Jump to content

Էպշտեյն-Բարի վիրուս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էպշտեյն-Բարի վիրուս
Տեսակտաքսոն
ՀետևանքEpstein–Barr virus infection?
Անվանվել էAnthony Epstein? և Yvonne Barr?
 Epstein-Barr virus Վիքիպահեստում

Էպշտեյն-Բարի վիրուս[1] կամ մարդու 4-րդ տիպի հերպես վիրուս[2], վիրուսների տեսակ հերպեսվիրուսների ընտանիքի գամմահերպեսվիրուսներ ենթաընտանիքից:

Էպշտեյն-Բար վիրուսի գենոմը ներկայացված է երկշղթա ԴՆԹ-ով։ Ներկայումս այս վիրուսը այլ հերպես վիրուսների հետ մեկտեղ կարևոր դեր ունի մարդու մարմնում ուռուցքային բջիջների ձևավորման գործում: Էպշտեյն-Բար վիրուսը լավ վերարտադրվում է Բուրկիթի լիմֆոմային բջիջների, մոնոնուկլեոզով հիվանդների արյան, լեյկեմիկ բջիջների և առողջ մարդու ուղեղի բջիջների կուլտուրաներում: Այս վիրուսով վարակված շատ մարդիկ ասիմպտոմատիկ են:

Վիրուսը կարող է բազմանալ նաև B լիմֆոցիտներում։ Ի տարբերություն այլ հերպեսի վիրուսների, այն չի հանգեցնում բջիջների մահվան, այլ հակառակը, ակտիվացնում է դրանց բազմացումը: Վիրիոնները ներառում են հատուկ անտիգեններ՝ կապսիդ, միջուկային, վաղ և թաղանթային անտիգեններ։ Նրանցից յուրաքանչյուրը ձևավորվում է որոշակի հաջորդականությամբ և առաջացնում է համապատասխան հակամարմինների սինթեզ։

Ստուգաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիրուսն ի սկզբանե անվանվել է անգլիացի վիրուսաբան, պրոֆեսոր Մայքլ Էնթոնի Էփշտեյնի և նրա ասպիրանտ Իվոն Բարրի անունով, ովքեր նկարագրել են այն 1964 թվականին[3] ։ 1979 թվականին գիտական ​​անվանումը փոխվել է Մարդու հերպեսվիրուս 4[4]., 2016 թվականին՝ ընդգծելով ենթաընտանիքը, որին պատկանում է տեսակը՝ Մարդու գամմահերպեսվիրուս 4[5]. ։

Ախտաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էպշտեյն-Բարի վիրուսի հետ ասոցացված հիվանդություններ․

Հակավիրուսային թերապիայի համար օգտագործվում են դեղամիջոցներ, որոնք արդյունավետ են տարբեր տեսակի հերպեսի վիրուսների դեմ՝ գանցիկլովիր, վալացիկլովիր: Հատուկ թերապիա ,որպես կանոն, պահանջվում է վիրուս-ասոցացված հիվանդությունների դեպքում այն անձանց մոտ, ովքեր ունեն իմունային անբավարարություն։

Խոստումնալից արդյունքներ են ներկայացվել 1-ին տիպի հերպեսի վիրուսների (herpes simplex virus, HSV-1), 4-տիպի (Epstein-Barr վիրուս, EBV) և 5-րդ տիպի (մարդու ցիտոմեգալովիրուս, HCMV) դեմ, CRISPR/Cas9 մեթոդով։ Նրանց ԴՆԹ-ի որոշ հատվածների համար ստեղծվել են ուղղորդող ՌՆԹ մոլեկուլներ, որոնց շնորհիվ Cas9 նուկլեազները կարողանում են ճանաչել և հատել դրանք։ Փորձերը ցույց են տվել, որ վիրուսային ԴՆԹ-ի մեկ հատվածի կտրվածքը նվազեցնում է վարակված բջիջների թիվը մոտավորապես կիսով չափ, իսկ երկու հատումը հանգեցնում է վիրուսների գրեթե ամբողջական հեռացմանը[8][9]։

Կանխարգելում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էպշտեյն-Բարի վիրուսի դեմ արդյունավետ պատվաստանյութ չկա[10][11], ընթանում են կլինիկական փորձարկումներ[12][13][14]: Պատվաստանյութի ստեղծման հիմնական խնդիրը վիրուսի գոյության տարբեր փուլերում սպիտակուցի կազմի տարբերություններն են[15][16][17]:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Пиневич А. В., Сироткин А. К., Гаврилова О. В., Потехин А. А. Вирусология : учебник. — СПб. : Издательство Санкт-Петербургского университета, 2012. — С. 320. — ISBN 978-5-288-05328-3.
  2. Атлас по медицинской микробиологии, вирусологии и иммунологии : Учебное пособие для студентов медицинских вузов / Под ред. А. А. Воробьева, А. С. Быкова. — М. : Медицинское информационное агентство, 2003. — С. 109, 112. — ISBN 5-89481-136-8.
  3. Կաղապար:Cite pmid
  4. Կաղապար:Cite pmid
  5. Կաղապար:Cite pmid
  6. Կաղապար:Cite pmid
  7. Կաղապար:Cite pmid
  8. Կաղապար:Cite pmid
  9. Роман Фишман (2016-07-01). «Биологи научились очищать клетки от герпесвирусов» (ռուսերեն). nplus1.ru. Արխիվացված է օրիգինալից 2016-08-16-ին. Վերցված է 2016-07-04-ին. {{cite web}}: Cite has empty unknown parameter: |subtitle= (օգնություն); Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  10. Կաղապար:Cite pmid
  11. Роман Фишман (2016-07-01). «Биологи научились очищать клетки от герпесвирусов» (ռուսերեն). nplus1.ru. Արխիվացված է օրիգինալից 2016-08-16-ին. Վերցված է 2016-07-04-ին. {{cite web}}: Cite has empty unknown parameter: |subtitle= (օգնություն); Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  12. Կաղապար:Cite pmid
  13. Կաղապար:Cite pmid
  14. Կաղապար:Cite pmid
  15. Կաղապար:Cite pmid
  16. Կաղապար:Cite pmid
  17. Կաղապար:Cite pmid

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էպշտեյն-Բարի վիրուս» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էպշտեյն-Բարի վիրուս» հոդվածին։