Վալերի Չալիձե
Ծնվել է | նոյեմբերի 25, 1938[1] Մոսկվա, ԽՍՀՄ |
---|---|
Մահացել է | հունվարի 3, 2018 (79 տարեկան) Benson, Ռաթլենդ շրջան, Վերմոնտ, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և ԱՄՆ |
Մասնագիտություն | իրավապաշտպան, ֆիզիկոս, գրող, հրապարակախոս, հրատարակիչ և այլախոհ |
Գործունեության ոլորտ | մաթեմատիկական ֆիզիկա, ֆիզիկա[2], հրապարակախոսություն[2], human rights protection?[2] և Հրատարակչություն[2] |
Ալմա մատեր | Թբիլիսիի պետական համալսարան (1965) և Մոսկվայի պետական համալսարան (1958) |
Գիտական աստիճան | ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու |
Տիրապետում է լեզուներին | ռուսերեն[2] և անգլերեն[2] |
Պարգևներ |
Վալերի Նիկոլայի Չալիձե (նոյեմբերի 25, 1938[1], Մոսկվա, ԽՍՀՄ - հունվարի 3, 2018, Benson, Ռաթլենդ շրջան, Վերմոնտ, ԱՄՆ[3]), խորհրդային ակտիվ իրավապաշտպան, այլախոհ, ֆիզիկոս, հրապարակախոս, ավելի ուշ՝ ամերիկացի հրատարակիչ և խմբագիր, պատմաբան, բազմաթիվ հրատարակությունների հեղինակ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վալերի Նիկոլայի Չալիձեն ծնվել է 1938 թվականի նոյեմբերի 25-ին Մոսկվայում[4]։ Սովորել է Մոսկվայի և Թբիլիսիի համալսարաններում։ Ավարտել է Թբիլիսիի համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը[5]։ Գիտությունների թեկնածու է։
1960-ական թվականների կեսերին դարձել է մարդու իրավունքների համար շարժման ակտիվ մասնակից։ Եղել է Թբիլիսիի գիտահետազոտական ինստիտուտի բաժնի վարիչ։ 1969-1972 թվականներին եղել է «Հասարակական խնդիրներ» սամիզդատական ամսագրի հրատարակիչ և խմբագիր[5]։
1970 թվականին Անդրեյ Սախարովի և Անդրեյ Տվերդոխլեբովի հետ հիմնադրել է ԽՍՀՄ մարդու իրավունքների կոմիտեն[5]։
1972 թվականին մեկնել է Միացյալ Նահանգներ՝ դասախոսություններ կարդալու նպատակով։ Այնտեղ այցի ընթացքում զրկվել է ԽՍՀՄ քաղաքացիությունից և մնացել որպես փախստական։ Ապրել է Միացյալ Նահանգների Վերմոնտ քաղաքում։
1989 թվականին՝ ԽՍՀՄ-ում հրատարակումների երկարամյա արգելքից հետո, Չալիձեի հոդվածը հայտնվել է «Կոմունիստ» կուսակցական հանդեսում, իսկ 1990 թվականին Վալերի Չալիձեին վերադարձվել է խորհրդային քաղաքացիությունը[5]։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կինը՝ Վերա Իլինիչնա Չալիձե (ծնունդով՝ Սլոնիմ, ծնվել է1948 թվականին),
- դուստրը՝ քանդակագործ Իլյա Լվովիչ Սլոնիմ,
- քույրը՝ լրագրող Մարիա Սլոնիմ,
- թոռը՝ ԽՍՀՄ Արտաքին գործերի ժողկոմ Մաքսիմ Լիտվինով։
Գիտական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Չալիձեն մի շարք հրատարակությունների, մասնավորապես, մի քանի մաթեմատիկական և մաթեմատիկական ֆիզիկական մենագրությունների հեղինակ է։
Քաղաքացիական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1970 թվականի մայիսի 13-ին Միխայիլ Լեոնտովիչը, Անդրեյ Սախարովը, Վալենտին Տուրչինը և Վալերի Չալիձեն դիմել են ԽՍՀՄ գլխավոր դատախազ Ռոման Ռուդենկոյին («Հսկողության կարգով բողոք»)` Տաշքենդի քաղաքային դատարանի և ՈՒՍՍՀ Գերագույն դատարանի որոշման վերաբերյալ Պետրոս Գրիգորենկոյի գործով, սակայն չկան տեղեկություններ, որ դատախազը ինչ-որ կերպ արձագանքել է այս նամակին[6]։
