Վիկտոր Շկլովսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիկտոր Շկլովսկի
Виктор Шкловский
Ծնվել էհունվարի 12 (24), 1893[1][2]
ԾննդավայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[3]
Վախճանվել էդեկտեմբերի 5, 1984(1984-12-05)[1][4][2] (91 տարեկան)
Վախճանի վայրՄոսկվա, ԽՍՀՄ[5]
ԳերեզմանԿունցևսկոե գերեզմանատուն
Մասնագիտությունգրող, կինոքննադատ, սցենարիստ, բանաստեղծ, գրական քննադատ, գիտաֆանտաստիկ գրող, գրականության պատմաբան, կինոգետ, լեզվաբան, գրականագետ, քննադատ, ակնարկագիր և կինոսցենարիստ
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Խորհրդային Ռուսաստան և  ԽՍՀՄ
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի համալսարան
Ժանրերէսսե, Սցենար և վեպ
Ուշագրավ աշխատանքներLev Tolstoy?
ԱշխատավայրՍցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասընթացներ
Պարգևներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Ժողովուրդների բարեկամության շքանշան
ԽՍՀՄ պետական մրցանակ
և Գեորգիևյան խաչ
ԱմուսինSerafima Suok?
 Viktor Shklovsky Վիքիպահեստում

