Jump to content

Վիրուսային մենինգիտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիրուսային մենինգիտ
Տեսակվարակիչ հիվանդություն և հիվանդության կարգ
Բժշկական մասնագիտություննյարդաբանություն

Վիրուսային մենինգիտ (հայտնի նաև որպես ասեպտիկ մենինգիտ) մենինգիտի տարատեսակ է, որը առաջանում է վիրուսային վարակի հետևանքով։ Այն հանդիսանում է ուղեղային պատյանների բորբոքման արդյունք (այդ պատյանները պատում են գլխուղեղն և ողնուղեղը)։ Ախտանշաններն ընդգրկում են գլխացավ, տենդ, լուսավախություն և պարանոցի կարկամություն[1]։

Վիրուսները ասեպտիկ մենինգիտնի ամենատարացված պատճառներից մեկն են[2]։ Վիրուսային մենինգիտների  առաջացման մեծ մասն են կազմում Էնտերովիրուսները[1][3][4]։ Սակայն այլ վիրուսները նույնպես կարող են վիրուսային մենինգիտ առաջացնել։ Օրինակ՝ Արևմտյան Նիլի վիրուսը, խոզուկի, կարմրուկի, հերպես Սիմպլեքս 1, 2, գոտևորող հերպեսի, ավշային հորեոմենինգիտի վիրուսները[5]։ Կլինիկական ախտանիշների հիման վրա հնարավոր չէ լիարժեք տարբերակել բակտերիալ մենինգիտից, չնայած վիրուսային մենինգիտի դասական կլինիկայի ընթացքը ավելի թեթև է։ Վիրուսային մենինգիտի դեպքում ուղեղ-ողնուղեղային հեղուկում բակտերիաները բացակայում են։ Հետևաբար  հիվանդությունը հաստատելու համար հաճախ անհրաժեշտ է կատարել գոտկային պունկցիան ուղեղ-ողնուղեղային հեղուկի անալիզով[6]։

Դեպքերի մեծ մասը հատուկ բուժում չի պահանջում և բոլոր ջանքերն ուղղված են սիմպտոմատիկ բուժման (գլխացավի, տենդի, սրտխառնոցի վերացմանը)[7]։ Որոշ վիրուսների դեպքում պահանջ կա հատուկ բուժման, օրինակ՝ Հերպես սիմպլեքս վիրուսի դեպքում։

ԱՄՆ-ում մենինգիտների  կեսից ավել դեպքերի պատճառ է վիրուսային մենինգիտը[8]։ 1988-1999 թվականների ընթացքում յուրաքանչյուր տարի 36000 դեպք է գրանցվել[9]։ Հիվանդանում են մեծահասակները և երեխաները, բայց ավելի շատ հիվանդությունը տարածված է  երեխաների մոտ[1]։

Նշաններ և ախտանիշներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիրուսային մենինգիտին բնորոշ են տենդ, գլխացավ, պարանոցի կարկամություն[10]։ Տենդը ցիտոկինների արտազատման արդյունք է, որոնք ազդում են հիպոթալամուսի ջերմակարգավորիչ նեյրոնների վրա։ Ցիտոկիններըը և բարձրացած ներգանգային ճնշումը խթանում են գլխուղեղի ցավի ընկալիչները (նոցիցեպտորները)` առաջացնելով գլխացավ։ Պարանոցի կարկամությունը ողնաշարի ծալվելու ժամանակ  բորբոքված ուղեղային թաղանթների ձգման արդյունք է[11]։ Ի տարբերություն բակտելիալ մենինգիտի՝ հիվանդության ախտանիշները հաճախ ավելի թեթև են և ավելի դանդաղ են զարգանում[10]։ Սրտխառնոցը, փսխումը և լուսավախությունը նույնպես ի հայտ են գալիս ընդհանուր վիրուսային մենինգիտին բնորոշ նշանների հետ միասին, որոնք են մկանային ցավն եվ ընդհանուր թուլությունը[10]։ Բարձրացած ներգանգային ճնշումը խթանում է Area postrema, որն իր հերթին առաջացնում է  սրտխառնոց և փսխում։ Լուսավախությունը կապված է ուղեղային պատյանների գրգռման հետ[11]։ Ծանր դեպքերում կարող է զարգանալ էնցեֆալիտ (մենինգոէնցեֆալիտ) հետևյալ ախտանիշաններով՝ ցնցումներ, օջախային նյարդաբանական դեֆիցիտներ և փոփոխված մտավոր կարգավիճակ[12]։