ԽՍՀՄ-ում Մարդու իրավունքների խնդիրների ուսումնասիրման նպատակով 1970 թվականի նոյեմբերին Չալիձեի նախաձեռնությամբ ստեղծվել է ԽՍՀՄ մարդու իրավունքների կոմիտեն։ Կոմիտեի անդամների թվում են եղել Անդրեյ Սախարովը և Տվերդոխլեբովը, իսկ հետո՝ Իգոր Շաֆարևիչը․ կոմիտեի փորձագետներ դարձել են Ալեքսանդր Եսենին-Վոլպինը և Ցուկերմանը[7][8][9][10][11][12]։ Այդ կոմիտեի գործունեությունը վերահսկել է ԽՍՀՄ Պետական անվտանգության կոմիտեն (ԿԳԲ)[13]։
Չալիձեն թաղված է Միացյալ Նահանգների Վերմոնտ նահանգի Ֆեյր Հեյվեն գերեզմանատանը[14]։
Հրատարակչական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Եղել է «Russia» ամսագրի համախմբագիր։
- Գլխավորել է Նյու Յորքի «Լրատու-մամուլ» ամսագիրը և հրատակությունը[15]։
- Նյու Յորքում հիմնադրել է սեփական հրատարակությունը՝ «Chalidze Publications»[5], որտեղ սկսել է հրատարակել Լև Տրոցկու արխիվի ռուսերեն փաստաթղթերը և նյութերը։ Դրանք 1940 թվականից պահվում են Հարվարդի համալսարանի գրադարանում և ներառում Խորհրդային Ռուսաստանի պատմության և հեղափոխության գործիչների մասին նյութեր։
- Խմբագրել է «ԽՍՀՄ․ ներքին հակասություններ» ամսագիրը[5]։
- 1989 թվականին լույս է տեսել «Կոմունիստական օպոզիցիա ԽՍՀՄ-ում, 1923-1927 թվականներ» փաստաթղթերի 4 հատոր («ստալինցիների» դեմ «տրոցկիստների» պայքարի մասին)։
- 1984 թվականին լույս են տեսել Տրոցկու՝ նախկինում չհրապարակված մեմուարային աշխատանքները՝ «Դիմանկարներ»։
- 1986 թվականին՝ «Օրագրեր և գրություններ»։
- 1988 թվականին՝ «Հեղափոխականների դիմանկարները» և այլն։
Գրեթե բոլոր այդ հրապարակումներին որպես կազմող մասնակցել է մեկ այլ ռուս-ամերիկյան պատմաբան՝ Յուրի Ֆելշտինսկին։
Վալերի Չալիձեն նաև հրատարակել է Նիկիտա Խրուշչովի հիշողություները և այլ գրքեր։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- В. Чалидзе. Права человека и Советский Союз. — Нью-Йорк։ изд. Хроника-Пресс, 1974. — 304 с. // англ. пер. V. Chalidze. To defend these rights։ Human rights and the Soviet Union. — N-Y, Random House, 1974. ISBN 0-394-48725-7
- Литературные дела КГБ։ Дела Суперфина, Эткинда, Хейфеца, Марамзина. (ред. В. Чалидзе) Нью-Йорк։ Хроника-Пресс, 1976
- В. Чалидзе. Уголовная Россия. — Нью-Йорк, Хроника-Пресс, 1977. // англ. пер. V. Chalidze. Criminal Russia։ Essays on crime in the Soviet Union. — Random House, 1977. ISBN 0-394-40598-6
- В. Чалидзе. СССР — рабочее движение?. — Нью-Йорк։ Хроника-Пресс, 1978
- Победитель коммунизма։ Мысли о Сталине, социализме и России. Нью-Йорк, 1981.
- В. Чалидзе. Ответственность поколения. Нью-Йорк։ Chalidze Publications, 1981.
- В. Чалидзе. О речевом коде мозга. — Benson, VT։ Chalidze’s Research Diary, 1985
- В. Чалидзе. Иерархический человек։ социобиологические заметки. — Benson, VT։ Chalidze Publications, 1989. — 220 с.