Վիկտոր Բորիսի Շկոլովսկի (հունվարի 12 (24), 1893[1][2], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[3] - դեկտեմբերի 5, 1984(1984-12-05)[1][4][2], Մոսկվա, ԽՍՀՄ[5]), ռուս գրող, գրականագետ, գրաքննադատ, կինոգետ և սցենարիստ։ ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1979)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վ․ Բ․ Շկլովսկին ծնվել է 1893 թվականի հունվարի 12 (24)֊ին Սանկտ-Պետերբուրգում։ Հայրը (հրեական ծագմամբ)՝ Բորիս Վլադիմիրի Շկլովսկին, եղել է մաթեմատիկոս (հետագայում՝ ծանր հրետանային դասընթաների պրոֆեսոր), իսկ մայրը՝ Վառվառա Կառլովան ունեցել է գերմանական ծագում[6][7]։ Հոր հարազատ եղբայրը՝ Իսահակ Վլադիմիրի Շկլովսկին (1864-1935), եղել է հայտնի լրագրող, քննադատ և հանդես է եկել Դիոնեո կեղծանվամբ։ Վիկտոր Շկլովսկու ավագ եղբայրը՝ Վլադիմիր Շկլովսկին (12/03/1889 - 11/24/1(937,) բանասեր էր և դասավանդել է Սանկտ֊Պետերբուրգի ուղղափառ հոգևոր ակադեմիայում՝ որպես ֆրանսերենի ուսուցիչ։ Վերջինս 1919-1922 թվականներին հանդիսացել է Պետրոգրադի ուղղափառ միաբանության խորհրդի անդամ, բազմիցս ձերբակալվել է և 1937 թվականին գնդակահարվել[8]։ Մյուս եղբայրը՝ Նիկոլայ Շկլովսկին (1890-1918), գնդակահարվել է 1918 թվականին՝ որպես սոցիալիստական հեղափոխական։ Քույրը՝ Եվգենիա Բորիսովնա Շկլովսկայան (1891-1919) մահացել է Սանկտ֊Պետերբուրգում 1919 թվականին[9]։ Վիկտոր Շկլովսկու երիտասարդությունն անցել է Սանկտ֊Պետերբուրգում։ 1910 թվականին ձախողեց Նիկոլաևյան կորպուսի կուրսանտի քննությունները։ 1913 թվականին արծաթե մեդալով ավարտեց Ն․Պ․ Շեպովալնիկովայի մասնավոր գիմնազիան։ Գիմնազիայում ուսանելու տարիներին սկսեց տպագրվել «Գարուն» ամսագրում։ Սովորել է Սանկտ֊Պետերբուրգի համալսարանի պատմության և բանասիրության ֆակուլտետում։ Նա հաճախում էր այնպիսի հայտնի դասախոսների դասախոսություններին, ինչպիսիք էին ակադեմիկոսներ Կռաչկովսկին և Բոդուեն դը Կուռտենեն։ Երբ սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմը, 1914 թվականի աշնանը Վիկտոր Շկլովսկին որպես կամավոր, միացավ ռուսական բանակին։ Զինվորական մի քանի մասնագիտություն փոխելով՝ 1915 թվականին վերադարձավ Պետերբուրգ, որտեղ ծառայության անցավ զրահատանկային սպաների դպրոցում։ Այս ժամանակահատվածում Շկլովսկին մի խումբ համախոհների հետ (Լ․ Պ․ Յակուբինսկի, Է․ Դ․ Պոլիվանով, Օ․ Մ․ Բրիկ և ուրիշներ) պատրաստում է պոետական լեզվի տեսության առաջին և երկրորդ հրատարակությունները (1916, 1917), որտեղ ներառվել էր նաև Շկլովսկու ավելի ուշ գրված քրիստոմատեական «Պոեզիայի և անհասկանալի լեզվի մասին» և «Արվեստն ինչպես ոճ» աշխատությունները։ 1916 թվականից Շկլովսկին դարձավ «Բանաստեղծական լեզվի տեսություն հասարակության համար» ուսումնասիրության նախաձեռնողը (ОПОЯЗ), համախմբեց գրաքաննադատական դպրոցի տեսաբաններին և ներմուծեց «օտարացում» տերմինը։ Փետրվարյան հեղափոխության ակտիվ մասնակիցներից է եղել, ընտրվել է Արևմտյան զրահատանկային դիվիզիայի կոմիտետի անդամ՝։ Նրա կազմում մասնակցել է Պետրոգրադի խորհուրդի աշխատանքին։ Որպես ժամանակավոր կառավարության կոմիսարի օգնական՝ ուղարկվել է Հարավ֊Արևմտյան ճակատ, որտեղ 1917 թվականի հուլիսի 3-ին անձամբ ղեկավարել է գնդերից մեկի գրոհը, որտեղ վիրավորվել է և պարգևատրվել է Գեորգիևյան 4-րդ աստիճանի խաղով՝ Լ․ Գ․ Կոռնիլյովի կողմից։ Ապաքինվելուց հետո, որպես Ժամանակավոր