Jump to content

Տեսարժանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երթևեկության նշան «Տեսարժանություն»

Տեսարժանություն, վայր, առարկա կամ օբյեկտ, որն արժանի է հատուկ ուշադրության և ինչ-որ բանով հայտնի է կամ հրաշալի, օրինակ, պատմական ժառանգություն կամ մշակութային արժեք է հանդիսանում։

Օրինակներ. պատմական իրադարձությունների վայրեր, կենդանաբանական այգիներ, հուշարձաններ, թանգարաններ և պատկերասրահներ, բուսաբանական այգիներ, շենքեր և շինություններ, ամրոցներ, գրադարաններ, նախկինում բերդեր, երկնաքերեր, կամուրջներ, ազգային պարկեր և արգելանոցներ, անտառներ, այգիներ, դիմակահանդեսներ և տոնավաճառներ, մշակութային իրադարձություններ և այլն։ Շատ տեսարժանություններ նաև կողմնորոշիչ վայր են հանդիսանում։

Տեսարժան կարող են լինել նաև տարօրինակ և անբացատրելի երևույթների վայրերը, օրինակ Շոտլանդիայի Լոխ-Նեսս լիճը (շնորհիվ Լոխ-Նեսսի հրեշի) կամ ԱՄՆ-ում ՉԹՕ-ի ենթադրյալ վթարի վայրը, որը գտնվում է Ռոզուելից ոչ հեռու։ Ուրվականների, տեսիլքների հայտնվելու ենթադրյալ վայրերը նույնպես տեսարժան են համարվում։

Որոշակի էթնիկ խմբի ապրելու վայրերը նույնպես կարող են տեսարժան լինել (օրինակ, հնդկական բնակատեղերը կամ որոշ քաղաքների չինական թաղամասերը)։

Տեսարժանությունը ոչ միայն պատմության կամ արվեստի հուշարձան է, այլև հանրային օգտագործման առարկա, ապրանք` ստեղծված հանրային մշակույթի կողմից նոր տիպի սպառողի հարցերի բավարարման համար։ Տեսարժանության սահմանները ներառում են մի շարք գործողություններ. հուշարձանի փոխադրում արվեստի դաշտից հանրային մշակույթի դաշտ, պարզեցումը, երբեմն նաև մտքերի, արժեքների, նշանակությունների խեղաթյուրումը և հանրային օգտագործման կազմակերպումը, անհետաքրքիր ընկալման ոլորտից փոխադրումը հեղինակային օգտագործման ոլորտ[1]։

Տեսարժանությունը ապրում է ոչ թե արվեստի պատմության մեջ, տարբեր նեղ մասնագիտական ոլորտներում, այլև հանրային մշակույթում։ Ինչքան օբյեկտը ներառվում է հանրային մշակույթի մեջ և հեռանում մասնագիտական ոլորտից, այնքան այն հայտնի է դառնում, հանրաճանաչ է և ավելի մեծ հետաքրքրություն է ներկայացնում զբոսաշրջիկի համար[2]։

Էյֆելյան աշտարակ, տեսարժան վայր, որը տարեկան իր շուրջն է հավաքում մոտ 7 միլիոն զբոսաշրջիկի

«Տեսարժանություն» հասկացությունը մշակվել է Ջոն Մյուրրերի կողմից ուղեցույցների համար, որոնք սկսվեցին արտադրվել 1836 թվականին Լոնդոնում, իր տպարանում[3] որպես տուրիզմի ոլորտում կատարյալ նախագծման մաս։ Մյուրրերը ենթադրում էր, որ իր ուղեցույցները պետք է ոչ միայն օգնեն զբոսաշրջիկներին արագ և հեշտ տեղ հասնելու, այլև հնարավորություն տան «պոետիկ հաճույք» ստանալ տեսարժանությունը դիտելիս[4]։ Մյուրրերի գաղափարներն օգտագործվեցին նաև Կառլ Բեդեկերի հրատարակության կողմից[5]։ Այս ուղեցույցների հիմնական առանձնահատկությունն այն էր, որ տեղեկությունը ներկայացվում էր որպես օբյեկտիվ փաստերի և սուբյեկտիվ տպավորությունների հավաքածու[5]։ Տեսարժանությունները համակարգված էին աստղային համակարգով, որի հիմքի համար վերցված էր բացականչական նշանի համակարգը, որի ուղեցույցը Ֆրանսիայով Մյուրրերը հրատարակել է 1824 թվականին։ Այս համակարգով զբոսաշրջիկները իրենք պետք է ինքնուրույն, իրենց հնարավորությունների, հետաքրքրությունների սահմանում պլանավորեն իրենց ուղեգիծը և նպատակները։

Տեսարժանության նշան

[խմբագրել | խմբագրել կոդը]

⌘ նշանը օգտագործվում է որպես տեսարժանության նշան այնպիսի երկրներում, ինչպիսիք են Բելառուսիան, Դանիան, Էստոնիան, Ֆինլանդիան, Գերմանիան, Իսլանդիան, Լիտվան, Նորվեգիան և Շվեյցարիան։ Նշանի գաղափարը վերագրվում է դիզայներ Սյուզան Կարեին[6] Յունիկոդ համակարգում սիմվոլը նշանակում է «տեսարժան վայրի գտնվելու տեղ» («Place of Interest Sign»).[7]:

Պահպանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1964 թվականին ընդունվեց Վենետիկի հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանոււթյան հարցերի վերաբերյալ փաստաթուղթը։ 1965 թվականից գոյություն ունի հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանման միջազգային խորհուրդ։ 1983 թվականին այդ խորհրդի առաջարկով ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության կենտրոնը ապրիլի 18-ը հայտարարեց Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր[8]։ Այս տոնի նպատակն է բարձրացնել մարդկության իրազեկությունը մշակութային ժառանգության, նրանց խոցելիության մասին և անհրաժեշտ ջանքեր գործադրել նրա պաշտպանության և պահպանման համար։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Рцинская И.И. Путеводитель как инструмент конструирования региональных достопримечательностей (вторая половина XIX – начало ХХ в.) // Вестник Московского университета. Серия 19. Лингвистика и межкультурная коммуникация.. — 2011. — № 1. — С. 74-93. Архивировано из первоисточника 18 Օգոստոսի 2016.
  2. Руцинская И.И. Путеводитель как инструмент конструирования региональных достопримечательностей (вторая половина XIX – начало ХХ в.). Визуальные задачи восприятия // Вестник Московского университета. Серия 19. Лингвистика и межкультурная коммуникация. — 2011. — № 2. — С. 53-64.
  3. Rudy Koshar (1998 թ․ հուլիս). «'What Ought to Be Seen': Tourists' Guidebooks and National Identities in Modern Germany and Europe». Journal of Contemporary History. 33.
  4. James Buzard (Autumn 1991). «The Uses of Romanticism: Byron and the Victorian Continental Tour». Victorian Studies. 35.
  5. 5,0 5,1 James Buzzard. «The Grand Tour and after (1660—1840)» in The Cambridge Companion to Travel Writing (2002), pp. 48-50.
  6. «Swedish Campground». Folklore.org.
  7. «Indices» (PDF). Unicode, Inc.
  8. Сайт ИКОМОС.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տեսարժանություն» հոդվածին։