Փոքր երեխաների մոտ վիրուսային մենինգիտը կարող  է դրսևորվել միայն գրգռվացությամբ, քնկոտությամբ կամ սնվելու հետ կապված խնդիրներով[6]։ Ծանր դեպքերում կարող է զարգանալ էնցեֆալիտ (մենինգոէնցեֆալիտ) հետևյալ ախտանիշաններով՝ ցնցումներ, օջախային նյարդաբանական դեֆիցիտներ և փոփոխված մտավոր կարգավիճակ[12]։ Երեխաների մոտ կարող են ի հայտ գալ որոշ լչացուցիչ ախտանիշներ,որոնք  ներառում են դեղնախտ և գաղթունի արտափքում[11]։

ԱՄՆ-ում վիրուսային մենինգիտի ամենատարածված պատճառ ոչ-պոլիո էնտերովիրուսներ են։ Մենինգիտ առաջացնող վիրուսներ սովորաբար փոխանցվում են հիվանդների հետ շփվելիս։ Այնուամենայնիվ, շատ դեպքերում այն մարդկանց մոտ որոնք վարակված են մենինգիտ առաջացնող վիրուսներով, մենինգիտ չի զարգանում[6]։

Վիրուսներն, որոնք կարող են մենինգիտի առաջացման պատճառ հանդիսանալ[13]։

Վիրուսային մենինգիտը հիմնականում առաջանում է վարակային ագենտով, որը գաղութ է առաջացնում իր տիրոջ որևէ մասում[14]։ Իմունոդեֆիցիտ ունեցող հիվանդները ամենաբարձր ռիսկի խումբ են համարվում հարուցիչի ներխուժման համար[11]։ Վարակման ուղիներն են՝ մաշկը, շնչառական ուղի, աղեստամոքսային ուղի, քթըմպանն և միզասեռական համակարգ։ Վիրուսը ներխուժում  է տիրոջ ենթալորձային շերտ պաշտպանիչ շերտի միջոցով, ինչպիսիք են՝ տեղային իմունիտետը, ֆիզիկական պատնեշնեշը, ֆագոցիտները և մակրոֆագերը[14]։ Ներթափանցումից հետո իմունային համակարգը ակտիվանում է[11]։ Վարակիչ ագենտը կարող է թափանցել կենտրոնական նյարդային համակարգ և առաջացնել մենինգիտ երեք ճանապարհով, որոնք են՝ հեմատոգեն,ռետրոգրադ նյարդային ճանապարհով կամ ուղղակի մերձակից միջոցով[15]։ Իմուն բջիջները և վնասված էնդոթելիալ բջիջները արտազատում են մատրիքսային մետալոպրոտեինազներ (ՄՄՊ-ներ), ցիտոկիններ և ազոտի մոնոօքսիդ (NO): ՄՄՊ-ները և NO անոթալայնիչ ազդեցություն ունեն գլխուղեղի անոթներում։ Ցիտոկիններն առաջացնում են մազանոթային պատի փոփոխություններ արյուն-ուղեղային պատնեշում (ԱՈւՊ), ինչն իր հերթին հանգեցնում է լեյկոցիտների ռեցեպտորների էքսպրեսիայի խթացման՝ բարձրացնելով սպիտակ արյան բջիջների կպումը և էկստրավազացիան[11]։ Պատնեշը, որը ստեղծված է ուղեղի և արյան հոսքի միջև ուղեղային պատյաններով, նորմայում պաշտպանում է ուղեղը մարմնի իմունային համակարգից։ Ուղեղային պատյանների և էնդոթելիալ բջիջների վնասումը բարձրացնում է թթվածնի ցիտոտոքսիկ ռեակտիվ տեսակների առաջացումը, որոնք վնասում են վարակիչ ագենտին և հարևան բջիջներին[11]։ Մենինգիտի դեպքում պատնեշը վնասված է. վիրուսները, թափանցելով ուղեղ, մեկուսացված են իմուն համակարգից և կարող են տարածվել[16]։ Այն բերում է ներգանգային ճնշման բարձրացման, ուղեղի այտուցի, մենինգեալ գրգռվածության և նեյրոնների մահվան[11]։