կառավարության կոմիսարի օգնական, ուղարկվել է Կովկասյան Առանձին հեծելազորային կորպուս՝ Պարսկաստան, որտեղ կազմակերպել է ռուսական զորքերի էվակուացիան և նրանց հետ վերադարձել է Պետերբուրգ 1918֊թ֊ի հունվարի սկզբին։ Պետրոգրադում Շկլովսկին աշխատել է Ձմեռային պալատի գեղարվեստապատմական հանձնաժողովում և ակտիվ մասնակցություն է ունեցել էսէռների հակաբոլշևիկյան դավադրությանը։ Երբ դավադրությունը բացահայտվեց, Շկլովսկին ստիպված եղավ լքել Պետրոգրադը և տեղափոխվել Սարատով՝ որոշ ժամանակ թաքնվելով հոգեբուժարանում՝ միաժամանակ աշխատելով արձակի տեսության ստեղծման վրա։ Այնուհետև նա գնաց Կիև, որտեղ ծառայության անցավ 4-րդ ինքնապաշտպանական դիվիզիայում։ Ծանոթի խնդրանքն իրականացնելիս՝ Պետրոգրադ տեղափոխել մեծ գումար, հասնում է համարյա Մոսկվա, բայց ճանաչվելով Արտակարգ հանձնաժողովի գործակալ՝ ձերբակալումից խուսափելու համար դուրս է թռչում գնացքից։ Դրանից հետո, հասնելով մինչև մայրաքաղաք, հանդիպում է Մաքսիմ Գորկուն, ով նրա համար միջնորդում է Յա․ Մ․ Սվերդլովի մոտ։ 1918 թվականի վերջում Շկլովսկին որոշում է դադարեցնել իր քաղաքական գործունեությունը։ 1919 թվականի սկզբին վերադառնում է Պետրոգրադ, որտեղ դասավանդում է գրականության տեսություն՝ Գեղարվեստական թարգմանության ստուդիայի «Համաշխարհային գրականություն» պետրոգրադյան հրատարակչությունում։ 1920 թվականի գարնանը Շկլովսկին մենամարտում վիրավորվում է, լքում է Պետրոգրադը և ուղևորվում կնոջը փնտրելու, որը մեկնել էր Ուկրաինա՝ սովից փրկվելու համար։ Կարմիր բանակի շարքերում Շկլովսկին մասնակցում է Ալեքսանդրովսկի, Խերսոնի և Կախովկայի մարտերին։ Այնուհետև Շկլովսկին կրկին վերադառնում է Պետրոգրադ և 1920 թվականի հոկտեմբերի 9-ին ընտրվում Ռուսաստանի Արվեստի պատմության ինստիտուտի պրոֆեսոր։ 1921-1922 թվականներից Շկլովսկին ակտիվորեն սկսեց տպագրվել «Պետերբուրգ», «Մշակույթի տուն», «Գրանկյուն» ամսագրերում, հրատարակեց «Հեղափոխություն և ռազմաճակատ» հուշագրությունը, մասնակցել է «Սրապիոն եղբայրների» հավաքներին։ Բայց 1922 թվականից սկսվեցին էսեռների ձերբակալությունները և Շկլովսկին 1922 թվականի մարտի 4-ին փախավ Ֆինլանդիա՝ փրկվելով ձերբակալությունից։ Նրա կինը՝ Վասիլիսա Շկլովսկայա֊Կորդին, ձերբակալվել է և որպես պատանդ պահվել է որոշ ժամանակ։ Մաքսիմ Գորկուն ուղղված նամակում Շկլովսկին գրել է․ « Նրան ազատեցին՝ վճարելով 200 ռուբլի ոսկի՝ որպես գլխագին։ Գլխագինը պարզվեց «վայրի», քանի որ այն կատարվել է գրականագետների հետ միասին՝ Սրապիոնների գլխավորությամբ[10]։ Շկլովսկին 1922 ապրիլի 22-ից մինչև 1923 թվականի հունիսն ապրեց Բեռլինում, որտեղ 1923 թվականին ստեղծեց «Սենտիմենտալ ճանապարհորդություն» հուշագրությունը։ 1922 թվականի վերջին Շկլովսկին սկսեց խնդրել ԽՍՀՄ վերադառնալու համար։ Վերադարձավ 1923 թվականի սեպտեմբերին և ապրեց Մոսկվայում։ Եղել է մտերիմ ֆուտուրիստների Վ․ Խլեբնիկովի, Ա․ Կռուչյոնիխի, Վ․ Մայակովսկու հետ և նրանց հետ յուրահատուկ ծանոթություն ուներ։ 1930 թվականին Շկլովսկին հանդես եկավ «Մի գիտական սխալի մասին» հոդվածով։ 1932 թվականի աշնանը Շկլովսկին մեկնեց շինարարական ճանապարհորդության Բելմոր֊Բալթիկ ջրանցքում։ Այցի գլխավոր նպատակը հանդիսացել է ոչ թե նյութերի հավաքագրում, այլ եղբոր հետ հանդիպումը, որը ձերբակալված էր։ Շկլովսկին մահացել է 1984 թվականի դեկտեմբերի 5-ին և թաղվել է Մոսկվայի Կունցևսկու դամբարանում։

