Վասիլի Մժավանաձե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վասիլի Մժավանաձե
 
Կուսակցություն՝ ԽՄԿԿ
Կրթություն՝ Մոսկվայի Լենինի անվան ռազմաքաղաքական ակադեմիա
Մասնագիտություն՝ պետական գործիչ և քաղաքական գործիչ
Դավանանք աթեիզմ
Ծննդյան օր սեպտեմբերի 20, 1902(1902-09-20)
Ծննդավայր Քութայիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1]
Վախճանի օր օգոստոսի 31, 1988(1988-08-31) (85 տարեկան)
Վախճանի վայր Մոսկվա, ԽՍՀՄ
Թաղված Թբիլիսի
Քաղաքացիություն  ԽՍՀՄ և  Ռուսական կայսրություն
 
Պարգևներ
Սոցիալիստական աշխատանքի հերոս,
, Լենինի շքանշան, Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան, Կարմիր դրոշի շքանշան, Կուտուզովի շքանշան, I աստիճանի Սուվորովի շքանշան, I աստիճանի Կուտուզովի շքանշան, II աստիճանի Սուվորովի շքանշան, II աստիճանի Կուտուզովի շքանշան, Հայրենական պատերազմի շքանշան, «Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան, Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի հոբելյանական մեդալ, մեդալ «ԽՍՀՄ պետական սահմանի պաշտպանության գործում աչքի ընկնելու համար», «Լենինգրադի պաշտպանության համար» մեդալ, «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ, «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 20-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ, «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 30-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ, «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 40-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ, «Պրահայի ազատագրման համար» մեդալ, «ԽՍՀՄ զինված ուժերի վետերան» մեդալ, «Խորհրդային բանակի և նավատորմի 30-ամյակի» հոբելյանական մեդալ, «ԽՍՀՄ Զինված ուժերի 40-ամյակ» հոբելյանական մեդալ, «ԽՍՀՄ Զինված ուժերի 50-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ, «ԽՍՀՄ Զինված ուժերի 60-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ, «ԽՍՀՄ Զինված ուժերի 70-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ, «Սովետական միլիցիայի 50-ամյակի» հոբելյանական մեդալ և Մեդալ «Լենինգրադի 250-ամյակի առթիվ»

Վասիլի Պավլովիչ Մժավանաձե (վրաց.՝ ვასილი მჟავანაძე, սեպտեմբերի 20, 1902(1902-09-20), Քութայիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] - օգոստոսի 31, 1988(1988-08-31), Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային կուսակցական գործիչ, Վրաստանի ԿԿ առաջին քարտուղար (1953-1972), ԽՄԿԿ Քաղբյուրոյի Նախագահության անդամի թեկնածու (1957-1972)։ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի 4-8 գումարման պատագամավոր, Սոցիալիստական աշխատանքի հերոս (1962)[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վասիլի Մժավանաձեն ծնվել է Քութայիս քաղաքում, բանվորի ընտանիքում։ 1915 թվականից աշխատել է Խոն քաղաքի ձեռնարկություններում։ Որպես բանվոր վերջին աշխատավայրը եղել է տեղի դաբաղման գործարանը (1918)։

1924 թվականին զինվորագրվել է Բանվորա-գյուղացիական Կարմիր բանակին, որտեղ էլ 1927 թվականին դարձել է ԽՄԿԿ անդամ։ 1937 թվականին ավարտել է Լենինգրադի Վ. Ի. Լենինի անվան ռազմա-քաղաքական ակադեմիան։

1937 թվականից ռազմա-քաղաքական աշխատանք է կատարել։ 1939-1940 թվականներին մասնակցել է Խորհրդա-ֆիննական պատերազմին որպես բանակի քաղբաժնի ղեկավար և բանակի շտաբի կոմիսար։ Պետրոզավոդսկի ուղղությամբ եղած մարտերի համար պարգևատրվել է Կարմիր Դրոշի շքանշանով։ 1940 թվականից Մերձբալթյան հատուկ ռազմական օկրուգի քաղվարչության ղեկավար, բրիգադային կոմիսար։

Հայրենական մեծ պատերազմի սկսելուց հետո` որպես առանձին զինվորական միավորումների հրամանատար, դարձել է մի քանի բանակների ռազմական խորհրդի անդամ։ 1945-1953 թվականներին դարձել է Խարկովի, Կիևի և Անդրկարպատյան ռազմական օկրուգների խորհրդի անդամ։ 1944 թվականից գեներալ-լեյտենանտի կոչում է ստացել։

1953-1972 թվականներից Վրաստանի Կոմկուսի ԿԿ առաջին քարտուղարն է եղել։ Աջակցել է հակախրուշչովյան դավադրությանը[3]։ Կուսակցության XX, XXII-XXIV հաամգումարներում ընտրվել է ԽՄԿԿ ԿԿ անդամ (1956-1976), ԽՄԿԿ ԿԿ Քաղբյուրոյի (Նախագահության) անդամության թեկնածու է եղել (29.06.57-18.12.72)։

1972 թվականի սեպտեմբերից անցել է թոշակի։ Կյանքի վերջին տարիներին ապրել է Ժուկովկա մերձմոսկովյան ամառանոցային գյուղում, Վ. Մ. Մոլոտովի ամառանոցից ոչ հեռու։

Մեղադրանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մժավանաձեն հեռացվել է պաշտոնից. նրան փոխարինել է Է. Ա. Շևարդնաձեն, քանի որ մեղադրվում էր կորուպցիանի և ցեխերի տերերին քողարակելու համար։ Ըստ գոյություն ունեցող վարկածի, այդ մեղադրանքների մի մասը կեղծ են եղել[4]։

Մժավանաձեն Գորիում Ստալինի տուն-թանգարանի ստեղծման կողմնակիցներից է եղել։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

 Վասիլի Մժավանաձե «Երկրի հերոսներ» կայքում