Տիգրան Թուլեյն
Տիգրան Թուլեյն | |
---|---|
Ծնվել է | հունիսի 23, 1956 (67 տարեկան) |
Ծննդավայր | Լոնդոն, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն | Անգլիա |
Մասնագիտություն | դերասան և կինոդերասան |
Տիգրան Թուլեյն (անգլ.՝ Dikran Tulaine, իսկական անունը՝ Ջոն Տիգրան Ութիջյան, հունիսի 23, 1956, Լոնդոն, Միացյալ Թագավորություն), անգլիահայ դերասան, պատմող և թատերագիր։ Նա կատարել է Մաքսի հրավիրյալ կրկնվող դերը NBC-ի «Սև ցուցակ» հեռուստասերիալում (2013-2021) և նկարահանվել է «Ջի Այ Ջո. վրեժխնդրություն» (2013), «Սև ասպետ» (2001) և «Արդարադատության որոնում» (2011) ֆիլմերում։ 2021-2022 թվականներին նա հանդես է եկել Մանսեայի հրավիրյալ դերով AMC-ի «Քայլող մեռյալները» հեռուստասերիալի վերջին եթերաշրջանում։
Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջոն Տիգրան Ութիջյանը ծնվել է Լոնդոնում (Անգլիա)։ Տիգրանը մեծացել է Մերձավոր Արևելքում, Կարիբյան ավազանում և ԱՄՆ-ում, քանի որ նրա ընտանիքը հետևել է հոր բժշկական կարիերային։ Պատանեկան տարիները Փենսիլվանիայի Փիթսբուրգ քաղաքում անցկացնելուց հետո, 1970-ական թվականների կեսերին նա տեղափոխվել է Լոնդոն՝ իր հետաքրքրությունները հետապնդելու համար։ 1976 թվականին նա միայն մեկ համերգի ընթացքում Madness սկա-խմբի գլխավոր վոկալիստ էր, երբ նրանք առաջին անգամ ստեղծվեցին որպես North London Invaders[1]։ Այդ ժամանակ էլ նա վերցրեց Թուլեյն բեմական անունը, երբ գրանցվեց Equity-ում։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Թուլեյնը 1980-ական թվականներին աշխատել է բրիտանական թատրոնում և հեռուստատեսությունում, երբեմն հյուրախաղերով հանդես է եկել Փարիզում (Ֆրանսիա), Խորվաթիայում, Հունաստանում և Ամերիկայի Միացյալ Նահանգներում։
1982 թվականին Թուլեյնն աշխատել է Շոտլանդիայի Գլազգո քաղաքի Քաղաքացիական թատրոնում։ 1983 թվականին նա հայտնվել է երկրորդ թատերախմբում՝ Շեքսպիրի «Հենրի VI»-ի բոլոր երեք մասերում, որպես BBC Television Shakespeare նախագծի մի մաս[2]։
1985-1986 թվականներին Իեն Մակկելլենի և Էդվարդ Փեթերբրիջի հիմնադրած McKellen-Petherbridge խմբի կազմում ելույթ է ունեցել Ազգային արքունական թատրոնում։ Խմբի կազմում նա խաղացել է Անտոն Չեխովի «Բալի այգին», Ռիչարդ Բրինսլի Շերիդանի «Քննադատը» և Ջոն Ուեբստերի «Դքսուհի Մալֆի» բեմադրություններում[3][4]։
1990-ական թվականների սկզբին Թուլեյնը տեղափոխվել է Ատլանտա (Ջորջիա, ԱՄՆ)՝ աշխատելու Atlanta Shakespeare Company ընկերության հետ, որտեղ մնացել է մոտ 8 տարի՝ որպես դերասան և ռեժիսոր[5]։
1980-ական թվականների սկզբին Թուլեյնը սկսել էր նկարահանվել կինոյում և հեռուստատեսությունում, և ի վերջո նա տեղափոխվեց Նյու Յորք՝ մեծացնելու իր կարիերայի հնարավորությունները[6]։ Բացի կինոյում աշխատելուց, նա շարունակեց ակտիվորեն աշխատել նաև թատրոնում և որպես մենակատար դերասան[7]։
Մարգարետ Ջեֆերսոնը Բերտոլդ Բրեխտին նվիրված «Կուրաժ մայրիկն ու նրա երեխաները» 2004 թվականին գրված գրախոսության մեջ մեջբերում է Թուլեյնի բարոյականության մասին ասված խոսքերը.
