Վասիլի Մժավանաձե
Վասիլի Մժավանաձե | |
Կուսակցություն՝ | ԽՄԿԿ |
---|---|
Կրթություն՝ | Մոսկվայի Լենինի անվան ռազմաքաղաքական ակադեմիա |
Մասնագիտություն՝ | պետական գործիչ և քաղաքական գործիչ |
Դավանանք | աթեիզմ |
Ծննդյան օր | սեպտեմբերի 20, 1902 |
Ծննդավայր | Քութայիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] |
Վախճանի օր | օգոստոսի 31, 1988 (85 տարեկան) |
Վախճանի վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Թաղված | Թբիլիսի |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսական կայսրություն |
Պարգևներ |
Վասիլի Պավլովիչ Մժավանաձե (վրաց.՝ ვასილი მჟავანაძე, սեպտեմբերի 20, 1902, Քութայիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] - օգոստոսի 31, 1988, Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային կուսակցական գործիչ, Վրաստանի ԿԿ առաջին քարտուղար (1953-1972), ԽՄԿԿ Քաղբյուրոյի Նախագահության անդամի թեկնածու (1957-1972)։ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի 4-8 գումարման պատագամավոր, Սոցիալիստական աշխատանքի հերոս (1962)[2]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վասիլի Մժավանաձեն ծնվել է Քութայիս քաղաքում, բանվորի ընտանիքում։ 1915 թվականից աշխատել է Խոն քաղաքի ձեռնարկություններում։ Որպես բանվոր վերջին աշխատավայրը եղել է տեղի դաբաղման գործարանը (1918)։
1924 թվականին զինվորագրվել է Բանվորա-գյուղացիական Կարմիր բանակին, որտեղ էլ 1927 թվականին դարձել է ԽՄԿԿ անդամ։ 1937 թվականին ավարտել է Լենինգրադի Վ. Ի. Լենինի անվան ռազմա-քաղաքական ակադեմիան։
1937 թվականից ռազմա-քաղաքական աշխատանք է կատարել։ 1939-1940 թվականներին մասնակցել է Խորհրդա-ֆիննական պատերազմին որպես բանակի քաղբաժնի ղեկավար և բանակի շտաբի կոմիսար։ Պետրոզավոդսկի ուղղությամբ եղած մարտերի համար պարգևատրվել է Կարմիր Դրոշի շքանշանով։ 1940 թվականից Մերձբալթյան հատուկ ռազմական օկրուգի քաղվարչության ղեկավար, բրիգադային կոմիսար։
Հայրենական մեծ պատերազմի սկսելուց հետո` որպես առանձին զինվորական միավորումների հրամանատար, դարձել է մի քանի բանակների ռազմական խորհրդի անդամ։ 1945-1953 թվականներին դարձել է Խարկովի, Կիևի և Անդրկարպատյան ռազմական օկրուգների խորհրդի անդամ։ 1944 թվականից գեներալ-լեյտենանտի կոչում է ստացել։
1953-1972 թվականներից Վրաստանի Կոմկուսի ԿԿ առաջին քարտուղարն է եղել։ Աջակցել է հակախրուշչովյան դավադրությանը[3]։ Կուսակցության XX, XXII-XXIV հաամգումարներում ընտրվել է ԽՄԿԿ ԿԿ անդամ (1956-1976), ԽՄԿԿ ԿԿ Քաղբյուրոյի (Նախագահության) անդամության թեկնածու է եղել (29.06.57-18.12.72)։
1972 թվականի սեպտեմբերից անցել է թոշակի։ Կյանքի վերջին տարիներին ապրել է Ժուկովկա մերձմոսկովյան ամառանոցային գյուղում, Վ. Մ. Մոլոտովի ամառանոցից ոչ հեռու։
Մեղադրանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Մժավանաձեն հեռացվել է պաշտոնից. նրան փոխարինել է Է. Ա. Շևարդնաձեն, քանի որ մեղադրվում էր կորուպցիանի և ցեխերի տերերին քողարակելու համար։ Ըստ գոյություն ունեցող վարկածի, այդ մեղադրանքների մի մասը կեղծ են եղել[4]։
Մժավանաձեն Գորիում Ստալինի տուն-թանգարանի ստեղծման կողմնակիցներից է եղել։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Мжаванадзе Василий Павлович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Справочник по истории Коммунистической партии и Советского Союза 1898 - 1991
- ↑ ДМИТРИЙ ГОРДОН. Сын многолетнего лидера СССР Сергей ХРУЩЕВ: «Микоян отца не предавал — он всегда был человеком, который, как в анекдоте, между капельками...» Արխիվացված 2017-07-08 Wayback Machine «БУЛЬВАР ГОРДОНА», № 52 (452) 2013, ДЕКАБРЬ
- ↑ Мжаванадзе, Василий Павлович. Герои страны կայքում
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Վասիլի Մժավանաձե «Երկրի հերոսներ» կայքում
- Георгий Нижарадзе. Грузия: конец номенклатурной эпохи. «Дружба Народов» 2004, № 3
- Василий Павлович Мжаванадзе. warheroes.ru կայքում, (ռուս.)
- МЖАВАНАДЗЕ Василий Павлович. Самые закрытые люди. От Ленина до Горбачева: Энциклопедия биографий(չաշխատող հղում)
|
- ԽՄԿԿ անդամներ
- Սեպտեմբերի 20 ծնունդներ
- 1902 ծնունդներ
- Քութայիս քաղաքում ծնվածներ
- Օգոստոսի 31 մահեր
- 1988 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Թբիլիսի քաղաքում թաղվածներ
- Սոցիալիստական աշխատանքի հերոսներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Հոկտեմբերյան հեղափոխության շքանշանով պարգևատրվածներ
- Կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշանակիրներ
- «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Խորհրդային կուսակցական գործիչներ
- Վրաստանի քաղաքական գործիչներ