկո դե Ռոսիի (Il Salviati) որմնանկարները, դարձան ոգեշնչման աղբյուր կնոջ դիրքի դրսևորման համար։ Գեղանկարն ունի նուրբ դասական մի քանի հղումներ. հունական դիցաբանության սիրենները զարդարում են սեղանի ոտքերը, իսկ կիսալուսնաձև տիարան, որը կրում է Գաութրեուն, խորհրդանշում է աստվածուհի Դիանային։ Այն չէր բացահայտվել նկարչի կողմից, այլ Գութրեուի ինքնապատկերման մաս էր կազմում։
Ընդունումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Մինչդեռ նկարը իր պատրաստման ընթացքի մեջ էր, Գաութրեուն արդեն խանդավառ էր. նա հավատում էր, որ Սարջենթը գլուխգործոց էր նկարել։ 1884 թվականին, երբ նկարն առաջին անգամ հայտնվեց Փարիզյան սալոնում` «Տիկին Մ-ի դիմանկարը» (անգլ.՝ Portrait de Mme) վերնագրով, մարդիկ ցնցվեցին և իսկական սկանդալ ստեղծեցին. անհաջող էր սուբյեկտի անանունության պահպանման փորձը, ուստի Գաութրեուի մայրը Սարջենթին խնդրեց, որ այդ նկարը հանի ցուցահանդեսից։ Սակայն Սարջենթը հրաժարվեց՝ ասելով, որ ինքը նկարել էր Գաութրեուին «ճիշտ այնպես, ինչպես նա հագնված է եղել, և նկարով ինքը չի ասել ոչ մի վատ բան, ինչպես ներկայացվել է մամուլում»։ Հետագայում Սարջենթը նկարի մեջ ավելացնում է ուսի ժապավենը, որպեսզի այն ավելի ապահով ամրացվածության տպավորություն ստեղծի։ Նա նաև փոխում է նկարի անվանումը` «Տիկին Մ-ի դիմանկարը» անվան փոխարեն կոչելով «Տիկին X-ի դիմանկարը», ինչն ավելի անվիճելի, դրամատիկ եւ խորհրդավոր է դարձնում այն։
Անբավարար հանրային եւ քննադատական ընդունելությունը հիասթափություն էր թե՛ նկարչի, թե՛ մոդելի համար։ Գաութրեուն նվաստացվեց, իսկ Սարջենթը շուտով լքեց Փարիզը և մշտապես տեղափոխվեց Լոնդոն։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Մետրոպոլիտեն թանգարանի ցուցանակին
-
Տիկին Իքսը բազմոցին
-
Ջոն Սարջենթը փարիզյան իր ստուդիայում, 1885
-
Անտոնիո դե լա Գանդարա, Տիկին Պիեռ Գաութրեու, 1898
-
Գուստավ Կուրտու, «Տիկին Կուրտու», 1891
-
Տիկին Կուրտուն բաժակաճառ է ասում, 1882–83
-
1884 թվականի ուրվանկար, Թեյթ բրիտանական պատկերասրահ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Կազմեք ցանկեր, ոչ թե պատերազմ — 2013.
- ↑ Կազմեք ցանկեր, ոչ թե պատերազմ — 2013.
- ↑ http://www.metmuseum.org/art/collection/search#!/search?showOnly=highlights
- ↑ 4,0 4,1 Metropolitan Museum of Art Tagging Initiative
- ↑ Ormond, 1999. p 28.
- ↑ Floryan, Meg, "Sargent's Madame X (Madame Pierre Gautreau), Smarthistory, accessed January 5, 2013.
- ↑ Prettejohn, Elizabeth. "Interpreting Sargent", p 25. Stewart, Tabori & Chang, 1998.
- ↑ Davis, Deborah. "Sargent's Women", p 14. Adelson Galleries, Inc., 2003. 0-9741621-0-8
- ↑ Davis, p 15.
- ↑ Davis, pp. 14–5.
- ↑ Prettejohn, p 26.
- ↑ Davis, p 16.
- ↑ Davis, 16-7.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Տիկին Իքսի վերլուծություն և քննադատություն
- Տիկին Իքսի պատկերը և նկարի մասին էսսեներ
- Essay: Սարջենթի «Տիկին Իքսը»
- Գուստավ Կուրտուի Տիկին Գաութրեուն.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տիկին Իքսի դիմանկարը» հոդվածին։ |
|