Վիկտոր Վազարելի
Վիկտոր Վազարելի ֆր.՝ Victor Vasarely | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 9, 1906[1][2] |
Ծննդավայր | Պեչ, Հունգարիայի թագավորություն, Ավստրո-Հունգարիա[3][4] |
Մահացել է | մարտի 15, 1997[5][6][7][…] (90 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզի 16-րդ շրջան, Փարիզ |
Քաղաքացիություն | Հունգարիա և Ֆրանսիա |
Մայրենի լեզու | հունգարերեն |
Կրթություն | Բուդապեշտի համալսարան |
Մասնագիտություն | նկարիչ, վիզուալ արտիստ, քանդակագործ, դիզայներ, գծանկարիչ, նկարիչ-փորագրող և նկարազարդող |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Jean-Pierre Yvaral?[8] |
Կայք | pierrevasarely.com |
Victor Vasarely Վիքիպահեստում |
Վիկտոր Վազարելի (ֆր.՝ Victor Vasarely, ապրիլի 9, 1906[1][2], Պեչ, Հունգարիայի թագավորություն, Ավստրո-Հունգարիա[3][4] - մարտի 15, 1997[5][6][7][…], Փարիզի 16-րդ շրջան, Փարիզ, ի ծնե անունը՝ Դյոժյո Վաշարեյի, հունգ.՝ Vásárhelyi Győző), հունգարացի արվեստագետ, կարճ ժամանակ տարածում ստացած տեղաշարժման արվեստի առաջնորդն ու «նախահայրը»[9]։
Կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1906 թվականին Հունգարիայի Պեչ քաղաքում[10] և մեծացել է Բուդապեշտում։ 1925 թվականին ընդունվել է Բուդապեշտի համալսարանի բժշկական գիտությունների բաժինը։ 1930 թվականին ամուսնացել է իր համակուրսեցի Կլարա Սպինների հետ։ Համատեղ կյանքում նրանք երկու որդի են ունեցել, Անդրեն և Ժան-Պիերը։ Բուդապեշտում նա աշխատել է պոստերների ձևավորման ընկերությունում։ 1930-ականներին Վազարելին դարձավ գրաֆիկական դիզայներ և հենց այս ժամանակաշրջանում էլ սկսեց իրար հետևից շատ օրգանիկ պատկերներ ստեղծել։ 1930թվականին Վազարելին թողնում է Բուդապեշտն ու տեղափոխվում է Փարիզ։ Այստեղ նա շարունակում է աշխատել որպես գրաֆիկայի մասնագետ, գովազդային գործակալություններում զբաղեցրել է ստեղծագործական խորհրդականի պաշտոն։ Այս ժամանակամիջոցում նա արդեն համարում էր, որ բավական է աշխատել այլ արվեստագետների հետ և սկսում է մտածել սեփական մոդելավորման ինստիտուտը բացելու մասին։ Երկրորդ Համաշխարհային պատերազմից հետո նա ստուդիա է բացում Արկուեիլում, Փարիզից 10 կմ հեռավորության վրա գտնվող արվարձանում։ 1961 թվականից վերջնականապես հաստատվում է Աննեթ-սըր-Մարնեում։ Վազարելին ստեղծել է արվեստ, որը հիմնականում կենտրոնացած է օպտիկական պատրանքի շուրջը։
Ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Երեք տասնամյակների ընթացքում Վազարելին զարգացրեց երկրաչափական աբստարկ արվեստի իր տեսակը և աշխատեց տարբեր նյութերով` օգտագործելով նվազագույն թվով ձևեր ու գույներ։ Վազարելին նպատակ ուներ ստեղծել պատկերներ ու գրաֆիկաներ, որոնք համընդհանուր կլինեին․ նա ցանկանում էր, որ իր արվեստը հասանելի լինի բոլորին[11]։
1929-1944-ական թվականները համարվում են նրա ստեղծագործության վաղ գրաֆիկական շրջանը։ Այս շրջանի հայտնի գործերից են «Զեբրաները», «Շախմատի տախտակը» և «Աղջիկ-հզորությունը»։
1944-1947 թվականները սխալ ուղու տարիներն էին՝ իր իսկ բնորոշմամբ։ Այս ժամանակաշրջանում նա փորձարկել է կուբիզմը, ֆուտուրիզմը, էքսպրեսիոնիզմը, սյուրռեալիզմը և չի զարգացրել սեփական ոճը։ Այնուհետև նա ասել է, որ սա սխալ ուղի է եղել։ «Ինքնանկար»-ն ու «Կույր մարդ»-ը համարվում են այս ժամանաշրջանի գործեր։
1947-1951 թվականները բնութագրվում են որպես երկրաչափական աբստրակտ արվեստի զարգացման շրջան։ Վերջապես, Վազարելին գտնում է իր ոճը։ Աշխատանքներում ի հայտ են գալիս երկրաչափական պատկերները։ Սկսած 1948 թվականից Վազարելին իր ամառային ամիսներն անցկացնում է Գորդեսում։ Տեղի քառակուսի տներով ներշնչված՝ նա ստեղծում է մի կոմպոզիցիոն խումբ, որը հետագայում կոչվում է «Բյուրեղ»։