- V. Chalidze. Entropy Demystified։ Potential Order, Life and Money . Universal Publishers, 2000
- V. Chalidze. Mass and Electric Charge in the Vortex Theory of Matter . Universal Publishers, 2001
Մեջբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Կոմունիզմի հաղթող․ Մտքեր Ստալինի մասին» գրքում Չալիձեն, մասնավորապես, գրել է․
Ստալինը հաղթանակ է տարել սոցիալիստական հեղափոխության նկատմամբ, ոչնչացրել Կոմունիստական կուսակցությունը և Ռուսաստանում վերականգնել կայսրությունը շատ ավելի բռնապետական ձևով, քան 1917 թվականից առաջ էր։ Ընդ որում, նա օգտվել է մարքսիստական գաղափարախոսությունից՝ թաքցնելով իսկական նպատակները։ Նա մեզ և ամբողջ աշխարհին խաբել է[16]։ |
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]1970 թվականի աշնանը Չալիձեի տանն առաջին անգամ հանդիպել են ակադեմիկոս Անդրեյ Սախարովը և Ելենա Բոները[17]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Legacy.com — 1998.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ Неизвестно (2018.03.01). «Правозащитник Валерий Чалидзе скончался на 80-м году жизни». Deutsche Welle. Deutsche Welle.
- ↑ «THE WASHINGTONPOST-ი ვალერი ჭალიძის გარდაცვალების შესახებ წერს». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 18-ին.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Иванян Э. А. Энциклопедия российско-американских отношений. XVIII-XX века.. — Москва: Международные отношения, 2001. — 696 с. — ISBN 5-7133-1045-0
- ↑ Хроника текущих событий. 1968—1978. Валентин Турчин. https://web.archive.org/web/19990827064334/http://www.hro.org/editions/karta/nr1314/turch.htm
- ↑ Сахаров А. Д. Воспоминания. Глава 5. http://www.ihst.ru/projects/sohist/memory/sakhmem/2-5.htm
- ↑ ЗА ВАШУ И НАШУ СВОБОДУ.Информационный Бюллетень Правления общества «Мемориал» № 23 http://www.bulletin.memo.ru/b23/6.htm Արխիվացված 2007-01-28 Wayback Machine
- ↑ Слоним Е. Правозащитники. http://www.pseudology.org/Slonim/KomitetPrava.htm
- ↑ Prava Cheloveka
- ↑ ПРАВОЗАЩИТНОЕ ДВИЖЕНИЕ, ДИССИДЕНТСТВО. Энциклопедия «кругосвет», http://www.krugosvet.ru/articles/106/1010671/1010671a1.htm
- ↑ Попов О. ЗАЩИТНИКИ ПРАВ ЧЕЛОВЕКА ИЛИ «АГЕНТЫ ГЛОБАЛИЗМА»? http://www.lebed.com/2004/art3623.htm
- ↑ Письмо Андропова Суслову, 2 октября 1971 г. Сахаровский Архив, http://www.yale.edu/annals/sakharov/sakharov_russian_txt/r036.txt Արխիվացված 2006-09-18 Wayback Machine
- ↑ «Памяти Валерия Чалидзе». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 18-ին.
- ↑ «Именной регистр об-ва «Мемориал»». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 18-ին.
- ↑ Ж-л «Родина». 1993. № 7. С. 95
- ↑ Ольга Кучкина. «Любовь Андрея Сахарова». — КП, 22.05.2006
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կենսագրությունը «Հրոնոս» կայքում
- Չալիձեի կենսագրությունը «Սամիզդատի անթոլոգիայում»
- Չալիձեի ստեղծագործություններն Անդրեյ Սինյավսկիի անվան էլեկտրոնային արխիվում Արխիվացված 2019-07-30 Wayback Machine
|
- Նոյեմբերի 25 ծնունդներ
- 1938 ծնունդներ
- Մոսկվա քաղաքում ծնվածներ
- Հունվարի 3 մահեր
- 2018 մահեր
- ԱՄՆ-ում մահացածներ
- Թբիլիսիի պետական համալսարանի շրջանավարտներ
- Մոսկվայի պետական համալսարանի շրջանավարտներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Խորհրդային այլախոհներ
- Խորհրդային իրավապաշտպաններ
- Խորհրդային ֆիզիկոսներ
- 20-րդ դարի գրողներ
- Ֆիզիկոսներ այբբենական կարգով
- Մարդու իրավունքները ԽՍՀՄ-ում
- 20-րդ դարի ֆիզիկոսներ
- Խորհրդային գրողներ
- Հրապարակախոսներ
- Ամերիկացի հրատարակիչներ
- Ամերիկացի խմբագիրներ
- Ամերիկացի պատմաբաններ
- Գիտությունների թեկնածուներ
- Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածուներ
- Վրացի ֆիզիկոսներ