Ամերիկան, չպետք է մոռանալ, պուրիտանների կողմից հիմնադրված երկիր է։ Թեև այս բարոյականության մեծ մասը հնացել էր, երբ այն առաջին անգամ կիրառվեց, բարոյականության վարագույրը դեռ կախված է այս երկրի վրա։ Դա շղթա է ամերիկյան հոգեկան վիճակի պարանոցին։ Այստեղ կա այն գաղափարը, որ բոլոր նախօրինակները պետք է համապատասխանեն բացարձակ զավեշտալի բարոյական կանոնին[8]։ |
Թուլեյնը նաև հնչյունավորում է և կարդում է ձայնային գրքեր՝ 2012 թվականին թողարկելով Հոմերոսի «Իլիականը» և 2013 թվականին՝ Սայմոն Գրինի «Խմել կեսգիշերային գինին»[9]։
2015 թվականին նա խաղացել է Լեխ Չոինսկիի դերը CBS-ի «Վերադարձ»[10] քրեական դրամայի 5-րդ եթերաշրջանի 20-րդ՝ «Կապույտ արյուն» դրվագում։
2021 թվականի վերջին և 2022 թվականի սկզբին նա հանդես է եկել Մանսեայի հրավիրյալ դերով AMC-ի «Քայլող մեռյալները» հեռուստասերիալի վերջին եթերաշրջանում։
Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
2014 թվականի ապրիլին Նյու Յորքի Stage Left ստուդիայում բացվել է Թուլեյնի շեքսպիրյան «Անտոնիո և Շայլոկ. հրեշներ» ադապտացիան, որը լավ է ընդունվել քննադատների կողմից[11]։
- Անտոնիո և Շայլոկ. հրեշներ (անգլ.՝ Antonio & Shylock: Monsters, 2014)
- Ապոլոնի դիմակը (անգլ.՝ Mask of Apollo)
- Շայլոկ (անգլ.՝ Shylock)
- Վայրի և սարսափելի մեծություն (անգլ.՝ Wild and Terrible Majesty, 2014)
- Արդարադատության որոնում (անգլ.՝ Seeking Justice, 2011)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «The Madness Timeline: 1976». 2007 թ․ հունիսի 5. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 4-ին.
- ↑ BBC Henry VI, Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 4-ին
- ↑ The Duchess of Malfi, Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 26-ին, Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 4-ին
- ↑ The Cherry Orchard, Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին, Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 4-ին
- ↑ 1997-1998 Season, Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 7-ին
- ↑ Dikran Tulaine, Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 17-ին, Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 7-ին
- ↑ Bauer, Monica (2014 թ․ հունվարի 27), Rediscovering the Power of Story: One Actor, Making Magic, Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 7-ին
- ↑ Westgate, Chris J., ed. (2009 թ․ մայիսի 5), Brecht, Broadway and United States Theater, ISBN 9781443810180, Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 7-ին
- ↑ Dikran Tulaine, Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 7-ին
- ↑ «"Blue Bloods" Payback (TV Episode 2015) - IMDb».
- ↑ Stage Left Studio's 'Antonio & Shylock: Monsters' gives Shakespeare a refreshing spin, 2014 թ․ ապրիլի 22, Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 8-ին
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Տիգրան Թուլեյնի պիեսները
- Տիգրան Թուլեյն Internet Movie Database կայքում
- Տիգրան Թուլեյնի էջը «Կինոպոիսկ» կայքում
|
- Հունիսի 23 ծնունդներ
- 1956 ծնունդներ
- Ապրող անձինք
- Լոնդոն քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Անգլիացի դրամատուրգներ
- Բրիտանահայ դերասաններ
- Ամերիկահայ դերասաններ
- Բրիտանահայ գրողներ
- Ամերիկահայ գրողներ
- Բեմական կեղծանուններ
- 20-րդ դարի անգլիացի տղամարդ դերասաններ
- 21-րդ դարի անգլիացի տղամարդ դերասաններ