1951-1955 թվականները կինետիկ պատկերների, սև-սպիտակ գրաֆիկների ժամանակաշրջանն էր։ Գորդեսից հետո նա զարգացնում է իր կինեմատիկ պատկերները։
1955-1965 թվականները փոփոխությունների և շարունակական արվեստի տարիներն էին։ Նա սկսեց աշխատել խիստ որոշակի գույների ու ձևերի հետ /երեք կարմիր, երեք կանաչ, երեք կապույտ, երկու մանուշակագույն, երկու դեղին, սև, սպիտակ, մոխրագույն. երեք շրջան, երկու քառակուսի, երկու ռումբաձև, վեց էլիպսներ/, որոնք նա հետագայում ընդարձակեց և թվագրեց։ Այս պլաստիկ այբուբենն օգտագործելով` նա սկսեց շարունակական արվեստ, ձևերի և գույների մի անվերջ փոփոխականության շրջան։
1965 թվականին զարգացնելով արդեն ստեղծած ձևերը` Վազարելին ստեղծում է օպտիկական պատրանքի հավերժ շարժունակություն։ 1970 թվականին Վազարելին բացում է իր առաջին թանգարանն ու ցուցադրում է իր 500-ից ավելի աշխատանքները։ Երկրորդ մեծ կառույցը Վազարելի ֆոնդն էր Աիքս-էն-Պրովանսում. սա մի թանգարան է, որը ձևավորվել է հենց Վազարելիի կողմից։
Վազարելին մահացել է 1997 թվականին, 90-ամյա հասակում, Փարիզում։
Նրա աշխատանքները ցուցադրվում են աշխարհի տարբեր վայրերում։
Պարգևներ և մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1955 - Գեղարվեստի քննադատների մրցանակ, Բրյուսել, Միլանի Ոսկե մեդալ, Վենեսուելայի գեղանկարչության միջազգային մրցանակ
- 1964 - Հուգգենհեյմ մրցանակ, Նյու-Յորք
- 1965 - Արվեստի և Գրականության Պատվո շքանշանակիր, Ֆրանսիա
- 1965 - Լյուբյանում կայացած 6-րդ Միջազգային գրաֆիկական ցուցահանդեսի Մեծ Մրցանակ, Սան Պաուլուում կայացած 8-րդ բիեննալեի Մեծ Մրցանակ
- 1965 - Արվեստի և արդյունաբերության համայնքի ոսկե մեդալ, Փարիզ
- 1966 - Նոր Օռլեանի (Լուիզիանա, ԱՄՆ) պատվավոր քաղաքացու շնորհում
- 1966 - Առաջին միջազգային բիեննալեի մրցանակակիր, Կրակով
- 1966 - Գեղագիտության 2-րդ միջազգային սիմպոզիումի ոսկե մեդալակիր, Ռիմինի
- 1967 - Ճապոնիայի միջազգային հարաբերությունների նախարարի մրցանակ, Տոկիոյի 9-րդ Բիեննալե
- 1967 - Կարնեգի համալսարանի մրցանակ գեղանկարչության ոլորտում, Փիթթսբուրգ (ԱՄՆ)
- 1968 - "Prestige du papier" մրցանակ
- 1969 - 2-րդ միջազգային բիեննալեի 1-ին մրցանակ, Կրակով
- 1969 - Գեղանկարչության միջազգային փառատոնի 1-ին «Ոսկե ներկապնակ» մրցանակ, Կանն-սյուր-Մեր (Ֆրանսիա)
- 1970 - Վազարելիի թանգարանի բացումը Գորդում
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Victor Vasarely (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 Library of Congress Authorities — Library of Congress.
- ↑ 3,0 3,1 3,2 RKDartists (նիդերլ.)
- ↑ 4,0 4,1 4,2 Արվեստների և մեդիատեխնոլոգիաների կենտրոն — 1997.
- ↑ 5,0 5,1 5,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 6,0 6,1 6,2 Babelio (ֆր.) — 2007.
- ↑ 7,0 7,1 7,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ Union List of Artist Names — 2019.
- ↑ The New York Times obituary http://www.nytimes.com/1997/03/18/arts/victor-vasarely-op-art-patriarch-dies-at-90.html(անգլ.)
- ↑ Birth registered at county archives of Pécs http://www.bml.hu Արխիվացված 2018-07-10 Wayback Machine ref. no. 330/1906
- ↑ http://arslonga.dk/Budapest_Photos_Victor_Vasarely.html(չաշխատող հղում)(անգլ.)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Association Vasarely Արխիվացված 2019-07-18 Wayback Machine
- Culture+Travel magazine feature from 2008 about the Vasarely Foundation in Aix
- Fondation Vasarely 3D Project Արխիվացված 2015-01-18 Wayback Machine
- Victor Vasarely Արխիվացված 2012-09-21 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիկտոր Վազարելի» հոդվածին։ |
|