Վիրուսային մենինգիտի ախտորոշումը կատարվում է կլինիկական պատմության, ֆիզիկական զննման և որոշ ախտորոշիչ թեստերի հիման վրա[17]։ Շատ կարևոր է անել ուղեղ-ողնուղեղային հեղուկի (ՈւՈՀ) հավաքում գոտկային պունկցիայիյի միջոցով:Այս հեղուկը, որը նորմայում շրջապատում է ուղեղը և ողնուղեղը, անալիզի են ենթարկվում՝ փնտրելով վարակի  նշաններ[18]։ ՈւՈՀ-ի նշանները, որոնք ցույց են տալիս մենինգիտի վիրուսային ախտածագումը, ներառում են սպիտակ արյան բջիջների բարձր քանակություն (սովորաբար 10-100 բջիջ/մլ)՝ լիմֆոցիտների գերակշռությամբ համադրվում է գլյուկոզի նորմալ կոնցենտրացիայի հետ[19]։ ՈՒՈՀ-ի ՊՇՌ թեստերը հատկապես օգտակար են դարձել վիրուսային մենինգիտի ախտորոշման համար (զգայնությունը կազմում է 95-100%)[20]։ Հավելյալ քղանքի, մեզի, արյան անալիզների և կոկորդից քսուքի պատասխանները նույնպես օգնում են հայտնաբերել վիրուսային մենինգիտը[18]։

Որոշ դեպքերում թույլ իմունային համակարգ կամ բարձրացած ներգանգային ճնշում ունեցող անձանց մոտ ուղեղի Համակարգչային շերտագրություն արվում է գոտկային պունկցիայից առաջ[1]։

Ացիկլովիր

Բուժումը հիմնականում աջակցող է։ Հանգիստ, հիդրատացիա, ջերմիջեցնողները, ցավազրկողները և հակաբորբոքային դեղերը տրամադրվում են եթե անհրաժեշտ է[21]։ Հերպես սիմպլեքս վիրուսը, Վարիցելա զոոստեր վիրուսը և Ցիտոմեգալովիրուսը պահանջում են հատուկ հակավիրուսային։ Օրինակ՝ Հերպես վիրուսի համար օգտագործում են Ացիկլովիր[22]։ Արագ բարձրացող ներգանգային ճնշման, ոսկրային կառույցի մոտ վարակի առկայության (մաստոիդիտի դեպքում), գանգի կոտրվածքի կամ աբսցեսի առաջացման դեպքերում անհրաժեշտ է վիրաբուժական բուժում[11]։ Վիրուսային մենինգիտ ունեցող մարդկանց մեծամասնությունը լավանում են 7-ից 10 օրերի ընթացքում[23]։

Համաճարակաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1988-1999 թվականների ընթացքում յուրաքանչյուր տարի 36000 դեպք է գրանցվել[24]։ Հիվանդանում են մեծահասակները և երեխաները, բայց ավելի շատ հիվանդությունը տարածված է  երեխաների մոտ[1]։ Ռումինիայում և Իսպանիայում տեղի ունեցած բռնկումների ժամանակ վիրուսային մենինգիտը ավելի շատ տարածված էր մեծահասակների մոտ[25]։ Մինչդեռ 15 տարեկանից ցածր պատանիների մոտ դեպքերի տոկոսը կազմում էր 338 %[25]։ Այլ պատկեր էր Ֆինլանդիայում (1966թ.), Կիպրոսում (1996թ.), Ղազայում (1997թ.), Չինաստանում (1998թ.) և Թայվանում (1998թ.), որտեղ վիրուսային մենինգիտը ավելի շատ տարածված էր երեխաների, մանուկների մոտ[26][27][28][29]։

Վաղ հետազոտություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կա ենթադրություն, որ վիրուսային մենինգիտը կարող է հանգեցնել ողնաշարային զարկերակի բորբոքային վնասմանը[30]։

Մենինգիտի Հետազոտման Հիմնադրամը կատարում է հետազոտություն, որի նպատակը գենային տեխնոլոգիաների միջոցով մենինգիտի ախտորոշման արագությունը բարելավվելն է, ճշգրտությունը և մատչելիությունը երեխաների մոտ Մեծ Բրիտանիայում։ Հետազոտական խումբը զարգացնում է նոր մեթոդներ, որոնք օգտագործվելու են մենինգիտի ախտորոշման համար՝ հետազոտելով ՈՒՈՀ-ում հայտնված միկրոօրգանիզմների գենետիկ մատերիալը։ Նոր մեթոդը նախ և առաջ պետք է կիրառվի՝ օգտագործելով ՈւՈՀ-կի նմուշներ, որտեղ միկրոօրգանիզմը հայտնի է, այնուհետև կիրառվի՝ օգտագործելով ՈՒՈՀ-կի նմուշներ, որտեղ միկրոօրգանիզմը անհայտ է (գնահատվում է մոտ 40%) փորձելով բացահայտել պատճառը[31]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Logan, SA; MacMahon, E (2008 թ․ հունվարի 5). «Viral meningitis». BMJ (Clinical research ed.). 336 (7634): 36–40. doi:10.1136/bmj.39409.673657.ae. PMC 2174764. PMID 18174598.
  2. «Aseptic Meningitis». Healthline (անգլերեն). Վերցված է 2017 թ․ մարտի 10-ին.
  3. «Epidemiology». Alaska Department of Health and Social Services. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 17-ին.
  4. Ratzan, K. R. (1985 թ․ մարտի 1). «Viral meningitis». The Medical Clinics of North America. 69 (2): 399–413. doi:10.1016/s0025-7125(16)31051-3. ISSN 0025-7125. PMID 3990441.
  5. «Acute Communicable Disease Control». lacounty.gov. {{cite web}}: |first1= missing |last1= (օգնություն)
  6. 6,0 6,1 6,2 «Meningitis | Viral | CDC». www.cdc.gov (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ մարտի 2-ին.
  7. «Viral Meningitis - Meningitis Research Foundation». www.meningitis.org. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 2-ին.
  8. Bartt, R (2012 թ․ դեկտեմբեր). «Acute bacterial and viral meningitis». Continuum (Minneapolis, Minn.). 18 (6 Infectious Disease): 1255–70. doi:10.1212/01.CON.0000423846.40147.4f. PMID 23221840.
  9. Khetsuriani, N; Quiroz, ES; Holman, RC; Anderson, LJ (Nov–Dec 2003). «Viral meningitis-associated hospitalizations in the United States, 1988–1999». Neuroepidemiology. 22 (6): 345–52. doi:10.1159/000072924. PMID 14557685.
  10. 10,0 10,1 10,2 «Viral Meningitis - Brain, Spinal Cord, and Nerve Disorders - Merck Manuals Consumer Version». Merck Manuals Consumer Version (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ մարտի 4-ին.
  11. 11,0 11,1 11,2 11,3 11,4 11,5 11,6 11,7 11,8 «Meningitis | McMaster Pathophysiology Review». www.pathophys.org (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 12-ին.
