Վալենտին Ռասպուտին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վալենտին Ռասպուտին
Валентин Распутин
Ծնվել էմարտի 15, 1937(1937-03-15)[1][2][3][…]
ԾննդավայրՈւստ-Ուդա (քաղաքատիպ ավան, Ուստ-Ուդինսկի շրջան), Իրկուտսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էմարտի 14, 2015(2015-03-14)[1][2][3][…] (77 տարեկան)
Վախճանի վայրՄոսկվա, Ռուսաստան
Մասնագիտությունգրող, լրագրող, հրապարակախոս, հասարակական գործիչ և քաղաքական գործիչ
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունԻրկուտսկի պետական համալսարան
Ստեղծագործական շրջան1966—2015
ԺանրերVillage Prose?, վեպ, պատմվածք և էսսե
Ուշագրավ աշխատանքներFarewell to Matyora?
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
Պարգևներ
Սոցիալիստական աշխատանքի հերոս
Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 3-րդ աստիճանի շքանշան «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի շքանշան Ալեքսանդր Նևսկու շքանշան (Ռուսաստան) Լենինի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «Պատվո նշան» շքանշան
և ԽՍՀՄ պետական մրցանակ
 Valentin Rasputin Վիքիպահեստում

Վալենտին Ռասպուտին (ռուս.՝ Валентин Григорьевич Распутин, մարտի 15, 1937(1937-03-15)[1][2][3][…], Ուստ-Ուդա (քաղաքատիպ ավան, Ուստ-Ուդինսկի շրջան), Իրկուտսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - մարտի 14, 2015(2015-03-14)[1][2][3][…], Մոսկվա, Ռուսաստան), ռուս գրող, արձակագիր, այսպես կոչված՝ գյուղական արձակի ներկայացուցիչ։ Սոցիալիստական աշխատանքի հերոս (1987), ԽՍՀՄ պետական կրկնակի մրցանակակիր, (1977, 1987), Ռուսաստանի Դաշնության մրցանակակիր (2012)[4], Ռուսաստանի կառավարության մրցանակակիր (20101967 թվականից ԽՍՀՄ գրողների միության անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վալենտին Ռասպուտինը ծնվել է 1937 թվականի մարտի 15-ին Արևելյան Սիբիր երկրամասի (այժմ Իրկուտսկի շրջան) Ուստ Ուդա գյուղում, գյուղացու ընտանիքում։ Մանկությունը անցել է գյուղում, որը հետագայում Բրատսկի ՀԷԿ-ի կառուցման ժամանակ ջրամբարի տակ անցավ։ Ռասպուտինը, ավարտելով տեղի տարրական դպրոցը, ուսումը շարունակելու նպատակով ստիպված էր 50 կմ հեռու գտնվող բնակավայր տեղափոխվել։ Այս շրջանի մասին է նրա հայտնի «Ֆրանսերենի դասերը» պատմվածքը»։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվում է Իրկուտսկի պետական համալսարանի պատմափիլիսոփայական ֆակուլտետը։ Ուսանողական տարիներին երիտասարդական թերթի արտահաստիքային թղթակից էր։ 1961 թվականին նրա «Մոռացա հարցնել Լյոշկային» հոդվածը տպագրվում է «Անգարա» ալմանախում։

1979 թվականին դառնում է է «Սիբիրի գրական հուշարձաններ» գրքաշարի, իսկ 1980-ական թվականներին՝ «Ռոման» ամսագրի խմբագրական կոլեգիայի անդամ։ Ապրել և աշխատել է Իրկուտսկում և Մոսկվայում։

2006 թվականի հուլիսի 9-ին ավիավթարից Իրկուտսկի օդանավակայանում զոհվել է Ռասպուտինի դուստրը՝ 35-ամյա երգեհոնահար Մարիա Ռասպուտինան[5][6]։ 2012 թվականին 72 տարեկանում մահացել է գրողի կինը[7]։

2015 թվականի մարտի 12-ին Վալենտին Ռասպուտինը ընկել է կոմայի մեջ և հոսպիտալացվել[8][9]։ Մարտի 14-ին, ուշքի չգալով, իր 78-ամյակից մեկ օր առաջ գրողը մահացել է[10][11][12]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Babelio (ֆր.) — 2007.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. Հունիսի 12-ը՝ Ռուսաստանի օրը, նշում են ողջ երկրով Արխիվացված 2013-07-29 Wayback Machine (ռուս.)
  5. Артем Костин (10 июля 2006). «Писатель Валентин Распутин плакал в аэропорту…». Известия. Վերցված է 2015 թ․ մարտի 14-ին.
  6. Елена Яковлева Маруся родилась как утешение. В семье Распутиных дежурят друзья // Российская газета. (ռուս.)
  7. «Умерла жена писателя Валентина Распутина». Комсомольская правда. 4 мая 2012. Վերցված է 2015 թ․ մարտի 14-ին. (ռուս.)
  8. Писатель Валентин Распутин попал в больницу и находится в коме. (ռուս.)
  9. Писатель Валентин Распутин госпитализирован в Москве и находится в коме. (ռուս.)
  10. «Умер писатель Валентин Распутин». lenta.ru. 01:12, 15 марта 2015. Վերցված է 2015 թ․ մարտի 14-ին.
  11. Скончался писатель Валентин Распутин
  12. Скончался «патриарх» советской «деревенской прозы» Валентин Распутин — РИА-Новости
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վալենտին Ռասպուտին» հոդվածին։