Գիտական նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆորմալիստական դպրոցի գաղափարները գրականագիտության մեջ ներմուծեց Շկլովսկին և հանդիսացավ դրա հիմնադիրը։ Բացի այդ Լև Տռոցկին նշեց, որ «Շկլովսկու ջանքերը փոքր չէին․․․ »[11]։

Ամենակարևոր գիտական բացահայտումը եղավ «Օտարացում» հասկացության ներմուծումը գրականագիտության մեջ[12]։

Շկլովսկու ընտանիքը[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Առաջին կինը֊ Վասիլիսա Շկլովսկայա֊Կորդի (1924-1977), նկարիչ
  2. Տղան֊ Նիկիտա Շկլովսկի֊ Կորդի (1924-1945), զոհվել է ճակատամարտում
  3. Աղջիկը֊ Վառվառա Շկլովսկայա֊Կորդի, ֆիկիկոս (ծնվել է 1927)
  4. Երկրորդ կինը֊ Սեռաֆիմ Սուոկի, ամուսնացել է 1956 թվականին[13][14]։

Պարգևները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գեորգիևյան խաչ 4-րդ աստիճանի
  • Աշխատանքային կարմիր դրոշի 3 շքանշան (31.01.1931...)
  • Ազգերի ընկերության շքանշան

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Гриц Т. С. Творчество Виктора Шкловского. (О «третьей фабрике»). — Баку: Тиа. «Омзака», 1927. — 38 с.
  • Эйхенбаум Б. О Викторе Шкловском, в кн.: Мой временник. — Л.: 1929.
  • Гуковский Г. Шкловский как историк литературы // Звезда. — 1930. — No 1.
  • Сарнов Б. Глазами художника // Новый мир. — 1964. — No 7.
  • Левин Е. Виктор Шкловский — теоретик кино // Искусство кино. — 1970. — No 7.
  • Добин Е. С. Виктор Шкловский — аналитик сюжета. в кн.: Сюжет и действительность. — Л.: 1976.
  • Русские советские писатели-прозаики. Биобиблиографический указатель, т. 6, ч. 1, — М.: 1969.
  • Панченко О. Виктор Шкловский: текст — миф — реальность. — Szczecin, 1997.
  • Андроников И. Л. Шкловский, в кн.: Ираклий Андроников Избранные произведения в двух томах. Т. 2 Արխիվացված 2008-02-29 Wayback Machine, — М.: 1975.
  • Rad Borislavov, Revolution is Evolution: Evolution as a Trope in Šklovskijʼs Literary History // Russian Literature, 69,2-4 (15 February-15 May 2011), 209—238.

В.Каверин «Я поднимаю руку и сдаюсь». В кн. : Эпилог. — М.: 1997

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Литераторы Санкт-Петербурга. ХХ век (ռուս.) / под ред. О. В. Богданова
  3. 3,0 3,1 3,2 Шкловский Виктор Борисович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  4. 4,0 4,1 4,2 Русская литература XX века. Прозаики, поэты, драматурги (ռուս.) / под ред. Н. Н. Скатов — 2005. — С. 732—735. — ISBN 5-94848-307-X
  5. 5,0 5,1 5,2 Union List of Artist Names — 2019.
  6. В. Б. Шкловский «Сентиментальное путешествие»: Борис Владимирович Шкловский происходил из Умани из семьи лесника, вырос в Елизаветграде. Его мать (бабушка Виктора Шкловского) опубликовала книгу мемуаров на идише, заканчивающуюся периодом Гражданской войны.
  7. В. Б. Шкловский «Сентиментальное путешествие»: Карл Бундель был садовником Смольного института и сыном венденского пастора; его жена Анна Севастьяновна Каменоградская была дочерью диакона из Царского Села.
  8. Шкловский Владимир Борисович
  9. В. Шкловский. Письма внуку
  10. В. Б. Шкловский. Письма М. Горькому (1917—1923 гг.). Примечания и подготовка текста А. Ю. Галушкина. — «De Visu», 1993, № 1.
  11. Л. Троцкий. Литература и революция. — М.: Красная новь, 1923. — С. 119.
  12. И. А. Пильщиков. Наследие русской формальной школы и современная филология // Антропология культуры, вып. 5. — С. 320.
  13. Страницы истории: любовь, страсть и измена…
  14. Мария Котова, Олег Лекманов — ПЛЕШИВЫЙ ЩЕГОЛЬ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիկտոր Շկլովսկի» հոդվածին։