  12. 12,0 12,1 Cho, Tracey A.; Mckendall, Robert R. (2014 թ․ հունվարի 1). Booss, Alex C. Tselis and John (ed.). Handbook of Clinical Neurology. Neurovirology. Vol. 123. Elsevier. էջեր 89–121.
  13. Meningitis 1168529, բաժին Viral Meningitis(անգլ.) EMedicine կայքում
  14. 14,0 14,1 «Viral Meningitis: Background, Pathophysiology, Etiology». 2017 թ․ նոյեմբերի 29. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  15. Klimpel, Gary R. (1996). Baron, Samuel (ed.). Medical Microbiology (4th ed.). Galveston (TX): University of Texas Medical Branch at Galveston. ISBN 0963117211. PMID 21413332.
  16. Chadwick, D. R. (2005 թ․ հունվարի 1). «Viral meningitis». British Medical Bulletin (անգլերեն). 75–76 (1): 1–14. doi:10.1093/bmb/ldh057. ISSN 0007-1420.
  17. «Diagnosis - Meningitis - Mayo Clinic». www.mayoclinic.org (անգլերեն). Վերցված է 2017 թ․ մարտի 4-ին.
  18. 18,0 18,1 «CSF analysis: MedlinePlus Medical Encyclopedia». medlineplus.gov (անգլերեն). Վերցված է 2017 թ․ մարտի 4-ին.
  19. «CSF Analysis - Neurology - UMMS Confluence». wiki.umms.med.umich.edu. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 4-ին.
  20. Fomin, Dean A. Seehusen|Mark Reeves|Demitri. «Cerebrospinal Fluid Analysis - American Family Physician». www.aafp.org (անգլերեն). Վերցված է 2017 թ․ մարտի 4-ին.
  21. «Viral Meningitis Treatment & Management: Approach Considerations, Pharmacologic Treatment and Medical Procedures, Patient Activity». 2017 թ․ նոյեմբերի 29. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  22. Tyler KL (2004 թ․ հունիս). «Herpes simplex virus infections of the central nervous system: encephalitis and meningitis, including Mollaret's». Herpes. 11 (Suppl 2): 57A–64A. PMID 15319091.
  23. «Meningitis | Viral | CDC». www.cdc.gov (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ դեկտեմբերի 4. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 11-ին.
  24. Khetsuriani, N; Quiroz, ES; Holman, RC; Anderson, LJ (Nov–Dec 2003). «Viral meningitis-associated hospitalizations in the United States, 1988–1999». Neuroepidemiology. 22 (6): 345–52. doi:10.1159/000072924. PMID 14557685.
  25. 25,0 25,1 Jiménez Caballero, PE; Muñoz Escudero, F; Murcia Carretero, S; Verdú Pérez, A (2011 թ․ հոկտեմբեր). «Descriptive analysis of viral meningitis in a general hospital: differences in the characteristics between children and adults». Neurologia (Barcelona, Spain). 26 (8): 468–73. doi:10.1016/j.nrleng.2010.12.004. PMID 21349608.
  26. Rantakallio, P; Leskinen, M; von Wendt, L (1986). «Incidence and prognosis of central nervous system infections in a birth cohort of 12,000 children». Scandinavian journal of infectious diseases. 18 (4): 287–94. doi:10.3109/00365548609032339. PMID 3764348.
  27. «1998—Enterovirus Outbreak in Taiwan, China—update no. 2». WHO.
  28. «1997—Viral meningitis in Gaza». WHO.
  29. «1996—Viral meningitis in Cyprus». WHO.
  30. Pan, Xudong. «Vertebral artery dissection associated with viral meningitis». BMC Neurology. 12.
  31. «Using new genomic techniques to identify the causes of meningitis in UK children | Meningitis Research Foundation». www.meningitis.org. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 12-ին.